2018թ. Դասեր նոր Հայաստանին` ՀԱՊԿ հին առաջնորդների կողմից

 


Դա­վիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լ­րագ­րող
Եր­ևան

 

­Հա­յաս­տա­նում ՀԱՊԿ դաշ­նա­կից­նե­րի հան­դեպ մեծ պատ­րանք­ներ չէին տա­ծում այդ կազ­մա­կեր­պութ­յանն ան­դա­մագր­վե­լու պա­հից՝ 1992 թվա­կա­նից ի վեր։ ­Սա­կայն 2018թ. մեր երկ­րին ևս ­մի հա­վել­յալ դաս ըն­ծա­յեց, որն ի ցույց դրեց ՀԱՊԿ մեր դաշ­նա­կից­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ­Բե­լա­ռու­սի և ­Ղա­զախս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի էութ­յու­նը։

­Դա­սի ա­ռի­թը ե­ղել է ՀՀ ԳՇ նախ­կին պետ ­Խա­չա­տու­րո­վի վա­ղա­ժամ­կետ հետ­կան­չը ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նից։ Ն­րան ներ­կա­յաց­վել է սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման և 2008թ. մար­տի 1-ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սով մե­ղադ­րանք։ Արդ­յու­քում ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նը թա­փուր է սույն թվա­կա­նից նո­յեմ­բե­րի 2-ից մինչև օրս՝ ի հե­ճուկս այն հան­գա­ման­քի, որ ՀԱՊԿ գոր­ծող նա­խա­գահ ­Հա­յաս­տա­նը հետ կանչ­ված գլխա­վոր քար­տու­ղա­րի փո­խա­րեն նոր թեկ­նա­ծու է ա­ռա­ջադ­րել։ ­Կազ­մա­կեր­պութ­յու­նում նա­խա­գա­հութ­յու­նը մի պե­տութ­յու­նից մյու­սին անց­նում է ռու­սե­րե­նի այբ­բե­նա­կան կար­գի հա­մա­ձայն։ ­Հաշ­վի առ­նե­լով այն, որ ­Խա­չա­տու­րովն աշ­խա­տել է 2020թ. ա­վարտ­վող՝ ­Հա­յաս­տա­նին հա­սա­նե­լիք ե­ռամ­յա նա­խա­գա­հութ­յան ժամ­կե­տի միայն կե­սը, Եր­ևա­նը միան­գա­մայն ար­դա­րա­ցիո­րեն պնդում է իր ներ­կա­յա­ցուց­չի նշա­նակ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը։Հա­յաս­տա­նի կոնկ­րետ թեկ­նա­ծո­ւի ա­նու­նը չի տրվում, բայց ԶԼՄ-նե­րում ներ­քին կար­գով հայտն­ված տե­ղե­կատ­վութ­յան հա­մա­ձայն այդ պաշ­տո­նում Եր­ևա­նը կա­մե­նում է ա­ռա­ջադ­րել ՀՀ պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րար գե­նե­րալ-լեյ­տե­նանտ ­Վա­ղար­շակ ­Հա­րութ­յուն­յա­նին։ Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նում նրա թեկ­նա­ծութ­յու­նը պետք է բա­վա­րա­րեր բո­լոր կող­մե­րին։ ­Վեր­ջինս կադ­րա­յին զին­վո­րա­կան է՝ բո­լոր հնա­րա­վոր բարձ­րա­գույն մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րով ու կրթութ­յամբ և ­գոր­ծող բա­նա­կում աշ­խա­տան­քի պատ­կա­ռե­լի ստա­ժով։ ­Նա խորհր­դա­յին սերն­դի գե­նե­րալ է, ո­րը քա­ջա­տեղ­յակ է ռազ­մա­կան գոր­ծի ման­րուք­նե­րին և­ ի վի­ճա­կի է եր­կա­րատև լճաց­ման մեջ գտնվող և ­սոսկ փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռութ­յամբ զբաղ­վող ՀԱՊԿ-ին նոր շունչ հա­ղոր­դել։ Թ­վում է, թե ­Վա­ղար­շակ ­Հա­րութ­յուն­յա­նի թեկ­նա­ծութ­յու­նը Եր­ևանն առ­ջադ­րել է ­Խա­չա­տու­րո­վի անս­պա­սե­լի հետ­կան­չով դժգոհ ­Մոսկ­վա­յին հա­ճո­յա­նա­լու հա­մար։

