Հայաստանի հնադարյան մայրաքաղաքը փոփոխությունների նախաշեմին

Չնայած  Հայաստանը փոքր երկիր է, որն ունի ընդամենը երեք միլիոն բնակչություն, այնուամենայնիվ՝ այն կարողացավ միջազգային մեծ ցնցում առաջացնել անցյալ գարնանը` երկրում տեղի ուենցած թավշա հեղափոխությամբ:  Այն  մեկ ամիս տևողությամբ խաղաղ ցույց  էր, որն ի վերջո հանգեցրեց երկար ժամանակ կառավարող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժականին և Նիկոլ Փաշինյանի ընտրությանը: Վերջինս նախկին լրագրող է, ով էլ իր խանդավառ ելույթներով առաջնորդում էր շարժումը և քաղաքացիական անհնազանդության արշավը: Իշխանության խաղաղ անցնումն արդեն սկսել է վերափոխել պետության մայրաքաղաք Երևանը, քանի որ բնակիչները սկսել են նոր բիզնեսներ հիմնել: Նախկինում երկիրը լքած քաղաքացիները սկսել են մեծ հոսքով այցելել իրենց հայրենիքը:«Սա, ինչպես երբեք, Երևանին նոր հույս է տվել», – ասում է Արամ Վարդանյանը, երևանցի, ով զբոսաշրջային բիզնես է սկսելու Հայաստանում, որ կոչվում է «Absolute Armenia»:-  «Հայաստանը միշտ անտեսված է եղել, բայց կարծում եմ՝ հիմա հենց այս երկրի փայլելու ժամանակն է: Այլ ձեռներեցներ ևս սկսում են այս ժամանակահատվածը լավատեսական լույսի ներքո գնահատել, և առկա փոփոխությունը համարել նորարությունների համար գերազանց ժամանակ: Երևանում առկա է դրական էներգիա, որն իսկապես կարելի է զգալ»:

Քանի որ քաղաքը դառնում է 2800 տարեկան, լինելով ավելի հին, քան Հռոմը, բնակիչները ձգտում են արտացոլել քաղաքի սրընթաց փոփոխությունները և խոստումնալից ապագան:

Ինչու՞ են մարդիկ սիրում այն

Այստեղի մարդիկ հակված են լինել շատ շփվող և համախմբված, բայց միաժամանակ շատ հյուրընկալ են նաև նոր դեմքերի նկատմամբ: «Հայերը սիրում են սրճել և խոսել: Դու կարող ես ծանոթ դեմքեր տեսնել ամեն օր, ովքեր աշխատանքի գնալու ճանապարհին բարևում են միմյանց և կանգնում են փոքրիկ զրույցի համար», – պատմում է Անի Անդրեն, որ Բեռլինից է տեղափոխվել մեկ տարի առաջ և գյուղական զբոսաշրջության ուղղությամբ նոր բիզնես է սկսելու:  «Մարդիկ ժամանակ են հատկացնում այլ մարդկանց հետ զրույցներին, լինի դա տաքսիի վարորդը, հարևանը կամ աշխատակիցը»:

«Մարդկանց հարաբերություններն այստեղ ամուր են և մնայուն: Եւ այդ նույն մարդիկ հոգ են տանում միմյանց նկատմամբ` նույնիսկ նորաբնակիների մոտ առաջացնելով ապահովության զգացողություն: Ես գիտեմ, որ մարդիկ անմիջապես կնկատեն, եթե ես տևական ժամանակ չերևամ, ինչպես սովորաբար անում եմ: Նրանք կհարցնեն, կզանգեն կամ հաղորդագրություն կուղարկեն»,– հավելում է Անդրեն:- «Մարդկային հարաբերություններն այստեղ ամուր են: Եթե նույնիսկ ձեր ճանապարհները խաչվեն ամիսներ անց, մարդիկ կկանգնեն ճեպազրույցի, սրտանց կուրախանան քեզ տեսնելու համար և իսկապես կհետաքրքվեն քո գործերով»:

Շատերն այս մշակույթը ներառական են համարում: Այստեղ այլ մարդկանց միանալը խմբին կամ համայնքին դրական է ընկալվում, և տարբեր լեզուներ սովորելու հայկական ճկունությունն ուժեղացնում է այդ զգացողությունը նորեկների մոտ: «Մենք լավ ենք լեզուներ սովորելուց, և շատ զբոսաշրջիկներ զարմանում են, որ Երևանի փողոցներում կարող են հեշտությամբ շփվել մարդկանց հետ»,- պատմում է Վարդանյանը: «Հիմնականում խոսում են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և նույնիսկ պարսկերեն»,- ասում է Սիրարփի Սահակյանը, ով ապրում է Երևանում և աշխատում է Incredo թվային մարքետինգի ընկերությունում:

Այս հարուստ մշակույթը գնահատվում և լավ է պահպանվում, հատկապես երբ համեմատում ենք Խորհրդային Միության այլ երկրների հետ: Շնորհիվ իր հազարամյա պատմության, որը կրել է բազմաթիվ կայսրությունների ազդեցությունը, ներառյալ` Ասորեստանը, Մակեդոնիան, Պարսկաստանը և Օսմանյան Թուրքիայի դարաշրջանը: «Այստեղ ավանդույթները և արարողությունները դեռևս մշակույթի մաս են կազմում և գեղեցիկ մթնոլորտ են ստեղծում», – նկատում է Անդրեն: «Օրինակ` մարդիկ սիրում են առիթների դեպքում միմյանց ծաղիկներ նվիրել»:

Հայկական տոները ևս ցուցադրում են նրա անտիկ ավանդույթները: Վարդավառը, որը նշվում է Սուրբ Հարության տոնից 98 օր անց, ամենասիրելի տոներից է: Մարդիկ ջուր են ցանում միմյանց վրա` այսպիսով նշելով Հիսուն Քրիստոսի վերափոխման տոնը: Սակայն այդ ավանդույթը գալիս է նախաքրիստոնեական շրջանից: Տրնդեզը նշվում է Սուրբ ծննդյան տոնից 40 օր անց և  սովորաբար նշանավորվում է քաղաքում արված հրավառություններով: Այն հատկապես կարևոր է նորապսակների համար, ովքեր միասին ցատկում են կրակի վրայով, որը պտղաբերության և մաքրության հարատև խորհրդանիշներից է:

Հայաստանն աննկարագրելի ցավ և դժվարություններ է տեսել, ինչպես, օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունները: Ամերիկայի տասնյակ նահանգներ և քսանից ավելի պետություններ ճանաչել են այդ իրադարձությունը որպես ցեղասպանություն: Ներկայիս թուրքական պետությունը չի ընդունում դեպքերի նման մեկնաբանությունն ու նկարագրությունը:

Ինչևէ, չնայած նրանց դարավոր ծանր պատմությանը և ավանդույթների նկատմամբ հարգանքին, Երևանի շատ քաղաքացիներ բաց են նոր գաղափարների, մտածողության ձևերի համար: «Հայերի լավագույն հատկանիշներից մեկը նրանց սովորելու պատրաստակամությունն է: Այստեղ գիտակցում են, որ գիտելիքն ուժ է», – ընդգծում է Վարդանյանը:

Ինչի՞  նման է այստեղ ապրելը

Ի համեմատություն Եվրոպայի շատ մայրաքաղաքների՝ Երևանը փոքր քաղաք է, ինչը նշանակում է, որ իրարից շատ տարբեր մարդիկ համագոյակցում են փոքր տարածքում: «Քսան րոպեում կարող ես քաղաքի մի ծայրից մյուսը քայլել», – ասում է Անդրեն: Գրեթե բոլոր գործողությունները տեղի են ունենում Կենտրոն համայնքում, որտեղ բազմաթիվ բացօթյա սրճարաններում մարդիկ շփվում են միմյանց հետ:

«Իր յուրահատուկ շինարարական ռեսուրսների պատճառով քաղաքը հաճախ անվանում են Վարդագույն քաղաք»: «Շատ շենքեր կառուցված են տուֆից, որը վարդագույն հրաբխային քար է և դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը», -պատմում է Սահակյանը: Հատկապես արշալույսին և մայրամուտին ամբողջ քաղաքն աննկարագրելի վարդագույն փայլ է ստանում:

«Հեղափոխությունը կարճ ժամանակամիջոցում հիմնովին փոխել է քաղաքը, քանի որ հայերն, ովքեր սերունդներ առաջ հեռացել էին, կրկին վերադառնում են իրենց հայրենի քաղաքը: Արևելյան և արևմտյան ազդեցություններն սկսում են խառնվել միմյանց հետ և ստեղծում են միջազգային մի շատ յուրահատուկ փորձ Երևանում», – նկատում է Վարդանյանը:

Սահակյանը համաձայն է, որ վերադարձող քաղաքացիները վերափոխում են քաղաքը` դարձնելով այն ավելի լավը: «Այն բանից հետո, երբ վերջին պատերազմի պատճառով սիրիահայերը վերադարձան, Երևանը ստացավ նոր մտածողություն և նոր խոհանոց, որը մենք սիրում ենք: Ներկայումս` հատկապես հեղափոխությունից հետո, ամեն ոք կարող է իր ցանկացածի պես բիզնես հիմնել»,- ասում է նա: Ձեռնարկատիրական ոգու աճն ավելի շատ մտածելակերպի, քան քաղաքական փոփոխություն է, քանի որ շատ քաղաքացիներ հեղափոխությունը դիտարկում են որպես խոստումնալից, պայծառ տնտեսական ապագայի սկիզբ:

Երևանը վերջերս ընդունել է «Smart City» հայեցակարգը, որը խարսխվում է տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման վրա ` ավելի լավ կապելով քաղաքը և կյանքը դարձնելով ավելի արդյունավետ: Այդ բարելավումներն ընգրկում են համայնքային հաղորդակցային համակարգի կառուցումը, ամեն ինչի համար քվեարկելը` սկսած հայտարարություններից, մինչ համագործակցային տարածքի ստեղծումը, որտեղ մարդիկ կկարողանան գաղափարներ փոխանակել:

Է՞ լ ինչ պետք է ես իմանամ

Ինչպես բոլոր աճող քաղաքների պարագայում՝ ճկուն մտածելակերպն այնտեղ ապրելն ավելի է լավացնում: Խցանումները և սահմանափակ տրանսպորտային համակարգը քաղաք հասնելը դարձնում են ավելի դժվար, նույնիսկ նման փոքրիկ չափերի պարագայում: Մթնոլորտի աղտոտվածության կարգավորման պակասը և աղմուկը անհանգստացնում են քաղաքացիներին, ինչպես, օրինակ, Անդրեին: Նա ևս ցանկանում է, որ քաղաքում ավելի շատ կանաչ տարածք լինի: «Երևանում այգիները փոքր են»,- ասում է նա: «Դու իսկապես չգիտես, թե շանդ որտեղ տանել զբոսնելու: Բայց ինչպես ամեն ինչ՝ փոփոխություններն այստեղ արագորեն են տեղի ունենում»:

«Հեղափոխությունից ի վեր մարդիկ սկսել են ավելի շատ խոսել այն մասին, թե ինչ է կատարվում և թե ինչ են իրենք ցանկանում», – ասում է Վարդանյանը: «Կարծում եմ, սա ավելի կօգնի լուծելու համար այն խնդիրները, որ ներկայումս կան քաղաքում»:

Հատուկ «Անալիտիկոնիե համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Սկզբնաղբյուրը` BBC

 

Share

Comments are closed.