Ռուսաստանյան փորձագետ․ Աբխազիայի և Հարավայի Օսիայի միջով դեպի Հայաստան բեռնափոխադրումն առաջնահերթ խնդիր չէ

Ինտերպրեսնյուս, Վրաստան

© AP Photo, Shakh Aivazov

Մամուլը շարունակում է գրել ռուս-վրացական հարաբերությունների մասին։ Տարածաշրջանում ուժերի ռազմական հավասարակշռության, Հայաստանի մեկուսացման, Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների, սևծովյան ավազանի անվտանգության և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական հարթակին է պատմում ռուսաստանյան փորձագետ Սերգեյ Ուտկինը։

(Interpressnews, Վրաստան)

Կոբա Բենդելիանի

«Ինտերպրեսնյուս» Կարասինը (Գրիգորի Կարասին՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ,- խմբ ծանոթ) վերջերս ասել է, որ «Վրաստանին անակնկալներ են սպասում» նույն օրը Շոյգուն (Սերգեյ Շոյգու՝ ՌԴ Պաշտպանության նախարար, խմբ ծանոթ) Ուկրաինայի և Վրաստանի հասցեին դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների և «տարածաշրջանում հավասարակշռությունը խախտող ՆԱՏՕ-ի զորավարժությունների» կապակցությամբ։ Վրացական ԶԼՄ-ները փորձում են հասկանալ, թե Ռուսաստանը Վրաստանի համար ի՞նչ է նախապատրաստում։ Ինչպե՞ս եք գնահատում Կարասինի և Շոյգուի հիշյալ հայտարարությունները։

Սերգեյ Ուտկին․ «Այս հայտարարություններում ոչ մի նորություն չկա․ դրանք հիշեցնում են որոշ հարցերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումների մասին։  Իմ կարծիքով՝ ռուս-վրացական հարաբերություններում նկատելի դինամիկա չկա։ Վատ չէր լինի քննել երկու երկրների միջև գոյացած բազմամյա դժվարություններն առկա խնդիրների ֆոնին։ Այս առումով կարծում եմ, որ ռուս-վրացական հարաբերությունների բացասական դինամիկան ինքնին լավ նորություն է։

Կարասինի և Շոյգուի հայտարարություններն անվերապահորեն չեն ապացուցում, որ ռուս-վրացական հարաբերություններն ընթանում են հետագա վատթարացման ուղղությամբ։ Այս հայտարարությունները հնչել են Վրաստանում նախագահական նոր ընտրությունների համատեքստում, որոնց ելքն ի ցույց է դրել վրացական քաղաքականության մեջ առանցքային դերակատարում ունեցող մարդու։ Ընդ որում, նախկինում Վրաստանի նախագահների ազգային անվտանգության և մի շարք այլ ոլորտներում ունեցած լիազորություններն այժմ նրանց արդեն չեն պատկանում։

Այնուամենայնիվ, Զուրաբիշվիլին (Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի,- խմբ ծանոթ) Ռուսաստանի հասցեին բավականին կոշտ հայտարարություններ է անում։ Հասկանալի է, որ նա այդ հայտարարություններն անում է Վրաստանում տիրապետող տրամադրությունների հիման վրա։ Վրացական քաղաքականության մեջ տեղի է ունենում քաղաքական գործընթացների որոշակի վերափոխում։ Իհարկե, սա վերաբերում է Վրաստանում Արևմուտքի ներկայության չափաբաժնին և ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի ընդգրկվելու հեռանկարներին։ Դրանք այն առանցքային հարցերն են, որոնց մեջ Մոսկվայի և Թբիլիսիի դիրքորոշումները հատկապես միմյանցից տարբերվում են»։  

— Ի մի բերելով Պրահայում կայացած վերջին հանդիպման արդյունքները (ռուս-վրացական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ բանակցություններում Թբիլիսիի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի մասնակցությամբ հանդիպում,- խմբծանոթ) Աբաշիձեն հայտարարել է, որ «ռուս-վրացական հարաբերութունները փակուղի են մտել»։ Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ «Ռուսաստանը (Վրաստանի հետ հարաբերություններում) վերջակետ է դրել»։ Ձեր կարծիքով, ի՞նչ «վերջակետի» մասին է խոսքը։

