Archive for Դեկտեմբեր 2018

N 12(120), Դեկտեմբեր, 2018

Share

Քաղաքական տարին հայկական հանրապետություններում

 


Արամ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

 

2018 թվականի սկզբին Հայաստանը մռայլ և անհեռանկար քաղաքական տեսք ուներ: Ֆորմալ առումով ամեն ինչ պատրաստ էր ավտորիտարիզմի անժամկետ երկարաձգման համար: «Սահուն» կերպով կազմակերպվել էին սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական ընտրությունները. ռեժիմը կարծես թե կարողացել էր «մարսել» Ապրիլյան պատերազմի, արտագաղթի, մի շարք ռազմավարական նշանակության շինարարությունների (Հյուսիս-Հարավ ճանապարհ, Հայաստան-Իրան երկաթուղի) տապալման քաղաքական հետևանքները: Ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը կամ կորցրել էր իր երբեմնի ազդեցությունը, գնալով համաձայնության իշխանության հետ, կամ չդիմանալով նրա մամլիչի ճնշմանը ու ավելի ծայրահեղական դիրքորոշում ցուցաբերելով՝ գտնվում էին բանտերում: Սերժ Սարգսյանը վստահ էր քաղաքական դաշտը ամայացնելու իր հատկության մեջ, որը ցուցաբերել էր անցած տարիների ընթացքում, այն աստիճան, որ գնում էր իշխանության վերարտադրության, շրջանցելով բոլոր այն տարբերակները, որոնցում կարող էր դիտարկվել նրա գոնե ձևական հեռացումը իշխանությունից: Հետագայում պարզվեց, որ երկրի ղեկավարի պաշտոնում ևս մեկ ժամկետ մնալու Սարգսյանի ցանկությունը վճռական նշանակություն ունեցավ հեղափոխության ծավալման համար և վերջ դրեց նաև նրա կուսակցության իշխանությանը Հայաստանում: Դա երրորդ նախագահի, թերևս, բազմաթիվ սխալներից մեկն է, որը, սակայն,  դրական ազդեցություն ունեցավ երկրի համար: Բայց մինչ այդ նա տանում էր երկիրը իրեն նախընտրելի ճանապարհով և աղքատության մեջ խրված, արտագաղթից ծորացող, ներքին և արտաքին իրական ու հորինված վտանգներով ահաբեկված ազգից ակնկալում էր սպասելի կրավորական կեցվածք: …>>>

Share

Թավշյա հեղափոխության արցախյան ստվերն ու թավշյա շտրիխները

 


Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ
ՄԱՀՀԻ հիմնադիր և
հետազոտական ծրագրերի ղեկավար
Երևան

 

Որքան էլ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության օրակարգում չարտացոլվեցին ո՛չ արտաքին-քաղաքականությանը, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրներ, դա չի նշանակում, թե դրանք անուղղակիորեն չեն ազդել անսպասելի հանգուցալուծում ստացած այդ զարգացումների վրա, կամ իշխանափոխությունը չի ազդում ու ազդելու Հայաստանի անվտանգային քաղաքականության, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: …>>>

Share

2018թ. Դասեր նոր Հայաստանին` ՀԱՊԿ հին առաջնորդների կողմից

 


Դա­վիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լ­րագ­րող
Եր­ևան

 

­Հա­յաս­տա­նում ՀԱՊԿ դաշ­նա­կից­նե­րի հան­դեպ մեծ պատ­րանք­ներ չէին տա­ծում այդ կազ­մա­կեր­պութ­յանն ան­դա­մագր­վե­լու պա­հից՝ 1992 թվա­կա­նից ի վեր։ ­Սա­կայն 2018թ. մեր երկ­րին ևս ­մի հա­վել­յալ դաս ըն­ծա­յեց, որն ի ցույց դրեց ՀԱՊԿ մեր դաշ­նա­կից­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ­Բե­լա­ռու­սի և ­Ղա­զախս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի էութ­յու­նը։

