Archive for Նոյեմբեր 2019

N 11 (131), Նոյեմբեր, 2019

Share

Քաղաքական-իրավական կարգավորման հրամայականը հետհեղափոխական Հայաստանում

«Թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց երկրում չի դադարում այդ արմատական փոփոխության բնույթի և իմաստի մասին բանավեճը։ Շատերը կարծում են, որ ոչ մի առանձնահատուկ փոփոխություն տեղի չի ունեցել, այլ, ընդամենը, փոխվել են երկրի խորհրդարանում և կառավարությունում գործող անձինք։ Իսկ փոփոխությունների մեջ ավելի խորն իմաստ տեսնողները հարց են տալիս. ինչպիսի՞ն պետք է լինեն երկիրը զարգացման ավելի արդյունավետ մակարդակ դուրս բերելու համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները։ Նոր իշխանությունը խոսում է «տնտեսական հեղափոխության» մասին՝ առանց հստակորեն ճշգրտելու այդ հասկացության իմաստը։ Խոսվում է նաև կոռուպցիայի և «ստվերի» դեմ պայքարելու մասին։ Այս երկու ուղղությունները ներկայացվում են որպես կառավարության ռազմավարական նպատակներն իրականացնելու միջոց։

…>>>
Share

Հայաստանի հայրենադարձության քաղաքականությունը. իրողություններ և հեռանկարներ

Ազգային պետությունները, մի կողմից, ներազդում են անդրազգային միգրացիոն հոսքերի վրա՝ սահմանափակելով կամ ուղղորդելով դրանք, մյուս կողմից՝ իրենց վրա են կրում միգրացիայի հետևանքները: Միգրացիոն քաղաքականությամբ, իրավական կարգավորումներով, քաղաքացիության մասին օրենքների միջոցով ազգային պետությունները ներառում կամ բացառում են խմբերին կամ անհատներին պետության կազմի մեջ՝ փոխակերպելով ազգի և ազգային ինքնության սահմանումները: Միգրացիոն հոսքերի այդ կարգավորումներում հատուկ տեղ ունի հայրենադարձությունը, որը պետության կողմից խրախուսվող և աջակցվող ներգաղթի ձևերից է: Հայրենադարձությունը կարելի է սահմանել որպես «ծագման վայր» վերադառնալու գործընթաց: Միջազգային իրավունքում հայրենադարձության քաղաքականությունը դիտարկվում է որպես մարդու հիմնարար իրավունքի՝ «վերադարձի իրավունքի» իրացում, տեղափոխվել այն երկրի տարածք, որը համարում է իր հայրենիքը: Այսօր աշխարհի մի քանի տասնյակ երկրներ իրականացնում են հայրենադարձության քաղաքականություն կամ ունեն այդ գործընթացի օրենսդրական կարգավորումներ: Հայրենադարձության ծրագրերը հաճախ իրականացվում են «տիտղոսակիր ազգի» նկատմամբ և խրախուսում են արտագաղթածների վերադարձը ծագման երկիր:

…>>>
Share

ԱՄՆ կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ որպես համաշխարհային աշխարհաքաղաքականության մաս

Օսմանյան Թուրքիայի մայրամուտին և Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարիներին՝ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունը մարդկության ժամանակակից պատմության առաջին լայնածավալ միջազգային հանցագործությունն է, որն իրականացվել է մի ողջ ժողովրդի քաղաքական և էթնիկական շարժառիթներով ոչնչացնելու համար։ Թուրք կառավարության կանխամտածված գործողություններն արտացոլված են անվիճելի փաստերում և ամենատարբեր աղբյուրների հաղորդած վկայություններում։ Հայերի ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի 25 պետություններ, մի շարք երկրների առանձին սուբյեկտներ՝ ներառյալ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը։   

…>>>
Share

Հայաստանը Ռուսաստան չէ. Ռուսաստանը «վարժվում» է դրան՝ այլ տարբերակ չունենալով

Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո անցած մեկ ու կես տարվա ընթացքում պաշտոնական Երևանը ծանրակշիռ պատճառների բերմամբ առաջնահերթ նշանակություն էր տալիս պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններին։

