Նավթագների պատերազմը վերածվում է պարտքերի պատերազմի

Մենք այդ խաղը նախկինում էլ ենք խաղացել: Ֆոտոնկարիչ Բրենդան Սմիալովսկա

 
Ցանկացած պատերազմի ժամանակ հաղթողը նա չէ, ով ունի ուժերի գերակայություն, այլ նա, ով դժվարություններին դիմակայելու բավականաչափ կարողություններ ունի:
 
Նավթաշուկայում գների ընթացիկ պատերազմը մի փոքր տարբեր է: Երկուշաբթի ՝ մարտի 8-ին, Brent տեսակի նավթի գինը ընդամենը մի քանի վայրկյանում ընկավ 31%-ով. սա 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից ի վեր գների ամենակտրուկ անկումն է: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուրբաթ` մարտի 6-ին, տապալվեցին ՕՊԵԿ+ ձևաչափով կայացած բանակցությունները, և Սաուդյան Արաբիան խոստացավ մեծացնել արտադրությունն ու իր նավթը  սկսեց վաճառել մեծ զեղչերով:

 Նավթային ծորակները բացելու այս որոշումը կարող է բավականին  հակասական թվալ, մանավանդ, որ այս պետությունն  ընդամենը մի քանի օր առաջ փորձում էր  համոզել Ռուսաստանին օրական լրացուցիչ 1,5 միլիոն բարելով կրճատել  արտադրությունը: Այնուամենայնիվ, այն, ինչ մենք տեսնում  ենք, պարզապես մարտավարության փոփոխություն է: Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հույս ուներ նավթային շուկայում պահպանել իր դիրքն ու եկամուտները ՝ խրախուսելով խոշոր խաղացողների միջև  համագործակցությունը, բայց այժմ հավատում է, որ  նման պայմաններում իր համար  ավելի նպատակահարմար է հակառակն անել:  Սաուդյան Արաբիան ցանկանում է Մոսկվայի և ԱՄՆ-ի անկախ նավթարդյունաբերողների հետ մտնել  «ով առաջինն է վախեցած» խաղի մեջ և ակնկալում է, որ  հենց ինքն էլ հաղթելու է:
 
Ամեն ինչ ճիշտ կատարելու դեպքում այս մոտեցումը կարող է լինել կործանարար արդյունավետ: Ընթացիկ ճգնաժամը հիշեցնում է Սաուդյան Արաբիայի 1985 թվականին կայացրած որոշումը ՝ տարիներ շարունակ սահմանափակումներից հետո հեղեղել նավթի շուկան: Այդ որոշումը, ինչպես արդեն նշել էինք, ի վերջո օգնեց արագացնել Խորհրդային Միության փլուզումը:
 
Այս պահին գլխավոր խաղացողներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Ոչ մի երկիր չի կարող նավթ արտադրել Սաուդյան Արաբիայի նման ցածր գնով: «Saudi Aramco» հանքավայրում մեկ բարել նավթ արտադրելու համար ծախսվում է 2,80 դոլար, մինչդեռ Exxon Mobil- ը 16 դոլար է ծախսում մեկ բարելի համար, իսկ ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության   ծախսերը հասնում են 20 դոլարի:
 
Այնուամենայնիվ, այս արդյունաբերության մեջ ոչ արտադրական ծախսերը կարող են շատ նշանակալից լինել: Նախևառաջ, դա վերաբերում է «Aramco»-ին, որը ոչ միայն նավթային ընկերություն է, այլև պետությունից անբաժան մի ամբողջ ինստիտուտ:
 
 Շրջադարձային կետ
 
 Եթե հաշվի առնենք Սաուդյան Արաբիայի տնտեսության կախվածության աստիճանը նավթարդյունաբերությունից, «Aramco»-ի ոչ արտադրական ծախսերը, ապա   երկրի բյուջեն հավասարակշռության մեջ պահելու համար լավագույն  նավթային գինը 83,60 դոլարն է մեկ բարելի  դիմաց, նման ցուցանիշ 5 տարուց ավել է չի արձանագրվել: Մինչդեռ Ռուսաստանի բյուջեն հավասարակշռված է մեկ բարելի դիմաց 42 դոլար գնով, և վերջին մի քանի տարիների զգալի բարելավումներից հետո Միացյալ Նահանգների Պերմի ավազանում առևտրային արտադրողները ևս  հասել են մոտավորապես նույն ցուցանիշին:
 