­Դա­սի ա­ռի­թը ե­ղել է ՀՀ ԳՇ նախ­կին պետ ­Խա­չա­տու­րո­վի վա­ղա­ժամ­կետ հետ­կան­չը ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նից։ Ն­րան ներ­կա­յաց­վել է սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման և 2008թ. մար­տի 1-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սով մե­ղադ­րանք։ Արդ­յու­քում ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նը թա­փուր է սույն թվա­կա­նից նո­յեմ­բե­րի 2-ից մինչև օրս՝ ի հե­ճուկս այն հան­գա­ման­քի, որ ՀԱՊԿ գոր­ծող նա­խա­գահ ­Հա­յաս­տա­նը հետ կանչ­ված գլխա­վոր քար­տու­ղա­րի փո­խա­րեն նոր թեկ­նա­ծու է ա­ռա­ջադ­րել։ ­Կազ­մա­կեր­պութ­յու­նում նա­խա­գա­հութ­յու­նը մի պե­տութ­յու­նից մյու­սին անց­նում է ռու­սե­րե­նի այբ­բե­նա­կան կար­գի հա­մա­ձայն։ ­Հաշ­վի առ­նե­լով այն, որ ­Խա­չա­տու­րովն աշ­խա­տել է 2020թ. ա­վարտ­վող՝ ­Հա­յաս­տա­նին հա­սա­նե­լիք ե­ռամ­յա նա­խա­գա­հութ­յան ժամ­կե­տի միայն կե­սը, Եր­ևա­նը միան­գա­մայն ար­դա­րա­ցիո­րեն պնդում է իր ներ­կա­յա­ցուց­չի նշա­նակ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը։ …>>>

Share

Ադրբեջանական հանրության տրամադրությունները՝ 100-ամյակի կապակցությամբ

 


Ավազ
ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
հանրային միավորում
Բաքու

Երբ մտորում էի 2018 թվականի արդյունքների շուրջ՝ առաջին բանը, որ մտքիս եկավ, քաղաքական այն լարված գործընթացներն էին, որոնք Հարավային Կովկասում տեղի էին ունեցել 100 տարի առաջ։ Մեկ դար առաջ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, անկախություն են հռչակել մեծ կայսրության փլուզման ընթացքում։ Առաջին անգամ կառավարման ժողովրդավարական եղանակը դարձել էր ազգի զարգացման և պատմության մեջ իր տեղը գտնելու հիմնական ձևերից մեկը։ …>>>

Share

Վերջին նախագահը

 

 

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

 

 

Այս տարվա կարևորագույն քաղաքական իրադարձությունը Վրաստանում, թերևս, նախագահական ընտրություններն էին։ Ընտրվածը վերջին նախագահն էր, ում երկրի քաղաքացիներն ընտրում են ուղիղ քվեարկության միջոցով։

Իրադարձությունը, որին այսչափ սպասում և որի մասին այսքան շատ գրում և խոսում էին, վերջապես տեղի ունեցավ։ Անկախ Վրաստանի հինգերորդ նախագահն առաջին անգամ կին է՝ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սակայն դեկտեմբերի 16-ին՝ նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, ուժի մեջ են մտնելու երկրի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց համաձայն պետության ղեկավարի իրավասությունները լրջորեն կսահմանափակվեն։ Զուրաբիշվիլին մնալու է գերագույն գլխավոր հրամանատար, պահպանելու է ազատազրկվածներին ներում շնորհելու, խորհրդարանի ընդունած օրինագծերի նկատմամբ վետո կիրառելու և հանրաքվեներ նշանակելու իրավունքը, բայց բոլոր որոշումներն այսուհետ նա ստիպված կլինի համաձայնեցնել կառավարության հետ։ …>>>

Share

Հեռացող տարին նշանավորվել է իշխանության և ընդդիմության նկատմամբ հասարակության լիակատար հիասթափությամբ

 


Իզիդա
ՃԱՆԻԱ
«Нужная газета»
թերթի գլխավոր խմբագիր
Սուխում

 

Եթե խոսենք տարվա ամենակարևոր արդյունքների մասին, ապա դրանց մեջ անկասկած պետք է հիշատակել արտաքին-քաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից Աբխազիայի անկախության ճանաչումն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դրան ի պատասխան՝ Վրաստանը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Արևմտյան մի շարք երկրներ հանդես են եկել Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության քննադատությամբ, որին ի պատասխան Աբխազիայի ԱԳՆ-ն իր վերաբերմունքն է արտահայտել «ԱՄՆ Պետդեպարտամենտի և «կոլեկտիվ Արևմուտքի» այլ երկրների՝ հիստերիային սահմանակցող չափազանց նյարդային» արձագանքի հանդեպ։ …>>>

Share

Հարավային Օսիայի համար տարին հանգիստ էր


Աննա ՉՈՉԻԵՎԱ

Լրագրող
Ցխինվալ

 