­Սա­կայն ՀԱՊԿ-ում ­Հա­յաս­տա­նի գոր­ծըն­կեր­նե­րը և­ ա­ռա­ջին հեր­թին ­Բե­լա­ռու­սը փաս­տո­րեն այլ կար­ծի­քի են և­ ո­րո­շել են կազ­մա­կեր­պութ­յան գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նում ա­ռա­ջադ­րել սե­փա­կան թեկ­նա­ծու­նե­րին։  Այբ­բե­նա­կան կար­գով ­Հա­յաս­տա­նին հա­ջոր­դում է ­Բե­լա­ռու­սը։ ՀԱՊԿ-ում Ուզ­բեկս­տա­նի՝ կազ­մա­կեր­պութ­յու­նից հեր­թա­կան ան­գամ դուրս գա­լուց հե­տո մնում է վեց եր­կիր՝ ­Հա­յաս­տան, ­Բե­լա­ռուս, ­Ղա­զախս­տան, Ղրղզս­տան, ­Ռու­սաս­տան և ­Տա­ջիկս­տան։ ­Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր ­Լու­կա­շեն­կոն պնդում էր իր երկ­րի անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Ս­տա­նիս­լավ ­Զա­սի թեկ­նա­ծութ­յու­նը։­Սա­կայն նո­յեմ­բե­րի 8-ին Աս­տա­նա­յում ՀԱՊԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վի ժա­մա­նակ ան­դամ երկր­նե­րին չի հա­ջող­վել փոխ­հա­մա­ձայ­նութ­յան գալ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի թեկ­նա­ծութ­յան շուրջ, իսկ ­Լու­կա­շեն­կոն հայ­տա­րա­րել է, որ ու­նի մինչև իսկ ե­րեք թեկ­նա­ծու։ Ընդ ո­րում՝ ­Բե­լա­ռու­սի ղե­կա­վա­րը զլա­ցել է պա­տաս­խա­նել, թե ին­չու ­Զա­սի թեկ­նա­ծութ­յու­նը դա­դա­րել է լի­նել միա­կը։

ՀԱՊԿ կա­նո­նադ­րութ­յան հա­մա­ձայն՝ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման ո­րո­շում կա­րող է ըն­դուն­վել բա­ցա­ռա­պես ան­դամ վեց երկր­նե­րի ար­տա­հայ­տած կոն­սեն­սու­սի ձևա­չա­փով՝ բո­լոր կող­մե­րի շա­հե­րի հաշ­վառ­մամբ։ Աս­տա­նա­յի գա­գաթ­նա­ժո­ղո­վի արդ­յունք­նե­րով ար­ձա­նագր­վել է եր­կու մո­տե­ցում։ ­Հա­յաս­տա­նը պնդում էր, որ իր նոր թեկ­նա­ծուն պետք է պաշ­տո­նա­վա­րի մինչև ե­ռամ­յա ժամ­կե­տի ա­վար­տը, իսկ ­Բե­լա­ռու­սը պա­հան­ջում էր կի­րա­ռել այբ­բե­նա­կան ռո­տա­ցիա­յի սկզբուն­քը։ ­Հա­յաս­տա­նի և ­Բե­լա­ռու­սի ա­ռաջ­նորդ­նե­րի միջև ա­ռա­ջա­ցած հա­կա­սութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով եր­կու դիր­քո­րո­շում­ներն էլ մնա­ցել են օ­դից կախ­ված։ Այս­տեղ հարկ է նշել, որ ­Լու­կա­շեն­կո­յի դիր­քո­րոշ­մա­նը սա­տա­րել է ­Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ ­Նուր­սուլ­թան ­Նա­զար­բա­ևը, ո­րը հայ­տա­րա­րել է, թե կազ­մա­կեր­պութ­յա­նը անհ­րա­ժեշտ է «բե­լո­ռու­սա­կան կող­մից գոր­ծող նոր­մալ գլխա­վոր քար­տու­ղար»։ ­Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շա­նը ոչ ոք չի սա­տա­րել, ան­գամ ­Ռու­սաս­տա­նը։ ­Նա­զար­բա­ևը հայ­տա­րա­րել է նաև, որ ՀԱՊԿ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րը նշա­նակ­վե­լու է ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գում՝ դեկ­տեմ­բե­րի 6-ին։