— Ռուս-վրացական հարաբերությունները վաղուց փակուղի են մտել։ Ռուս-վրացական հարաբերությունների ներկա փակուղին նվազագույն չարիք է։ Փակուղուց դուրս գալու տարբեր սցենարներ կան։ Ներկայիս փակուղին փակուղի է այն իմաստով, որ դժվար է գտնել առաջընթացի տարբերակներ։ Ես չեմ ասում, որ այս փակուղին հարմարավետ է, որ նրա մեջ ապրել հնարավոր է, այլ սոսկ այն, որ երկու կողմերի համար էլ այն հարաբերականորեն հանդուրժելի է։ Սա նախ և առաջ վերաբերում է 2012 թվականից սկսած ռուս-վրացական տնտեսական հարաբերություներին։ Վստահաբար գիտեք, որ այս ժամանակահատվածում երկու երկրների միջև զգալիորեն աճել է ապրանքաշրջանառությունը։  Առաջընթաց կարելի է համարել նաև երկու երկրների ղեկավարների հանդիպման հեռանկարի մասին հաճախակիացած խոսակցությունները։ Ես դեմ չեմ Կարասինի և Աբաշիձեի մակարդակով հանդիպումներին։ Այնուամենայնիվ, երկու երկրների բարձրագույն մակարդակով ներկայացուցիչների հանդիպման հեռանկարը դեռ մշուշոտ է, քանի որ յուրաքանչյուր այդպիսի հանդիպում պետք է հնարավորինս բովանդակալից լինի, մինչդեռ, ընհանուր առմամբ, դեռ պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինի առկա հարաբերություններում բոլորին բավարարող բեկումը։ Դա հայտնի չէ անգամ այն սխեմայից (Ռուսաստանը մտադիր է շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել Ռուսաստանի և Վրաստանի միջև մաքսային վարչարարության և ապրանքաշրջանառության մշտադիտարկման մեխանիզմերը հաստատող համաձայնագիր, – խմբ ծանոթ․), որը շվեյցարացիները պետք է իրականություն դարձնեն՝ նոր առևտրային երթուղիների և մաքսային խնդիրների կարգավորման հետ միասին։ Պարզ է, որ այս գործընթացն ապագա չունի։ Բայց սա միակ ուղղությունն է, որն առաջընթացի հույս է ներշնչում, թեև երկու կողմերն էլ հստակորեն հասկացնում են, որ համաձայնագիրը չի լուծելու իրենց միջև առկա բոլոր խնդիրները։

— Տեղի դիտորդների խոսքերով՝ Մոսկվան Թբիլիսիից պահանջում է Սուխումի և Ցխինվալի հետ տարանցիկ համաձայնագրերի ստորագրում՝ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ապահովելու համար։ Բացի դրանից՝ նրանք պնդում են, որ Մոսկվային զայրացնում են Հայաստանի համար նախատեսված բեռնափոխադրումների համար Վերին Լարսից բացի (ռուս-վրացական սահմանին գյուղ և հսկիչ-անցագրային կետ, – խմբ ծանոթ) այլ ուղիներ որոնելու Թբիլիսիի պարբերական առաջարկությունները․․․

— Ես չեմ քննարկի, թե որոնք են բեռնափոխադրման համար առավել նպատակային ուղիները։ Խոսքը քաղաքական սկզբունքների մասին է։ Ես չեմ կամենում արտահայտել արմատական դատողություններ, բայց հայտնի է, որ Վերին Լարսը վատ եղանակային պայմանների բերմամբ հաճախ բաց չէ։  Դրա համար պետք է միանշանակ ասեմ, որ այս խնդիրների լուծումը ենթադրում է միմիայն Վերին Լարսի թողունակության մեծացում։

