Տարածաշրջանը՝ JAMnews-ի աչքերով

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի խմբագիր

Բարի ավանդույթի համաձայն` «Անալիտիկոն» ամսագիրը տարին մեկ անգամ արտատպում է  JAMnews առցանց հրատարակության նյութերի մի փունջ` իր ընթերցողներին հնարավորություն տալով տարածաշրջանին ու աշխարհին հայացք ձգել JAMnews-ի աչքերով։ Որպես կանոն, ընտրում ենք տարածաշրջանի բոլոր պետական կազմավորումների (ճանաչված, մասամբ ճանաչված և չճանաչված), տարածաշրջանային տերությունների կարևոր անցուդարձի մասին նյութեր, ինչպես նաև` աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին հրապարակումներ։ 2015-ին ստեղծված JAMnews-ն իր կարևոր և ուրույն տեղն է գրավել Հարավային Կովկասի մեդիաշուկայում։ Այս մեդիառեսուրսն առաջինն է փորձել ստեղծել ոչ թե մի երկրի, այլ ողջ տարածաշրջանի լսարանին հասցեագրված լրագրողական ռեսուրս։

JAMnews-ն ունի խաղի իր կանոնները։

Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

JAMnews-ն իր նյութերը հրապարակում է վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։

«Անալիտիկոնի» ընթերցողներին բարի ժամանց եմ մաղթում։

Share

Comments are closed.