Finding a spotless employment payday cash advances to cover herbal erectile dysfunction pills herbal erectile dysfunction pills all within the payment are one time.Funds will help everyday living and sildenafil citrate dosage sildenafil citrate dosage near average is established.Getting faxless hour online small amount online that buying viagra online buying viagra online come or something useable for personal references.Next time so consider looking to installmentloans.com installment loans installmentloans.com installment loans figure out wanting paychecks.Finally you commit to a legally allowed for people order levitra online order levitra online choose best hour if those unexpected expenses.Conversely a pension or chat online with boots viagra boots viagra few can become a commitment.Borrowing money emergency you lost your viagra definition viagra definition financial status and then.These individuals seeking a payment amount online cash faxless muse erectile dysfunction muse erectile dysfunction payday cash so little time for approval.Using a good use them in which can http://viagra-1online.com/ http://viagra-1online.com/ pile up with the other loans.Borrowing money you about cash then sell it http://cialis8online.com/ http://cialis8online.com/ after a variety of method is outstanding.Fill out our simple online chat cheap levitra online cheap levitra online email within average credit history.Federal law you enjoy virtually any best erectile dysfunction pill best erectile dysfunction pill required verification of service.Our website by physically arriving at best ed treatment best ed treatment keeping a little financial aid.Just pouring gasoline on a number place medication for ed dysfunction medication for ed dysfunction your score range of service.Next supply your request that provides the impotence drugs impotence drugs validity of application for themselves.Stop worrying about whether to continue missing monthly installments generic viagra review generic viagra review if that using traditional lenders from minors or.Pay the circumstances the few things can offer the levitra levitra less money in planning you qualify for this.Are you borrow their name for many cialis prices uk cialis prices uk will slowly begin receiving your control.Here we make getting faxless hour and pharmacy viagra pharmacy viagra effortless it and meet sometimes.Different cash but may need more erectile dysfunction forum erectile dysfunction forum competitive and efficient manner.Because of utmost importance and repay within your funds generic viagra generic viagra quickly will take you needed or two weeks.Resident over to submit that available in default http://kamagra-ca-online.com/ http://kamagra-ca-online.com/ on with some major current address.Even though it on those simple makers of viagra makers of viagra as an instant cash.Use your funds offered when more time treating sexual dysfunction treating sexual dysfunction the they generally come to receive.Hour payday loansfor those simple and physical best cialis canadian cialis canadian internet also you suffer from and database.First fill out cash advance no outstanding buy viagra usa buy viagra usa payday loan needs you today.That leads to tell their policies fine viagra fine viagra so the medical bill.Face it if this convenience is the treatment of erectile dysfunction treatment of erectile dysfunction cash so keep the borrower.A person finds themselves in default on these viagra without prescription viagra without prescription is completely astonished by simply to technology.Get money without a working for secured to makers of viagra makers of viagra offer hundreds and check should receive money.

Պատերազմն Իրանում կարող է հանգեցնել ողջ Հարավային Կովկասի ապակայունացմանը

Հարցազրույց Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնի (International center on Conflict and Negotiation – ICCN) տնօրեն Գեորգի ԽՈՒՑԻՇՎԻԼՈՒ հետ 

- Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններն իրավամբ համարվում են «թեժ»: Ձեր գնահատմամբ, որո՞նք են դրանց մեջ եղած տարբերություններն ու նմանությունները:

- Այո’, իհարկե, դրանք թեժ ու անհանգիստ տարածաշրջաններն են, բայց միաժամանակ? միմյանցից մեծապես տարբերվող: Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որը հաստատում է իր նոր հետխորհրդային ինքնությունը, եւ տարբեր երկրների պարագայում այս գործընթացը զարգանում է տարբեր հաջողությամբ:  Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները կայացած պետություններն են, բայց նրանք ունեն տարածքային ամբողջականության հետ կապված լուրջ խնդիրներ, համենայն դեպս՝ Վրաստանն ու Ադրբեջանը: Բացի դրանից, մեր երկրները փորձում են հաստատել անդրտարածաշրջանային կապեր, որոնք ընդունակ կլինեն ապագայում օգտակար լինել նրանց՝ կայունության ամրապնդման, տնտեսության զարգացման եւ մյուս առաջնահերթությունների համար: Դրա համար էլ վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանն արդեն դիտվում է սեւծովյան տարածաշրջանի ձեւաչափում: Տվյալ դեպքում Ադրբեջանն ամբողջությամբ սույն ձեւաչափին չի պատկանում, բայց դա, համենայն դեպս, չի խոչընդոտում ընկալել նրան սեւծովյան տարածաշրջանի, այսինքն, Հարավային Կովկասի ավելի ընդլայնված շրջանակում: Նշեմ նաեւ, որ Թուրքիան նույնպես դիրքավորում է իրեն որպես կովկասյան երկիր: Թուրքիան ունի լուրջ պատճառներ Կովկասի ընդլայնված տարածաշրջանում ինտեգրման մասին խոսելու համար: Իսկ Իրանն առավել կապված է մերձավորարեւելյան, քան հարավկովկասյան տարածաշրջանային կառույցի հետ: Այս կտրվածքով Հարավային Կովկասը գտնվում է Իրանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ կեսճանապարհին: Եվ եթե բռնկվի իրանական ռազմագործողությունը, ապա մեր տարածաշրջանը վերջինիս մեջ կլինի շատ խոցելիորեն ներքաշված:

- Իսրայելում ԱՄՆ դեսպան Դենիել Շապիրոն վերջերս հայտարարել է, որ իր երկիրն ավարտել է իրանական միջուկային օբյեկտների դեմ ռազմական հարված հասցնելու ծրագրի մշակումը եւ պատրաստ է դրա իրականացմանը… 

- Ես մասնակցել եմ այն ռադիոկամրջին, որտեղ ռուսաստանյան փորձագետ Պավել Ֆելգենգաուերը կատարել է Իրանում պատերազմը սկսելու վերաբերյալ հերթական կանխագուշակումը: Շատ եմ կամենում հուսալ, որ նրա կանխատեսումը չիրականանա, որովհետեւ այն իսկապես աղետ կդառնա: Ոչ միայն Ֆելգենգաուերը, այլեւ մյուս փորձագետները կարծում են, որ Իրանում պատերազմի բռնկման դեպքում Ռուսաստանը կարող է Վրաստանի տարածքով ինչ-որ միջանցք ստանալ: Միջանցքները կարող են անցնել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով. հյուսիսից հարավ տեղափոխվելու են ինչ-ինչ՝ նախ եւ առաջ՝ ռազմական բեռներ: Դա կարող է հանգեցնել մեր երկրներում ահաբեկչությունների ծավալմանը, եւ հարավկովկասյան երկրները դրան ոչինչ հակադրել չեն կարողանա, քանի որ այստեղ հատվելու են գերտերությունների շահերը, իսկ մեր տարածաշրջանն ի վիճակի չէ ցուցաբերել դրանց որեւէ դիմակայություն: Բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ամենին գործը չի հասնելու:

- Մերձավոր Արեւելքի մյուս երկրում` Սիրիայում, համեմատաբար երկար ժամանակ ընթանում է իշխանության եւ ընդդիմության կարծր դիմակայություն: Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ընդդիմադիր ուժերը վաղուց ի վեր իրենց կառավարություններին «արաբական գարուն» են կանխագուշակում: Որքանո՞վ իրական է Հարավային Կովկասի երկրներում սիրիական սցենարի իրականացումը: 

- «Արաբական գարունը» որոշակիորեն տարբեր երեւույթ է: Բայց, իհարկե, տարածաշրջանային ազդեցությունն առկա է, անգամ կարելի է խոսել «արաբական գարնան» Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու մասին:

Սիրիայում առկա իրավիճակը շատ լարված է. նախագահ Բաշար Ասադի բռնարար վարչակարգը միջազգային հանրության կողմից չի արժանանում համապատասխան հակազդեցության. նրա վրա արդյունավետ ճնշում գործադրել չի հաջողվում: Դրա հետեւանքով Սիրիայում իրադարձությունները շատ ողբերգաբար են զարգանում եւ դրանց վերջը դեռ չի երեւում:

Վրաստանում, օրինակ, իրավիճակն, այնուամենայնիվ, որոշվում է տեղական գործընթացներով: Մոտենում են խորհրդարանական ընտրություններ, եւ հանրային աշխուժությունը հիմնականում հենց դրանց շուրջ է կենտրոնացած:

Ադրբեջանում եւ Հայաստանում իրավիճակը չափազանց լարված է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատճառով: Չի բացառվում, որ այն կարող է վերահսկողությունից  դուրս գալ: Կարծում եմ, որ իրանական գործողության մեկնարկի դեպքում ղարաբաղյան հակամարտության հետ կապված մեր տարածաշրջանը կարող է բախվել լուրջ հետեւանքների:

- Արդյո՞ք Դուք կարծում եք, որ Իրանին զուգահեռ պատերազմ կարող է բռնկվել նաեւ Լեռնային Ղարաբաղում: 

- Ո’չ, բայց իրանական իրադարձություններն այս կամ այն կերպ կազդեն իրավիճակի վրա: Այսինքն, իրանական խնդրից կարող են ճյուղավորվել նոր զարգացումներ` ղարաբաղյան գործընթացի նոր դինամիկայի ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այդ դեպքում պատերազմը հնարավոր է: Ընդհակառակը` շատ լուրջ հարակից ռազմական խնդրի առջեւ գերտերությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու այն բանին, որ կովկասյան երկրներն, իրավիճակից օգտվելով, չսկսեն լուծել իրենց միջպետական կամ ներքին հակամարտությունները: Այս ամենի վրա խիստ արգելք է դրվելու: Այսինքն, դու ստիպված կլինես կատարել քո պարտավորություններն այն դաշինքի հանդեպ, որի կողմն ես բռնել:

- Արդյո՞ք այս դեպքում կարելի է ասել, որ Իրանի դեմ պատերազմը կդառնա Հարավային Կովկասում խաղաղության յուրօրինակ երաշխիք: 

- Արեւմուտքը շահագրգռված չէ անորոշության առջեւ հայտնվել եւ Ռուսաստանի համաձայնությամբ կովկասյան երկրներից երաշխիքներ է պահանջելու: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ընդունելու են համաձայնեցված որոշումներ, իսկ մեր տարածաշրջանի երկրները հարկադրված են լինելու հարմարվել դրանց: Ինձ թվում է, որ այդպիսին է լինելու իրավիճակն իրանական ճգնաժամի առաջանալու պարագայում: Սակայն կանխատեսել իրադարձությունների զարգացումը շատ դժվար է, եւ ճգնաժամի դեպքում  դրանք որոշակի շրջանակներում պահելը բարդ կլինի: Ղարաբաղյան հակամարտությունն իրանական գործողության դեպքում նույնպես կարող է վերահսկողությունից դուրս գալ: Առկա է Կովկասում իրավիճակի ամբողջական ապակայունացման վտանգը: Այդ իսկ պատճառով ես ողջ ուժերով կմաղթեի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը չսկսվեր:

- Արդյո՞ք Իրանից եւ Սիրիայից դեպի Հարավային Կովկասի երկրներ փախստականների զանգվածային արտահոսքը կարող է նպաստել մեր տարածաշրջանում լարվածության աճին: Օրինակ, Սիրիայից մի քանի տասնյակ փախստական-մախաջիրներ արդեն բնակություն են հաստատել Աբխազիայում… 

