Archive for Հոկտեմբեր 2018

N 10(118), Հոկտեմբեր, 2018

Share

Անհնարինն արել ենք, մնացել է դժվարը



Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի խորհրդի նախագահ
Գյումրի

 

Պիտի որ դժվար լինի տասնամյակներով իշխանություն ունեցած, այդ իշխանությունը պարբերաբար վերազավթած, զանգվածային հանցագործությունների մեխանիզմով, մարդկանց ճակատագրերի վրայով սեփական դիրքը ձեւավորած եւ հարստություն դիզած մարդկանց ու քաղաքական վերնախավի համար պատկերացնել իշխանություն չունենալը: Երեւի մահացու մտածմունք կլինի, մեկ տասնյակ հիվանդության պատճառ: Տրամաբանական է, որ հատկապես ՀՀԿ վերնախավը Մարտի մեկի հերոսի հետ պիտի տառապեր այդ դարդով եւ մտածեր հեղափոխություն խափանելու մասին:

Էլ ավելի բնական էր, որ տասնամյակներով ստորացված մարդիկ, որ ունեզրկման եւ իրավազրկման առարկա են եղել, մտածեին, որ այս հեղափոխությունը երազ է ընդամենը, թյուրիմացություն, որ իրականում այսպես չի լինում, որ անհնարին է արնախումների այս կուռ բանակին հաղթել բաց ու մաքուր ձեռքերով եւ փռել հենց թիակների վրա, մտածում էին, թե մի տեղ մի բան սխալ է եւ, առնվազն, շատ անբնական: Այդ ինչպե՞ս կարող է Սերժիկը իր խմբով այդպես հեշտ հանձնվել ու գնալ նստել-սպասել ծանուցագրի: Այս վախերը երեւի ավելի շատ էին սնում երեւութական հակահեղափոխության տեսլիքը, քան թե հյուծվող իշխանության հնարավոր ռազմավարությունը: …>>>

Share

Արդյո՞ք կա հակահեղափոխություն Հայաստանում

 


Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Երևան

 

Ի՞նչ սպասել հակահեղափոխությունց

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում հանրային քննարկման ուշադրության կենտրոնում են գտնվում հեղափոխություն և հակահեղափոխություն եզրույթները։ Ամեն ինչ սկսվեց ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխություն եզրույթի կիրառելիության վերաբերյալ հանրային քննարկումներից։ Ոմանք պնդեցին, թե հայաստանյան իրականությունը հեղափոխության դասական բնորոշմանը չի համապատասխանում, մյուսները ուրախությամբ սկսեցին կիրառել «Թավշյա հեղափոխություն» եզրը,իրավիճակը գնալով սրվեց լրատվական դաշտում կեղծ լուրերի և քարոզչական նյութերի շատացմանը զուգընթաց՝ հանգեցնելով նրան, որ հուլիս ամսվա կեսերից Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության անդամները սկսեցին պարբերաբար հայտարարել, որ հակահեղափոխություն չի լինելու։ Հանրային քննարկումն ու հասարակության բաժանումը «սպիտակների և սևերի» գնալով խորացավ՝ հասնելով իր գագաթնակետին սեպտեմբերի 11-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթի ընթացքում,[1] որը հաջորդել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակմանը։[2]Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանում իսկապես գոյություն ունի հակահեղափոխություն և եթե այո, ապա ի՞նչ սպասել դրանից։ …>>>

Share

Ումի՞ց սպասել հակահեղափոխություն


Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
CivilNet.TV

 

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ներքաղաքական կյանքի օրակարգում հայտնվող հարցերը սկսեցին ուրվագծվել ու քննարկվել հեղափոխության ու հակահեղափոխության դիտանկյունից։ Ու քանի որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պահպանումը քաղաքականապես ակտիվացած հանրության համար առաջնային է ու սկզբունքային, հնարավոր հակահեղափոխության դեմ քաղաքական խոսքը ընդունելի էր հանրային լայն հատվածի համար։ …>>>

Share

Որտեղ փնտրել հակահեղափոխությունը

 


Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Մայիս ամսից սկսած Հայաստանի քաղաքական դիսկուրսի գլխավոր թեմաներից էր հակահեղափոխություն, կամհակահեղափոխության վտանգը ։

Այն հարցը, թե արդյոք ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ուղղակի ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն, դեռևս գաղափարաբանական առումով չի քննարկվել, ինչպես նաև հիմնավորված չէ հակահեղափոխության հնարավորության թեզը։ Այնուամենայնիվ, այդ հարցադրումը դարձել է քաղաքական գործընթացների առանցքը։ Փաստորեն հիմնական թեման ոչ թե հեղափոխությունն է և դրա իմաստավորումը, քաղաքական ու իրավական տեքստերի հանրային քննարկումները, այլ հակահեղափոխության, կամ ավելի ճիշտ՝ նախկին իշխանության ռեստավրացիայի վտանգը։ Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ «հակահեղափոխությունը» բարձրացրել է «սպիտակ դրոշը» և հանձնվել, որից հետո քաղաքական  դաշտը ինտելեկտուալ կոմայի մեջ է մտել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտություն է առաջանում այդ խնդրին ևս մեկ անգամ անդրադառնալ՝ արդեն հանգիստ մթնոլորտում, առանց վտանգի սպասումների։ …>>>

Share

Արժանապատվության հեղափոխություն vs արժանապատիվ հեղափոխություն

 


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Վարշավա

 

