Բանակի մասին նյութերի ինտենսիվությունն օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստահաղորդումներում

Հետազոտված օնլայն ԶԼՄ-ներն ուսումնասիրության երեք ամիսների ընթացքում ունեցել են տարբեր թողարկային ծավալներ, օրական արտադրելով առավելագույնը 112-ից (Aravot.am) մինչև 310 (News.am) նյութ:

5-ից 3 ԶԼՄ-ներ (News.am, 168.am, Tert.am), չնայած իրենց արտադրողականության տարբեր ծավալներին, հետազոտության երեք ամիսների ընթացքում ունեցել են գրեթե նույն քանակի բանակի թեմաներով նյութեր: Էականորեն ավելի շատ են եղել բանակին առնչվող նյութերը 1in.am-ում, մյուսներից ավելի քիչ՝ Aravot.am-ում: Բոլոր օնլայն լրատվամիջոցները, սակայն, ռազմական ոլորտին անդրադարձել են հիմնականում բանակին ամբողջովին նվիրված նյութերի միջոցով: Բանակին մասնակիորեն (որպես ընդհանուր պատկերի, իրավիճակի մի բաղադրիչ) անդրադարձող նյութերն էականորեն ավելի քիչ են եղել:Բանակի մասին նյութերի այս զանգվածը լսարաններին մատուցվել է տարբեր ինտենսիվությամբ: Քաղաքական ու հասարակական առավել ակտիվ գործընթացների փուլերում (ԱԺ-ում Ազգ-բանակի պաշտոնական ընդունումը, մեդիահարթակներում այդ առիթով ելույթներն ու բանավեճերը, տարկետման իրավունքի փոփոխման/սահմանափակման դեմ ուսանողական ակցիաները և   ածանցյալ այլ գործընթացները) օնլայն մեդիայում հրապարակվել է օրական մինչև 36 նյութ:

Տես ստորև բերված գրաֆիկները:

5-ից 4 հեռուստաընկերությունների մեր ուսումնասիրած հաղորդումների մեծ մասը եղել է բանակի մասին սյուժեներով:

 

Share

Comments are closed.