­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը ոչ մի կերպ չէր կա­րող հա­մա­ձայն­վել բե­լա­ռու­սա­կան թեկ­նա­ծո­ւի նշա­նա­կա­նը։ ­Պատ­ճառ­ներն ա­վե­լի քան բա­վա­րար են։ ­Նախ և­ ա­ռաջ՝ չհա­մա­ձայն­վե­լը պայ­մա­նա­վոր­ված էր ­Հա­յաս­տա­նում ե­ղած նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով. դեկ­տեմ­բե­րի 9-ին երկ­րում կա­յա­ցել են ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներ։ ­Պա­կաս կար­ևոր չէր բե­լա­ռու­սա­կան թեկ­նա­ծո­ւի ան­ձի գոր­ծո­նը։ ­Բաք­վի բարձ­րա­գույն հա­մա­բա­նա­կա­յին հրա­մա­նա­տա­րա­կան ու­սում­նա­րա­նի շրջա­նա­վարտ Ս­տա­նիս­լավ ­Զա­սը վեր­ջին տա­րի­նե­րին ակ­տի­վո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում էր Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ։ 2017թ. սեպ­տեմ­բե­րին և 2018թ. հու­նի­սին ­Զա­սը եր­կու ան­գամ ար­ժա­նա­ցել է Իլ­համ Ա­լի­ևի ըն­դու­նե­լութ­յա­նը։ ­Հայ-բե­լա­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում մեծ աղ­մուկ է հա­րու­ցել նաև ­Լու­կա­շեն­կո­յի խորհր­դակ­ցութ­յու­նը Ադր­բե­ջա­նի դես­պան Լ­յա­թիֆ ­Ղան­դի­լո­վի հետ ՀԱՊԿ վեր­ջին գա­գաթ­նա­ժո­ղո­վի օ­րա­կար­գի հար­ցե­րի վե­րա­բեր­յալ։ ­Հենց այդ պատ­ճա­ռով ­Հա­յաս­տա­նը ո­չի դեպ­քում չէր կա­րող հա­մա­ձայն­վել ­Զա­սի թեկ­նա­ծութ­յա­նը։ ­Զա­սի ընտ­րութ­յու­նը կխորհր­դան­շեր նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ­Փա­շին­յա­նի լիա­կա­տար հե­ղի­նա­կազր­կու­մը, հատ­կա­պես՝ հաշ­վի առ­նե­լով ­Բաք­վի ան­թա­քույց շա­հագրգ­ռութ­յու­նը ՀԱՊԿ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման հա­ցում։

