Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներ. ռուսաստանյան քաղաքական համակարգն աբսուրդային է

Մամուլի տեսություն՝ Ռուսաստանի մասին, փետրվարի 9-15

Սիրիայում ռուս վարձկանների մահը

Ամերիկյան ավիահարվածը հանգեցրեց Սիրիայում ռուսաստանցի մարտիկների մահվան, ինչն էլ դարձավ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի առաջին մահացու բախումը՝ գրում է «Թելեգրաֆը»: Դա տեղի է ունեցել ամերիկացիների պաշտպանության տակ գտնվող քրդական դիրքերի վրա Բաշար Ասադի ուժերի հարձակումից հետո: Սպանվածների թվի մասին տեղեկությունները տարբերվում են տասնյակներից մինչև հարյուրավորներ. որոշ լուրերում սպանվածները ներկայացվում էին որպես ռուսաստայան կադրային զինվորականներ, որոշներում էլ՝ որպես վարձկաններ: Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ նրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) անդամներ էին, ընկերություն, որի տերը Պուտինի հետ լուսանկարվել է 2016 թվականին:Թերթի կարծիքով՝ կատարվածըմի այնպիսի դիվանագիտական ճգնաժամի չի հանգեցնի, որը հավանական է այլ պարագաներում. նախքան Պուտինի վերընտրությունը Կրեմլը հանրության ուշադրությունը չի սևեռի կորուստների վրա: Երբ «Յաբլոկո»-ից նախագահի թեկնածու րիգորի Յավլինսկին նախագահին կոչ արեց մեկնաբանել ռուսաստանցի մարտիկների մահը՝ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մասին տեղեկություները որակեց որպես «հաստատման կարիք ունեցող»:

Մինչ այդ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հերքել էր այնտեղ ռուսաստանցի զինվորականների ներկայությունը: Վերլուծաբաններն ԱՄՆ գործողությունները Կրեմլի կողմից քննադատել չցանկանալը բացատրում են Մոսկվայի համար ոչ ցանկալի պատասխան արձագանքով:

«Ինդըփենդենթը» նույնպես նշում է, որ Կրեմլը չի ընդունում սիրիական պատերազմում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) դերը, ուստի և անտեսում է մարտիկների կորուստը, որոնց թերթն անվանում է «կեղծ վարձկաններ», նկատի ունենալով նրանց սերտ կապը ռուսաստանյան զինված ուժերի հետ: Նախկինում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը մարտական գործողություններ է վարել Ուկրաինայի արևելքում, թեև Ռուսաստանը ժխտում է իր առնչվածությունն այդ հակամարտությանը:

Այդ միջադեպից հետո ևս մեկն է եղել, որը խլել է ռուսաստանցի 15 վարձկանների կյանք՝ դիտորդների հաղորդագրությունների համաձայն նրանք զոհվել են ռազմամթերքի պահեստի պայթյունի ժամանակ («արդիան»):

Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ռազմական լարվածությունը

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը կրճատում են Արևմուտքի ռազմական հզորությունից հետ մնալը և համակարգված նախապատրաստվում են զինված բախման («Ինդըփենդենթ»): Չինաստանը մեծացնում է ռազմական նավատորմը և ուժեղացնում իր ազդեցությունն Աֆրիկայում, իսկ Ռուսաստանը, թեև միջոցների պակասության և ռազմարդյունաբերության հետ կապված խնդիրների պատճառով ստիպված էր դանդաղեցնել ինովացիաները, իր ուժերը փորձարկել է Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև յուրացրել է թվային պատերազմի նոր մեթոդներ:

Եվրամիությունը մտահոգված է բոսնիացի սերբերին զենքի մատակարարումներով, անհանգստանալով, որ դա տարածաշրջանում կխթանի անջատողական տրամադրությունները՝ գրում է «Գարդիանը», չճշտելով, թե որտեղից են այդ մատակարարումները, բայց շեշտադրում անելով ռուսաստանյան ազդեցության վրա: Սերբ ոստիկանները գնել են 2500 ինքնաձիգ և ռուսաստանցի խորհրդատուների ղեկավարությամբ պատրաստվում են մարզումներ իրականացնել: Վերլուծաբանների կարծիքով՝ սերբ անջատողականների ղեկավար Միլորադ Դոդիկը հենվելու է լավ սպառազինված ոստիկանության վրա՝ որպեսզի ընտրություների ժամանակ վախեցնի ընդդիմախոսներին:

Ռուսաստանը պաշտպանում է Դոդիկին, հույս ունենալով կանխել Բոսնիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. 2014-ից ի վեր Դոդիկը չորս անգամ հանդիպել է Պուտինի հետ, ինչպես նաև հարաբերություններ է պահպանում Ուկրաինայում պատերազմին առնչված «իշերային գայլերի» հետ:

Ռուսաստանյան ընտրություններ

Ըստ «Ֆայնենշլ թայմսի»՝ նախագահական ընտրություններում Պուտինի մրցակիցների աջակցությունը մեծանում է, սակայն, այսուհանդերձ,  միևնույն է՝ հաղթանակի շանս նրանք չունեն: Ոմանք որպես թեկնածու իրենց հրապարակային կեցվածքն օգտագործում են Պուտինի քննադատության վրա ուշադրություն սևեռելու համար, օրինակ՝ Յավլինսկին դատապարտում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում պատերազմին, իսկ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը նախագահին կոչ է անում ավելի ողջամիտ տնտեսական քաղաքականություն վարել: Քսենիա Սոբչակը ընտրություններում հաղթելու ակնկալիքներ չունի և այդ ընտրությունները համեմատել է Պուտինի ձեռքում գտնվող կազինոյի հետ: Սոբչակը մտադիր է ընտրություններն օգտագործել որպես հարթակ՝ հետագա քաղաքական կարիերայի համար:

Ընդհանուր առմամբ, Պուտինի ընդդիմախոսների քանակը (նախագահի յոթ թեկնածու) առավելագույնն է նրա մասնակցությամբ ընտրությունների պատմության մեջ:

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Պուտինը մի խանի հրապարակային միջոցառում է հետաձգել առողջության պատճառով («Ինդըփենդենթ»): Հանրության առաջ վերջին անգամ նա դուրս է եկել վատառողջ՝ հազում էր ու շփոթվում ելույթների ժամանակ: Թերթը հիշեցրել է նրա իմիջում ֆիզիկական վիճակի դերի մասին՝ Պուտինը պարբերաբար լուսանկարվում էր մերկ իրանով՝ սպորտով զբաղվելիս: Սակայն հիմա 65-ամյա նախագահը կարող է այդ առավելությունը կորցնել ընտրություններից առաջ:

«Ռոսկոմնադզորը» Յություբից ու Ինստագրամից պահանջել է հեռացնել այն տեսանյութերն ու լուսանկարները, որոնցում պատկերված է օլիգարխ Դերիպասկայի և մի քանի նախարարների հետ հանդիպումը՝ Դերիպասկայի զբոսանավի վրա («արդիան»): Լուսանկարները համացանցում զետեղել է մի ուղեկցորդ-մոդել, որը մասնակցել է միջոցառմանը: Հետագայում դրանք օգտագործվել են Նավալնու անցկացրած հետաքննության մեջ, որն էլ օլիգարխի զբոսանավով և ուղեկցորդ-մոդելով նախարարների տեղափոխումը կաշառք է համարել:

Թերթը հիշեցրել է, որ ընտրություններից հեռացված Նավալնին սոցիալական ցանցերում իր նկատելի ներկայությունն օգտագործում է՝ ռուսաստանցիներին կոչ անելով բոյկոտել ընտրությունները:

«Ֆայնենշլ թայմսի» կարծիքով՝ 21-րդ դարում ձևավորված ռուսաստանյան քաղաքական համակարգն անտրամաբանական է. երկրի կայունությունը սովորաբար ապահովող գործոնները խարխլում են նույն այդ կայունությոնը, իսկ ոչ հետևողականությունն ու հակասություններն, ընհակառակը, օգնում են պահպանել իշխանությունը:

Որպես օրինակ հեղինակը դիտարկում է գալիք ընտրությունները, որոնցում Պուտինի հաղթանակը պետք է ընդգծի նրա լեգիտիմությունը: Սակայն իրական մրցակցության բացակայությունը և հաղթանակի հասնելու համար պետական ապարատից Պուտինի կախվածությունը նրան դարձնում են իր իսկ շրջապատի պատանդը և հանգեցնում են «անուժ ամենազորության»:

Այն, թե ինչպիսի հաջողությամբ են իշխանությունները ճնշել 2012 թվականի բողոքները, ստեղծել էր կայունության պատրանք: Այնուամենայնիվ, բնակչության կողմից դժգոհության արտահայտման հաստատությունների բացակայությունը ռուսաստանցիներին նորից փողոց է հանել՝ հիմա բողոքողների մոտ հայտնվել է ներկայացուցիչ՝ ի դեմս Նավալնու:

Ղրիմի զավթումը խթանել է հայրենասիրությունը, բայց, ընդսմին, Ռուսաստանի գլխին պատժամիջոցներ է բերել և վնասել է տնտեսությանը՝ ներկայումս բնակչության խանդավառությունը նվազում է, և ռուսաստանցիների կեսից ավելին դեմ է, որպեսզի Ղրիմը ֆինանսավորվի այլ տեղաշրջանների բյուջեների հաշվին:

Ռուսաստանցիների 55 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը պետք է խաղաղ արտաքին քաղաքականություն վարի, 65 տոկոսը՝ որ Ռուսաստանը չպետք է վերահսկի խորհրդային նախկին հանրապետություններին: Միայն 19 տոկոսն է պաշտպանում հակաարևմտյան նախահարձակությունը:

Արդյունքում՝ միակ բանը, որ երաշխավորում է Պուտինի իշխանությունը, բնակչության վախն է 90-ականների նմանությամբ հնարավոր կառավարական ճգնաժամի հետևանքների նկատմամբ: Ռուսաստանցիների աչքերում լիբերալիզմը վարկաբեկվել էր՝ օլիգարխների կայացման գործում ունեցած դերով, իսկ այն հանգամանքը, որ ներկայումս լիբերալ ընդդիմությունից նախագահի թեկնածու է դարձել ռեալիտի-շոուի աստղը՝ էլ ավելի է արժեզրկել դրա սկզբունքները:

 

ИноСМИ.ру

Share

Comments are closed.