Archive for Օգոստոս 2021

№ 08 (152), Օգոստոս, 2021

Share

Ի՞նչ է ցանկանում Ռուսաստանն Արցախում

 

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական
հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Երևան

2020 թ. արցախյան պատերազմից հետո ինչպես փորձագիտական, այնպես էլ ակադեմիական շրջանակներում առավել շատ քննարկվող հարցերից մեկը Ռուսաստանի քաղաքականությունն ու նպատակներն են։ Ինչ էր ցանկանում Ռուսաստանը Հարավային Կովկասում նախքան պատերազմը, և ինչպիսին են Կրեմլի պատկերացումները տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի ապագայի վերաբերյալ։ Հասկանալի պատճառներով քննարկումները զգալիորեն քաղաքականացված են լինում և հաճախ դուրս չեն գալիս «Ռուսաստան-դավաճան» կամ «Ռուսաստան-փրկիչ» կլիշեներից։ Դրանք հեշտ ընկալելի են հանրության լայն զանգվածների կողմից և վերջիններիս կիրառումը ապահովում է դիտումների զգալի քանակ թվային և ոչ թվային տարատեսակ հարթակներում՝ նպաստելով նման թեզեր հնչեցնողների ճանաչելիության մեծացմանը։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ 2020 թ. աղետի պատճառները հասկանալու և ապագայում դրանց կրկնությունը բացառելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է Ռուսաստանի ռազմավարության վերաբերյալ հնարավորինս չքաղաքականացված և անաչառ վերլուծությունների իրականացումը։ Անկախ մեր ցանկություններից՝ Ռուսաստանն առնվազն առաջիկա տաս տարիների ընթացքում շարունակելու է մնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ դերակատարը, և նրա գործողություններն էական ազդեցություն են թողնելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա։ …>>>

Share

«Երասխը» և «Վարդենիսը»՝ Ադրբեջանի նոր հավակնությունների «բանալի»


Հայկ Ս
ԱՀԱԿՅԱՆ
Լրագրող, քաղաքագետ
Երևան

Մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժելուց հետո և Երասխի ուղղությամբ իրավիճակը սրելով՝ Ադրբեջանը լարվածության նոր օջախ ստեղծելու կարծես թե հաջող փորձ արեց: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում և սահմանազատում, իհարկե, չի կատարվել, և փոխճանաչված պետական սահման իրավական տեսանկյունից առկա չէ, բայց եթե Սյունիքի և Գեղարքունիքի՝ ադրբեջանական ներխուժման ենթարկված հատվածները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո են վերածվել սահմանային գոտու, և անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պայմաններում Ադրբեջանի համար առավել հեշտ է «հիմնավորել» այդ տարածքների «քարտեզային պատկանելությունը», ապա Երասխի ուղղությամբ նոր առաջնագիծ չի ձևավորվել՝ այն վաղուց գոյություն ունի, ինչը բարդացնում է այս ուղղությամբ ռազմական ակտիվությունը տարածքային պատկանելության պահանջներով հիմնավորելն ու դրանք ռազմական տեսանկյունից իրագործելը: Ուստի կարելի է ենթադրել, որ Բաքուն փորձում է պատերազմից հետո ստացած խաղաքարտերը թղթախաղի տրամաբանությամբ որքան հնարավոր է արդյունավետ, թիրախային և, որ առավել կարևոր է, ժամանակին կիրառել, որպեսզի դրանք «ժամկետանց» չդառնան. պատերազմի արդյունքները Ադրբեջանին հնարավորություն են տվել առավելագույն ճնշում գործադրել դրանք չեզոքացնելու բավարար կարողություն չունեցող Հայաստանի նկատմամբ՝ ցանկալի զիջումներ կորզելու նպատակով: …>>>

Share

Սկսել զրոյից՝ ազգային գաղափարախոսությունից


Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան

Օգոստոսի 2-ին սկսված 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը նիստից նիստ ցուցադրում է պատգամավորների համառ չկամությունը բառիս ուղիղ իմաստով աշխատելու։ Նիստերի առաջին երկու շաբաթներն անցել են գզվռտոցների, փոխադարձ մեղադրանքների, ընդդիմախոսների անցյալը պրպտելու և «հիմարը դու ես» սկզբունքով միմյանց անվանարկելու մթնոլորտում։ Անկասկած՝ «արտահերթ» խորհրդարանում նստում են և՛ բավականին պարկեշտ, և՛ միանգամայն անպարկեշտ, բայց «առանցք» ունեցող մարդիկ, որոնց կարելի է ու, թերևս, անհրաժեշտ է հարգել իրենց անցյալ և ներկայիս բովանդակության համար։ Այսպիսի պատգամավորներ կան բոլոր երեք խմբակցություններում, բայց՝ սոսկ բացառության կարգով։ Ընդհանուր առմամբ՝ նիստերի առաջին երկու շաբաթների հիման վրա իսկ, ի մեծ ցավ բոլորիս, կարելի է պնդել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը ինտրիգանների, պոպուլիստների, բանտից խուսափած հանցագործների և տարբեր տարիքի տհասների տրտմեցուցիչ ամբոխ է։ …>>>