Թբիլիսին և Սուխումը հազիվ թե կարող են պայմանավորվել Հայաստանի և Հարավային Օսիայի միջև բեռնափոխադրումները կազմակերպելու շուրջ, բայց այս հարցում հնարավոր է գտնել լավագույն իրավաբական սխեման․․․ Եթե բոլոր կողմերն իրո՛ք ցանկանում են նշված երթուղիներով անարգել ապրանքաշրջանառություն ապահովել, ապա նրանք պարզապես կարող են մնացած հարցերի վրա աչք փակել, ժամավաճառությամբ չզբաղվել և համաձայնության գալ, որից հետո երթուղուց անմիջապես հնարավոր կլինի օգտվել։

Իսկ ի՞նչ անել Սուխումի և Ցխինվալի ներգրավմամբ երթուղիների մասով․․․ Հասկանալի է, որ Վրաստանի ինքնիշխանության տեսանկյունից սա ցավալի հարց է և ամենամեծ խնդիրը։ Մոսկվայի կարծիքով՝ խոսքն ինքնիշխան Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է, որոնց ճանաչումը չի վիճարկվում։

Սակայն, դեռ ակնհայտ չէ, որ կողմերից մեկը շտապում է գործարկել այդ երթուղիները։ Հասկանալի է, որ Հայաստանն այդ ուղղությամբ առավելագույն հետաքրքրություն է դրսևորում, բայց նա չունի Սուխումի, Ցխինվալի կամ Թբիլիսիի վրա ազդեցության լծակներ։ Ըստ ամենայնի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջով դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը Մոսկվայի և Թբիլիսիի համար առաջնահերթ կարևորություն չունի։ 

— Մեկնաբանելով Կարասինի հայտարարությունը՝ Թբիլիսիում շատերը կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը փորձում է Պրահայում օրակարգային դարձնել ժնևյան ձևաչափի մաս չկազմող աշխարհաքաղաքական մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ ժնևյան ձևաչափում ներառված են ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն։ Ավելին՝ համարվում է, որ Մոսկվան փորձում է Թբիլիսիի հետ առանց միջնորդների բանակցել։ Որքանո՞վ է մեծ այս տեսակետի՝ իրականությանը համապատասխանելու հավանականությունը։

— Ես դրանում զուտ ռուսական խաղ չեմ տեսնում։ Ժնևյան և պրահյան ձևաչափերը ստեղծվել են սառեցված հակամարտությունները քննակելու համար։ Ժնևում քննարկվում է Թբիլիսիի ու Սուխումի և Թբիլիսիի ու Ցխինվալի միջև հարաբերությունների հնարավորությունները, մինչդեռ պրահյան երկխոսությունը վերաբերում է ռուս-վրացական երկկողմ հարաբերություններին։ Այս հարաբերություններում փակուղին կախված է այն հանգամանքի հետ, որ երկկողմ հարաբերություններում միայն մարդիկ չեն։ 

Պրահյան ձևաչափում լուծման հնարավորություն ունեցող հարցերը լուծվել են և հետագայում էլ են լուծվելու։ Այս առումով, իսկապես, որոշակի առաջընթաց կա։ Իսկ պրահյան ձևաչափում երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացը հարցականի տակ է, քանի որ հիմնական և սկզբունքային դիրքորոշումներում պահպանվում են հիմնավոր տարաձայնություններ։

— Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խորանում են՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ բարդ հարաբերությունների համապատկերում։  Հոկտեմբերին Թուրքիան սկսելու է Ռուսաստանից ձեռքբերված ՊՐՈ Ս-400 համալիրի տեղակայումը։ Վերջերս Սև ծովում անցկացվել են համատեղ ռուս-թուրքական զորավարժություններ։ Ինչո՞վ է Վրաստանի համար հղի Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավումը։

