Խառը ուղերձներ ԱՄՆ-ից սիրիական քրդերին թուրքական հարվածների կապակցությամբ

Այն արագ հակադարձվեց Պենտագոնի կողմից, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է կանգնել քրդերի կողքին նույնիսկ թուրքերի`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդական հենարան քաղաքը ներխուժելուց հետո:

Նման հակոտնյա հայտարարությունները կարծես արտացոլում են վարչակազմի ջանքերը` ուղղված տարբեր կողմերի ճնշումները հավասարակշռելուն: Թուրքիան, որը մոլեգնած էր քրդերին հատկացվող օգնությունից, ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ   քրդերն ամերիկյան գործընկերների համար առանցքային դերակատարություն ունեն Իսլամական պետության դեմ պատերազմում:Բացի այդ, Սպիտակ տունը հետ կանգնեց ամերիկյան զինվորականների ծրագրից, որով նախատեսվում էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի ղեկավարությամբ ուժեր ստեղծել, ինչին Թուրքիան խիստ դեմ էր: Թուրքիան, որը քրդական զինախմբին համարում է ահաբեկչական կազմակերպություն, մտավախություն ունի, որ այդ նախագծով իր հարավային սահմաններին կամրապնդվի քրդական անկլավը:

Թուրքական բարձրագույն ղեկավարության պաշտոնյայի պնդմամբ՝ այդ նախագիծն առաջ է քաշվել ոլորտի միջին մակարդակի պաշտոնյաների կողմից և երբեք լրջությամբ չի քննարկվել կամ ներկայացվել բարձրագույն մակարդակներում` Սպիտակ տանը կամ Ազգային անվտանգության խորհրդում:

Լրագրողների հետ զրուցող պաշտոնյան չցանկացավ ներկայանալ: Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ն կապ չունի Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին քաղաքում գտնվող քրդերի հետ, քաղաք, որտեղ թուրքական զորքերը վերջերս են ներխուժել:

Նա ընգծեց նաև դաշնակիցների տարբերությունը: Եզրույթը, ըստ նրա, ունի իրավական պատասխանատվություն, որը տարբերվում է ռազմական առաքելության դաշնակցությունից, ինչպիսին որ առկա է քրդերի հետ:   Ըստ թուրք պաշտոնյայի՝ ամերիկյան գործողությունների շարժիչը Սիրիայում կլինի շահերի հաշվարկը:

Ընդհանուր առմամբ, վարչակազմի հայտարարությունը դիտվում է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գոհացնելու քայլ, ով քրդերին համարում է իր երկրի ներքին կայունության սպառնալիքը:

Սակայն Պենտագոնն իր առանձին հայտարարությունն արեց` վերահաստատելով իր նախկին` քրդական զինվորական ղեկավարությամբ ուժեր ստեղծելու որոշումը: Բացի այդ, ամերիկյան բարձրագույն զինվորական ղեկավարությունը բարձր է գնահատում քրդերի հետ իրենց համագործակցությունը, որոնց օգնությունը վճռական էր Իսլամական պետության (հայտնի է նաև ISIS անվամբ) դեմ ամերկյան մեծ ավիահարվածների ժամանակ:

«Ամերիկյան ուժերը մարզում են տեղացի գործընկերներին` ծառայելու որպես ուժ, որը հենց ներսից կենտրոնացած կլինի կայունության և ԻԼԻՊ-ին կանգնեցնելու վրաե,- ընդգծել է Պենտագոնի խոսնակ Ադրիան Ռենքին Գալովեյը:

«Անվտանգության տեղական ուժերը նպատակ ունեն կանխել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների պոտենցիալ հոսքը, քանի որ նրանց ֆիզիկական ներկայությունը Սիրիայում գնալով նվազում է: Միաժամանակ, Սիրիայում քաղաքացիական պատերազմը պահանջում է երկարաժամկետ կարգավորում, որն ապահովելու համար անհրաժեշտ են երաշխիքներ, ըստ որոնց ԻԼԻՊ-ը չի կարող փախչել կամ վերադառնալե:

Պենտագոնը փորձում է իր ջանքերը «ռեբրենդինգե անել. ռազմական պաշտոնյաները ներկայումս ասում են, որ իրենց պարտականությունները հիմնականում կլինեն ներքին կարգի: Այդուամենայնիվ, քանի որ ամերիկյան ուժերը  հենց սկզբից ներկայացվել էին  որպես սահմանային, Թուրքիային ստիպում են վախեր ունենալ իր սահմանին ամերիկյան աջակցությունը վայելող հազարավոր քուրդ զինյալների նկատմամբ:

Քրդերի հետ գործընկերության շուրջ բանավեճերը շարունակվում են, քանի որ քրդերը հսկայական դերակատարություն ունեն Սիրիայում ամերիկացիների հետ համատեղ մարտերում:

Կենտրոնական զինվորական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ Իսլամական պետության շուրջ 150 զինյալներ զոհվել են Սիրիայի Աս Շաֆահի ավիահարվածների ժամանակ, որը վերջին տարում ԻԼԻՊ-ի դեմ ամենամեծ ամերիկյան ավիահարվածն էր: Ամերիկյան պաշտոնյայի խոսքերով, քրդական զինվորականությունը Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ) անվանում է ավիահարվածներն օժանդակողներ:

«Այդ հարվածները ևս մեկ անգամ ամրապնդում են այն ենթադրությունը, որ Սիրիայի ազատագրման համար մղվող պայքարը հեռու է դեռ ավարտին հասնելուցե,- ասում է Սիրիայում և Իրաքում հատուկ օպերացիոն ուժերի ղեկավար գեներալ Զեյմս Զերարդը:

«Մեր ՍԴՈՒ գործընկերները դեռ հայտնաբերում, թիրախավորում և սպանում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին` մտադրություն ունենալով տարածաշրջանն ազատել նրանց ահաբեկչական ներկայությունիցե:

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները և ամերիկյան հրամանատարներն ասում են, որ առաջիկա ամիսներին Սիրիայի քրդերը, ամենայն հավանականությամբ, դաշնակից ուժերի համար կդառնան գլխավոր հենարանը:

Արձագանքելով պաշտպանության քարտուղար Զիմ Մեթիսի մեկնաբանություններին` ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ժոզեֆ Լ. Վոթելը նախորդ ամիս հարցազրույցի ժամանակ ասաց, որ ամերիկյան ուժերը կմնան Սիրիայի արևելքում իրենց քուրդ և արաբ դաշնակիցների հետ միասին այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի Իսլամական պետության զինյալներին պարտության մատնելու համար:

«Մենք չենք ուզում քաոսի մեջ թողնել, ավելի վատ վիճակում, քան մեր հայտնվելուց առաջ էրե,- ասել էր գեներալ Վոթելը:

Դաշնակցային ուժերը հարվածում են Եփրատ գետի հովտին` Իրաքի հետ սահմանին, Իսլամական պետության վերջին մնացորդներին: Բայց քանի որ այդ արշավն սկսում է մարել, քրդերի հետ ամերիկյան գործընկերությունը  հանգեցնում է Թուրքիայի հետ ավելի ուղղակի առճակատման:

Մինչ Թուրքիայի ռազմական ներխուժումը Աֆրին գրավեց աշխարհի ուշադրությունը, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի պաշտոնյաներն իրենց հայացքն ուղղեցին դեպի արևելք` Մանբիջ ռազմավարական կարևորության քաղաքը:

Քրդական ուժերի ենթակայության տակ գտնվող Մանբիջ քաղաքը, որն ամերիկյան զորախմբի հատուկ նշանակության ջոկատների կայանն է, որտեղ մարզվում և զինվում են քրդերը, մեծապես  դիտարկվում է որպես  թուրքական  օպերացիայի վերջնական թիրախ և բախման ավելի լուրջ  շարժառիթ, քան Աֆրինն է:

Թուրքիայի հարձակումը Մանբիջ կարող է ամերիկացիների հետ ուղղակի դիմակայության վերածվել, որն անկանխատեսելի հետևանքներ կունենա:

