Ազգ-բանակ. ինտենսիվություն և նշանային վերաբերմունք

Ինչպես նշել ենք վերը բերված մեթոդաբանական ուղեցույցում, Ազգ -բանակ հայեցակարգի մասին նյութերում արձանագրել ենք 15 խնդիրներ: Դրանց ինտենսիվությունը գերազանցում է, այսպես կոչված, ֆոնային (ոչ ազգբանակային) խնդիրների քանակին և օնլայն ԶԼՄ-ներում (1,6 անգամ), և հեռուստահաղորդումներում (1,8 անգամ):

Այսպես, օնլայն ԶԼՄ-ներում Ազգ-բանակի թեմայով խնդիրների քանակը կազմել է  բանակի մասին բոլոր խնդիրների 62%-ը, իսկ հեռուստատեսությունում ՝ 65%:

Տես ստորև բերված գրաֆիկները:

Ազգ-բանակի խնդիրների նկատմամբ օնլայն մեդիայում և հեռուստահաղորդումներում արտահայտված վերաբերմունքի նշանները վկայում են, որ ինֆորմացիոն մակարդակում այն միանշանակ դրական, կամ միանշանակ բացասական տեսանկյունից չի  լուսաբանվել:

Օրինակ, բացի 1in.am-ից  մնացած 4 օնլայն ԶԼՄ-ներում դրական և բացասական գնահատականների ու մեկնաբանությունների քանակը էականորեն չի տարբերվում: 1in.am-ում բացասական ուղերձները կրկնակի գերազանցում են դրական նշանով ուղերձներին: Բացի Aravot.am-ից, մնացած 4 օնլայն ԶԼՄ-ներում չեզոք դիրքերից լուսաբանված Ազգ-բանակի խնդիրների քանակը գերազանցում է դրական և  բացասական նշանով ուղերձներին միասին վերցրած: Aravot.am -ում այս երեք նշաններով խնդիրների քանակը գրեթե համաչափ է:

Հեռուստատեսային հաղորդումների պարագայում ընկերությունից ընկերություն պատկերը տարբեր է: Բոլորից քիչ բացասական գնահատականներ/կարծիքներ հնչել են Առաջին ալիքի եթերում, դրական գնահատականների առումով առաջ են անցել Արմենիան և Շանթը: Կենտրոնի և Երկիր մեդիայի եթերներում Ազգ-բանակի առիթով հնչած դրական և բացասական ուղերձներով խոսքը գրեթե նույնքան է:

Օնլայն մեդիայում և հեռուստահաղորդումներում չեզոք դիրքերից ներկայացված  նյութերի ճնշող մեծամասնությունը բանակի մասին  լուրերն են եղել՝ պատրաստված մեդիայի կողմից:

Share

Comments are closed.