— Ես ուղիղ կապ չեմ տեսնում Վրաստանի և ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման միջև։ Իմ կարծիքով՝ Մոսկվայի և Անկարայի փոխհարաբերությունները տարածաշրջանում վաղուց ձևավորված իրականության շարունակությունն են։ Թուրքիան տարածաշրջանի առաջատար տերություններից է։ Թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շարունակում է հյուսիսատլանտյան դաշինքի մաս կազմել, հետզհետե ավելի ակնառու է դառնում, որ նա Արևմուտքի հանդեպ բավականին անկախ քաղաքականություն է վարում։

Թուրքիան տարածաշրջանի տարբեր հարթակներում շատ բարդ խաղ է վարում։ Թեև Անկարան կարողանում է Ռուսաստանի հետ բարեհաջող հարաբերություններ զարգացնել, նա Ուկրաինայի առջև էլ դուռը չի փակում։ Կան բավականին սկզբունքային հարցեր, որոնցում Անկարայի դիրքորոշումը համընկնում է Կիևի դիրքորոշումներին։ Մոսկվան, այնուամենայնիվ, Անկարայի հետ հարաբերություններում խնդիրներ չի ստեղծում։ Ռուսաստանը հասկանում է, որ Սիրիայում Թուրքիան կարևոր դերակատարություն ունի։

Վերնախավերի մակարդակում Մոսկվան և Անկարան գիտակցում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է խորացվեն։ Պուտինն ու Էրդողանը համարում են, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացումն ավելի կարևոր է, քան երբեմն նրանց միջև ծագող լուրջ հակասությունները։

— Մոտ ժամանակներս ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու։ Խոսում են Շոյգուի արձագանքի մասին։ Երկար ժամանակ ՆԱՏՕ-ն քննարկելու է Վրաստանին անհրաժեշտության պահին աջակցություն ցուցաբերելուն առնչվող տարբերակներ ու սցենարներ։ Որքա՞ն հավանական է, որ այս համատեքստում Վրաստանը բախվի  Կարասինի ու Շոյգուի ակնարկած «անակնկալների», որոնց մասին նրանք զգուշացրել են վրացի գործընկերներին։ Արդյո՞ք դրանք իսկապես սոսկ խոսքեր չեն։ 

— Այս հայտարարություններից երևում է, որ Կարասինը և Շոյգուն սպասվելիք «անակնկալի» մասին ոչ մի հայտարարություներ չեն արել․ նրանք սոսկ զգուշացրել են Վրաստանին՝ Ռուսաստանի հանդեպ անակնկալներ չանել։ Կարասինի և Շոյգուի հայտարարությունները ևս մի հիշեցում էին, որ եթե Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հաստատվող ավելի սերտ հարաբերությունները փոխեն տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը, ապա այն բացասաբար կանդրադառնա ռուս-վրացական հարաբերությունների վրա։ Սա արդիական է դառնալու հատկապես եթե Վրաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ նոր սադրիչ քայլեր ձեռնարկի։

— Նախ՝ Վրաստանը մտադիր չէ Սուխումի կամ Ցխինվալի դեմ որևէ սադրիչ քայլ ձեռնարկել։ Երկրորդ՝ Ռուսաստանն ի ցույց է դնում Աբխազիայում և Հարավային Օսիայում զինվորական ստորաբաժանումներ տեղակայելու իրավունքը, սպառնալով Վրաստանին՝ որպես ինքնիշխան պետության, որն իրավունք չունի Աբխազիայի և Հարավային Օիայի տարածքում սեփական զինվորական ստորաբաժանումներ տեղակայել․․․

— Վրաստանի զինված ուժերն ամբողջովին մասնատված են և չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն են ստանում, այնուամենայնիվ՝  ունեն մարտական պատրաստության ցածր մակարդակ։

— Խոսքն այն մասին չէ, թե վրացական բանակը ներկայումս մարտական պատրաստության ինչպիսի մակարդակն ունի, այլ այն մասին է, թե արդյո՞ք Վրաստանն առհասարակ իրավունք ունի սեփական զինված ուժեր ունենալ։ 

