Archive for Սեպտեմբեր 2019

N 09 (129), Սեպտեմբեր, 2019

Share

Ուժայիններն աշխատանքից ազատված են. ճգնաժա՞մ է, թե՞ ճգնաժամ չէ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ծավալված դրամատիկ իրադարձությունները բոլորովին անսպասելի էին մինչև այն պահը, երբ ներկա տասնյակ լրագրողներից մեկը վարչապետին հարց ուղղեց Ազգային անվտանգության ծառայության և նրա տնօրեն Արթուր Վանեցյանի մասին։

Վարչապետի պատասխանն ալեկոծեց հանրությանը՝ մամուլին, փորձագետներին, սովորական քաղաքացիներին. անհանգստացել են նաև նախկիններից հայտնի դեմքեր։ Վարչապետը հայտարարել էր Ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու մտադրության մասին։ Րոպեներ անց իրադարձությունների հետագա զարգացումը դուրս եկավ թույլատրելի և ընդունելի շրջանակներից. ԱԱԾ տնօրենը տարածեց իր պաշտոնանկության մասին հայտարարություն` այն զետեղելով ԱԱԾ պաշտոնական էջում։ 

…>>>
Share

CEPA. միֆեր և իրականություն

Աննա Բարսեղյան
Փորձագետ
Երևան


2013թ-ի սեպտեմբերի 3-ը շրջադարձային էր Հայաստանի նորանկախ պետականության համար: Արտաքին քաղաքականության բազմավեկտոր երկարատև շրջանից հետո Հայաստանը կանգնեց հարկադիր ընտրության առջև:  Չնայած  քառամյա բանակցություններից հետո մեր պետությանն ընդամենը երկու ամիս էր բաժանում Եվրամիության հետ ասոցացված հարաբերություններ ունենալուց,  ժամանակի գործող իշխանություններն ընտրեցին միանգամայն այլ ուղղություն` նախապատվությունը տալով  Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուն: Նման որոշման պատճառները կարելի է անվերջ քննարկել, սակայն դա ուսումնասիրության մեկ այլ թեմա է:

…>>>
Share

Առայժմ չկա ժամանակի փորձաքննությանը դիմացած որևէ մատրիցա

Դրվագ՝ շվեդ հայտնի դիվանագետի հետ հանդիպումից

Հյուրանոցի նախասրահում անսովոր լռություն է. Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանի Հակամարտաբանության ֆակուլտետի հրավերով դասընթացի մասնակիցները հուզված սպասում են պատվավոր հյուրի գալուն:

Շվեդական կարգապահական նորմերի համաձայն՝ տասներեքն անց քսանհինգ րոպեին ֆակուլտետի ավագ դասախոս Փիթըր Ուալենսթինի ուղեկցությամբ՝ ձեռնափայտին հենված, ներս է մտնում հայտնի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նախագահ, 80 ամյա հոբելյանը բոլորող Յան Էլիասոնը: Դիվանագետը հերթով բարևում ու ծանոթանում է մասնակիցների հետ, հարցնում, թե որ երկրից են ու իր կյանքից մի փոքրիկ դրվագ պատմում տվյալ երկրի մասին:

…>>>
Share

Վերադարձրե՛ք «միսթըր Ֆըրսթին»

Քրեական ենթամշակույթի դեմ պետք է պայքարել իսկական մշակույթով, սպորտով և կրթությամբ

1987 թվականին էկրան բարձրացավ Էդուարդ Ակոպովի սցենարով Ալլա Սուրիկովայի նկարահանած «Մարդը Կապուցիների պուրակից» ֆիլմը (հզոր դերասանական կազմ ուներ` Միրոնով, Տաբակով, Կարաչենցև, Յակովլևա, Կվաշա, Միշուլին…): Սյուժեն հետևյալն է. Ջոնի Ֆըրսթ  անունով մի նվիրյալ Ամերիկայի Վայրի արևմուտքի մի փոքրիկ քաղաք  է բերում «Սինեմատոգրաֆը», և ամբողջ օրը պանդոկում հարբեցողությամբ ու «ռազբիրատներով» զբաղվող բնակչության կյանքը փոխվում է: Բոլորը, ազդվելով կինոնկարներից, սկսում են իրար հետ հարգալից խոսել, կռիվները վերանում են …

