Գյուղացին և հողը

Ով է ում պատկանում

 


Լարա ՍԵՎՈՒՄՅԱՆ

 

Վերնագիրը ձեզ ոչինչ չհիշեցրե՞ց։

Հողերի սեփականաշնորհման առաջին տարիներին մի սրախոսություն կար, ըստ որի՝ ոչ թե հողն են տվել գյուղացում, այլ գյուղացուն՝ հողին։

Նկատի էր առնվում այն, որ հող ստացած գյուղացին չէր կարողանում մշակել իրեն պատկանող հողը, միջոցներ ու հնարավորություններ չուներ, առավել ևս, որ շատ գյուղերում մնացել էին հիմնականում ծերերը, որոնք միջոցների բացակայությունից զատ նաև ֆիզիկապես ի վիճակի չէին զբաղվելու հողագործությամբ։ Հետեւանքը՝ անունը կա, ամանում՝ չկա։Սակայն ուզում եմ խնդիրը դիտարկել մեկ այլ տեսանկյունից՝ գյուղում գործազրկություն կա՞, թե՞ չկա։

Կառավարությունն ասում է՝ չկա։ Չկա, որովհետև, ըստ նր

ա, հող ունեցող գյուղացուն չի կարելի գործազուրկ անվանել։ Չի կարելի, քանի որ գյուղացին կարող է մշակել հողը և բարիքներ արարել։ Բարիքներ արարելն էլ շահավետ գործ է։ Ու նա, ինչպես ասում են, կարող է իր տունը պահել։

Հնչում է գեղեցիկ ու ճշմարտանման։ Իսկ եթե գյուղացին չի՞ կարողանում մշակել իր բաժին հողը։ Ծերերին մի կողմ թողնենք։ Ջահելների խնդիրներն էլ քիչ չեն։ Սերմացուն և վառելիքը՝ թանկ։ Դրա հետ մեկտեղ՝ գյուղտեխնիկայի սուր կարիք։ Վարկ վերցնելն էլ գյուղացու համար անհամեմատ դժվար է, քան քաղաքաբնակի համար։ Տարին էլ որ անբարենպաստ է լինում՝ ուղղակի մի իսկական մղձավանջ…

Մեկ այլ խնդիր է գյուղատնտեսական մթերքների իրացումը։ Պետությունը պետք է լրջորեն զբաղվի այս հարցով։

Դա վաղը։ Իսկ այսօ՞ր։

Այսօր ի՞նչ անի խեղճ գյուղացին՝ համբերության չիբուխը ծխելուց զատ…

Նորից վերադառնանք խնդրին՝ հիմա նա գործազու՞րկ է, թե՞ ոչ։

Կառավարությունն ասում է…

Ու խնդիրը մնում է։

Ու գնալով խորանում է քաղաքի և գյուղի միջև անդունդը։ Որպես ելք գյուղացին հաճախ տեղափոխվում է քաղաք։ Ու լքվում են գյուղերը։

Կառավարությունն ասում է…

 

photo: Hakob Poghosyan

 

 

 

Share

Comments are closed.