— Վրաստանն ունի սեփական զինված ուժերն ունենալու իրավունք․ ոչ ոք այս իրավունքը չի վիճակում։ Ինչ վերաբերում է նրան, թե որքանով դրանք կարող են արդյունավետ լինել․․․ Յուրաքանչյուր վահանի դեմ կարելի է կիրառել ավելի զորեղ զենք՝ առաջացնելով վահանն անընդհատ ուժեղացնելու անվերջ անհրաժեշտություն․․․

Վրաստանի դեպքում կարևոր է, թե ինչպիսի քաղաքականություն է վարելու Թբիլիսին Սուխումի և Ցխինվալի նկատմամբ։ Ի հեճուկս արմատական հարցերում առկա հակասությունների՝ արդյո՞ք հնարավոր է սկսել Թբիլիսիի ու Սուխումի և Թբիլիսիի ու Ցխինվալի միջև երկխոսություն։ Այս խնդիրը ևս կարող է սադրանքների հանգեցնել։

Հենց դրա համար Ռուսաստանն անընդհատ հանդես է գալիս կողմերի միջև վստահության մթնոլորտի խորացման օգտին։ Ես նկատի ունեմ թե´ Ռուսաստանի ու Վրաստանի, թե՛ Թբիլիսիի ու Սուխումի և Թբիլիսիի ու Ցխինվալի միջև վստահության վերականգնման մասին, ինչի ուղղությամբ տևական աշխատանք է տարել ԵԱՀԿ-ն։ Դրա շնորհիվ արդեն իսկ գոյություն ունի վստահության վերականգնման համար անհրաժեշտ որոշակի հենք։

Վստահության վերականգնման համար կարելի է շատ բան անել, բայց նրանք չեն կարող այդ քայլերին դիմել, քանի որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա են խորը քաղաքական հակասություններ։ Դրա համար համագործակցությունը նպատակահարմար է սկսել հենց ռազմական ոլորտից և վստահության վերականգնման շուրջ երկխոսությունից։

— Հակամարտող կողմերի միջև վստահության վերականգնումը դրական նախաձեռնություն է, բայց այն դժվար է իրականություն դարձնել, քանի դեռ Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորները հանդես են գալիս «ռուսական աշխարհը» բոլորին «սիրել տալու» և Ուկրաինայում ռուսական պատերազմի բուն նշանակետ Կիևը գրոհելու անթաքույց կոչերով․․․

— Շատերն են այսպիսի հայտարարություններ անում, այդ թվում և Պետդումայի պատգամավորները, բայց․․․

— Ներեցե՛ք, բայց նույնը վերաբերվում է նաև նախագահ Պուտինին։ Նա բազմիցս հայտարարել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։ Այսօր Ուկրաինայում ապրում է առնվազն 25-30 միլիոն մարդ, որոնք իրենց ուկրաինացի են համարում․․․

— Այն, որ Պուտինը ռուսներին և ուկրաինացիներին համարում է միևնույն ժողովուրդը, չի նշանակում, որ մենք կարող ենք քաղաքական եզրակացություններ անել։ Ուկրաինայի հետ հակամարտության գլխավոր շրջափուլը դոնբասյան հակամարտությունն էր։ Այս թեման քննարկվում է, և բոլորը համաձայն են, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է հասնել փոխհամաձայնության և որոշում ընդունել։ Սա արագ տեղի չի ունենա, բայց այս ուղղությամբ հնարավոր է վճռորոշ որոշումների հասնել։ Խոսքն, իհարկե, այն մասին չէ, թե արդյո՞ք ռուսական զինված ուժերը գրոհելու են Կիևը։ Բանակցությունները կարող են վարվել Ուկրաինայի անվտանգության հարցի շուրջ, բայց սա առաձին խոսակցության թեմա է։

