Բազմամշակութայնությունը եւ Հայաստանը

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Փորձագետ
Ստեփանակերտ

Սույն թվականի փետրվարի 4-6-ը Գերմանիայում տեղի է ունեցել Մյունխենյան անվտանգության խնդիրներին նվիրված 47-րդ համաժողովը, որին մասնակցել են  12 երկրի նախագահներ (այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը), 36 երկրի ԱԳ եւ պաշտպանության նախարարներ, 70 միջազգային պատվիրակություններ. ընդհանուր առմամբ` 350 մասնակից: Բանակցել են աշխարհի անվտանգությանը վերաբերող կարեւորագույն հարցերի շուրջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնն այդ  համաժողովում խոստովանել է, որ բազմամշակութայնության (մուլտիկուլտուրիզմի) քաղաքականությունը տապալվել է:  Ըստ Կեմերոնի, հանդուրժողականությունը, որ հիմնված է այլոց գործերին չմիջամտելու վրա, ովքեր մերժում են արեւմտյան արժեքները, իրեն չի արդարացրել: Պետք է անցնել ՙմկանային լիբերալիզմի՚, որի դեպքում ազգային նույնականությունը ձեւավորվում է ժողովրդավարության, հավասար իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաշվին: Որպես միջոցներից մեկը վարչապետն առաջարկում է զրկել ֆինանսական աջակցությունից եւ համալսարանական ավաններից վռնդել այն կազմակերպություններին, որոնք կշիռ ունեն մահմեդական հասարակության մեջ, սակայն չեն կողմնորոշվել արեւմտյան արժեքների հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է. ՙՊետական մուլտիկուլտուրիզմի դոկտրինի շրջանակներում բրիտանական իշխանությունը խրախուսել է մշակույթների առանձին գոյակցությունը: Դա հանգեցրել է ազգային իդենտիկության պակասի, ինչն էլ, իր հերթին, բրիտանացի երիտասարդ մահմեդականների մոտ հետաքրքրություն է խթանել ծայրահեղական գաղափարների հանդեպ: Եթե մենք ուզում ենք հաղթահարել այս սպառնալիքը, կարծում եմ ժամանակն է շրջել տապալված մեթոդներով անցյալի էջը՚:

Նշենք, որ 2010-ի սեպտեմբերին նման հայտարարություն էր արել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում անմիջապես երկրորդել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Դեռ ավելին, Ֆրանսիայում ընդունվել են  օրենքներ, որոնք արգելում են կանանց չադրա կամ հիջաբ կրելը, ինչպես նաեւ`   փողոցներում աղոթելը:

Բելգիայում  նույնպես օրենք է ընդունվել,   որն արգելում է հասարակական վայրերում չադրա եւ մահմեդական կանանց գլուխն ու դեմքը  ծածկելու համար  նախատեսված  այլ  շորեր  կրելը:

Մյունխենյան համաժողովին մասնակցած ՀՀ նախագահը, բնականաբար,  հետեւություններ է արել ու վերադառնալով հայրենիք հրահանգներ տվել երկրի անվտանգության հարցերով զբաղվող համապատասխան մարմինների ղեկավարներին: Իհարկե, մուլտիկուլտուրիզմը Հայաստանին (ՀՀ եւ ԼՂՀ) չի սպառնում ինչպես եվրոպական երկրներին, բայց ինչպե±ս կարող են դրա այլընտրանքը չկիրառել մեր սրտացավ արտասահմանյան ՙբարեկամները՚:

Անցյալ դարի 90-ական թվականներին, երբ եվրոպական երկրները վայելում էին մուլտիկուլտուրիզմի նախնական շրջանի ՙժաժ՚ ու խակ պտուղները եւ հպարտանում տարբեր մշակույթ ու հավատ ունեցող ազգերի խաղաղ գոյակցությամբ, Հայաստան են գործուղվել աշխարհում գոյություն ունեցող 24 հիմնական կրոնական ուղղություններից 15-ի ներկայացուցիչներ:  Նպատակը շատ պարզ է` մոնոէթնիկ Հայաստանը, որտեղ բնակչության 97%-ը հայեր են, բաժանել իրար չհանդուրժող կրոնական համայնքների:  Իսկ արդյո±ք հայը հայ չի մնում, որ հավատափոխ կամ դավանափոխ է դառնում: Աղանդավորները մի±թե նույն հայերը չեն: Նման հարցերին պատասխանելու համար, միամտորեն հարցնենք, որ եթե նույն հայերն են, ապա ինչո±ւ են Մայր Հայրենիքում ազգային եկեղեցին թողնում (չենք ասում` հեռանում, քանի որ շատերը Հայ Եկեղեցու հավատացյալներ չեն էլ եղել) ու այլ կասկածելի ՙեկեղեցիների՚ կամ հարանուն եկեղեցիների որդեգրվում եւ ինչո±ւ են այդ նպատակի համար դրսի ուժերը միլիոնավոր դոլարներ ծախսում: Ի±նչ է` նրանք բան ու գործ թողած Հայաստանի  հայության փրկության համա±ր են մտածում:

Որ, իրոք, կրոնը եւ հավատը կարող է հային այլ որակի հայ դարձնել, համոզվելու համար բավական է հանդիպել (կարող եք նեղություն չքաշել, իրենք Ձեզ կհանդիպեն)  ցանկացած ՙԵհովայի վկայի՚, երկու-երեք  րոպե հետը զրուցել ու ամեն ինչ պարզ կդառնա: Մյուս աղանդավորների հարցը մի քիչ այլ է, քանի որ նրանք ՙերկրորդ գծում՚ են աշխատում, ծպտված են, կարողանում են թաքցնել իրենց իրական դեմքը: Պարզաբանենք,  թե ի±նչ է ՙերկրորդ գիծը՚:   Թեթեւ ատլետները գիտեն, որ խմբային մրցավազքի ժամանակ փորձառու թիմն ունենում է ՙնապաստակ՚ª  վազորդ, ով հենց առաջին իսկ վայրկյանից պոկվում է առաջ եւ ինչքան հնարավոր է` արագ  վազում է:  Մյուս թիմի վազորդները, ովքեր ծանոթ չեն նման տակտիկական քայլի, իսկույն հետեւում են ՙնապաստակին՚ եւ փորձում հասնել նրան, իսկ թիմակիցները, ըստ նախանշված գրաֆիկի, հանգիստ վազում են: Արդյունքում` հոգնում են մրցակիցները, իսկ ՙնապաստակի՚ թիմակիցները հանգիստ հատում են եզրագիծը եւ հաղթում:

Գաղտնիք չէ, որ բոլոր աղանդավորները եւ մի շարք եկեղեցիներ ղեկավարվում են միեւնույն կենտրոնից: Կենտրոնն է որոշում, թե որ կրոնական կազմակերպությունն  է ստանձնելու  ՙնապաստակի՚ պարտականությունը:  Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. տվյալ երկրի  իրավապահ մարմինները վազում են ՙնապաստակի՚ հետեւից` ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով  նրա վրա, իսկ մյուս աղանդավորներն եւ եկեղեցիները հանգիստ ՙերկրորդ գծում՚ աշխատում են:

Հիմա անցնենք առավել ցավոտ հարցին` արդյո±ք Հայ Կաթոլիկ  եւ Հայ Ավետարանական  եկեղեցիները  Հայկական Բարձրավանդակում կարող են ալընտրանք լինել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այդ հարցին բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, բայց նորից հավելենք, որ Հիսուսի աշակերտներ Թադեւոսը եւ Բարդուղեմեոսը 1-ին դարում եկել են Հայաստան ու տարածել  Քրիստոսի կենդանարար խոսքը եւ հիմնադրել առաքելական եկեղեցին:

Մի±թե Թադեւոս եւ Բարդուղեմեոս առաքյալները Հիսուսի Ավետարանը թերի են քարոզել, մի±թե Գրիգոր Լուսավորիչը, Ներսես Մեծը, Սահակ  Պարթեւը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Գրիգոր Տաթեւացին եւ մյուս հայ սրբերն ու երեւելիները Քրիստոսի կենդանարար խոսքը ճիշտ չեն փոխանցել մեզ, մի±թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շեղված է Սուրբ Գրքից եւ Եկեղեցու հայրերի ուղղափառ վարդապետությունից: Եթե ո°չ, ապա Հայոց բնակության սահմաններում ցանկացած այլ եկեղեցու գոյություն նախ եւ առաջ մեղանչանք է Թադեւոս եւ Բարդուղեմեոս առաքյալների հիշատակի առաջ:

Վերոնշյալ հարցին անդրադարձել է հայ մշակույթի երախտավորներից մեկը` Մխիթար Սեբաստացին, իր հայտնի պատգամում: Կաթոլիկ եկեղեցու աբբահայրն արգելել էր իր հետեւորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայկական Բարձրավանդակը Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ եւ իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը:  Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետեւորդները` Գ. Ավետիքյանը,  Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը եւ էլի շա¯տ ուրիշներ  հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին: Իսկ հիմա ինչո±վ են զբաղված հայ կաթոլիկները, այդ թվում եւ Մխիթարյան միաբանները, Հայաստանում, որոնց թիվը, եթե հավատանք վիճակագրությանը, կազմում է 180 հազար: Իսկ Հայ Ավետարանականները ինչո±վ են զբաղված Հայաստանում (ՀՀ եւ ԼՂՀ):

Թե ինչի կարող են հասցնել միեւնույն ազգի տարբեր կրոնական համայնքների գոյությունը, կարող է վկայել Իռլանդիայում` կաթոլիկների եւ բողոքականների անհանդուրժողականությունը, որի պատճառով Իռլանդիան չի կարողանում միավորվել: Իրաքում` շիանների եւ սուննիների հակամարտությունն օգտագործելով ԱՄՆ-ն եւ այլ ուժեր կարողացան հասնել հաջողությունների:  Հնդկաստանում` մահմեդականների անջատողականությունը (Ասամ, Քաշմիր, Փենջաբ) այդ երկրին լարված վիճակում է պահում: Սերբական պետության ողբերգության պատճառներից մեկը եւս վերոնշյալն է: Նման օրինակներ կարելի է շատ բերել:  Իսկ հայությանը Հայաստանում (եւ ոչ միայն)  համախմբվել է պետք, որին  կարող է խանգարել ազգի տարբեր կրոնական համայնքների գոյությունը: Գրում ենք` ՙկարող է խանգարել՚, որովհետեւ դեռ նրանց թվակազմը շատ չի անցել կրիտիկական սահմանից:

Հայաստանում մուլտիկուլտուրիզմին այլընտրանք է նաեւ օտարալեզու դպրոցների բացումը: Այդ մասին այնքան շատ է գրվել, որ ավելորդ անգամ չենք ուզում անդրադառնալ:

Բա ասում եք` մուլտիկուլտուրիզմն այլընտրանք չունի:

http://zyalt.livejournal.com/446729.html

Share

Comments are closed.