Gallup (ԱՄՆ). Նույնիսկ համավարակի տարածումից առաջ ռուսների մեծ մասը դժգոհ էր առողջապահությունից

Dimitar DILKOFF AFP


Չնայած Ռուսաստանում կայունացել է նոր կորոնավիրուսային համավարակով հիվանդացածների քանակը, և դրանից մեծապես տուժած Մոսկվան երկուշաբթի (հունիսի 1-ին.- խմբ.) նույնիսկ թուլացրել է իր մեկուսացման ռեժիմը, համավարակն, այնուամենայնիվ, բացահայտեց առողջապահական համակարգի խնդիրները, որոնց  ռուսները բախվել էին տարիներ շարունակ:

Նույնիսկ մինչ համավարակի սկիզբը, ռուսների միայն 37%-ն էր գոհ իրենց տարածաշրջաններում որակյալ բժշկական ծառայությունների առկայությունից: Այս միտումը չի փոխվել վերջին հինգ տարվա ընթացքում և մոտավորապես համապատասխանում է 2014 թ. (38% բավարարված) ցուցանիշներին:

 Թեպետ Ուկրաինան չունի նույնքան հսկայական թվով covid-19-ի վարակման դեպքեր, այս երկիրը շարունակում է դժվարություններ ունենալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ուկրաինացիների միայն 34% -ն է գոհ  իրենց  տարածաշրջանում բժշկական օգնության մատչելիությունից: Փաստորեն, Ուկրաինայի և Ռուսաստանի առողջապահական համակարգի վարկանիշն այս առումով ամենացածրն է Եվրասիայի  հետխորհրդային պետությունների շարքում: Ինչպես վերջերս ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երկրի առողջապահական համակարգը «կոմայից մեկ քայլ է պակաս »:

Ռուսաստանում և Ուկրաինայում այդ մռայլ գնահատականները վերաբերում են նաև սույն երկրներում բժշկական սարքավորումների վերաբերյալ մարդկանց կարծիքներին: 2018 թվականին Wellcome Global Monitor-ի ուսումնասիրության համաձայն՝ ռուսների կեսից մի փոքր ավելին (54%) և ուկրաինացիների գրեթե նույն քանակն են (55%) վստահում իրենց երկրների հիվանդանոցներին և բժշկական կենտրոններին: Այս վարկանիշներն անհամեմատ ցածր են ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի  նկատմամբ մարդկանց վերաբերմունքից, ինչը գրեթե հասնում է  76%-ի:
 
Առողջապահության համակարգի նկատմամբ գոհունակության տարբեր մակարդակներ նախկին Խորհրդային Միության երկրներում
 
Ուկրաինացիների և ռուսների շրջանում բավարարվածության ցածր մակարդակը զարմանալի է նույնիսկ տարածաշրջանի (ԱՊՀ) համար, որտեղ առողջապահական համակարգի որակի բավարարվածության մակարդակը  համաշխարհային միջինից ցածր է: Այս շրջանի բնակիչների կեսից ավելին (45%) գոհ է իրենց առողջապահական համակարգի առկայությունից, մինչդեռ գլոբալ մակարդակը կազմում է 65%:

Այս տարածաշրջանում գոհունակության ամենացածր մակարդակ ունեցող երկրները (Հայաստան, Ռուսաստան և Ուկրաինա) տոկոսային հարաբերակցությամբ ավելի քիչ են ծախսում առողջապահական ոլորտի վրա, քան համաշխարհային միջինը: Այսպիսով, օրինակ, 2014-ին Հայաստանում առողջապահության համակարգին առնչվող ծախսերը կազմում են կառավարության բյուջեի ընդամենը 7% -ը, իսկ գլոբալ միջին ցուցանիշը 11.8% է (Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով): Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են միջինին, բայց, այնուամենայնիվ, նրանց կառավարությունների առողջապահության ծախսերը չեն հասնում համաշխարհային միջինին:
 
Իշխանության նկատմամբ վստահության նվազումը խնդրահարույց է այս տարածաշրջանի երկրների համար
 
Բացի բժշկական հաստատությունների ներկայիս վիճակի նկատմամբ վերաբերմունքից, այս տարածաշրջանի բնակիչների  վերաբերմունքը և վստահության մակարդակը բավականին ցածր է այդ երկրների առողջապահական պետական ??մարմինների կողմից ստացված բժշկական խորհրդատվությունների և խորհուրդների նկատմամբ: Մինչ աշխարհում, ընդհանուր առմամբ, մարդկանց երեք քառորդը (76%) մեծ վստահություն ունի կամ պարզապես վստահում է հանրային առողջապահության մարմինների առաջարկություններին, հետխորհրդային Եվրասիայում այդ ցուցանիշը իջնում ??է մինչև 60%: Վստահության մակարդակը տատանվում է այս տարածաշրջանի տարբեր մասերում ` Ուզբեկստանի գրեթե լիակատար վստահությունից (97%) մինչև մեկ երրորդը (33%) Ուկրաինայի բնակիչների շրջանում:

Անկախ այն բանից, թե արդյոք պատվաստանյութ կամ այլ դեղեր կհայտնաբերվեն, այս տարածաշրջանի մարդկանց ընկալումներում նման միջոցների հանդեպ մեծ թերահավատություն կա:

Այս տարածաշրջանի տասը մարդկանցից գրեթե վեցը խորապես համոզված են  կամ պարզապես համոզված են, որ պատվաստանյութերը արդյունավետ են, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը կազմում է 84%: Որոշ երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում, բնակիչների կեսից ավելին կարծում է, որ պատվաստանյութերը արդյունավետ բուժման տարբերակ են:
 
Հետևանքներ
 
Քանի որ, մասնագետների կարծիքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի մի քանի ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, այդ դեպքում առողջապահական համակարգերը տեսանելի ապագայում կլինեն մշտական ճնշումների ներքո: Չնայած, որ Ռուսաստանում որոշ միտումներ կարելի է համարել դրական, վարակների ցնցող քանակը կարող է խնդիր դառնալ արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար: Հաշվի առնելով այս տարածաշրջանի մռայլ տեսլականը, հնացած բժշկական սարքավորումները և միջոցները,  մատակարարման կառույցները ստիպված կլինեն աշխատել մինչև իրենց հնարավորությունների սահմանը, քանի որ այս երկրների կառավարությունները կփորձեն ստիպել իրենց թերակատարված համակարգերին` հաղթահարելու կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերները:
 
 
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը 
 
 Սկզբնաղբյուրը` Gallup
Share

Comments are closed.