Archive for Փետրվար 2020

N 02 (134), Փետրվար, 2020

Share

Հանրաքվեն ավազակապետության անդառնալիության և բարեփոխումների ուղու բացումն է

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր
Երևան
 
Հայաստանի Ազգային ժողովն, այնուամենայնիվ, ունեցավ ներկայիս տեսքով Սահմանադրական դատարանի գորդյան հանգույցը հատելու վճռականություն։ Սպառելով բոլոր այլ՝ ավելի «մեղմ» ուղիներն ու մեթոդները՝ հայ օրենսդիրները գիտակցել են, որ առանց հրատապ և գործուն քայլերի չլուծված խնդիրը վերածվում է հայոց պետականության տակ դրված ականի, որն ամեն պահի կարող է պայթել։

…>>>

Share

Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը և նրա սպառնալիքների աղբյուրները

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
 
Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը երկրի ղեկավարության և հայ հասարակության համար շարունակում է անհանգստության լուրջ առիթ լինել։ Գաղտնիք չէ, որ սրընթաց զարգացող և համաշխարհայնացող աշխարհում տեղեկատվական անվտանգության ապահովումը յուրաքանչյուր զարգացող և զարգանալ պատրաստվող պետության գլխավոր առաջնահերթություններից է։ Այս առումով Հայաստանում տիրող դրությունը լավագույնը չէ՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության և՛ արտաքին, և՛ ներքին սպառնալիքների առկայությունը։ Սա նախ՝ պայմանավորված է 2018 թ. գարնանը երկրում տեղի ունեցած իշխանափոխությամբ և այդ պահից սկսած նախկին և գործող իշխանությունների կողմնակիցների միջև ծավալված անընդհատ տեղեկատվական պատերազմով։   

…>>>

Share

Ընտրություններ Արցախում և հանրաքվե Հայաստանում.

նոր մարտահրավերներ լրատվամիջոցների համար

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան
 
 
Հայկական երկու պետություններում՝ Հայաստանում և Արցախում մեկ շաբաթվա ընթացքում երկու (եթե ավելի մանրամասնենք՝ երեք) կարևոր քաղաքական իրադարձություն է լինելու. 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն են (մանրամասնենք ասելով հենց սա նկատի ունեի՝ նույն օրը երկու ընտրություն է), իսկ դրանից ընդամենը մի քանի օր անց՝ ապրիլի 5-ին, Հայաստանում անց է կացվելու ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հարցով հանրաքվե:

…>>>

Share

Ժողովրդավարության ինդեքս 2019

Հայաստանը՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի խաչմերուկում

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
 

Յուրաքանչյուր տարվա սկիզբ նշանավորվում է նաև  տարբեր բնագավառներում նախորդ տարվա արդյունքների ամփոփումով: Ի թիվս բազմաթիվ հրապարակումների՝ վերջին 12 տարում իր ուրույն տեղն ունի The Economist-ի  Intelligence Unit-ի  ժողովրդավարության ցուցիչը: Աշխարհի 165 անկախ երկրներում ժողովրդավարության մակարդակը համեմատվում է  հինգ անվանակարգերում`  ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: Ըստ այդմ էլ երկրները  բաժանվում են չորս անվանակարգերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի դեմոկրատիաներ, հիբրիդային և ավտորիտար ռեժիմներ:

Համաձայն 2019 թվականի հրապարակման՝  երկրագնդի բնակչության գրեթե կեսը (48.4%) ապրում է ժողովրդավարության պայմաններում, սակայն միայն 5.7%-ն է ապրում լիարժեք ժողովրդավարության պայմաններում: Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը հասնում էր 8.9%-ի: Ժողովրդավարության ցուցիչով ամենաբարձր հորիզոնականներում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան:

…>>>

Share

Ապօրինի փոքր ՀԷԿ-աշինության դեմ պայքարի անցած փուլի պատմությունը

Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Հանրային գործիչ
Քարվաճառ

 
2020 թ. հունվարի 21-ին Քարվաճառի իմ տան բակում ես ստիպված եմ եղել հացադուլ սկսել՝ Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքի ավազանում ապօրինի փոքր ՀԷԿ-աշինությունը կասեցնելու և ողջ Քարվաճառի շրջանում հետայնու բացառելու համար։ Տարիներ շարունակ ինձ հասու բոլոր միջոցներով՝ սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով և պատասխանատու պաշտոնյաների հետ անհատական շփումների ժամանակ, աչքի առաջ ունենալով Քաշաթաղի Աղավնո և Հոչանց գետահովիտների ողբերգությունը, անընդհատ ահազանգում և զգուշացնում էի, որ իրավիճակն ահագնանում է՝ պահանջելով ամենաբարձր մակարդակի վճռական կանխարգելիչ միջամտություն։ Հարյուրավոր մարդիկ սոցցանցերում արձագանքում և միանում էին իմ արտահայտած մտահոգություններին, բայց դրությունը շարունակում էր օրըստօրե վատթարանալ։