­Վե­րո­շա­րադր­յա­լի լույ­սի ներ­քո՝ նախ­քան ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դի­պու­մը Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան խորհր­դի և ԱՊՀ ոչ պաշ­տո­նա­կան գա­գաթ­նա­ժո­ղո­վի շրջա­նա­կում պարզ է դար­ձել, որ ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գում դեկ­տեմ­բե­րի 6-ին ՀԱՊԿ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի ա­նու­նը չի ո­րոշ­վե­լու։  Ար­դեն դեկ­տեմ­բե­րի 3-ին ­Փա­շին­յա­նի գլխա­վոր խորհր­դա­կան Ար­սեն ­Գաս­պար­յա­նը ԶԼՄ-նե­րին հայ­տա­րա­րել է, որ ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գում ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման հար­ցը չի քննարկ­վե­լու։ Ա­վե­լին, ըստ նրա՝  հաշ­վի առ­նե­լով, որ ՀԱՊԿ շրջա­նա­կում մինչև դեկ­տեմ­բե­րի 31-ը որ­ևէ հան­դի­պում նա­խա­տես­ված չէ, ­Կազ­մա­կեր­պութ­յան նոր գլխա­վոր քար­տու­ղաի ա­նու­նը մինչև 2019թ. հայտ­նի չի լի­նե­լու։ ­Դեկ­տեմ­բե­րի 4-ին ­Վա­յոց ձո­րում ընտ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ար­սեն ­Գաս­պար­յա­նի խոս­քե­րը հաս­տատ­վել են ան­ձամբ ­Փա­շին­յա­նի կող­մից, ո­րը հայ­տա­րա­րել է, թե ՀԱՊԿ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման հար­ցը ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գում կա­յա­նա­լիք հան­դիպ­ման օ­րա­կար­գից հան­վել է ՌԴ նա­խա­գահ Վ­լա­դի­միր ­Պու­տի­նի ա­ռա­ջար­կով։ ­Միև­նույն օ­րը անս­պա­սե­լիո­րեն հնչել է նաև ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան ­Յու­րի Ու­շա­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րի հա­մա­ձայն ՀԱՊԿ ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վը ­Սանկտ-Պ­տեր­բուր­գում չե­ղարկ­վել է… ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի խնդրան­քով՝ հաշ­վի առ­նե­լով ­Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող նա­խընտ­րա­կան պայ­քա­րը։

Այ­նու­հետև ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի ընտ­րութ­յան շուրջ ի­րա­վի­ճա­կը սկսել է նման­վել լա­վա­գույն դե­տեկ­տիվ ա­վան­դույթ­նե­րին։ ­Դեկ­տեմ­բե­րի 6-ին, շրջան­ցե­լով Եր­ևա­նի և ­Մոսկ­վա­յի գոր­ծըն­կեր­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ­Լու­կա­շեն­կոն հենց ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գում անս­պա­սե­լիո­րեն հայ­տա­րա­րել է, որ «ՀԱՊԿ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը փաս­տա­ցիո­րեն լու­ծել են նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման հար­ցը։ ­Մենք անս­պա­սե­լիո­րեն հա­մար­յա թե անց­կաց­րել ենք ՀԱՊԿ նիստ և սկզ­բուն­քո­րեն լու­ծել ենք խնդի­րը. ՀԱՊԿ նոր գլխա­վոր քար­տու­ղա­րը լի­նե­լու է ­Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցու­ցի­չը։ ­Մենք պայ­մա­նա­վոր­վել ենք այն սխե­մա­յի և ­հա­մա­կար­գի շուրջ, ո­րին հա­մա­պա­տաս­խան կա­յա­նա­լու է հիշ­յալ նշա­նա­կու­մը՝ ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րի յու­րա­քանչ­յուր ղե­կա­վա­րի հետ ան­հա­տա­կան հար­ցազ­րույ­ցը, ո­րից հե­տո նրանք ստո­րագ­րե­լու են նշա­նակ­ման մա­սին ո­րո­շու­մը»,- հայ­տա­րա­րել է ­Բե­լա­ռու­սի ղե­կա­վա­րը։ ­Կես ժամ անց ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տա­րի մամ­լո քար­տու­ղար Ար­ման Ե­ղո­յա­նը սպա­սե­լիո­րեն հայ­տա­րա­րել է, որ ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գում ՀԱՊԿ նիստ չի անց­կաց­վել, իսկ կազ­մա­կեր­պութ­յան նոր գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման հար­ցում ­Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շում ոչ մի փո­փո­խութ­յուն չի կրել։

