Archive for Հունվար 2019

Ընտանիք՝ զոհողության գնով

 


Ալվարդ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Կինն  է  տվայտում

Նորից  եմ  իջնում  իմ  ներքնահարկը,

Որ  զետեղված  է  սրտիս  խորքերում։

Փակվում  եմ  երկրի  լույսից  ու  գույնից,

Միաձուլվում  եմ  ստվերների  հետ։

Խորհում եմ  երկար, փնտրում  ճանապարհ

Դեպի  գույների, լույսի  աշխարհը,

ՈՒր  իմ  հոգու  մեջ  կծիածանվի

Մի  կամարաձև  պատում  գեղեցիկ։

Գորշ  ստվերները  անձուկ  աշխարհիս

Հյուսում  են  իրենց  խիտ  սարդոստայնը՝

Ճախրանքի  ձգտող  հոգիս  թևաթափ

Առնեն  իրենց  մեջ  կամքիս  հակառակ։

Ահա  այսպես  է  մտորում  այն  կինը, ով  կրում  է  իր  վրա  ընտանեկան բռնության  ազդեցությունը։ Այդ  բռնությունը  ժամանակի  ընթացքում  ունենում  է  ցավալի  հետևանքներ՝ առողջության  կորուստ, ինքնասիրության  վերացում, անգամ  կյանքի  կորուստ։ Այս  հետևությունը  հիմնված  է  իրական  փաստարկների  վրա։ …>>>

Share