Archive for Հոկտեմբեր 2021

№ 10 (154), Հոկտեմբեր, 2021

Share

Ինտելեկտուալ լճացումը՝ որպես 44-օրյա պատերազմում պարտությանը նպաստած կարևոր գործոն


Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

44-օրյա պատերազմում Հայաստանի և Արցախի պարտությանը, ինչպես նաև հետպատերազմյան նոր ծանր իրականության հաստատմանը նպաստած գործոնների շարքում կարևորագույններից էր հայաստանյան ու արցախյան մինչպատերազմյան խոսույթներում ու պատումներում դոգմատիկ մտածողության, միֆերի ու կեղծ օրակարգերի գերակայությունը: Վերջին 20 տարվա ընթացքում հայկական երկու հասարակություններն ու դրանց քաղաքական և մտավոր վերնախավերը կորցրել են Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներում կրիտիկական ու կրեատիվ մտածողության կարողությունը և ստեղծել են ինտելեկտուալ մի միջավայր, որը առանց վարանելու կարելի է անվանել լճացած: Ինտելեկտուալ այս լճացման արդյունքը եղել է այն, որ հայ հանրությունը կորցրել է իրականության ադեկվատ ընկալման և ճգնաժամային իրավիճակներում ոչ տրիվիալ լուծումներ գտնելու ունակությունը: …>>>

Share

Ժողովրդավարական Հայաստանը պետք է մասնակցի Ժողովրդավարությունների գագաթնաժողովին



Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի փորձագետ
Երևան

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն իր նախընտրական խոստումների կատարման շրջանակում վերջերս հայտարարել է սույն թվականի դեկտեմբերին առցանց ձևաչափով կայանալիք Ժողովրդավարությունների գագաթնաժողով գումարելու մտադրության մասին։ Կայանալիք գագաթնաժողովին մասնակից կլինեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ինչպես նաև գործարար շրջանակների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ …>>>

Share

Ադրբեջանա–թուրքական տանդեմը՝ մարտահրավեր Հարավային Կովկասի համար

 

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Քաղաքական մեկնաբան
Երևան

 Հոկտեմբերի 5-ից 8–ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցան թուրք–ադրբեջանական հերթական զորավարժությունները: Ըստ Թուրքիայի ՊՆ մամլո խոսնակ Փինար Կարայի՝ «Անսասան Եղբայրություն–2021» զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխադարձ շփումները Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի միջև»»[1]: Այս զորավարժությունն ընթացավ իրանա–ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին` ընկալվելով որպես դրան նախորդող շրջանում Իրանի կողմից կազմակերպված զորավարժությունների պատասխան[2]: …>>>

Share

Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ենթատեքստերի մասին


Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իրանագետ
Երևան

Իրան-Ադրբեջան հարաբերություններում միշտ էլ եղել են խրթին հարցեր, որոնք սրվել են՝ ժամանակ առ ժամանակ։ Այդ  հարաբերությունների որակը մեծամասամբ կապված է եղել հետևյալ հարցերի հետ՝ …>>>

Share

Էրդողանն ու Թուրքիայի ռազմաօդային փակուղին



Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան

2010 թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Աքսայը հայտարարեց մինչև 2050 թ. տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈւ ունենալու նպատակի մասին`  ընդգծելով, որ առաջիկա տարիներին պլանավորված է գնել 100 հատ հինգերորդ սերնդի F-35 բազմանշանակ կործանիչ։ Գործարքը գնահատվում էր 16-17 միլիարդ դոլար, ինչը դառնալու էր Թուրքիայի ողջ պատմության մեջ խոշորագույն ռազմական գործարքը։ Թուրքիան մտադիր էր F-35-երով թարմացնել իր կործանիչային ավիացիան, որը հիմնականում բաղկացած է 4-րդ սերնդի F-16-երից։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում էր ուղղահայաց թռիչք-վայրէջքով F-35-B մոդելը տեղակայել իր «Անադոլու» առաջին (թեթև) ավիակրի վրա։ …>>>