­Սա­կայն դրա­նով բե­լա­ռուս նա­խա­գա­հի ա­նակն­կալ­նե­րը չա­վարտ­վե­ցին։ ­Դեկ­տեմ­բե­րի 16-ին ­Լու­կա­շեն­կոն նույն անս­պա­սե­լի ձևով նոր ման­րա­մաս­նութ­յուն­ներ տա­րա­ծեց ԱՊՀ պի­տեր­յան գա­գաթ­նա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տա­րի հետ զրույ­ցից։ ­Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց տա­ռա­ցիո­րեն հետև­յա­լը՝ «­Պու­տի­նի ներ­կա­յութ­յամբ, այն­տեղ էր նաև Իլ­հա­մը, ես ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին ա­սա­ցի՝ ­Նի­կո′լ, ա­րի վերջ տանք: Ո՞վ է Ադր­բե­ջա­նի հետ զեն­քի վա­ճառ­քում ա­ռա­ջին տե­ղում՝ ­Ռու­սաս­տա­նը, իսկ ին­չո՞ւ ես բե­րանդ ջուր ա­ռել, բա բարձ­րա­ձայ­նիր այդ մա­սին, քննա­դա­տիր Վ­լա­դի­միր Վ­լա­դի­մի­րո­վի­չին, վա­խե­նո՞ւմ ես։ Իսկ երկ­րորդ տե­ղում ո՞վ է՝ Իս­րա­յե­լը, եր­րոր­դում՝ ­Թուր­քիան: Եվ միայն չոր­րորդ կամ հին­գե­րորդ տե­ղում է ­Բե­լա­ռու­սը, այն էլ հաշ­վի առ­նե­լով «­Պո­լո­նե­զը»։ Չ­լի­նեն «­Պո­լո­նեզ­նե­րը»՝ կլի­նենք տաս­նե­րորդ տե­ղում: Այդ դեպ­քում ին­չո՞ւ ես հար­ձակ­վում ­Բե­լա­ռու­սի վրա: ­Հար­ձակ­վում ես յու­րա­յին­նե­րի վրա, որ օ­տար­նե­րը հաս­կա­նա՞ն: Ե­թե այդ­պես է ա­սա, ես ձայն չեմ հա­նի։ Ա­հա ինչ­պի­սի զրույց է ե­ղել»:

­Դեկ­տեմ­բե­րի 17-ին ­Փա­շին­յա­նի մա­մու­լի քար­տու­ղար Ար­ման Ե­ղո­յա­նը անհ­րա­ժեշտ հա­մա­րեց նշել, որ, ցա­վոք, պա­րոն ­Լու­կան­շեն­կոն շա­րու­նա­կում է փակ հան­դի­պում­նե­րի բո­վան­դա­կութ­յու­նը հրա­պա­րա­կե­լու պրակ­տի­կան՝ «­Ցա­վոք, պա­րոն­Լու­կա­շեն­կոն հեր­թա­կան փակ հան­դի­պու­մից հրա­պա­րա­կել է միայն այն, թե ինչ է ա­սել ին­քը և ­չի հրա­պա­րա­կել  այն, թե ինչ պա­տաս­խան­ներ է ստա­ցել ՀՀ վար­չա­պե­տից: ­Վար­չա­պետ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը ­Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետքն­նար­կում­նե­րում մշտա­պես, այդ թվում պա­րոն ­Լու­կա­շեն­կո­յի հի­շա­տա­կած հան­դիպ­ման ըն­թաց­քում մաս­նա­վո­րա­պես, բարձ­րաց­րել է ­Ռու­սաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նին վա­ճառ­վող զեն­քի խնդրա­հա­րույց հար­ցը»:

