Archive for Ապրիլ 2019

N 04 (124), Ապրիլ, 2019

Share

Ձևաչափի հարցն ամենևին էլ ձևականություն չէ

Կամ՝ ո՞վ է դեմ պատասխանատվության լրացուցիչ ռեսուրսի ներգրավմանը

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հատուկ «Սիվիլնեթի» և
«Անալիտիկոնի» համար
Ստեփանակերտ-Երևան

Ղարաբաղյան կարգավորումը ժամանակից ու տարածությունից դու՞րս է

Տարիներ ու տասնամյակներ շարունակ ղարաբաղյան կարգավորման մեջ որևէ որակական նորություն չէր լինում։ Ոչ միայն չէին փոխվում դիրքորոշումները, այլև անփոփոխ էր մնում թե՛ հակամարտության կողմերի և թե՛ միջնորդների օգտագործվող բառամթերքը։ Փոխվում էին անձինք, բայց բառամթերքը նույնն էր մնում։ Այն աստիճան, որ հանգիստ կարելի էր բանակցային սեղանի շուրջ նստեցնել ռոբոտների՝ վաղօրոք ծրագրավորած ելույթներով ու հետբանակցային հայտարարությամբ։ 

…>>>
Share

Երկար ճանապարհի սկիզբը

Արդյո՞ք հնարավոր են նոր մոտեցումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Միքայել ԶՈԼՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Երևան

Տարիների, անգամ տասնամյակների ընթացքում շատ է խոսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, բայց, ըստ էության, քննարկումները միշտ պտտվել են նույն թեմաների շուրջ։ Տասնամյակների ընթացքում մենք բազմիցս ունեցել ենք իրավիճակներ, երբ խոսվել է հնարավորությունների պատուհանների և հասունացող դրամատիկ առաջընթացի մասին, անգամ ասվել է, որ կողմերն, ուր որ է, ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրեն: Բայց, այս բոլոր խոսակցություններն էլ, ըստ էության, մնացել են խոսակցությունների մակարդակում: Փաստաթղթերը չեն ստորագրվել, և հնարավորությունների պատուհաններն այդպես էլ փակ են մնացել։ Եթե սա տեղի ունենար մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, գուցե դա կարելի էր բացատրել ինչ-որ պատահականություններով կամ ժամանակավոր գործոններով: Բայց, եթե նույն բանը տեղի է ունենում բազմիցս, նշանակում է կարգավորման գործընթացում առկա են մեթոդաբանական խնդիրներ, և անհրաժեշտ են իրապես նոր մոտեցումներ:

…>>>
Share

Նոր որակ` կարգավորման դիսկուրսի մեջ

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԱՀ ԱԺ պատգամավոր
Ստեփանակերտ

2018 թ. հայաստանյան հեղափոխությունը հետաքրքիր զարգացումներ բերեց նաև ղարաբաղյան կարգավորման մոտեցումներում: Կարծես թե ամեն ինչ ասվել էր, գոնե փորձագիտական մակարդակով ամեն սցենար քննարկվել էր, և թվում էր՝ այստեղ որևէ նոր գաղափար չէր կարող աշխուժություն մտցնել:

…>>>
Share

Նիկոլ Փաշինյանը փորձում է արցախյան հարցին հումանիտար տեսք տալ

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան

Նիկոլ Փաշինյանը հռետոր է՝ նոր մտքերի ու գաղափարների, ոչ ստանդարտ ձևակերպումների ու մոտեցումների վարպետ: Նախկինում, երբ նա հայտնի լրագրող էր, խմբագիր, քաղաքական գործիչ ու պատգամավոր, հաճախ չէր արտահայտվում արցախյան հակամարտության և կարգավորման մասին: Արցախի մասին նա սկսել է հաճախակի խոսել վարչապետ ընտրվելուց հետո միայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Վարչապետի պաշտոնում նա առաջին այցն Արցախ արեց 2018-ի մայիսի 9-ին՝ ընտրվելուց մեկ օր անց: 

…>>>
Share

Իրանի, Իսրայելի և Արցախի միջակայքում. նոր հովեր Հայաստանի արտաքին քաղաքականությունում

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Մի տարի առաջ Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունն, անկասկած, որոշակի շտկումներ է մտցրել եթե ոչ հանրապետության արտաքին քաղաքական ուղղվածության, ապա առնվազն դրա ձևավորման մեթոդների և մեխանիզմների մեջ։ Այս պնդման օգտին կարելի է վկայակոչել Երուսաղեմի հետ հարաբերություններ հաստատելու Երևանի լուրջ հայտը՝ Իրանի հետ արդեն գոյություն ունեցող հարաբերությունների խորացման պայմաններում…

…>>>
Share

Մուսալեռցիների` «ղարաբաղցի» նախնիների փնտրտուքները գրավոր աղբյուրներում


Խորեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ազգագրագետ
Երևան

Նախաբան

 Ըստ Վ. Շնիրելմանի՝ հայկական տարբեր խմբերի մոտ ինքնության փնտրտուքները տանում են դեպի հինավուրց հայկական թագավորություններ¹։ Մեր հետազոտության դեպքը, թերևս, պայմանավորված է հենց այդ գործոնով. իրենց ծագման վերաբերյալ մուսալեռցիների մոտ առաջացած մի շարք առասպելներ աղերսներ ունեն Տիգրան Մեծի թագավորության հետ՝ հիմնականում փորձ է արվում այդ թագավորության հետ կապել հայերի հաստատվելը Միջերկրական ծովի ափերին գտնվող Անտիոքում, Ալեքսանդրետի սանջակում (1939-ից հետո տարածքը թուրքերն անվանեցին Հաթայ՝ կապելով հեթիթների հետ, որոնք, ըստ Մ. Քեմալի, 4000 տարի առաջ եղել են թուրքերի նախնիները) ու շրջակա հայկական շրջաններում և հատկապես Սվեդիա-Սամանդաղում (1920-39 թթ՝ Մուսալեռ-Մուսա դաղ)։

…>>>
Share

ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայաստանի վարչապետն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ տիկին նախագահ, 

Եվրոպայի խորհրդի հարգելի՛ պարոն գլխավոր քարտուղար, 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ պատգամավորներ, 

…>>>
Share

Նոր իրարանցում արցախյան խնդրի շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, 2018 թվականի դեկտեմբերի 6-ը:

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման են ընդունել իր առաջարկած օրակարգը, և որ նա իր հարցերի պատասխանները չի ստացել ո՛չ համանախագահներից, ո՛չ էլ Ադրբեջանից՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտության շուրջ նկատելի իրարանցում սկսվեց:

…>>>
Share

Հայացք Մոսկվայից. ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն պատրաստ չեն մադրիդյան սկզբունքների իրագործմանը

© photo by Alexander Imedashvili, NEWSGEORGIA

ԱրմԻնֆո. «Այսօր ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն պատրաստ չեն մադրիդյան սկզբունքների իրագործմանը»։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Հայաստանը ղարաբաղյան կարգավորման բանակցային օրակարգ է մտցրել մադրիդյան սկզբունքների առավել հստակեցման անհրաժեշտության մասին առաջարկը։ Երևանն առաջարկում է նաև Բաքվին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին քննարկումներ սկսել Արցախի ՝ բանակցային գործընթաց վերադառնալու հարցի շուրջ։

…>>>
Share

Եվրամիությունը հրաժարվու՞մ է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս

«Ադրբեջանի հետ ԵՄ-ի ռազմավարական գործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը (այն նախատեսվում է ստորագրել մայիսին) գաղտնի է մնում, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը։

…>>>
Share