Share

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար


Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Մոսկվայում գտնվող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնը (Центр Анализа Стратегий и Технологий) գիրք է հրատարակել «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) խորագրով՝ նվիրված 2020-ի Ղարաբաղյան պատերազմին։ Գիրքը փորձագետների հոդվածների ժողովածու է, որի խմբագիրը Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն է (տե՛ս՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղում Ռուսլան Պուխովի անդրադարձը)։ Հոդվածներից մեկի հեղինակը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) դասախոս, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է։ «Աշնանային պատերազմ. ոչ միանշանակ արդյունքներ կովկասյան տարածաշրջանի համար» վերնագրով հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։ Թեմատիկ բաժանումները և ենթավերնագրերը՝ ՍիվիլՆեթի։ …>>>

Share

Ռուսաստանը կարծում է, որ անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի հայության համար. Տարասով

 

© Sputnik / Владимир Трефилов

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, և Փաշինյան-Պուտին յուրաքանչյուր հանդիպում որոշակիորեն նոր պայմաններում է տեղի ունենում. ռուսական կողմը կարծում է, որ պետք է իրականացվեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և եթե հիմա ռազմական գործողություններ չեն ընթանում, նշանակում է՝ հայտարարությունն իրագործվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգին: …>>>

Share

Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ամերիկյան ձախողման տարի

 

© РИА Новости, Максим Блинов | Перейти в фотобанк

Մեկ տարի առաջ ադրբեջանական բանակը, որին աջակցում էին թուրքական հատուկ ջոկատները և Անկարայի վարձած սիրիացի ջիհադիստները, հանկարծակի հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, վիճելի տարածք, որը Հայաստանը վերահսկում էր 1988-94 թվականների ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր: Ադրբեջանն իր գործողությունները հիմնավորեց նրանով, որ միջազգային հանրությունը ճանաչում է այս տարածքը որպես ադրբեջանական, սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է: …>>>

Share

Արդյո՞ք Ռուսաստանն ու Թուրքիան առճակատում են Կովկասում

 

© РИА Новости, Сергей Гунеев | Перейти в фотобанк


Akharin Khabar (Իրան)

Ռուսաստանն ավանդաբար ծանրակշիռ դեր է խաղացել Կովկասի քաղաքական խճանկարում, և այժմ այդ դերը կարող է որոշ չափով  սովորականից  տարբերվել՝ հաշվի առնելով Թուրքիայի` տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերափոխումներ կատարելու և կարևոր քաղաքական խաղացող դառնալու ձգտումները: Կովկասյան տարածաշրջանի զարգացման գործում Ռուսաստանի ներկայությունը միշտ նկատելի է եղել, ցանկացած պատմական ժամանակաշրջանում և ցանկացած պայմաններում դա չէր կարող անտեսվել: Ռուսաստանի համար այստեղ ներկայությունը կարևոր էր, քանի որ այն մեծ նշանակություն ուներ Ռուսաստանի ազգային անվտանգության և նրա հարավային սահմանների տեսանկյունից: …>>>

Share

Ղարաբաղյան հակամարտության հարատև ստերը․ ադրբեջանցի իրավապաշտպանի անդրադարձը

 

A child holds a poster reading: ‘Not Syunik, Zangazur’. Illustration: Robin Fabbro/OC Media.

Հոդվածը՝ Գիյաս Իբրահիմովի, OC Media

Գիյաս Իբրահիմովը ադրբեջանցի իրավապաշտպան է։ Նա երեք տարի անցկացրել է բանտում՝ Հեյդար Ալիևի արձանին գրաֆիտի անելու համար՝ ի նշան Ադրբեջանի կառավարության դեմ բողոքի, և Ամնեսթի Ինթերնեշնլի կողմից ճանաչվել է «խղճի բանտարկյալ»։

…>>>

Share