Archive for Օգոստոս 2018

N 08(116), Օգոստոս, 2018

Share

«Անալիտիկոնի» խմբագրակազմի կողմից

 

«Անալիտիկոն» ամսագիրն իր օգոստոսի համարում ընթերցողների ուշադրությունն է հրավիրում ղարաբաղյան հիմնախնդրի մասին International Alert միջազգային կազմակերպության իրականացրած մի ուշագրավ հետազոտության արդյունքների վրա։ Սույն համարում ներկայացված են հետազոտությանը մասնակցած տարածաշրջանային փորձագետների դիտարկումները։ Իսկ հետազոտության արդյունքների ամփոփ վերլուծությանը մեր ընթերցողները կարող են ծանոթանալ կազմակերպության կայքում հետևյալ հղումով:

International Alert-ի մասին

International Alert կազմակերպությունն աշխատում է հակամարտություներից տուժած բնակչության հետ՝ հանուն կայուն խաղաղության կառուցման։ Մենք համոզված ենք, որ միայն համատեղ ուժերով կարելի է խաղաղություն կառուցել։ Մենք նպաստում ենք հակամարտությունների արմատական պատճառների վերացմանը և դիմակայությամբ տարանջատված մարդկանց  ու հանրությունների մերձեցմանը։ Խաղաղության կառուցմանը միտված մեր ջանքերը ենթադրում են աշխատանքներ բոլոր մակարդակներում՝ տեղական հանրույթներից մինչև կառավարական կառույցներ։ Խաղաղության ձեռքբերումը կախված է ոչ միայն պայմանագրերի կնքումից ու դիմակայող կողմերի զինաթափումից, այլև հանրույթների խաղաղ գոյակցությունից և  ծագող հակասություններն առանց բռնության լուծելու նրանց ունակությունից։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ խաղաղ ապագայի կառուցման գործում։ …>>>

Share

Լեռնային Ղարաբաղում անցկացված հետազոտության արդյունքների մասնակի վերլուծություն



Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ

 

Վաղը պատերազմ է եղել 

Խորհրդային գրող Բորիս Վասիլևի հենց այս աղմկահարույց վիպակի վերնագիրն է առավելս դիպուկ բնորոշում  Լեռնային Ղարաբաղում ապրող շարքային քաղաքացիների ներկայիս մտածողությունն ու հոգեբանությունը։ Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը դամոկլյան թրի պես կախված է արցախցիների վաղվա օրվա ու ճակատագրի վրա և իր հետքն է թողնում մարդկանց մտքերի ու իղձերի վրա։ Հնարավոր պատերազմի մասին մտքերը ցրելը բավականին խնդրահարույց  է, քանի որ դրանք արդեն ենթագիտակցական հարթությունում են։ …>>>

Share

Հակամարտությունը՝ որպես վաղեմի հիվանդություն. ինչու մենք չենք հավատում հակամարտության լուծմանը

(նոթեր՝ սոցիոլոգիական հետազոտության լուսանցքներում)

 


Միքայել ԶՈԼՅԱՆ
Երևան

 

Վերջերս՝ խաղաղարար մի ծրագրի շրջանակներում, որակական սոցիոլոգիական ուսումնասիրություն է անցկացվել ղարաբաղյան հակամարտության ընկալումների մասին։ Սա լավ առիթ էր այս թեմայով մտքերս կիսելու համար։ Էն գլխից ասեմ, որ անդրադառնալու եմ հակամարտության ընկալմանը Հայաստանի Հանրապետությունում, իսկ թե հակամարտությունն ինչպես է ընկալվում, ասենք, Ստեփանակերտում և Բաքվում, հուսով եմ՝ կգրեն իմ գործընկերները։ …>>>

Share

Անգործության պայմաններում ժամանակը չի բուժում



Անար ԷՅՈՒԲՈՎ
Բաքու

 

Ասում են՝ ժամանակը բուժում է։ Իմ կարծիքով՝ թե անհատական մակարդակում և թե կոլեկտիվ ընկալմամբ դա այնքան էլ այդպես չէ։ Ժամանակն ինքնըստինքյան չի բուժում։ Այն հնարավորությւոն է տալիս մի շարք նպատակամիտված գործողություններ իրականացնել աստիճանական կազդուրման համար։ Բայց ահա անգործության իրավիճակը միայն ավելացնում է հուսահատությունն ու արմատական տրամադրությունները։ Քաղաքական բանակցությունների, հանրային կյանքի նմանակումն ի վերջո հանգեցնում են նրան, որ մարդիկ սովորում են գոյատևել հակամարտության պայմաններում, ապրիորի համաձայնվելով, որ առնվազը մոտ ապագայում բնականոն կյանք հնարավոր չէ։ Հենց սա էլ նկատելի է սույն հարցման մասնակիցների մոտ։ …>>>

Share

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի թեմայով սոցիոլոգիական որակական հետազոտության արդյունքների տեսություն


Արդա ԻՆԱԼ-ԻՓԱ
ՍՈՒԽՈՒՄ

Խաղաղության գինը և հակամարտության կարգավորման տարբերակները

(հարցաթերթիկի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ հարցերի պատասխանների վերլուծություն)