Այս­պի­սով, այ­սօր պարզ է միայն մի բան. ո՛չ ­Հա­յաս­տա­նը, ո՛չ ­Բե­լա­ռու­սը տվյալ հար­ցում մտա­դիր չեն որ­ևէ բան զի­ջել։ ­Փա­շին­յա­նը՝ ել­նե­լով ներ­քին հան­գա­մանք­նե­րից, իսկ ­Լու­կա­շեն­կոն՝ ­Բաք­վի ըն­կեր­նե­րի առջև ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րից։ Ուս­տի, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ՀԱՊԿ-ի ղե­կա­վա­րու­մը հեր­թա­կան ան­գամ ստիպ­ված կլի­նի ստանձ­նել ­Ռու­սաս­տանն՝ ի դեմս կազ­մա­կեր­պութ­յան գլխա­վոր քար­տու­ղա­րի ան­փո­փոխ տե­ղա­կալ ­Վա­լե­րի ­Սե­մե­րի­կո­վի։ ­Պարզ է նաև, որ մո­տա­կա մեկ ու կես տա­րում ­Սե­մե­րի­կո­վը մինչև ­Հա­յաս­տա­նին վե­րա­պահ­ված ժամ­կե­տի ա­վարտն ու­նե­նա­լու է պաշ­տո­նա­կա­տա­րի կար­գա­վի­ճակ։

Ընդ ո­րում, թվում է, թե ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը լա­վա­գույնս գի­տակ­ցում է ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նի և ­լիա­զո­րութ­յուն­նե­րի հռչա­կագ­րա­յին բնույ­թը, հատ­կա­պես՝ հաշ­վի առ­նե­լով բո­լո­րո­վին երկ­րորդ ՆԱՏՕ չհան­դի­սա­ցող այդ կազ­մա­կեր­պութ­յան գոր­ծա­ռույթ­նե­րը։ Այս­պի­սով՝ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նի հա­մար ­Բե­լա­ռու­սի հետ վե­ճը, հա­վա­նա­բար, սոսկ պատր­վակ է՝ ան­դամ երկր­նե­րի փո­խա­դարձ  պար­տա­վո­րութ­յուն­նե­րի հետ կա­պած խնդիր­ներն ա­ռա­ջին պլան մղե­լու հա­մար։ ­Հա­յաս­տա­նի նախ­կին ղե­կա­վար ­Սերժ ­Սարգս­յա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան և ­հատ­կա­պես ­Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում դրսևո­րած լուռ կեց­ված­քի փո­խա­րեն ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը զգա­լիո­րեն աշ­խու­ժաց­րել է երկ­րի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։ ­Դեկ­տեմ­բե­րի 6-ին ­Սանկտ-­Պե­տեր­բուր­գի հայ հա­մայն­քի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը, մեկ­նա­բա­նե­լով ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի նշա­նակ­ման շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ­Հա­յաս­տա­նի ա­նու­նից հնչեց­րել է հստակ պա­տաս­խան­ներ պա­հան­ջող մի շարք հար­ցադ­րում­ներ։

