N 03 (147), Մարտ, 2021
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» թերթի ռուսական
տարբերակի խմբագիր
Երևան
Ազատ Աշխարհը քառամյա «հարկադիր պարապուրդից» հետո նորից իրական առաջնորդ է ունեցել, և այսուհետև ավտորիտար վարչակարգերն ու ավտորիտարիզմը, որպես այդպիսիք, համարվում են ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք։ …>>>
Արցախի շուրջ հակամարտող կողմերի միջև հրադադարի մասին Եռակողմ հայտարարության ստորագրումից սկսած Հայաստանում ներքաղաքական անկայունություն է բռնկվել։ Այն ուղեկցվել է անկարգությունների տարբեր դրսևորումներով, իսկ 17 քաղաքական կուսակցությունների փողոցային ակտիվությունը մինչ օրս շարունակվում է։ Արգելափակվել է մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան և Ազգային ժողովի շենքին հարակից Դեմիրճյան փողոցը։ Բողոքի գործողությունների էությունն ու գլխավոր նպատակը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրաժարականն է։ …>>>
Փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ առաջ քաշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս դրվագը (1997-1998 թթ. Վազգեն Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև սկիզբ առած հակասությունները ԶՈՒ կողմից հրապարակային հրաժարականի պահանջի տեսք չեն ստացել) միանգամից սրեց առանց այն էլ հրադադարի համաձայնությունից հետո ալեկոծված քաղաքական կյանքը։ Նիկոլ Փաշինյանի կողմից զինված ուժերի բարձրագույն հրամանատարության պահանջը որակվեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ թեպետ ռազմական հեղաշրջմանը բնորոշ գործիքներ ու քայլեր զինվորականների կողմից այդպես էլ չկիրառվեցին։ …>>>
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
2020 թ.-ի դեկտեմբերին ԵՄ-ի արտաքին-քաղաքական զինանոցը համալրվեց մի կարևոր գործիքակազմով, որով հնարավորություն է ստեղծվում պատժամիջոցներ սահմանել բոլոր այն պետությունների քաղաքական շրջանակների վրա, որոնք թույլ կտան մարդու հիմնարար իրավունքների խախտումներ: Գործիքակազմը ներառված է ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված «Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագրի» մեջ և արդեն իսկ իրավապաշտպանների համայնքի կողմից արժանացել է «Եվրոպայի գլոբալ Մագնիտսկու ակտ» անվանմանը: …>>>
Թուրքիայի բանակի մասին համացանցում կամ մամուլում կարելի է գտնել ամենատարբեր կարծիքներ, մոտեցումներ, նաև մեծ թվով միֆեր։ Այս անդրադարձում մենք կկենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպիսի կարծիք է ձևավորում Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թվաքանակը հայաստանյան հասարակության մեջ։ …>>>
Post-liberal disorder (Armenia MFA)
Մենք ապրում ենք անորոշության դարաշրջանում. սառը պատերազմի ավարտից ի վեր միջազգային քաղաքականության հիմնական չափորոշիչները սահմանող կարգը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Անցյալ տարվա զինված բախումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է դիտվել որպես այս նոր դարաշրջանի առաջին միջպետական պատերազմը, ուստի դրա նշանակությունը դուրս է գալիս Կովկասի սահմաններից: Ի՞նչ կարող է մեզ պատմել Ղարաբաղյան վերջին պատերազմն այն մասին և ինչ ճակատագիր ունի միջազգային գիտնականների կողմից սահմանված «լիբերալ աշխարհակարգը»: …>>>
Դադիվանքի հայկական վանքը, 2020 թվականի դեկտեմբերի 21, պաշտպանում է Ռուսաստանը: LAURENCE GEAI POUR “LE MONDE”
Բաքվում շատ կարելի է հանդիպել Մոսկվայի իրական մտադրությունների մասին բամբասանքների: Այս հարցն իսկապես հուզում է, թե արդյո՞ք ռուս խաղաղապահները իսկապես հնգամյա ժամկետում Ադրբեջանին կհանձնեն Լեռնային Ղարաբաղի բանալիները, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով: Դրանով վերջ դրվեց Արցախյան երկրորդ պատերազմին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո կրկին բռնկվել էր կոնֆլիկտային այս տարածաշրջանում: Այդ խոստումներին հավատում են միայն նրանք, ովքեր անհրաժեշտությունից ելնելով ստիպված են կրկնել պաշտոնական դիրքորոշումը: Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ պատերազմում հաղթել է, և որ Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ լուծվել է: …>>>
Владимир Путин приехал в “Лужники” на концерт, посвященный годовщине воссоединения Крыма с РФ. Фото: Константин Завражин/РГ
Հակաամերիկյան տրամադրությունները դադարել են լինել այն մեծ ջրերը, որոնք լողարկում են բոլոր նավակները, այսինքն՝ մոբիլիզացնում են ռուսաստանցիներին։ Միջին վիճակագրական ռուսաստանցի-պատեհապաշտը վարժվել է հակաարևմտյան հռետորաբանությամբ հասարակությունը մոբիլիզացնելու իշխանությունների փորձերին, իսկ նրա ուշադրությունը վաղուց սևեռված է համարյա բացառապես ներքին խնդիրներին։ …>>>
Կայծ Մինասյան: Լուսանկարի աղբյուրը՝ Medialab.am
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը։
-Պարո՛ն Մինասյան, Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով. «Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում։ …>>>
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան։ Լուսանկարը՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բլոգից
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև Միջին Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հնարավոր ապագային:
Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․ …>>>