Իհարկե, նավթի ներկայիս գնով բոլորն են կորուստներ կրում: Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթը ընկավ բարելի դիմաց 31 դոլարի, և եթե գնային պատերազմը ձգձգվի, այն նույնիսկ ավելի ցածր կդառնա: Ահա այստեղ է, որ մենք  կարող ենք սկսել գնահատել այս երեք հիմնական խաղացողների ֆինանսական դժվարություններին դիմագրավելու ունակությունը:  
Ի վերջո, բյուջեի դեֆիցիտը աշխարհի վերջը չէ, և երկրների մեծ մասի համար այն վաղուց է նորմալ դարձել: Եթե վարկատուները կանխատեսեն իրավիճակի բարելավում, ապա ցածր գներով ամուր բիզնեսի կառուցումն ավելի հեշտ կդառնա:
 
Ռիսկերը նվազագույնի հասցնելու ընդհանուր միտման ֆոնին կառավարությունները կարող են ստանալ էժան վարկեր:
Սաուդյան Արաբիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը պետք է  պահպանվեր մինչ 2030-ի ապրիլը,  այժմ 2,38% է, և չնայած  ամերիկյան պատժամիջոցներին, անցած շաբաթ ռուսական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է ռեկորդային ցածր՝ 2,56%-ի: Libor-ի  հայտերի անկման պատճառով ԱՄՆ-ում ներդրումային մակարդակի էներգետիկ պարտքերը նույնպես մնում են բավականին էժան. ներկայումս տարբերակների տարածումը ցույց է տալիս մոտ 2,95% մակարդակ, բայց անպիտան պարտատոմսերի տարածումը, որը հիմք հանդիսացավ Ամերիկայում թերթաքարային բումի համար, կտրուկ աճել է մինչև 10,6%:
 
 Խուճապի տարածում
 
 Քանի որ բոլորն էլ  վնասով են  գործում, այս պայքարում հաղթողներն ու պարտվողները որոշվելու են ոչ թե ապրանքային, այլ կապիտալի շուկաներով:
 
Այս առումով կարճաժամկետ կտրվածքով առավել խոցելի են ամերիկյան արտադրողները: Չնայած նրան, որ նավթի գները պաշտպանելը և ներդրումների մակարդակի բալանսը կարող են որոշակիորեն պաշտպանել ցածր գներից, սակայն տևական ժամանակ է, ինչ բաժնետերերն աստիճանաբար կորցնում են նավթարտադյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը: Նման միջավայրում նրանք դժվար թե հասկանան «Էքսպոն Մոբիլ»-ին և «Շեվրոն»-ին, եթե սրանք ցանկանան Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի կառավարությունների հետ խրամատային պատերազմ սկսել: Իսկ  արդեն իսկ թույլ հաշվեկշիռներով փոքր արտադրողների կյանքն  էլ ավելի կծանրանա:
 
Սաուդյան Արաբիայի համար ավելի լուրջ խնդիր է այն, որ նույնիսկ եթե թերթաքարային արդյունաբերությունը խաղից դուրս գա, Ռուսաստանի հետ փխրուն հարաբերությունները կկործանվեն, իսկ նավթի պահանջարկը կհասնի գագաթնակետին և ապա անկում կապրի:
 
Մրցավազք ներքևից  ռազմավարությունը, որը Ռիադը կիրառում էր 1985 թ.-ին, այն ժամանակ  կենսունակ էր, քանի որ Սաուդյան Արաբիան  ամենացածր ծախսերով արտադրողն էր: Այժմ Սաուդյան Արաբիայի ուռճացված բյուջեն ցույց է տալիս, որ այն ամենաբարձր ծախսերով արտադրողն է և  ամենաանկայուն խաղացողներից մեկը: Նա մասնակցում է Եմենում ավերիչ և դաժան ռազմական բախմանը, իսկ ուրբաթ օրը ՝ մարտի 6-ին, Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի մի քանի անդամներ ձերբակալվել են` դավաճանության կասկածանքով:
 
Թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի սկսած  տնտեսական բարեփոխումներից (որոնց նպատակը նավթարդյունաբերությունից տնտեսական կախվածության  իջեցումն էր) ավելի քան չորս տարի անց  գների կարգավորումն ավելի  մշուշոտ է  դարձել: Նույնիսկ Սաուդյան Saudi Aramco-ի բաժնետոմսերն են այժմ վաճառվում իրենց առաջարկի գներից ցածր:
 
Պատերազմների մեջ  ներգրավվող երկրները հաճախ ակնկալում են, որ դրանք կավարտվեն մի քանի ամսից, բայց ի վերջո պարզում են, որ իրենց հակառակորդներն իրականում շատ ավելի ուժեղ են, քան իրենք կարծում էին: Եթե այս ամենը վերածվի երկարատև բախման, ապա դժվար թե Մոսկվան առաջին խաղացողը լինի, ով մի կողմ քաշվի:
 
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը 
 
Սկզբնաղբյուրը` Bloomberg
 
 
Share

Comments are closed.