Թե́́́́́׳ մեկը, եւ թե׳ մյուսը` եվրասիական ուղեգծով Հայաստանի եվրաինտեգրում

Գրիգորի ԱՖԱՆԱՍՅԱՆ
Փորձագետ
Ստեփանակերտ

Երբ քանդվում է մի մեծ երկիր, միմյանցից հեռու են փախչում ոչ միայն նորակազմ, այլեւ նրա բաղկացուցիչ բոլոր մեծ ու փոքր պետությունները: Երկյուղը մայրական միջուկից նրանց հեռու է քշում, թեեւ այդ վերջինն էլ հաճույքով ձերբազատվում է ավելորդ բալաստից: Երբ մեծ նավը խորտակվում է, միակ բնական կարգախոսն է ՙփրկվիր ով կարող է՚: Այն թույլ է տալիս մարդկանց չհայտնվել կործանարար ահռելի ներուժ պարունակող եւ ոչ ոքի ու ոչինչ չխնայող փլուզվող պետականության փլատակների տակ:

Այս բացասական երեւույթների ամբողջությունը լիուլի ճաշակել են հետխորհրդային հանրապետությունների քաղաքացիները: Կործանվող եւ ներքուստ սպառված պետականության պահպանմանն ուղղված ազգայնականության զարգացումն այլ ազգերի համար վերածվում էր իր հակոտնյային` սադրելով պատերազմներ ու բախումներ: Այն բումերանգով էր վերադառնում` մարդկանց միմյանցից օտարելով, պետությունները քայքայելով եւ նրանց միջեւ խաղաղությունը վերացնելով:

Հետխորհրդային տարածքում բազում հակամարտությունների մոխրացող օջախներն ամեն պահի կարող են կրկին բռնկվել եւ մեծ հրդեհ առաջացնել: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ոչ մի կերպ չեն կարող որպես իրողություն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, թեպետեւ նրանք արդեն այլ պետություններ են, ժամանականերն էլ փոխվել են:

Դա, բնականաբար, պետական կազմավորումների բարոյական հայեցակետն է, իսկ բնականը թաքնվում է անհագ ՙտարածքային ամբողջականության՚ մեջ: Նորը հին եղանակներով լուծելու` մետրոպոլիաների մտածողության էներգիան հակաարդյունավետ է, եւ զարմանալի չէ, որ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքորեն միմյանց չհակասող հասկացությունները միասնության մեջ հանդիսանում են նորակազմ պետությունների ճշմարտությունը:

Խորհրդային շրջանում Հայաստանը զարգանում էր ՙծրագրային-դինամիկ՚ կերպով` ապրելով կենտրոնից ստացված դոտացիաներով: Իներցիայի ուժով դա այսօր էլ է շարունակվում: Երկրի քայքայումը, պետության ու քաղաքացիների փոխհարաբերությունների նոր մակարդակների վրա անցումը, գիտակցության խորքերից ազատելով, վեր են հանել սեփականության եւ անձի ազատության հասկացությունները:  Հնացած եւ իր դարն ապրած պատկերացումներով ծանրաբեռնված ազատ քաղաքացիներն իներցիոն ահռելի շերտի ազդեցությամբ վճռում էին Հանրապետության ազատ կարգավիճակը: Նոր տնտեսական պայմաններին ոչ սովոր երկիրն ու իր քաղաքացիները ընկալում եւ ընդունում էին շուկայական հարաբերություններն առօրյա գիտակցության մակարդակով: Բարոյական կորուստները եւ պետության քայքայմամբ պայմանավորված մարդկանց ընդհանուր լարված վիճակն ուղեկցվեցին զորեղ երկրաշարժով, որը գետնին հավասարեցրեց հանրապետության շատ քաղաքներ ու շրջաններ:

Շատ պետություններ եւ ժողովուրդներ աջակցել են Հայաստանին կործանված տնտեսությունը վերականգնելու հարցում: Սակայն իրավիճակը մեծապես վատթարանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով: Անցնելով զարգացման որոշակի գալարագիծ` երկիրը հայտնվել է հետագա ուղու ընտրության առջեւ` Եվրասիական միությո՟ւն, թե՟ Եվրաինտեգրում:

Այստեղ ընտրության տեղ չկա. ընտրում ենք թե՜ մեկը, եւ թե՜ մյուսը, իմա`  եվրաինտեգրումը եվրասիական զարգացման ուղեգծի հետ միասին: Տվյալ հայեցակետում Հայաստանը ստիպված է լինելու կատարել ահռելի աշխատանք` ինչպես իր ներսում, այնպես էլ իր հարեւաններ Ադրբեջանի ու Վրաստանի հետ: Այդ հանրապետությունների ղեկավարները ձգտում են ՙվերմակն՚ իրենցով անել, գոչում են ՙտարածքային ամբողջականության՚ մասին եւ պատրաստ են պատերազմներ սանձազերծել, մոռանալով կամ չկամենալով խոստովանել, որ նրանց բաժին ընկած նյութական հարստությունները մեզ` հայերիս, այդ թվում` ղարաբաղցիներիս, աբխազներին, հարավային օսերին, մերձդնեստրացիներին եւ ռուսներին էլ է պատկանում, որոնք նույնպես իրենց անմիջական ներդրումն ունեն տվյալ հանրապետությունների կայացման եւ ձեւավորման մեջ:

Մեծ ու փոքր պետությունների հավասարությունը հռչակող Եվրասիական միությունը Լեռնային Ղարաբաղին, Աբխազիային, Հարավային Օսիային եւ Մերձդնեստրին տվյալ միության մեջ մտնելու հնարավորություն է, ինչպես նաեւ այն լքելու  իրավունք: Թեեւ բուն հարցը սա է. արդյո՟ք այլ պետությունները պատրաստ են Եվրասիական միության մեջ ընդունելու նորակազմ հանրապետությունները: Տեսանելի ապագայում` ո՟չ, քանի որ նրանք նույնպես դեռեւս կայացման փուլում են:

90-ականների սկզբներին առաջին փորձաքարը Ղարաբաղն էր, որի հարցի լուծումից կախված էր ԽՍՀՄ ճակատագիրը: Ավաղ, այն ժամանակ` բռնատիրական կառավարման եւ ժողովրդի ազատ կամարտահայտման անհնարինության պայմաններում երկիրը փլուզվեց. այլ կերպ չէր էլ կարող լինել: Այժմ խնդիրը գործում է հակառակ ուղղությամբ` որպես նոր միության վերականգնման անհրաժեշտություն:

Ներկայումս խնդիրն ավելի բարդ է. Ղարաբաղի կողքին կան Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը: Միաժամանակ, ԽՍՀՄ նախկին հանրապետությունները գտնվում են կառավարման ավտորիտար եղանակից դեպի բնականոնն ու ժողովրդավարականն անցնելու փուլում: Դրա մեջ մենք տեսնում ենք բարեփոխումների երկար թունելի վերջում նշմարվող լույսի ճառագայթը:

Այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր փոխկապակցված աշխարհի տնտեսական ճգնաժամով խթանված նոր միության փորձաքարը չէ, այլ` փիլիսոփայական քարը: Չէ՟ որ բոլորը ձգտում են դեպի Եվրոպա, իսկ եվրոպական քաղաքակրթությունն էլ շարժվում է դեպի Եվրասիա, քանզի այն ավելի լայն տարածություն է:

Նոր պետությունների ժամանակավոր չճանաչվածությունը եւ նրանց հաղորդակցային ուղիների շրջափակումը խթանում է բարոյահոգեւոր ճգնաժամեր: Ղարաբաղյան շարժման առաջին ալիքին հետեւել է երկրորդը` ՙԱրաբական գարունը՚, որին էլ հաջորդում է եվրոպականը: Սրանց էլ մոտենում են ամերիկյանն ու եվրասիականը: Տեղի է ունենում պետությունների բարոյահոգեւոր վերածնունդն ու զարգացումը` նրանց ծնունդն ու վերընձյուղումը:

Երբ մենք դիտարկում ենք եվրասիական տարածությունը, ապա տեսնում ենք մոլորակի այդ հատվածում ընթացող ահռելի ձեւափոխությունները: Փաստորեն, տեղի է ունենում աշխարհի բոլոր մասերի պետությունների միավորումը միասնական տեղեկատվական-տեխնոլոգիական տարածության մեջ` քաղաքական եւ տնտեսական բնագավառներում համապատասխան փոփոխություններով հանդերձ: Մարդկության համապարփակ էներգետիկ խնդիրն առաջ է քաշել նոր առաջադրանքներ, որոնց լուծումը հնարավոր է միայն համընդհանուր ջանքերով:

Հարուստ բնական պաշարների օգտագործման հնարավորությունը Եվրոպայի երկրներին մղում է դեպի արեւելք` ահռելի էներգետիկ պաշարների տիրապետող Ռուսաստանի կողմը, որը նոր աշխարհի կենտրոններից մեկն է դառնում:

Դա երկրների եւ ժողովուրդների ընթացքն է` կայունության եւ բարգավաճման փոխշահավետ ուղղություններով: Եվրասիական միության կարեւորագույն խնդիրներից է երկրների եւ ժողովուրդների միջեւ խաղաղություն պահպանելու գերնպատակը: Մեծ պետության տրոհումն արդեն իսկ ենթադրում է նրա վերամիավորումը, որը հիմնված է մարդու, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ անձի ու սեփականության ազատությունը հարգող նոր սկզբունքների ու մոտեցումների վրա:

http://englishar.wordpress.com/2011/11/17/karabakh-war/

Share

Comments are closed.