Գործազրկություն՝ երիտասարդների շրջանում. արդի միտումներ ու հետևանքներ

 


Զարինե ԹԱՐԱՆՅԱՆ

 Վերջին երեք տասնամյակներում գործազրկությունն ամենալուրջ խնդիրներից մեկն է դարձել ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում։ Հետխորհրդային երկրներն առավել ևս բացառություն չեն։ Դրանցից երեքում՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում, վերջին տարիներին երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակն օրեցօր աճում է։

Արդի աշխարհի ամենահրատապ խնդիրներից է շարունակում մնալ երիտասարդների զբաղվածությունը։ Աշխատաշուկայում շատ պրոբլեմներ կան, քանի որ այն աշխատանքը, որ երիտասարդներն, այնուամենայնիվ, գտնում են, դժվար է արժանապատիվ աշխատանք համարել։ Երիտասարդների իրավունքները հաճախ ոտնահարվում են, նրանք ստիպված են լինում համաձայնվել մասնակի զբաղվածության առաջարկներին և աշխատել չգրանցված աշխատատեղերում։

Երիտասարդների զբաղվածության խնդիրն էլ ավելի է սրվում տնտեսական ճգնաժամերի ժամանակ։ Մեծ թվով երիտասարդների վրա է ճգնաժամն անդրադառնում, ընդ որում՝ թե´ համալսարանների բարձր որակավորում ունեցող շրջանավարտների, և թե´ նրանց վրա, ովքեր դժվարին կենսապայմաններում են հայտնվել։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում երիտասարդների խմբին են դասվում 16-29 տարեկանները (Արցախի բնակչությունը 147 հազար է)։

Ըստ վիճակագրության՝ (http://stat-nkr.am), 2016 – 2017 թթ.  գործազուրկների թվաքանակն Արցախում հետևյալն է.

 

2013

2014

2015

2016

2017

Պաշտոնապես գրանցված գործազուրկներ, ընդամենը՝

2567

1534

1232

1368

1417

Տղամարդիկ

46

21

63

114

242

Կանայք

2521

1513

1169

1254

1175

16-29 տարեկան երիտասարդներ

640

637

382

442

371

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունն ըստ կրթության, 2016 – 2017 թթ.Հետխորհրդային երկրներում երիտասարդների շրջանում առկա գործազրկության միտումները համահունչ են աշխարհում առկա թրենդներին։ 2016 թվականին հետխորհրդային երկրներում երիտասարդների գործազրկության մակարդակը տատանվում է 13-20% միջակայքում։ Միևնույն ժամանակ, Հայաստանում այդ ցուցիչը հասնում է 35-ի, իսկ Ուկրաինայում՝ 28-ի։ Ուկրաինական ցուցանիշը բացարձակ ռեկորդ է այդ երկրի քսանամյա պատմության մեջ։

Երիտասարդների գործազրկություն-2014 (15-24 տարեկան տարիքային խմբի աշխատուժի ընդհանուր թվից՝ տոկոսներով)

Երիտասարդների համար աշխատատեղերի որակը

Շատ մտահոգիչ միտում է երիտասարդների շրջանում, այսպես կոչված «աշխատող աղքատների» թվաքանակի աճը։ Նրանք շարունակում են աշխատել, բայց, միևնույն ժամանակ, շարունակում են աղքատ մնալ։ Աշխարհում 156 միլիոն երիտասարդներ (դա աշխատող երիտասարների 37.7 տոկոսն է) այսօր ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, այսինքն՝ վաստակում են օրական $1,90 կամ էլ չափավոր աղքատության պայմաններում՝ $1,90-ի ու $3.10-ի միջակայքում։ Տարիքային ավելի բարձր խմբում այդ ցուցանիշը 26 է։

Ցածր աշխատավարձից բացի՝ երիտասարդները հաճախ աշխատում են չգրանցված հատվածում, ոչ լրիվ աշխատանքային օրով և կամ էլ ժամանակավոր աշխատատեղերում։