Միասնական մեթոդաբանությամբ և Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում միասնական հարցաշարի կիրառմամբ սոցիոլոգիական որակական հետազոտության տվյալների առաջարկվող տեսությունը կենտրոնացված է հետևյալ հետազոտական հարցերի վրա՝

-Ինչպիսի՞ն են հարցվողների պատկերացումները խաղաղության և խաղաղ կյանքի մասին, հարցվողների արժեքների հիերարխիայում ի՞նչ տեղ է զբաղեցնում խաղաղությունը

-Հետազոտության մասնակիցների կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է խաղաղ կյանք ապահովել նախքան հակամարտության վերջնական կարգավորումը։ Ինչպե՞ս պիտի մարդիկ այդ ընթացքում ապրեն վիճելի և սահմանամերձ տարածքներում։ …>>>

Share

Հարցվածների կողմից ղարաբաղյան հակամարտության գնի և այն գործոնների ընկալումը, որոնք ազդում են ներկայիս վիճակում հակամարտությունը պահպանելու վրա



Լիանա ԿՎԱՐՉԵԼԻԱ
Սուխում

 

Ներածություն

Սույն բաժինը նվիրված է հարցվածների կարծիքների նախնական վերլուծությանը հետևյալ հարցերի վերաբերյալ՝

  • Ղարաբաղյան հակամարտության գինը ընդհանուր առմամբ հանրության համար և առանձին մարդու համար բոլոր երեք հանրություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում
  • Հակամարտությունը ներկայիս վիճակում պահպանելուն նպաստող գործոնները
  • Կարգավորման վերաբերյալ վերահսկողությանի լոկուսը

Բաժնում արտացոլված են այս հարցերի շուրջ հարցվածների հիմնական կարծիքները, ինչպես նաև այն ուղեկից թեմաները, որոնք ծագել են հարցազրույցի ընթացքում։ Հարցազրույցն անցակացողների առաջ խնդիր էր դրված գնահատել, թե որքանով են ռելևանտ հարցվողներին տրվող հարցերը՝ ինչ աստիճանի են հարցվողները մտորել այն բանի շուրջ, թե իրենք ինչ են կորցնում հակամարտության չկարգավորվածության հետևանքով, արդյո՞ք նրանց մոտ կա կորստի զգացողություն իրենց ճարահատ կախյալ վիճակով պայմանավորված, և ինչպիսին է վերահսկողության լոկուսը հակամարտության կարգավորման վերաբերյալ։ …>>>

Share

Մենք՝ հակամարտության մեջ, և հակամարտությունը՝ մեր մեջ



Ջանա ՋԱՎԱԽԻՇՎԻԼԻ
Թբիլիսի

 

Ինչպիսի՞ դեր է խաղում հակամարտությունը խաղում սովորական մարդկանց կյանքում՝  ադրբեջանական, հայաստանյան և ղարաբաղյան հանրություններում։ Արդյո՞ք մարդիկ հակամարտության մասին հիշում են վաղ առավոտյան, երբ բացում են աչքերը։ Արդյո՞ք հակամարտությունն ազդում է այն ամենի վրա, ինչ նրանք անում են, ինչ և ինչպես են մտածոմւ, ինչ են զգում…Արդյո՞ք հակամարտությունը մի գործոն է, որի առկայությունը նրանք մշտապես զգում են իրենց կյանքում։ Թե՞ հակամարտությունն անտեսանելի է՝ ինչպես ռադիացիան։ Եւ իսկապես՝ մարդկանց համար ի՞նչ է նշանակում հակամարտությունում ապրելը։ Թե՞ հակամարտությունը միահյուսվել է նրանց՝ դառնալով նրանց ինքնության մի մասը։ Ի՞նչ իմաստ են նրանք դնում հակամարտության մեջ։ …>>>

Share

Մարդիկ սկսել են քննադատաբար մտածել



Շահին ՌԶԱԵՎ
Բաքու

Կարդալով հարցման արդյունքները՝ վերջապես տեսա անկեղծ պատասխաններ այն հարցին, թե Ղարաբաղում խաղաղության կնքման դեպքում պատրա՞ստ են, արդյոք, փախստականները հետ վերադառնալ իրենց շրջանները։ Հաճախ պետական և նույնիսկ անկախ լրատվամիջոցներում լսում ենք այսպիսի պատասխան՝ «այո, իհարկե, որպես մեկ մարդ կվերադառնանք»։ Հավանաբար, հարցազրույց տվողները ենթադրում էին, որ իրենց ասածները կարդալու են նաև ռազմաճակատի մյուս կողմում, և եթե իրենք պատասխանեն՝ «թողեք մտածենք՝ չէ՞ որ երեսուն տարի է անցել, և մենք այստեղ բնավորվել ենք՝ ինչպե՞ս թողնենք այս ամենը», ապա դա այնքան էլ հայրենասիրական չէր լինի։ Ավելին՝ փորձանք կբերեն իրենց գլխներին։ …>>>

Share