Archive for Մարտ 2019

N 03 (123), Մարտ, 2019

Share

Մեզ համար առաջնային են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ

…>>>
Share

Արցախյան ընտրություններն ուղենշային են լինելու

Հիանալի շանս կա իշխանությունը ոչ թե ձեռքից ձեռք, այլ գլխից գլուխ փոխանցելու համար

Արցախյան առաջիկա երկու համապետական, համատեղ (նախագահական և խորհրդարանական) ընտրություններին դեռ մի տարի կա, բայց սրանից մոտ մի տարի առաջ ազդարարվեց ընտրարշավի ֆալստարտը։

…>>>
Share

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետհեղափոխական շեշտադրումները

 Սփյուռքի քաղաքականության վերլուծություն

Հայաստանում 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո ներքաղաքական փոփոխությունների համատեքստում քննարկումներ ծավալվեցին նաև Սփյուռքի նոր քաղաքականության շուրջ: Դա հատկապես պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում Սփյուռքի աննախադեպ ներառմամբ, հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների վերանայման և համազգային օրակարգի ձևավորման անհրաժեշտությամբ: Սակայն Սփյուռքի նոր քաղաքականության մշակման և իրագործման համար հետագա գործնական քայլերը սկսեցին չհամապատասխանել քաղաքական հայտարարություններին և առաջ քաշված խնդիրներին: Այս ընթացքում մշակված քաղաքականության փաստաթղթերը, իրականացնող կառույցների և գործառույթների սահմանումը նեղացնում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, մինչդեռ քաղաքական հայտարարությունները հակառակի մասին են:

…>>>
Share

Կարծում եմ, լավագույն բանը, որ Արցախը կարող է անել հիմա, ստատուս-քվոն պահպանելն է

Հարցազրույց Աննա Աստվածատուրյան-Թերքոթի հետ

Աննա Աստվածատուրյան-Թերքոթը ամերիկահայ գրող է, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու և ակտիվիստ։ «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ “ Nowhere, a Story of  Exile”) գրքի հեղինակն է, դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում թեմայով։ Նա կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ 2015 թվականին ընտրվել է Մեն շրջանի Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ, իսկ 2018-ի դեկտեմբերին վերընտրվելուց հետո այդ խորհրդի փոխնախագահն է:

…>>>
Share

Հին հարևանների նոր երկխոսությունները

Վարչապետ Փաշինյանի իրանյան այցի հետքերով

Այս տարվա փետրվարի 27-28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն էր մեկնել, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ ինչպես Իրանի հոգևոր առաջնորդի, նախագահի ու Մաջլեսի նախագահի հետ, այնպես էլ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։  

…>>>
Share

Կարսում Չարենցի խորհրդանշական տան շուրջ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով….

Եղիշե Չարենց, հատված «Տաղ անձնական» պոեմից


Փետրվարի 24-ին Կարսից մեր գործընկերը սոցցանցերից մեկով մեզ մի լուսանկար ուղարկեց, որից պարզ էր դառնում՝ քանդել են այն շենքը, որն ընդունված է համարել Կարսում Եղիշե Չարենցի տունը: Խնդրելով հավելյալ նկարներ ու տեսանյութեր ուղարկել դեպքի վայրից՝ մեր ունեցած տեղեկությամբ կիսվեցինք մամուլում, ինչը մեծ հետաքրքրություն առաջ բերեց: Բնականաբար, սկսեցին բազում հարցեր առաջ գալ՝ ինչո՞ւ, ո՞վ, ե՞րբ, իսկ մեկ այլ հարց երբեք չէր էլ անհետացել, այն է՝ արդյո՞ք հենց այդ կիսաքանդ շինությունն էր Չարենցի տունը: Այս հարցերը պատասխանի էին սպասում, և հոդվածում կփորձենք պատասխաններ գտնել, սկսելով վերջից՝ որքանո՞վ էր այս շենքը Չարենցի տունը:

…>>>
Share

Բելառուսի հայերի սոցիալ-մշակութային փոխառնչությունները միգրացիոն համատեքստում

Հետխորհրդային տարածաշրջանի հանրապետություններում լայնածավալ միգրացիոն տեղաշարժերի միտումները գնալով աճում են` ներառելով բնակչության նոր շերտեր և հատվածներ: Տնտեսական պատճառներով պայմանավորված՝ որոշ երկրների լրացուցիչ աշխատանքային ռեսուրսների պահանջ և տնտեսական այլ դժվարություններ, միգրացիան դառնում է հետխորհրդային հանրապետությունների հետ միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ:

…>>>
Share

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը


«Ռեգնում» Ռուսաստանի դաշնային տեղեկատվական գործակալությանը

-Հարգելի՛ պարոն նախարար, Երևանում իշխանափոխությունից հետո կտրուկ ակտիվացել են ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցությունները (մենք ասում ենք խորհրդակցություններ, քանի որ բուն բանակցությունները, որոնց մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղը, դադարեցին 1997 թվականին)։ Ինչպե՞ս կբացատրեք այդ խորհրդակցությունների ակտիվացումը։

…>>>
Share

Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը

© Photo: official site of the MoD of RA

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման թեմայի շուրջ երկշաբաթյա բուռն քննարկումներն ավարտվեցին մարտի 19-ին Երևանում Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսով: Վարչապետը բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցման օգտին բերեց փաստարկներ` վկայակոչելով 1992-94 թթ. բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերից մի շարք դրույթներ: Որոշակիացվեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման թեման:

…>>>
Share

Ռուսաստանյան փորձագետ․ Աբխազիայի և Հարավայի Օսիայի միջով դեպի Հայաստան բեռնափոխադրումն առաջնահերթ խնդիր չէ

Ինտերպրեսնյուս, Վրաստան

© AP Photo, Shakh Aivazov

Մամուլը շարունակում է գրել ռուս-վրացական հարաբերությունների մասին։ Տարածաշրջանում ուժերի ռազմական հավասարակշռության, Հայաստանի մեկուսացման, Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների, սևծովյան ավազանի անվտանգության և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական հարթակին է պատմում ռուսաստանյան փորձագետ Սերգեյ Ուտկինը։

…>>>
Share