Բանակի թեմաներով լսարանների հետաքրքրվածության մակարդակները

 

Առանձին բացառություններով, օնլայն ԶԼՄ-ների լսարանների արձագանքների և բանակի թեմաներով նյութերի կարդացվածության աստիճաններն այդ լրատվամիջոցներին բնորոշ տիրույթներում են եղել: Չնայած այն հանգամանքին, որ բանակի թեման ստաբիլ ուշադրության արժանացող թեմաներից է համարվել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում:

Օրինակ՝ 1in.am-ի բանակի թեմայով բոլոր նյութերի մոտ կեսը կարդացվել է 1000-ից մինչև 5000 և ավելի անգամ,  Aravot.am-ի այդ կարգի նյութերի կեսը՝ 100-500 կարդացվածության տիրույթում են եղել,  168.am-ի նյութերի ճնշող մեծամասնությունը՝ 88% -ը, մնացել է 1-500 տիրույթում:

Ավելի ցածր է եղել լսարանների ակտիվ արձագանքների մակարդակը: Բոլոր լրատվամիջոցների բանակի մասին նյութերի ակնհայտ մեծամասնությունը կայուն ստացել է 1-500like/share. 168.am-ի նյութերի 91%-ը ունեցել է 1-100 like/share:

Առանձնակի հետաքրքրություն են առաջացրել մի քանի տարբեր բնույթի, տարբեր խնդիրներով նյութերը, որոնք միևնույն ժամանակ կարդացվել են սովորական ցուցանիշներից մի քանի տասնյակ անգամ ավելի, և մի քանի հազարով ավելի հավանության են արժանացել: Ի տարբերություն, ասենք, հայաստանյան մեդիայի կողմից Ազգ-բանակի շրջանակներում ինտենսիվ լուսաբանված տարկետման և այդ առիթով կրթության և գիտության բնագավառի խնդիրների արձագանքներին: Այդ թվում՝ ուսանողական բողոք-երթերի, հանդիպումների, հացադուլի մասին նյութերը:

Առավել կարդացված և լսարանների կողմից առավել արձագանքված նյութերը  բանակում հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ քրեական գործերի մասին պատմություններ են, ներքաղաքական խնդիրներով սկանդալային բնույթի հրապարակումներ, շփման գծում վիրավորված և այժմ բուժում ստացող նախկին զինծառայողների մասին պատմություններ, բանակում ծառայության ժամկետի փոփոխման մասին նյութեր և այլն: 1in.am -ում  բանակի թեմայով առավելագույն կարդացված նյութը §Վիգեն Սարգսյանին §փչացնելու¦ օպերացիան հաջողությամբ ավարտված է¦ հոդվածն է (բանակից խուսափելու թեմա), կարդացվել է 160 920 անգամ: Aravot.am-ում առավելագույն կարդացված նյութի՝ (§Ադրբեջանական զինուժը գնդակոծում է Բարեկամավանը¦, Ղարաբաղյան հակամարտության թեմա) ցուցանիշը՝ 13647 է, 168.am-ում այս ընթացքում ամենից շատ անգամ կարդացվել է §ՊՆ հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայության ժամկետը սահմանվում է մոտ 3 տարի, իսկ տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է¦ նյութը (կարդացվել է 12413 անգամ և երեք անգամ գերազանցել է կարդացվածության հաջորդ ամենաբարձր ցուցանիշին):

Share

Comments are closed.