«Դա կարող է հանգեցնել  ռազմական առճակատման, քանի որ ամերիկյան ուժերն այնտեղ ենե,- ասել է Գոնուլ Թոլը`  Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի  թուրքագիտության  կենտրոնի ղեկավարը՝ «Նույնիսկ մեկ ամերիկյան զինվորի սպանությունը կարող է  ամբողջովին խզել  հարաբերություններըե:

Թուրք լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` Ֆրանսիայում պետքարտուղար Թիլերսոնի հետ հանդիպումից մեկ օր անց, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն խոսել է Մանբիջի մասին:

«Մանբիջում ահաբեկիչները մշտապես սադրիչ կրակ են բացում: Եթե ԱՄՆ-ն դա կանգնեցնի՝ մենք ևս կդադարեցնենքե, – հայտարարել էր Չավուշօղլուն

Պարոն Թիլերսոնն էլ նշել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Թուրքիայի հետ` կայունացնելու իրավիճակը և հաշվի առնելու նրա անվտանգային մտահոգությունները:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ մտահոգության մակարդակն արտացոլված է մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցած պաշտոնյաների հանդիպումների քանակից:

Ամերիկյան պաշտոնյաները, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Զոնաթան Քոհենի ղեկավարությամբ մեկնեցին Անկարա` Թուրքիայի մայրաքաղաք, հանդիպումների համար, որոնք նախատեսված են չորեքշաբթի օրը, ներառյալ՝ անվտանգության աշխատակիցների հետ: Ռոզ Գոթեմոլերը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ևս երկօրյա այցով այնտեղ էր:

NTV լրատվական ալիքին տված հարցազրույցի ժամանակ տիկին ոթեմոլերը զգուշորեն ասել էր, որ Թուրքիան իրավական պատճառներ ունի անհանգստանալու Սիրիայում քրդական զինվորական կազմակերպությունների համար, սակայն հավելեց, որ պետք է հավասարակշռություն պահի սպառնալիքների և դրանց արձագանքելու միջև:

Թուրքիան երկար ժամանակ բողոքում էր Սիրիայի քրդական ռազմական միավորումներին ամերիկյան աջակցությունից, ինչը քաջալերում է նաև քրդական անջատողական շարժումը: Անկարան դա համարում է իր  տարածքային ամբողջականությանն սպառնալիք և պատրաստվում է  ձեռնարկել  լայնածավալ  հակագրոհներ: Թուրքական պաշտոնյաներն ասում են,  որ այս կերպ Քրդական բանվորական կուսակցության զինյալները, կուսակցություն, որը Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, ստանում են զենքեր:

Թուրքիան, որը Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական հսկողության տակ գտնվող տարածքների հետ ունի երկար սահման, կատաղության մեջ է հատկապես քրդական զինյալների կողմից արաբական գյուղերի և քաղաքների գրավումից:

Մանբիջը նաև մայրուղի է դեպի այդ տարածքներ, տարածաշրջանային կենտրոն, որը մի քանի կիլոմետր է հեռու Եփրատից: Այն օգոստոսից ի վեր, երբ անջատվեց Իսլամական պետությունից, Սիրիայի դեմոկրտական ուժերի հսկողության տակ է գտնվում:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Սիրիայում նախկին դեսպան Ռոբերտ Ս. Ֆորդը, վերլուծական սյունակում գրեց, որ թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում ամերիկյան դիրքորոշման համար դժվարություններ են  ստեղծում:

Թուրքիայի կողմից ամերիկյան մտահոգությունները հաշվի չառնելը վտանգավոր է, գրում է պարոն Ֆորդը, ավելացնելով, որ որոշ քրդական հետազոտողներ ԱՄՆ-ին մեղադրում են անկայուն դաշնակից լինելու համար:

«Երկարաժամկետ հեռանկարում դժվար է տեսնել, թե ԱՄՆ-ն ինչպես կպաշտպանի իր քաղաքական նպատակները` կայունացնելու Սիրիայի Արևելքը և իրականացնելու իրական կառավարական բարեփոխումներե- գրում է նա:

 

Հատուկ «Անալիտիկոնիե համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Սկզբնաղբյուրը` New York Times

Share

Comments are closed.