Անելանելի իրավիճակներ չկան

Կամ՝ նորաձևությունը միջազգային ճանաչում չի պահանջում

 


Քրիստինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շատերի կարծիքով՝Արցախն աշխարհի կողմից դժվար ու դանդաղ է ընկալվում։ Շարունակվում է մնալ մեկուսացված կամ Հայաստանի ստվերի տակ։

Սակայն, Արցախի հայուհիները, հատկապես՝ երիտասարդ աղջիկները, համամիտ չեն այդ կարծիքի հետ։ Ավելին, նրանք չեն զգում այդ մեկուսացումը։

Դրան ինքներդ կարող եք ականատես լինել երեկոյան ժամերին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան – Ազատամարտիկների փողոցներով քայլելիս։

18։00-ից հետո քաղաքի կենտրոնական փողոցները վերածվում են նորաձևության հարթակի։Հիանալ կարելի էԱրցախի երիտասարդ աղջիկների ճաշակով։ Թե ինչպե~ս են նրանք կրում մոդելավորողների հագուստներ, ունենում իդեալական տեսք…աշխատանքային օրվանից հետո։

Կհարցնեք՝ բա մեկուսացու՞մը, միջազգային ճանաչման բացակայությու՞նը, աշխարհի հետ հաղորդակցվելու սահմանափակ հնարավորությու՞նը…

Մի շտապեք՝ գտնվել է կախարդական փայտիկը։

Հիմնական պատճառն, անշուշտ, համացանցն է։

Արցախի երիտասարդներից յուրաքանչյուր երրորդը Instagram-ի,  Facebook-ի օգտատեր է։ Պարզ է դառնում, թե  ինչպես կարելի է սովորել նրբագեղ ու շքեղ հագնվել՝ երբևիցե  արտասահմանում չլինելով ու չմասնակցելով նորաձևության շաբաթներին Միլանում, Նյու Յորքում, Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում կամ այլուր։

Այլ հարց է, թե ինչպես ձեռք բերել նմանատիպ հագուստներ, զարդեր, դիմահարդարման պարագաներ՝ բնակվելով Արցախում։

Ընդգծված նորաոճ հագնված մի քանի աղջիկներից տեղեկացա, որ վերջին մի տարվա ընթացքում շատ ավելի մատչելի է դարձել հագուստներ ընտրելն ու պատվիրելը։ Կապի միջոցներն էլ գնալով կատարելագործվում են։

Դեռևս մի տարի առաջ աղջիկներն իրենց հավանած հագուստի համար ստիպված էին լինում մեկնել Երևան ու մի քանի օր շրջել խանութներով…

Սակայն, Ստեփանակերտում Գլոբբինգի հայտնվելուց հետո ամեն ինչ շատ ավելի դյուրին է դարձել։ Գլոբբինգն օգնում է գնումներ կատարել ողջ աշխարհում։ Սա հարթակ է, որը համագործակցում է հայտնի օնլայն խանութների, կայքերի հետ։

Իհարկե, աղջիկները նման հնարավորությունը բաց չեն թողնում և պատվիրում են թե կոսմետիկա, թե հագուստներ և այլ անհրաժեշտ իրեր, ասենք, բրիտանական հայտնի բրենդային խանութներից։

Միգուցե այս հանգամանքը խանգարում է տեղի փոքր բիզնեսին, սակայն կա նաև դրական ազդեցություն. բնակչությունն այլևս ստիպված չէ համակերպվել թուրքական ապրանքներին և սահմանափակել իր ընտրությունը։

Ինչպես ասում են՝ անելանելի իրավիճակներ չկան։ Իսկ նորաձև հագնվելու համար էլ միջազգային ճանաչման կարիք չկա։

 

 

Share

Comments are closed.