2017թ. նախագահական ընտրություններին հետևած անդորրը և դեռևս ահագնորեն չմոտեցած 2019թ. խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխությունների բացակայությունը թույլ են տալիս այս տարին Հարավային Օսիայի համար հանգիստ, իսկ կյանքը՝ չափված համարել։ Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականը հարուստ էր հաճելի իրադարձություններով. կարելի է ասել, որ խաղաղ կյանքը հետզհետե ամրապնդվում և կարգավորվում է։ Դրա վկայությունն է անցնող տարվա գլխավոր իրադարձությունների վերլուծությունը։ …>>>

Share

2018-ի պատմությունը դեռ նոր է սկսվում

 


Մովսես ԴԵՄԻՐՃՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Այն, որ 2018-ին տեղի ունեցան Հայաստանի և հայերի համար կարևոր քաղաքական իրադարձություններ, փաստ է: Դրանք հետագայում միայն ցույց կտան իրենց ազդեցությունը պետության և հասարակության զարգացման վրա, սակայն այս պահին նույնպես կարելի է որոշ ընդհանրացումներ և եզրակացություններ անել:

Հայաստանի նորագույն պատմության մեջ այս տարին կմտնի որպես քաղաքացիական հասարակության ամենաազդեցիկ դրսևորման շրջան: Նման փորձեր նախկինում նույնպես եղել են, սակայն չէին գտնում հասարակության լայն շրջանակների աջակցությունը: Բնական է, որ ժամանակի ընթացքում հասարակության ամենաակտիվ՝ քաղաքացիական հատվածի դրսևորումները պետք է ավելի հաճախակի և ազդեցիկ դառնային: Ի վերջո, այն պետք է հաստատվեր որպես երկրում հանրային հարաբերություններ գեներացնող ազդեցիկ գործոններից մեկը: Իրականում Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ունի և արդեն մի քանի տարի է, ինչ ուներ ոչ թե սիտուատիվ, այլ ինստիտուցիոնալ բնույթ, ինչը հավաստելու համար բավարար է ասել, որ հենց նա հանդես եկավ որպես ամենամեծ և ազդեցիկ ընդդիմություն ու արեց այն, ինչ տասնամյակներ շարունակ չէին կարողանում իրականացնել ընդդիմադիր կուսակցությունները: Թեպետ քաղհասարակության ակտիվությունն այժմ դրսևորվում է առավելապես քաղաքական գործընթացներում, սակայն ժամանակի ընթացքում այն իր խոսքը կասի նաև կրթության և մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական այլ ոլորտներում: …>>>

Share

Ի՞նչ մարտահրավերներ առաջ բերեց հայկական ժողովրդավարությունը ավտորիտար Բաքվի համար



Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ադրբեջանագետ
Երևան

 

 

2018-ը հետաքրքիր տարի էր նաև Ադրբեջանի համար. նախագահական արտահերթ ընտրություններ, խռովության փորձեր, սրվող ներկլանային պայքար և հայկական հեղափոխության հետևանքով առաջացած նոր մարտահրավերներ Բաքվի ավտորիտար վարչակարգի համար։

Դեռևս այս տարվա փետրվար ամսին հայտնի դարձավ, որ հոկտեմբերին Ադրբեջանում նախատեսված նախագահական հերթական ընտրությունները արտահերթ կարգով կկազմակերպվեն ապրիլին։ Ադրբեջանցի հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովան այդ առնչությամբ նշել էր՝ Ալիևը այս քայլով ցույց է տալիս, որ որևէ մեկին հաշվի չի առնում երկրում և կվարվի այնպես, ինչպես ցանկանում է. «Նման որոշում ընդունվում է պատերազմի, բնական աղետի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում: Իսկ իրենք առանց որևէ բացատրության ու քննարկման նման որոշում են ընդունում»[1]: …>>>

Share

2018. Ընտրությունների տարին Թուրքիայում

 


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Թուրքիայում անցնող տարվա իրադարձությունները, թերևս, մեծապես կապված էին պատմական նշանակություն ունեցող ընտրությունների հետ, որոնց ժամանակ Թուրքիայի քաղաքացիներն ընտրում էին ինչպես լայն լիազորություններով երկրի ղեկավարին առաջիկա 5 տարիների համար, այնպես էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կազմը: Ընդ որում, սա նման ձևաչափով առաջին ընտրությունն էր մեր արևմտյան հարևանի ճամբարում, որտեղ նախորդ տարի նախագահ Էրդողանի նախաձեռնած հանրաքվեի արդյունքում փոխել էին սահմանադրությունը, և երկիրը խորհրդարանական համակարգով կառավարումից անցում էր կատարել նախագահական կառավարման: …>>>

Share