…>>>
Share

Մերլին Մոնրոյի դասերը


Զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը կարգավորող երեք հիմնական օրենք կա՝  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին»։ Շատ այլ օրենքներ էլ լրատվամիջոցներին առնչվող կետեր ունեն՝ «Գովազդի մասին» օրենքը, «Քաղաքացիական օրենսգիրքը» և այլն։ Լրատվամիջոցների աշխատանքի որոշ բաղադրիչներ կարգավորում է «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը՝ լրատվամիջոցներում հարցազրույցների մասով։

…>>>
Share

Բեռլինյան պատի փլուզումից 30 տարի անց

Այս տարի նոյեմբերի 9-ին լրացավ Բեռլինի պատի քանդման երեսուն ամյակը: 10.316 օր՝ ահա այսքան գոյատևեց Արևմուտքի ու Արևելքի գաղափարական հակասությունների ֆիզիկական վկան: Շուրջ 28 տարի` 1961 թվականից մինչև 1989 թվականը Գերմանիայի ներկայիս մայրաքաղաքը բաժանում էր 140 կմ երկարությամբ ձգվող պատը:

Սառը պատերազմը միջազգային հարաբերությունների և ատոմային զենքի զանգվածային արտադրության շրջադարձային կետերից մեկն էր: Ոչ արյունոտ, սակայն մարդկային բազմաթիվ ճակատագրեր խեղող այս պատերազմը տևեց ավելի քանի 47 տարի: Գրեթե կեսդարյա սառը հակամարտության պայմաններում աշխարհը բաժանված էր ճամբարների: ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ում հավաքվում էին արևմտյան ժողովրդավարության կողմնակիցները, իսկ Խորհրդային Ռուսաստանն առաջնորդում էր Արևելյան բլոկը:

…>>>
Share

Բողոքի գործողություններ Իրանում. դժգոհության պոռթկո՞ւմ, թե՞ վարչակարգի մայրամուտ

«Ճնշվածների հեղափոխությունից մինչև քայքայիչ ապստամբություն»։ Հենց այսպես են բնութագրում իրանյան փորձագետները երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Արդեն մի քանի օր Իսլամական Հանրապետության գրեթե հարյուր քաղաքում տեղի են ունենում բողոքի գործողություններ, որոնք ուղեկցվում են հրդեհումներով, ոստիկանության հետ բախումներով, կրոնական հաստատությունների ավերմամբ և այլն։

…>>>
Share

Փայլանն ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանում պետք է խոսել Ցեղասպանության մասին

Կարո Փայլանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում (արխիվ)

Եթե աշխարհում կա խորհրդարան, որտեղ պետք է  խոսել Հայոց Ցեղասպանության մասին, ապա դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանը։

…>>>
Share

Ամո՛թ մեզ, որ հարմարվում ենք Թրամփին

Այս շաբաթվա ուշագրավ իրադարձություններում մռայլ համաչափություն կար

Դիվանագետներ Ուիլյամ Թեյլորը կենտրոնում և Զորջ Քենթը չորեքշաբթի օրը իմպիչմենտի լսումներին ժամանելիս: Լուսանկարը` Դեյմոն Ուինթերի«/The New York Times»
…>>>
Share

UNCTAD. Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների արտահանման վաճառք՝ ներգրավելով ավելի շատ ներդրումներ

Էմմանուիլ Մկրտչյան

ԱրմԻնֆո. Երևան: 16.11.19: ԱրմԻնֆո: Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների արտահանման վաճառք ՝ ներգրավելով ավելի շատ ներդրումներ, ասվում է Հայաստանի ներդրումային քաղաքականության ամփոփագրում https://bit.ly/2XPSHyq,  որը նախապատրաստվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի կողմից պատրաստված և անցյալ շաբաթ ներկայացվել է UNCTAD-ի Ներդրումների, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի XI նստաշրջանում:

…>>>
Share