Ռուբլին Ռուսաստանի մերձավոր արտասահմանում. Եվրասիական տնտեսական տարանջատում/ հակամիություն



Համաճարակը ԵԱՏՄ-ին  դրսևորվելու հնարավորություն է տալիս և բացահայտում է  նրա կառուցվածքային թույլ կողմերը: Մերձավոր արտասահմանում  Ռուսաստանի  տնտեսական գործունեության  մասին այս և շատ ավելին` ամերիկյան Eurasianet ամսագրի սյունակում:


Ճգնաժամի պայմաններում կազմակերպությունը կա՛մ կարող է փայլել, կա՛մ  ակնհայտ դարձնել իր կառուցվածքային թույլ կողմերը:

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) «Կովիդ-19» համավարակի դեմ պայքարի և դրա տնտեսական հետևանքները մեղմելու համար ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:  Չնայած որ կորոնավիրուսը խթաններ ստեղծեց երկարատև դադարի փուլում գտնվող  բարեփոխումներն իրականացնելու համար՝ Մոսկվայի գլխավորած առևտրային այս բլոկի անդամները ցույց են տալիս միմյանց օգնելու միայն սահմանափակ պատրաստակամություն:

Ապրիլի 10-ին ԵԱՏՄ կառավարման մարմինը հաստատեց մի ծրագիր, որը ներառում է ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյականացում և մաքսային ընթացակարգերի պարզեցում՝ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների ներմուծման, այդ թվում ՝ հիմնական գյուղմթերքների մեծ մասի և մի շարք բժշկական պարագաների ներմուծման վերաբերյալ: Ներկայացված կանոններն ուժի մեջ կլինեն մինչև հունիսի վերջ, իսկ բժշկական սարքավորումների դեպքում ՝ մինչ սեպտեմբերի 30-ը:

Կարևոր նշանակություն ունեցող ապրանքների ցանկում ներառված են բժշկական դիմակները, որոնք ղազախա-ռուսական սահմանին հանգեցրել են մի շարք տհաճ միջադեպերի: Ղազախստանի սահմանապահները հայտնել են, որ ապրիլի 15-ին կանխվել է  դեպի Ռուսաստան ապօրինի կերպով 400.000 դիմակներ արտահանելու փորձը: Երկու շաբաթ անց ևս մեկ փորձ կատարվեց՝ պարենամթերքի քողի տակ շուրջ մեկ միլիոն դիմակ Ղազախստանից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Նուր-Սուլթանը փետրվարին արգելեց դիմակների արտահանումը, նույնիսկ ԵԱՏՄ գործընկեր երկրներ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է  ԵԱՏՄ անդամներին թեստային համակարգեր մատակարարել «Կովիդ-19»-ի ախտորոշման համար: Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»`  ապրիլի 14-ին տրվել է 70 հազար թեստի լրացուցիչ պատվեր` հատկացնելու բլոկի անդամներին:

Մոսկվան նաև հասկացրեց, որ  սննդի մատակարարման հարցում ևս առաջնահերթություն կտա ԵԱՏՄ դաշնակիցներին. ապրիլի 26-ին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնելու է ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը մինչև հուլիսի 1-ը, սակայն բացառություն է արվել միության անդամ երկրների համար: Ավելի վաղ Կրեմլը մինչև հունիս երկրից հացահատիկի արտահանման քվոտաներ էր սահմանել (այնուամենայնիվ, Ռոյթերսի կողմից հարցաքննված վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ քվոտաները լուրջ ազդեցություն չեն թողնի արտահանման վրա):  Վրաստանը, որը երկրում սպառվող ցորենի մեծ մասը գնում է Ռուսաստանից, պարենային անվտանգության նկատառումներից ելնելով, մայիսի վերջին ստորագրեց 27 հազար տոննա ամերիկյան հացահատիկ գնելու պայմանագիր:

Մինչդեռ ԵԱՏՄ-ն վերանայում է միջսահմանային շուկաները կարգավորելու իր ներքին կանոնները` իր տարեկան զեկույցում ընդունելով, որ դեռևս լուրջ խնդիրներ կան դեմպինգի և անբարեխիղճ մրցակցության այլ ձևերի հետ: Բլոկը նաև ավարտեց նախկինում համաձայնեցված սակագնային որոշ փոփոխությունները` ապրիլի 21-ին հայտարարելով, որ հաստատվում են հիմնական մաքսային փաստաթղթերի կառուցվածքների նորացված տարբերակները:

Բայց այս բոլոր կազմակերպչական,  պաշտոնական քայլերի հետևում իրավական տերմինաբանությամբ լի տեքստեր են,  որտեղ էլ թաքնված են հիմնարար ներքին հակասությունները: «Եվրասիական միությունն ակնհայտորեն տառապում է առաջնորդության պակասից,- ասված է Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից մայիսի 4-ին  հրապարակված զեկույցում:- Համաճարակն ի ցույց  դրեց ԵԱՏՄ-ի թուլությունները և Ռուսաստանի` գործընկերներին օգնելու սահմանափակ ունակությունը համաճարակաբանական կամ տնտեսական բնույթի չարաբաստիկ մարտահրավերներին դիմակայելու համար»:

Ապրիլի 14-ին կայացած տեսակոնֆերանսի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրեց, որ ԵԱՏՄ-ն կարող է փլուզվել, եթե որպես միասնական ճակատ չկարողանա կազմակերպել «Կովիդ-19»-ի դեմ պայքարը:

ԵԱՏՄ-ում հիմնարար հակասությունների աղբյուրներից մեկն այն է, որ նրա երկու խոշոր անդամները (Ռուսաստանը և Ղազախստանը) էներգիայի խոշոր արտահանողներ են, իսկ մնացածը (Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը) մեծապես կախված են էներգակիրների ներկրումից:

ԵԱՏՄ համեմատաբար փոքր անդամները օգնություն են խնդրում: Միևնույն ժամանակ, համաճարակի`գլոբալ տնտեսությանը պատճառած  հարվածի պատճառով էներգիայի գները փլուզվել են` հասնելով պատմական  նվազագույնի: Արդյունքում, Հայաստանում, որտեղ «Գազպրոմ»-ն ունի գազատարների ցանց և հանդիսանում է երկրի խոշորագույն հարկատուն, Ռուսաստանի պետական էներգետիկ հսկան ցանկանում է բարձրացնել գները: Նույնը կատարվում է նաև Ղրղզստանում, որտեղ «Գազպրոմ»-ն ապրիլի 13-ին հայտարարեց, որ ձեռնարկությունների և կենցաղային սպառողների համար բարձրացնելու է սակագները 14-15%-ով՝ վկայակոչելով դոլարի փոխարժեքի բարձրացումը: Բելառուսը խնդրում է ավելի ցածր գներ,  այդ մասին ապրիլի 29-ին ասել է երկրի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, բայց նույն օրը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բացառել է այս տարի ավելի ցածր գներ ունենալու հեռանկարը:
 
 Զվարճալի է: Կարո՞ղ եմ ձեզ  միանալ:
 
Հետխորհրդային տարածքում առկա բոլոր այս հակասությունների ֆոնին Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը քվեարկեց, որպեսզի երկիրը անդամակցի ԵԱՏՄ-ին` որպես դիտորդ պետություն. 86 պատգամավոր կողմ քվեարկեց, 32-ը` դեմ, 14-ը` ձեռնպահ: Դիտորդի կարգավիճակը շատ բան չի տա Տաշքենդին, չնայած այն կարող է դառնալ լիիրավ անդամության նախասիզբը կամ հնարավորություն տալ ազատ առևտրի համաձայնագիր կնքել:

ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպիսին են Հայաստանը և Ղրղըզստանը, ինչպես նաև հետխորհրդային մյուս աղքատ հանրապետությունները, ներառյալ` Տաջիկստանը և Ուզբեկստանը, Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը վերածվել է աշխատանքային միգրանտների կողմից տրանսֆերտների արագ անկման, որը արժույթի կենսական աղբյուր է:  Ապրիլի 7-ին RBC- ի ռուսաստանյան բիզնես հանդեսի մեջ հրապարակված հոդվածի համաձայն՝ վճարային համակարգի օպերատոր Unistream-ը զեկուցել է Ռուսաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտների 35% կրճատման մասին, իսկ ռուսական  “Золотая корона”-ն (որը նաև հայտնի է որպես KoronaPay)  նշել է 30 % կրճատման մասին: Ակնկալվում էր, որ ապրիլին փոխանցումները  կկրճատվեն մինչև 50% -ով:
 
 
 Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը 
 
 Սկզբնաղբյուրը` EurasiaNet
 
 
Share

Comments are closed.