Հայաստանը բուժսարքավորումներ է գնել Չինաստանից


 
 
 
Հայաստանը բուժսարքավորումներ է գնել Չինաստանից
 
Հայաստանում մեկ օրում վարակման 520 և մահվան 10 նոր դեպք է գրանցվել։
Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 19 708 մարդ, նրանցից 332–ը մահացել է, 8 854–ն՝ ապաքինվել։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13–ը։
Բեռնատար ինքնաթիռը Երևան է տեղափոխել բուժսարքավորումներ Չինաստանից, դրանք գնվել են բյուջեի միջոցներով։

Այդ թվում՝ հիվանդանոցները կստանան թոքերի արհեստական օդափոխության սարքեր, մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր, բժշկական պաշտպանիչ դիմակներ, հատուկ արտահագուստ և ախտորոշիչ թեստեր։
 
Ադրբեջանում երրորդ օրն է՝ օրական վարակման ռեկորդային թիվ է գրանցվում
 
Նախորդ օրն Ադրբեջանում գրանցվել է վարակման ռեկորդային 491 դեպք։ Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 12 729 մարդ։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ մահացել է 154 մարդ։
6799 մարդ ապաքինվել է։

Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում

Ադրբեջանում կրկին խստացվել է կարանտինային ռեժիմը։ Մարդիկ կարող են տնից դուրս գալ կրկին միայն 2-3 ժամով և միայն sms-թույլտվության դեպքում։ Այդ համակարգն Ադրբեջանում գործում էր 2020 թ–ի ապրիլին։
Կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1–ը։
 
Մեկ օրում վարակման նոր դեպքերի ռեկորդային քանակ աշխարհում
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 183 հազար դեպք. սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ընթացքում։

Ընդհանուր առմամբ, արդեն ավելի քան 9 միլիոն մարդ է ողջ աշխարհում վարակվել համավարակի մեկնարկից ի վեր։
 
Մեկ օրում նոր դեպքերի քանակն ամենաշատն է Բրազիլիայում՝ 55 հազար, ԱՄՆ–ում՝ 37 հազար, Հնդկաստանում՝ 15 հազար։
Համավարակի մեկնարկից ի վեր աշխարհում կորոնավիրուսից մահացել է 470,804 հազար մարդ։
 
Առաջին հինգ երկրները վարակվածների թվով.
 
ԱՄՆ՝ 2,3 մլն
 
Բրազիլիա՝ 1 մլն
 
Ռուսաստան՝ 585 հազար
 
Հնդկաստան՝ 426 հազար
 
Մեծ Բրիտանիա՝ 304 հազար։
 
 
 
աղբյուրը՝   JAM news
 
Share

Comments are closed.