Archive for Հունվար 2020

 

N 01 (133), Հունվար, 2020

 

Share

Երկիրը՝ սովորական մարդկանց աչքերով

 

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


«Անալիտիկոն» հանդեսի նախորդ բոլոր համարներում փորձագիտական հայացքով էինք նայել նորանկախ երկրի, Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի իրադարձություններին։ Այս անգամ որոշեցինք մեր երկրին նայել նրա շարքային քաղաքացիների, ավելի ճիշտ՝ շարքային քաղաքացուհիների աչքերով։ Սա արդեն բարի ավանդույթ է դարձել։ …>>>

Share

Բարի՛ լույս, տիկի՛ն Արուս…

 



Նարինե ԲԱԼԱՅԱՆ

 

«Տղան տան սյունն է, սյունը չկա՝ տունը փլվում է»։  Ինչու՞ են հայ հասարակությունում այսքան բարձրացնում արու զավակների դերը և հակառակը անում աղջիկների հանդեպ.

«Աղջի, մի տղա բե՛ր, որ վաղը պահող ունենաս»:

«10-ն էլ լինի՝ բերելու ես, մինչև օջախիս ծուխը շեն պահողը չծնվի»…

Եվ այսպես շարունակ…

Բայց մի՞թե երեխաները մեզ պահելու համար են։ Ի վերջո, ի՞նչ փիլիսոփայություն ենք դնում մեր առջև զավակներ ծնելուց առաջ։

Միշտ չէ, որ զավակներն իրականացնում են ծնողների նպատակը, այլ իրենք են գտնում իրենց նպատակները, պայքարում և հասնում դրանց։ …>>>

Share

Ներառականության զարգացումն Արցախում

 

Քրիստին ԲԱԼԱՅԱՆ

1

– Տղա՛ս, վաղը քեզ հետ գնալու ենք առաջին դասարան․ դու կծանոթանաս նոր ընկերների և լավ ուսուցչուհու հետ։

– Մայրի՛կ, հրաշալի՛ է։ Հիմա, թեև ոտքերս թույլ են և ստիպված եմ հաշմանդամի սայլակից օգտվել, ես ամեն օր տնից դո՞ւրս եմ գալու։ …>>>

Share

Քաղաքականացված Քարահունջը՝ 25 տարի առաջ և հիմա


Արևիկ ԼԱԼԱՅԱՆ

 

Արդեն տարուկեսից ավել է, ինչ ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանում իրականացված «թավշյա» հեղափոխության մասին՝ որակելով այն որպես նախադեպը չունեցող երևույթ, բայց  Արցախի Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչները համոզված են, որ «իսկական թավշյա հեղափոխությունը եղել է իրենց գյուղում սրանից  մոտ 23 տարի առաջ»: …>>>

Share

Արծվի բնից էլ բարձր…


Հիացաբար «հուռա» գոչելով՝           
Մենք անհանգստացրինք Արծվին՝

Երկնքի արքային,

Սրբերի հոգիների պահապանին։

Թերևս նրանցից մե՞կն է նա,

Ով կրակի մատնվեց՝

Հանուն Հավատի և Սիրո առ Քրիստոս։

Վերելք դեպի Դիզափայտ սրբազան լեռը սկսվեց շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, վաղ առավոտյան Ստեփանակերտի «Ազատության» հրապարակում  արշավի մասնակիցների հավաքով։ …>>>

Share

Մեր փոքրիկ բարեկամները

 

Տաթև ՀԱԿՈԲՅԱՆ


Հին ժամանակներից ի վեր մարդիկ ընտելացնում են կենդանիներին: Այսօր մեր կյանքի պայմանները բավականին փոխվել են, բայց, չնայած գիտության և տեխնիկայի առաջընթացներին, կենդանիները մեզ պետք են: Կենդանիները այնքան են կապվում մարդու հետ, որ նրանց սերը և հավատարմությունը օրինակ

են դառնում շատերի համար: …>>>

Share

Խոսքի ազատությունը՝ որպես շարունակական պայքար…


Իրինա
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով, ինչպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը: Արտահայտվելու կամ մտքի, խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է, առանց որի դժվար է պատկերացնել քաղաքացիական ցանկացած ինքնադրսևորում: …>>>

Share

Գործազրկություն՝ երիտասարդների շրջանում. արդի միտումներ ու հետևանքներ

 


Զարինե ԹԱՐԱՆՅԱՆ

 Վերջին երեք տասնամյակներում գործազրկությունն ամենալուրջ խնդիրներից մեկն է դարձել ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում։ Հետխորհրդային երկրներն առավել ևս բացառություն չեն։ Դրանցից երեքում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում, վերջին տարիներին երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակն օրեցօր աճում է։ …>>>

Share

Նորօրյա սամուրայը


Մարինե ԲԱՂՐՅԱՆ

Արմեն Ավետիսի Պետրոսյանը սամուրայ է՝ բառիս բուն իմաստով, նվիրյալ ասպետ, որ անձնվիրաբար ծառայում է իր հայրենիքին: Շատ քիչ են նրանք, ովքեր այսչափ տեղեկացված են սառը զենքերից, առավել ևս հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնք նաև ճկուն ու վարպետորեն տիրապետում են դրանց: Եվ հենց այս եզակի ու գեղեցիկ շնորհի համար էլ Արմենը մականվանվեց Սամուրայ` երջանկահիշատակ իր հրամանատար Սևակ Ղուկասյանի կողմից: …>>>

Share

Եվ ոչ ոք չի՞ պատժվելու


Լուսինե ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Ամիսներ առաջ մի երիտասարդ ընտանիք իր առաջնեկի լույս աշխարհ բերելու գործընթացը վստահել էր Ստեփանակերտի ծննդատան բժիշկներին։ Սակայն նրանց հույսերը չարդարացան։ Այդ հիշարժան օրը, ցավոք, տհաճ իրադարձությամբ ավարտվեց։ ԱնուշՍտեփանյանը պատմում է իր երեխայի ծնունդն ընդունած բժիշկների արհեստավարժության պակասի մասին։ …>>>

Share