«Մենք ականատեսն ենք Իրանի, Իսրայելի և Սիրիայի միջև հարված-հակահարված շրջապտույտի»


Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) ավագ վերլուծաբան Օֆեր Ցայզբերգը քննարկում է ռազմական էսկալացիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքն էր շաբաթ օրն Իսրայելի կողմից Դամասկոսի շուրջ արձակված հարվածները:

Փետրվարի 10-ի առավոտը նշանավորվեց Իսրայելի և Սիրիայի միջև վերջին տարիների լրջագույն ռազմական էսկալացիայով: Նախ՝ իսրայելական բանակի կողմից Իրանին հանձնված անօդաչու թռչող սարքի մուտքն էր Իսրայելի օդային տարածք: Իսրայելի Պաշտպանական ուժերն անմիջապես սկսեցին հարձակման ենթարկել այն հենց թռիչքի վայրում  ոչնչացնելու համար, որի ժամանակ էլ խոցվել է F16 ինքնաթիռը (այն ընկել է Իսրայելի տարածքում): Օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել:Այս միջադեպը հանգեցրեց իսրայելական ուժերի զանգվածային հակահարվածին՝ Դամասկոսի (Սիրիա) շուրջ 12 սիրիական և իրանական տարածքների ուղղությամբ: Այս սրացումից երկու օր առաջ ՄՃԽ-ն հրապարակել էր պատշաճորեն փաստագրված մի զեկույց Իսրայելի ներգրավմամբ Սիրիայում նոր ճակատի ձևավորման վտանգի վերաբերյալ: Զեկույցի հեղինակներից մեկը՝ Օֆեր Ցայզբերգը, վերլուծում է այդ տարածքում սրացումների պատճառները:

Առաջին անգամ չէ, որ Իսրայելն արձագանքում է ռազմական գործողություններով, երբ անօդաչու թռչող սարք է մտնում իր օդային տարածք: Սակայն այս առավոտ իսրայելական բանակը գործեց աննախադեպ արագությամբ և ծավալով: Արյո՞ք սա նշանակում է, որ կողմերը համապատասխանաբար փորձարկում են իրենց կարմիր գծերը:

Օֆեր Ցայզբերգ.

-Իրականում, սիրիական անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ միջադեպը նոր բան չէ: Այս դեպքում նորը իրանական անօդաչու թռչող սարքի մուտքն է Իսրայելի օդային տարածք: Իսրայելցի պաշտոնյաների համար սա Իսրայելի տարածքի խախտում է Իրանի կողմից. թռչող սարքը ոչնչացվել է Իսրայելի և Սիրիայի միջև պարսպից 30 կմ հարավ-արևմուտքում, և Իրանի կողմից Իսրայելի վերաբերյալ հետախուզական գործողության հստակ նշան է՝ պատրաստվելու զինված հակամարտության:

Մենք ականատես ենք դառնում արձագանքման գործողությունների շրջապտույտի, որտեղ կողմերը ավելի մեծ ռիսկերի են դիմում, քան մոտ անցյալում. Իրանը՝ Իսրայելի նկատմամբ հետախուզական հնարավորությունները մեծացնելու համար, Իսրայելը՝ հետագծելու իր օդային տարածքը պաշտպանող կարմիր գծերը,և, վերջապես, Սիրիան՝ պաշտպանելու իր օդային տարածքը Իսրայելի հարվածներից:

Նույնիսկ եթե ոչ ոք անհամբեր չէ մոտ ապագայում նոր պատերազմ սկսելու, որը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության, ինչո՞ւ է լարվածությունը տարեսկզբից ավելացել:

– Քանի դեռ մարտերը շարունակվում են՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն ու նրա դաշնակիցները ավելի ու ավելի շատ տարածքներ են վերցնում, և հիմա դա նրանց մխիթարում է: Հետևաբար, նրանք կարող են վերջապես ռեսուրսներն այլ կերպ ուղղորդել և ռիսկերի դիմել՝ Սիրիայում Իսրայելի օդային գործողությունների վերաբերյալ փոխզիջման գնալու: Այս նոր վերաբերմունքը կարող է ազդել Իսրայելի՝ Սիրիայից Լիբանան Հըզբոլլահի սպառազինության փոխադրամիջոցներին հարվածելու կարողության վրա: Վերջիններս տեղափոխում են բարձր ճշգրտության հրթիռներ, որոնք կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելին Հըզբոլլահի հետ հետագա դիմակայությունում:

– Ի՞նչ եզրակացության եք եկել փետրվարի 8-ին հրապարակված ձեր զեկույցում, որտեղ դուք զգուշացնում եք Սիրիայում հնարավոր էսկալացիայի մասին:

– Ասադի ռեժիմի գլխավոր կողմնակից Ռուսաստանը միակ ուժն է Սիրիայում, որը կարող է նպաստել երկու նոր գործողությունների՝ ուղղված ավելի լայն հակասության ռիսկի նվազեցմանը: Դա պետք է արվի երկու ոլորտներում: Սիրիայի հարավ-արևմուտքում Ռուսաստանը պետք է բանակցի ապաէսկալացիայի համաձայնագրի համար գործընթացների վերաբերյալ՝ Իրանին աջակցող ուժերը հեռացնելով Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարի գծից: Ռուսաստանը պետք է ձգտի հասնել Սիրիայի և Իսրայելի միջև մոդուս վիվենդիի, որի դեպքում Իրանը կհրաժարվի բարձր ճշգրտության հրթիռային արտադրության օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցումից, իսկ Իսրայելը կընդունի Սիրիայի մնացած շրջաններում արտաքին ուժերի ներկայությունը՝ մինչև երկրի ապագայի վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Նման պայմանավորվածությունների բացակայության դեպքում Իսրայելի, Իրանի և Հըզբոլլահի միջև սրվող ռիսկերը շատ ավելի բարձր կլինեն: Նախորդ գիշերվա իրադարձությունները դրա ապացույցն են:

 – Ինչպես նշում եք ձեր զեկույցում՝ վերջին ամիսները նշանավորվել են Իսրայելի և Ռուսաստանի միջև ակտիվացած շփումներով: Արդյո՞ք դրանք արդյունավետ են: Կարող է, արդյո՞ք, Իսրայելը ապավինել Մոսկվային`Իրանի պլանները խաթարելու համար:

– Իսրայելի և Ռուսաստանի միջև համաձայնություն գոյություն ունի, քանի որ Իսրայելին, ըստ էության, թույլատրված է հարվածել Հըզբոլլահին և իրանական թիրախներին Սիրիայում: Սիրիացիները գիտակցում են, որ Ռուսաստանը կարող էր օգտագործել իր առաջադեմ հակահրթիռային պաշտպանության տեխնոլոգիաները՝ կանխելու Իսրայելի հարվածները, բայց նա այդպես չվարվեց: Սակայն, միևնույն ժամանակ, իսրայելցիները նաև լավ գիտեն (անցյալ գիշերվա միջադեպերի հետ կապված), որ Ռուսաստանը թույլատրել է օդաչուին անցնել Սիրիա և մուտք գործել Իսրայելի օդային տարածք:

Հետևաբար, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի չհայտնվի Իրանի և Իսրայելի միջև առկա հակամարտությունների մեջտեղում և ճիշտ հարաբերություններ պահպանի երկու կողմերի հետ: Նրանք հասկանում են, որ դա ավելի ու ավելի բարդ է լինելու: Եթե Մոսկվան ցանկանում է համագործակցային հարաբերություններ պահպանել երկու կողմերի հետ, պիտի շահագրգռված լինի հասնելու նման պայմանավորվածությունների: Դամասկոսում իր դաշնակիցներին պաշտպանելն ավելի հեշտ կլինի դրանց շրջանակներում: Սիրիայում Իրանի և Հըզբոլլահի միջև լայնածավալ հակամարտությունների համատեքստում Իսրայելը կարող էր զինաթափող հարվածներ հասցնել սիրիական բանակին:

-Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, եթե Իրանի աջակցությունը վայելող շիա զորքերը միանան սիրիական բանակին:

-Առաջին հետևանքն այն կլինի, որ Սիրիայի բանակում Թեհրանին հավատարիմ զինված ուժեր կհայտնվեն: Դա Իսրայելի և Սիրիայի համար շատ ավելի անհավանական կդարձնի վերադառնալը 2011 թվականին նախորդող իրավիճակին, երբ նրանց սահմանները դե ֆակտո ամենահանգիստն էին՝ համեմատած Իսրայելի մնացած սահմանների հետ: Պարզ ասած, ավելի դժվար կլինի կայունացնել Իսրայելի և Սիրիայի միջև դինամիկան, նույնիսկ եթե իրանական և հըզբոլլահական բոլոր ուժերը դուրս գան երկրից:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար  ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը

Սկզբնաղբյուրը՝ Le Monde, 10.02.2018

 

Share

Comments are closed.