Archive for Մարտ 2020

Նավթ. Սաուդյան Արաբիան ցանկանում է պատժել Ռուսաստանին


Լուսանկարը` GOOGLE


Մարտի 10-ին նավթի գինն աճեց 11%-ով, բայց այդ փոքր բարձրացումն ի վիճակի չէ փոխհատուցել նախորդ օրերին տեղի ունեցած գների անկումը: Մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Brent տեսակի նավթի գինն ընկել է 21,4%-ով և հասել մեկ բարելի դիմաց 35.02 դոլարի: Երկու տարի առաջ այն 85 դոլար էր: Չինաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով մի քանի շաբաթվա ընթացքում նավթի գինը սկսեց անկում ապրել (հունվարին գինը գերազանցում էր 70 դոլարը): Նավթի գների ռեկորդային անկումը պայմանավորված էր համաշխարհային շուկաների շղթայական արձագանքով: Մարտի 6-ին Վիեննայում` ՕՊԵԿ-ի կենտրոնակայանում, կայացած հանդիպման ժամանակ Սաուդյան կարտելի փաստացի առաջնորդը մասնակիցներին առաջարկեց կրճատել նավթի արդյունահանումը ՝ կանխելու  կորոնովիրուսի պատճառով գների անկումը: Բայց Ռուսաստանը, ի տարբերություն ՕՊԵԿ-ի հետ կայացած  նախորդ հանդիպումների, այս անգամ չէր ցանկանում աջակցել Ռիադին: Հետևաբար, Սաուդյան Արաբիան որոշեց փոխել մարտավարությունը. թագավորությունը հայտարարեց գների իջեցում և արտադրության զանգվածային աճ, որպեսզի շուկայում նավթի գինն անկում ապրի: Ֆոնդային շուկաները խուճապի մատնվեցին՝ արձանագրելով նավթի ամենամեծ անկումը 1991 թվականից Իրաքի` Քուվեյթ ներխուժումից ի վեր: Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IRIS) հետազոտող Ֆրենսիս Պերենը խոսում է իրադարձությունների այս շրջադարձի պատճառների և դրանց հետևանքների մասին:

…>>>

Share