«­Մեզ ոչ ոք չի կա­րող մե­ղադ­րել, որ մենք որ­ևէ կե­տում չենք կա­տա­րել մեր դաշ­նակ­ցա­յին պար­տա­վո­րութ­յուն­նե­րը։ ­Հա­յաս­տանն ա­պա­ցու­ցել է, որ վստա­հե­լի դաշ­նա­կից է։ ­Ցա­վոք, մենք չենք կա­րող նույ­նը ա­սել ՀԱՊԿ մեր բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի մա­սին։ Դ­րա հա­մար մենք ա­ռա­ջար­կում ենք հստա­կեց­նել մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը. մենք դաշ­նա­կի՞ց ենք, թե՞ ոչ։ Ե­թե դաշ­նա­կից ենք, ա­պա պար­տա­վոր ենք կա­տա­րել մեր բո­լոր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը։ ­Մեզ հա­մար ան­հաս­կա­նա­լի են այդ նույն պար­տա­վո­րութ­յուն­նե­րին ըստ էութ­յան հա­կա­սող գոր­ծո­ղութ­յուն­նե­րը։ ­Մենք պետք է ի­մա­նանք, թե ում կա­րող ենք վստա­հել, և­ ում՝ ոչ։ ­Հա­մոզ­ված եմ, որ ՀԱՊԿ-ն ­կա­րող է կան­խել ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յու­նը ռազ­մա­կան ճա­նա­պար­հով լու­ծե­լու Ադր­բե­ջա­նի գայ­թակ­ղութ­յու­նը։ Եվ հարց է ծա­գում. արդ­յո՞ք ՀԱՊԿ-ն ­պատ­րաստ է կի­րա­ռել իր գոր­ծիք­նե­րը, թե՞ ոչ։ ­Մեզ հա­մար սա ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան հարց է։ Իսկ գլխա­վոր քար­տու­ղա­րի հար­ցը՝ մեզ հա­մար երկ­րոր­դա­կան, ան­գամ՝ հի­սու­նե­րոր­դա­կան հարց է։ ­Թող այդ պաշ­տո­նում հա­վերժ մնա ­Բե­լա­ռու­սի ներ­կա­յա­ցու­ցի­չը, բայց պայ­մա­նով, որ մեր բո­լոր փո­խա­դարձ պար­տա­վո­րութ­յուն­նե­րը հարգ­վեն։ ­Մեզ պետք չեն ձևա­կան կար­գա­վի­ճակ­ներ։ ­Մեզ հար­կա­վոր են փո­խա­դարձ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ և դ­րանց լիար­ժեք ի­րա­կա­նա­ցու­մը», – հայ­տա­րա­րել է ­Փա­շին­յա­նը։

Այս հայ­տա­րա­րութ­յու­նը լա­վա­գույնս ար­տա­ցո­լում է նոր ­Հա­յաս­տա­նի վե­րա­բեր­մուն­քը ՀԱՊԿ ան­դա­մակ­ցութ­յա­նը։ Այս ան­դա­մակ­ցութ­յու­նը դեռևս բխում է մեր երկ­րի շա­հե­րից գո­նե այն պատ­ճա­ռով, որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ար­տոն­յալ գնով ձեռք բե­րել ռու­սաս­տան­յան սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րը։ ­Սա հատ­կա­պես կար­ևոր է, նկա­տի առ­նե­լով, որ ­Հա­յաս­տա­նի և ­Ռու­սաս­տա­նի երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­ներն այդ­պի­սի հնա­րա­վո­րութ­յուն չեն ըն­ծա­յում։ Այս տրա­մա­բա­նութ­յամբ ­Հա­յաս­տա­նը կա­րող է զար­գաց­նել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ՀԱՊԿ շրջա­նա­կում, կամ էլ դրանք բար­ձի­թո­ղի վի­ճա­կի դա­տա­պար­տել։  Ա­ռայժմ ­Հա­յաստ­նի նոր ղե­կա­վա­րութ­յու­նը նա­խա­պատ­վութ­յուն է տա­լիս ա­ռա­ջին տար­բե­րա­կին։ Ա­մեն ինչ կախ­ված է տա­րա­ծաշր­ջա­նում տի­րող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վի­ճա­կից։ Այս­քա­նը գի­տակ­ցում են նաև ­Մոսկ­վա­յում, ո­րը ­Ղա­րա­բա­ղի, ուս­տի և ­Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի շուրջ պահ­պա­նում է «ոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղութ­յուն» դրութ­յու­նը։

­Հետ­ևա­բար, ­Հա­յաս­տա­նը կա­րող է հան­գիստ լքել ու­ղիղ և ­փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով լճա­ցած խնդիր­նե­րով և­ ա­ռաջ­նորդ­նե­րով աչ­քի ընկ­նող ՀԱՊԿ-ն ­միայն ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան են­թադր­յալ կար­գա­վո­րու­մից հե­տո։ Եվ այս հա­կա­մար­տութ­յու­նը վաղ թե ուշ ան­խու­սա­փե­լիո­րեն լուծ­վե­լու է, ինչ­պես որ յու­րա­քանչ­յուր հա­կա­մար­տութ­յուն է լուծ­վում։

Share

Comments are closed.