Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած հերթական Արցախյան պատերազմն արդեն հասցրել են 44-օրյա անվանել։ Այնուամենայնիվ, մի շարք գործոնների բերմամբ, այս պատերազմն ավելի շուտ կարելի է տարօրինակ բնութագրել։ Սա մի պատերազմ էր, որի ժամանակ որոշ ստոորաբաժանումներ բոլոր 44 օրերի ընթացքում սպասում էին հարձակման հրամանի, բայց չկար ոչ միայն հրամանը, այլև հրաման տվողը․․․ Անպատասխան մնացած հարցերն օրըստօրե ավելի են շատանում։ Եվ սա բոլորովին մեր պարտությունն արդարացնելու փորձ չէ, այլ՝ այս իրավիճակի իրական պատճառները հայտնաբերելու ձգտում․․․ …>>>