Share

Աֆղանստանը որոշ շտկումներ է մտցնում


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ծրագրերի համակարգող
Երևան

2021 թ․ օգոստոսի 15-ը դեռ երկար կհիշվի որպես օր, երբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևով ահաբեկչական համարված շարժումը «հեծելազորային գրոհով» գրավեց Աֆղանստանի մայրաքաղաքը՝ երեք միլիոնանոց Քաբուլը։ Գրավման համար խթան հանդիսացավ նախագահ Բայդենի որոշումը՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար պատերազմը դադարեցնել մինչև սեպտեմբերի 11-ը, որը քսանամյա վաղեմության ամենամեծ ողբերգական ահաբեկչության տարելիցն է՝ Ամերիկայի աֆղանական տարեգրության սկիզբը։ …>>>

Share

Թուրքիա-Հայաստան. հին նախապայմանները նոր փաթեթավորմամբ


Անահիտ ՎԵԶԻՐՅԱՆ
Թուրքագետ
Երևան

«Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»: Այս մեջբերումը օգոստոսի 18-ին ներկայացված կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրից է։ Կառավարության ծրագրում նշված է, որ «առաջ գնալով առանց նախապայմանների, կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։ …>>>

Share

Ինչպե՞ս ապահովել Հայաստանի անվտանգությունը․ նոր կառավարության ծրագիրը


Տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակի կրկնակի նվազում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, ժողովրդագրական աճ, արտաքին հետախուզական ծառայության ստեղծում։ Սրանք Հայաստանի նոր կառավարության պլաններն են առաջիկա 5 տարիների ծրագրով։ Գործադիրը հաստատել է 2021-26 թթ․ գործունեության ծրագիրը։ …>>>

Share

Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ


Ադրբեջանական կողմը փորձում է կամացկամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։ …>>>

Share

Այսօր ԱՄՆ-ում հետաքրքրություն կա Հայաստանում ատոմակայան կառուցելու հարցում․ Խարազյան

 

Армен Харазян (справа) дает интервью Азатутюн ТВ

Նախկին բարձրաստիճան դիվանագետի խոսքերով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջպետական հարաբերություններում ժամանակին քննարկվել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը, որին հատկապես հայկական կողմը ջանում էր հետագայում չանդրադառնալ՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում ասել է Արմեն Խարազյանը, որը 1997-1998 թթ․ ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության պետ էր, իսկ 1999-2001 թթ․՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի տեղակալը։ …>>>

Share

«Մեր ողբերգությունը չէ»

«Թալիբանը» վերադառնում է, իսկ Ամերիկան ​​ամեն դեպքում հեռանում է»

President Joe Biden speaks about the Taliban’s takeover of Afghanistan, from the East Room of the White House. (Brendan Smialowski / AFP via Getty Images)

15.08.2021

Ամեն դեպքում Բայդենն ընդունում է դա. «Ես չեմ ափսոսում իմ որոշման համար»,- ասել է նախագահն այս շաբաթ, երբ Աֆղանստանի նահանգային կենտրոնները մեկ առ մեկ հանձնվում էին թալիբներին: Իսկ Աֆղանստանի կառավարությունը, որն ամերիկյան աջակցությամբ երկու տասնամյակ շարունակ մնացել էր ջրի երեսին, կարծես, շուտով ենթարկվելու է վաղուց կանխատեսված հետամերիկյան կործանմանը: …>>>

Share

Եվս մեկ նեղուց: Ինչպես Էրդողանի մեգակառույցը կփոխի ուժերի հավասարակշռությունը Սև ծովում

 

Fotoğraf: AA

«Ստամբուլ» ջրանցքը նախևառաջ Էրդողանի նվերն է իր համախոհներին, որոնց օգնությամբ նա մնում է իշխանության ղեկին ավելի քան 20 տարի, և հետո միայն այն ​​բարիք է Ստամբուլի և միջազգային նավագնացության համար: Նախագահը երբևէ կհեռանա, բայց նրա շրջապատը երկար տարիներ երախտապարտ և ապահովված կլինի պատվերներով ու պայմանագրերով:

Այս ամառ նախագահ Էրդողանը ձեռնամուխ եղավ դարի թուրքական շինարարությանը՝ Ստամբուլի նոր նավագնացային ջրանցքին, որը ենթադրաբար երկրորդելու է Բոսֆորի ջրանցքին՝ միացնելով Սև և Մարմարա ծովերը բնական նեղուցներից դեպի արևմուտք: Նախագիծն արդեն դարձել է Թուրքիայի տնտեսական և քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունը, սակայն դժվար թե բանը դրանով ավարտվի: …>>>

Share