ԽՍՀՄ փլուզումից հետո հետախորհրդային տարածքում բազմաթիվ հաջող և անհաջող հեղափոխության փորձեր են տեղի ունեցել, ինչպիսին են, օրինակ, 2003-ին Վրաստանում վարդերի հեղափոխությունը, 2004-ին Ուկրաինայում` նարնջագույն, 2005-ին Ղրղզստանում` կակաչների, նույն տարում Ուզբեկստանում գունավոր հեղափոխություն կատարելու փորձը, 2006-ին Բելառուսում տերեփուկների հեղափոխության փորձը, 2009-ին Մոլդովայում գունավոր հեղափոխությունը, որի արդյունքում Կոմկուսը կորցրեց խորհրդարանում մեծամասնություն ունենալու մենաշնորհը։ 2010-ին Ղրղզստանում տեղի ունեցավ սեխերի հեղափոխությունը՝ երկրորդը, որը պատմության մեջ մտավ Ղրղզստանի Ժողովրդական հեղափոխություն անվամբ։ 2011-2013 թվականներին Ռուսաստանում սպիտակ հեղափոխություն կատարելու փորձեր կատարվեցին: …>>>

Share

Որպեսզի ողջ էներգիան «շչակը չկլանի»

 

Լճացման շրջանի խորհրդային ժամանակներում մի զվարճապատում կար: Կուսակցական մի գաղափարախոսի հարցնում են. «Ինչո՞ւ հեղափոխության գնացքն այդպես էլ չհասավ մինչեւ կոմունիզմ»: Սա պատասխանում է. «Որովհետեւ ամբողջ էներգիան կլանեց շչակը»:

Այս զվարճապատումի իմաստն արդիականանում է նաեւ այսօրվա Հայաստանում: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 17-ին անցկացված հանրահավաքից հետո, ինչպեսեւ սպասվում էր, գնահատականների հորդահոս ալիք բարձրացավ հռետորի հնչեցրած թեզիսների եւ, առհասարակ, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետք է ասել, որ գնահատականների ողջամտության աստիճանը` որտեղից էլ դրանք հնչած լինեն, կտրուկ բարձրացել է: Հնարավոր է` դա պայմանավորված էր հենց վարչապետի արտահայտած համարձակ գաղափարների փաստով: Ամեն դեպքում մենք գործ ունենք երկրի հետագա ճակատագրի թեմայով լուրջ բանավեճի կայացման հնարավորության հետ, ինչը ինքնին կարեւոր է: …>>>

Share

Վարդան Հարությունյան. Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները

Վարդան Հարությունյան

Փաշինյանը հրաժարական տվեց եւ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք:

Որոշեցի թվարկել նախկին կառավարության ամենալուրջ սխալները։ Իմ կարծիքով, իհարկե։ Հույս ունեմ, որ ապագա կառավարությունը դրանք չի կրկնի ու շտկել կփորձի։ …>>>

Share

ԱԺ ընտրություններ՝ հղի նոր խորհրդարանական ճգնաժամով

 

Ինչի՞ համար են խորհրդարանական ընտրությունները եւ ի՞նչ է ենթադրում համամասնական ընտրություններով ձեւավորված կառավարման համակարգը:

Դա նշանակում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ուղիներ, իսկ հասարակությունը նրանց առաջարկներին կամ հավանություն է տալիս կամ` ոչ։ Ով ամենաշատն է «ԱՅՈ» ստանում, մոտակա 5 տարին կառավարում է երկիրը, մնացածները քննադատում են: Համենայն դեպս` դա է ընտրությունների իմաստը՝ ԱԺ ընտրությունները համարվում են հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների ծանրաչափ։ …>>>

Share

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթից հատված

 

ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ:

Նախ, ուզում եմ պարզաբանել, որ այսօրվա իմ առաջադրումը՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ, եւ ես ԵԼՔ խմբակցության կողմից առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար: Հետեւաբար՝ ԱԺ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որեւէ իրավական սողանցքը բացառելը, ինչին ես դեռ ավելի մանրամասն կանդրադառնամ: Ուզում եմ ընդգծել, որ միանշանակ է եւ աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը: Մինչ այդ, սակայն ԱԺ-ի այս ամբիոնին վերստին գտնվելը լավ առիթ եմ համարում խոսելու վերջին հինգ ու կես ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խորքային իմաստի եւ դրանց նշանակության մասին: …>>>

Share

Հայաստանի հնադարյան մայրաքաղաքը փոփոխությունների նախաշեմին

Չնայած  Հայաստանը փոքր երկիր է, որն ունի ընդամենը երեք միլիոն բնակչություն, այնուամենայնիվ՝ այն կարողացավ միջազգային մեծ ցնցում առաջացնել անցյալ գարնանը` երկրում տեղի ուենցած թավշա հեղափոխությամբ:  Այն  մեկ ամիս տևողությամբ խաղաղ ցույց  էր, որն ի վերջո հանգեցրեց երկար ժամանակ կառավարող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժականին և Նիկոլ Փաշինյանի ընտրությանը: Վերջինս նախկին լրագրող է, ով էլ իր խանդավառ ելույթներով առաջնորդում էր շարժումը և քաղաքացիական անհնազանդության արշավը: Իշխանության խաղաղ անցնումն արդեն սկսել է վերափոխել պետության մայրաքաղաք Երևանը, քանի որ բնակիչները սկսել են նոր բիզնեսներ հիմնել: Նախկինում երկիրը լքած քաղաքացիները սկսել են մեծ հոսքով այցելել իրենց հայրենիքը: …>>>

Share