…>>>
Share

Չկա մի սերիա, որտեղ հայերենը չի գնդակահարվում

թե՛ հերոսների խոսքում, թե՛ ֆիլմի լուսագրերում


Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված, 2005 թվականի նոյեմբերի 27-ին փոփոխված Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն «Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են», իսկ 20-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Ի լրումն սրա, բազմաթիվ օրենքներով սահմանված են մեր մայրենի և պետական լեզուն պաշտպանող դրույթներ, սակայն փաստ է, որ վերջին 30 տարում հայերենը ոտնատակ է տրվել բոլոր հարթություններում՝ պետական և տեղական ինքնակառավարման համակարգեր, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ և այլն:

…>>>
Share

Հայաստան-Արցախ. ինչի՞ շուրջ է բանավիճում հայ հանրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 28-ամյակի տոնակատարության օրը՝ սեպտեմբերի 2-ին, հերթական զանգվածային բանավեճն էր ծավալվել «միացում-անկախություն» երկընտրանքի շուրջ: Ի թիվս արտահայտված այլ կարծիքների, ամենից հաճախ շեշտադրվում էր խնդրո առարկա իրադարձության բուն էությունը: Ինչ-որ մեկը վստահ է, որ դա ԼՂՀ անկախության օրն է, մյուսն էլ՝ որ դա Հանրապետության օրն է: Իսկ երրորդն, ընդհանրապես, 28 տարվա վաղեմության դեպքերը համարում է հանցագործություն կամ կեղծիք: Որևէ ողջամիտ բանավեճ, ինչպես միշտ, չի ստացվում՝ ամեն ոք իրենն է պնդում: Եվ դրա համար կան ծանրակշիռ հիմքեր՝ չափից շատ անորոշություններ են պահպանվում հայկական պետականության իրավաքաղաքական իրողություններում:

…>>>
Share

Մի քանի դաս արցախյան ընտրություններից

Սեպտեմբերի 8-ին Արցախում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ կարևոր մի հանգամանք, որին արժե մանրամասն անդրադառնալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումները, ինչպես արդեն կարելի է պնդել, նկատելիորեն փոխեցին ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը Արցախում: Ընտրողների վրա կենտրոնացված ազդեցության նպատակով ավելի քան երկու տասնամյակ գործածվող մեքենան խափանումներ տվեց: Շատ դիտորդներ նշում են, որ մարդիկ առաջին անգամ ստացան ազատ ընտրություն կատարելու հնարավորություն: Արդյունավետ չգտնվեց ընտրողների մեծամասնության կամքի վրա բռնանալու նախկին գործոններից և ոչ մեկը: Ո՛չ իշխանամետ կուսակցությունները, ո՛չ էլ չինովնիկական դասը այս ընտրությունների «հերոսներ» չդարձան: Իսկ այն իրողությունը, որ համայնքներից մեկում` Կովսականում, ընտրողները զանգվածաբար իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ, էլ ավելի պարզորոշ ցույց է տալիս, որ այս անգամ ընտրությունների ճակատագիրը որոշողը միմիայն ընտրողներն էին:

…>>>
Share

Փաշինյանը Լոս Անջելես-Հայաստան համաժողովում ներկայացրեց Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելես-Հայաստան գործարար համաժողովում, Լոս Անջելես, 23-ը սեպտեմբերի, 2019թ

Միացյալ Նահանգներ այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լոս Անջելեսում անցկացվող տնտեսական համաժողովից:

Լոս Անջելես-Հայաստան համաժողովին մասնակցում էին մոտ 300 տեղացի գործարարներ, Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող բիզնեսմեններ, որոնց Հայաստանի ղեկավարը պատմեց երկրի ներդրումային միջավայրի մասին, ասաց, որ իշխանափոխությունից հետո հիմա էլ տնտեսական հեղափոխություն է ծրագրել: Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն: Վարչապետն ասաց, որ իր քաղաքականության առանցքում կոռուպցիայի և մենաշնորհների բացառումն է:

…>>>
Share

Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատական ճամբարի առաջատար թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կոչում է Ցեղասպանություն և պնդում է՝ «Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի այդ հարցում իր դիրքորոշումը»:

…>>>
Share

«Մեր ջուրը մեր ոսկին է». hայերը շրջափակում են վիճահարույց հանքը

Հայաստանի լեռներում ծվարած նախկին առողջարանային քաղաքը դարձել է տուն ոսկու հանքը շահագործողների համար: Տեղացիները, սակայն, կարծում են, որ հանքի շահագործումը վտանգի տակ կդնի ոչ միայն երկրի քաղցրահամ ջրերի ամբողջ պաշարը, այլև ողջ էկոհամակարգը:

…>>>
Share