Թեև Ուկրաինայի հարցը միջազգային հարաբերությունների համակարգում շարունակում է լուրջ խնդիր դիտվել, շատ կարևոր է, որ այն բացասաբար չանդրադառնա ռուս-վրացական հարաբերությունների վրա։ Ռուսաստանն ու Վրաստանը կարողացել են վերականգնել տնտեսական հարաբերությունները՝ սատարելով երկխոսությունը Կարասին-Աբաշիձե մակարդակով։ Այս պաշարի պահպանումը ռուս-վրացական հարաբերությունների ձեռքբերումն է։

— Ռուսաստանյան փորձագետների մի մասը կարծում է, որ մինչև Սպիտակ տանը Թրամփի պաշտոնավարման ավարտը Պուտինը կջանա կտրուկ քայլեր ձեռնարկել «ռուսական աշխարհն» ընդարձակելու համար։ Նրանցից ոմանք չեն բացառում, որ եթե Պուտինի վարկանիշը շարունակի ընկնել, նա, թերևս, միջուկային զենք կկիրառի։ Ձեր կարծիքով, որչա՞փ մեծ է Թբիլիսիի, Կիևի, Վաշինգտոնի և մնացյալ աշխարհի վրա Պուտինի ճնշում գործադրելու հավանականությունը։ Նա իրականություն կդարձնի՞ «ռուսական աշխարհն ընդարձակելու» սպառնալիքներն ու դրա համար կկիրառի՞ միջուկային զենքը։

— Ինձ թվում է, որ ռուսաստանյան քաղաքականությունը քննել ձգտող մարդիկ Ռուսաստանի մասին խոսում են այնպես, կարծես թե նա ԽՍՀՄ լինի։ Նույնը՝ ռազմական ներուժի մասին։ Այսօր Ռուսաստանը հեռու է ԽՍՀՄ-ից։ Եթե մենք ունենք միայն ռազմական հնարավորություններ կամ միայն ժողովրդագրական ցուցանիշներ, ապա ռազմական հայեցակետն այսպես չի գործում։ Ես ոչինչ չեմ ասում այլ տվյալների մասին։ Դրա համար ներկա վիճակում դժվար է խոսել «ռուսական հողերի համահավաքի» նոր փուլի մեկնարկի մասին։ Այսօր Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ չունի։

Ղրիմի միացումն այլ հարց է։ Այնտեղ գերակա էր ռուս բնակչությունը։ Հնարավոր չէ անգամ պատկերացնել, որ այլ տարածքները կհաջողվի Ռուսաստանին միացնել «կանաչ մարդուկների» օգնությամբ։ Սա վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին՝ Վրաստանին, Ադրբեջանին և Հայաստանին։ Տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ցույց է տվել, որ այդտեղ բնակվող մարդկանց ազգային անկախությունը մոտիկ և ընկալելի է։

Հարավային Կովկասում Մոսկվան չի փայփայում, չի ծրագրում և չի իրականացնում կայսերական ծավալապաշտության գաղափարներ։ Կան դեռևս 90-ականներին հաստատված որոշ «կարմիր գծեր»։ Նկատի ունեմ Վրաստանի համար ցավալի աբխազական և հարավ-օսական հակամարտությունները, ինչպես նաև չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը: Առկա ստատուս-քվոն 100%-ով բավարար չէ Վրաստանի և Ադրբեջանի համար։ Միաժամանակ, այդ ստատուս-քվոն երկարորեն պահպանվելու համար բավարար չափով կայուն չէ։

Ուզում եմ ասել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականությունը հենց այն վիճակում է, որում այն այսօր գոյություն ունի։ Թբիլիսին և Մոսկվան չեն կարող գտնել նրանց բաժանած հակամարտությունների լուծման ուղիները։ Ինձ թվում է, որ կողմերը կարող են խուսափել իրավիճակի որևէ սրացումից։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ իրադարձությունների բարեհաջող զարգացման մեծ հնարավորություններ կան։

Սերգեյ Ուտկին՝ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Ե․ Մ․ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Իրադրային վերլուծության կենտրոնի ռազմավարական գնահատականների բաժնի վարիչ։ 

ИНОСМИ.РУ

Share

Comments are closed.