Այսպես, օրինակ, իմ ծանոթներից մեկը՝ Սարգիս Ասծատրյանը, Հայաստանից վերաբնակիչ է, արդեն 10 տարի աշխատում է Ստեփանակերտում։ Ասպիրանտ է, ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ներկայումս օպերատոր է աշխատում մի զբոսաշրջային ընկերությունում։ Չի կարողանում աշխատանքի տեղավորվել իր մասնագիտությամբ։ Նրա խոսքերով՝ քանիցս փորձել է աշխատանքի ընդունվել, գոնե դպրոցներում, բայց միշտ էլ մերժվել է։ Սարգիսը երկու զավակ ունի, նրա ամսական աշխատավարձը կազմում է 120 դոլար։

Ահա նաև երկրորդ օրինակը։ Սվետլանա Պետրոսյանն ամուսնացած է, երեք երեխա ունի, ավարտել է Արցախի պետական համալսարանը, տարրական դասարանների դասավանդման մեթոդիկայի մագիստրոս է, երեք տարի շարունակ փորձում է աշխատանքի տեղավորվել դպրոցում, մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգման զանազան թեսթեր է հանձնել, սակայն այդպես էլ չի կարողացել աշխատանք գտնել։

Եվ նման դեպքերը շատ են։ Ոմանք չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ մեզ մոտ շարունակում է գործել աշխատանքի ընդունման խնամի-բարեկամական համակարգը։ Ոմանք էլ հաշտվել են այդ իրողության հետ և փորձում են աշխատանք գտնել մասնավոր հատվածում (խանութներում և այլուր), ստանալով օրական 5 դոլարի համարժեք աշխատավարձ։

Աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության ներկայացուցչի հետ զրույցից պարզվեց, որ արդեն մի քանի տարի է Արցախի Հանրապետության քաղաքացիներին չեն տրվում գործազրկության նպաստներ։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք քաղաքացիները դիմում են աշխատանքի տեղավորման հարցով, նա պատասխանեց.

-Այո´, և շատ հաճախ։ Օրական առնվազն 20 հոգի։

-Իսկ ի՞նչ եք պատասխանում նրանց։

-Մենք կայք ունենք, որտեղ հրապարակում ենք մասնավոր հատվածում առկա աշխատատեղերը, ահա հղումը՝http://mss.nkr.am/?page_id=12995։

Քչերին է հայտնի այս կայքի մասին, քչերն էլ օգտվում են դրանից։

Միգրացիայի  առավելագույն պատրաստվածություն

Աշխատանք գտնելու և ինքնադրսևորվելու հնարավորություն չունեցող երիտասարդները տենչում են մեկնել արտերկիր՝ աշխատանք գտնելու փնտրտուքով։ 2015 թվականին 20 տոկոս է կազմել 15-20 տարեկան այն երիտասարդների թիվը, որոնք պատրաստ են այլ երկիր մեկնել։

Երիտասարդներն իրենց երկիրը լքում են ոչ միայն անյպիսի արտակարգ իրավիճակների պարագայում, ինչպիսին են զինված հակամարտությունները, բնական աղետները և այլն։ Կան նաև այլ պատճառներ՝ գործազրկություն, մասնագիտական աշխատանքի հնարավորության բացակայություն, աղքատության եզրին հասնելու վախ, ինչն էլ նրանց ստիպում է բախտը փորձել արտասահմանում։

Գործազրկությունն, ընդհանուր առմամբ,  քաղաքական, սոցիալական և հոգեբանական բացասական հետևանքներ է ունենում։ Կայուն զարգացման նպատակներին հասնելը կախված է արժանապատիվ աշխատանք գտնելու խնդրից։ Հանրության ըստ ամենայնի և կայուն զարգացման համար հիմնարար նշանակություն ունի երիտասարդների համար համապատասխան սոցիալական քաղաքականության և զբաղվածության ապահովման քաղաքականության միջոցով նրանց կենսապայմանների բարելավումը։

Share

Comments are closed.