Archive for Դեկտեմբեր 2020

N 12 (144), Դեկտեմբեր, 2020

Լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի

Share

Հարցեր եվ պատասխաններ

 

Վասակ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան

 

Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից

Ոչ, քանի որ.

ա). Հայաստանի ղեկավարությունը դեռևս 1997 թվականին չկարողացավ ներքին համաձայնության գալ հակամարտության լուծման առաջարկվող տարբերակի շուրջ, դիվանագիտական ողջամտությունը պարտվեց ռոմանտիկ-հայրենասիրական-առավելապաշտական կողմնորոշմանը, որի առանցքը ստատուս-քվոյի պահպանումն էր և որը պիտի դառնար դեպի նոր պատերազմի տանող ամենաստույգ ուղին: …>>>

Share

2020 թվական. լույս՝ թունելի վերջում

 

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանի նորագույն պատմության ամենածանր՝ 2020 թվականն ավարտին է մոտենում։ Հեռացող տարում մեր երկրի գլխին թափվեցին թագաժահրի համավարակը և պատերազմի կրակը։ Համավարակի և թրքական յաթաղանի զոհ դարձան հազարավոր հայրենակիցներ, հազարավորներն էլ վիրավորվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան դարձան։ Թվում էր, որ այս բոլոր աղետները պետք է միավորեին մեր ժողովրդին ու հասարակությանը, համախմբեին հայկական աշխարհն իր բոլոր դրսևորումներում։ Եվ, ըստ էության, ռազմական գործողությունների ժամանակ հենց այդպես էլ եղել է։ Մարդիկ հազարներով կամավորագրվում էին, մյուսներն անքուն գիշերներ էին անցկացնում նրանց համար օգնություն հավաքելու համար։ Սփյուռքը հայրենիք դրամական միջոցներ էր ուղարկում, Եվրոպայում մայրուղիներ փակում՝ իշխանություններից արդարություն պահանջելով։ Բայց այս ամենը վերջացավ մեկ օրում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին… …>>>

Share

Պատերազմական օրերի քարոզչական բացթողումների ու դրա հետևանքների մասին

 

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի ծանր պարտության շոկային արտահայտումը հանրության ու քաղաքական կյանքի զարգացումների վրա թեև թուլացել, բայց չի սպառվել ու դեռ երկար ժամանակ ներհայաստանյան օրակարգում պարտության ու  պատասխանատվության  պարզաբանումների պահանջը իր տեղը չի զիջի այլ հարցերի։ Արցախի ենթակայության ներքո գտնվող տարածքների, ինչպես  նաև բուն ԼՂԻՄ-ի հողերի կորստի գործընթացը բազում հարցականներ ունի. ռազմական գործողություններին զուգահեռ թե Հայաստանը և թե Ադրբեջանը խնդիր ունեին քարոզչությամբ առավելագույնս պատրաստել հանրությանը ռազմական գործողությունների ցանկացած ելքի։= …>>>

Share

Գառնուկների լռությունը

 

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան

Ուղիղ երկու տարի առաջ՝  2018 թվականի դեկտեմբերին, Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է ստացել «Իմ քայլը» դաշինքը։ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա դեռևս բարձր վարկանիշի շնորհիվ պատգամավորներ դարձան մարդիկ, որոնք այլ պարագայում երբևէ չէին հայտնվի խորհրդարանում։ Քիչ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ «Իմ քայլը» խմբակցության 88 անդամներն էլ հենց կազմեցին այն խումբը, որն ընդունված է անվանել «ագրեսիվ ու լուռ մեծամասնություն»։ …>>>

Share

Հայաստան-ԵՄ հարաբերությունները 2020 թվականին



Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

2020 թվականը հարաբերությունների նոր կարգ հաստատեց միջպետական տարբեր հարաբերություններում և ինստիտուցիոնալ համագործակցության ոլորտում: Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության կառուցման առանցքային գործիքներից մեկը` միջպետական այցերը,   տարեկան գագաթնաժողովները, զանազան կոմիտեների նիստերն իրենց տեղը զիջեցին առցանց քննարկումներին և միջոցառումներին: …>>>

Share

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ: …>>>

Share

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ԼՂՀ-ի համար ոչինչ չի փոխել դե յուրե․ վերլուծական

 

22 դեկտեմբերի, 2020 

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ» թերթի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը հոդված է հրապարակել «Ոչ մի ստատուս, բացի քվո-ից։ Ինչո՞ւ Ղարաբաղում հակամարտությունը հեռու է ավարտից» վերնագրով։ Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով՝ ստորև։

Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կողմերը պայմանավորվեցին հրադադարի մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես ձեռքբերում ներկայացրեց այն, որ համաձայնագրում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Հակամարտության երեք տասնամյակների ընթացքում «կարգավիճակ» բառը ադրբեջանցիների մոտ սկսել է ասոցացվել ազգային նվաստացման հետ։ …>>>

Share

«Ջեյմսթաուն» հիմնադրամ․ «44-օրյա պատերազմի դրական և բացասական արդյունքները Իրանի համար»

Իրանի հետ սահմանը, արխիվ

Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով, պնդում է Վաշինգտոնում գործող «Ջեյմսթաուն» հիմնադրամը՝ հիշեցնելով, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որ տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարում էր սառեցված հակամարտության գոտուն։ …>>>

Share

Կովկասյան պատերազմում Ռուսաստանին հաջողվեց դեմոնացնել ժողովրդավարությունը

 

Michael Rubin


The National Interest

ԱՄՆ-ն, ըստ էության, հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության վրա ազդելու իր հնարավորությունից և թույլ տվեց Ռուսաստանին ամրապնդելու իշխանությունը տարածաշրջանում:

 Դեկտեմբերի 15, 2020

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միացավ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ բեմահարթակից դիտելու «Հայրենական պատերազմում հաղթանակը» տոնող շքերթը: Շքերթում տոնում էին Ալիևի վերջին հաջողությունը, որով նա ամրապնդել էր իր պաշտոնավարման ժառանգությունը որպես մարդ, ով Ադրբեջանին վերադարձրեց 1988-1994թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանին պարտված տարածքները։ …>>>

Share

Այն, ինչ ես տեսա պատերազմից ավերված Արցախի Հանրապետությունում և Հայաստանում. Օլիվիե Ֆոր

 

Stepanakert

Ֆրանսիայի Սոցիալիստական ​​կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը այցելեց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, որը ավերվել է Բաքվի սկսած պատերազմի հետևանքով: Նա պատմում է իր տեսածի մասին և մտահոգություն հայտնում հայերի անվտանգության վերաբերյալ: Քաղաքական գործիչը եվրոպացիներին կոչ է անում դադարեցնել վախկոտ լռությունը: …>>>

Share