…>>>

Share

Արցախի ընտրություններ, հետհեղափոխական Հայաստան, հայկական բանակ

Իմ հանդիպումները Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Իսպանիայում

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան

Ամեն անգամ, երբ «Զվարթնոց» օդանավակայանում բարձրանում եմ օդանավ, ինքս ինձ ասում եմ. այս անգամ էլ ու՝ վերջ, արդեն հոգնել եմ օդանավերից, գնացքներից, ավտոբուսներից, հոգնել եմ գրքերով լի ծանր ճամպրուկներով ճամփորդություններից: Իսկ երբ օդանավը ընկնում է տուրբուլենտության գոտի, որոշումս դառնում է վերջնական: 

…>>>

Share

Հայկական ժառանգության մերօրյա ժանտախտը Թուրքիայում

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Տարեցտարի մեծանում է Արևմտյան Հայաստան այցելող հայերի թիվը։ Տարեկան հազարավոր հայեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից այցելում են Արաքսի ու Ախուրյանի այն ափը՝ տեսնելու հայկական պատմական տպավորիչ ժառանգությունը։ Նման հոսքը տրամաբանորեն բերում է նրան, որ առավել շատ այցելվող վայրերն առավել խնամված լինեն։ Դրա օրինակն են Անին, Կարսը, Վանը, Աղթամար կղզին։ Բայց հսկա տարածքի վրա մի զգալի ժառանգություն ոչ միշտ է արժանանում ուշադրության՝ կապված հեռու լինելու, պակաս նշանակալի լինելու, հանրության լայն շերտերին հայտնի չլինելու ու հասանելի չլինելու հետ։ Ու այստեղ առաջ են գալիս լրջագույն խնդիրներ։

…>>>

Share

Փիլարտոս Վարաժնունի

Արշալույս ԶՈՒՐԱԲՅԱՆ
Պատմաբան
Երևան
 
Փիլարտոս Վարաժնունին սերում է Այրարատ աշխարհից Վասպուրական տեղափոխված Վարաժնունիների նախարարական տնից: Ըստ Խորենացու` տոհմը սերում է Վարաժ նահապետից, ում Արտաշես արքան կարգել էր «իշխան արքունականացն որսոց (արքունի որսապետ) եւ շենս պարգեւեալ նմա առ Հրազդան գետով»: Վարաժնունիների մասին հիշատակում է նաև 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը: Հունական աղբյուրները այս հայտնի տոհմը հիշատակում են Վահրամյան անունով։ Նիկողայոս Ադոնցն ասում է, որ Փիլարտոս Վարաժնունին եղել է Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ-Վահրամ զորավարի սերնդից։

…>>>

Share

Էրդողանը և Պուտինը դեռևս դիմանում են հաշվարկային ամուսնությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած իր վիճահարույց այցից հետո փետրվարի 4-ին դիմել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած իր վիճահարույց այցից հետո փետրվարի 4-ին դիմել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ պարզելու Սիրիայի հարցի շուրջ տարաձայնությունները և ցույց տալու, որ նրանց գործընկերությունն ու համագործակցությունը շարունակական են:
 
Այդ քայլը կանխատեսելի էր նրանց համար, ովքեր տեղյակ են թուրք-ռուսական հարաբերությունների բնույթին և կառուցվածքին: Ինչպիսին էլ լինեն եվրասիական աշխարհաքաղաքականության երկու հիմնական դերակատարների հակասական շահերն ու տեսլականները, Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ Պուտինին  հակառակվելու շռայլությունը:

…>>>

Share

Նախնական քվեարկության արդյունքներով Ալիևն իշխանափոխության համար ստացել է բավարար մեծամասնություն

Տեղական ընտրական հանձնաժողովի անդամները հաշվում են քվեաթերթիկները` փետրվարի 9-ին Բաքվում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո

Արտահերթ ընտրություններից հետո իշխող «Նոր Ադրբեջան» (ՆԱ) կուսակցությունը մեծամասնություն կկազմի կովկասյան այս երկրի միապալատ պառլամենտում, ինչն էլ, դիտորդների գնահատմամբ, թույլ կտա   նախագահ Իլհամ Ալիևին փոփոխությունների միջոցով իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և հեռացնել  հոր հետ առնչություն ունեցող էլիտաներին:
 
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փետրվարի 10-ի տվյալների, որոնք հիմնված են գրեթե բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արձանագրությունների վրա, «Նոր Ադրբեջան»-ի թեկնածուները  հաղթել են և ձեռք բերել խորհրդարանական 125 տեղերից 81-ը: ԿԸՀ-ն մասնակցությունը գնահատել է 47,81 տոկոս, ինչը  գրեթե 8 տոկոսով  պակաս է  նախորդ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից:

…>>>

Share