- Իրանում բնակվում է շուրջ 18 միլիոն ադրբեջանցի, եւ որոշ փորձագետներ իրանական պատերազմի սկսվելու դեպքում, իրոք, կանխատեսում են նրանց զանգվածային արտահոսքն Ադրբեջանի ուղղությամբ: Այդ դեպքում Բաքուն կանգնելու է ահռելի թվով փախստականներ ընդունելու խնդրի առջեւ: Իսկ Աբխազիա մախաջիրների վերադարձի գործընթացն, ըստ իս, սահմանափակ է լինելու:

Ես հիշում եմ, թե ինչպես էին աբխազական իշխանությունները փորձում խթանել Թուրքիայից աբխազների զանգվածային հայրենադարձությունը, փոխադրել նրանց եւ բարելավել Աբխազիայի ժողովրդագրական իրավիճակը: Դա չի հաջողվել: Նախ՝ եկածներն անմիջապես առիթ ունեցան համեմատելու Աբխազիայում եւ Թուրքիայում առկա կենսապայմաններն ու գործարար միջավայրը, եւ այդ համեմատությունը բացարձակապես Սուխումիի օգտին չէր: Կարեւոր դեր է ունեցել նաեւ մտայնությունների տարբերությունը:

- Իսրայելն Ադրբեջանի հետ կնքել է 1.6 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի վերաբերյալ պայմանագիր: Նկատվում է նաեւ Վրաստանի ուղղությամբ Իսրայելի աշխուժացումը: Արդյո՞ք այս փաստը չի վկայում, որ Թել-Ավիվն այս կամ այն չափով  մտադիր է օգտագործել Հարավային Կովկասի տարածքն Իրանի դեմ իր դիմակայության մեջ: 

- Թվում է, թե մենք ունենք բնականոն հարաբերություններ, եւ Իսրայելը շահագրգռված է գործընկերներ ունենալ` ի դեմս Հարավային Կովկասի երկրների: Բայց մեր երկրներն այդ ուղղությամբ լուրջ պատասխան քայլերի չեն դիմում:  Օրինակ, Վրաստանի կողմից արձանագրվել են փաստեր, որոնք հարկադրեցին Թել-Ավիվին Թբիլիսիի հետ փոխհարաբերություններին ավելի զգուշորեն մոտենալ: Վրաստանում ձերբակալված իսրայելցի գործարարներ Ֆուքսի եւ Ֆրենկելի ազատման համար բանակցություններին մասնակցել է Իսրայելի համարյա ողջ ղեկավարությունը, անգամ` նախագահ Շիմոն Պերեսը: Հասկանալի չէ, թե Թբիլիսիի ինչին էր պետք ամեն ինչ բարդացնելը:

Բացի դրանից, Վրաստանի կողմից Իրանի հետ հարաբերությունների զարգացումը նույնպես ընկալվել է որպես Իսրայելին հասցեագրված յուրօրինակ ազդակ: Պարզվում է, որ Թբիլիսին մի կողմից Իսրայելի գործընկեր ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ մյուս կողմից՝ դիմում է Իրանի հետ հարաբերությունների մերձեցմանը:

Պատասխանելով Ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ Հարավային Կովկասում Իսրայելի հետ գործընկերությունն առանձնապես չի զարգանում: Վրաստանի մոտ նկատվում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկություն՝ ի հեճուկս այդ երկրի հետ ԱՄՆ ունեցած լարված հարաբերությունների: Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ ղեկավարությամբ ձեւավորվում է միջազգային դաշինք` Իրանի վրա վերջինիս միջուկային ծրագրի կապակցությամբ ներազդելու նպատակով:

- Ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ձեր կանխատեսումը: 

- Կարծում եմ, որ շատ բան է կախված նաեւ ԱՄՆ-ում նախագահական եւ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա ունենալու են համապարփակ ազդեցություն, մինչդեռ վրաստանյան ընտրություններն ազդեցություն են գործելու տարածաշրջանային մակարդակով: Եթե Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանում կրկին ստանա սահմանադրական մեծամասնություն, ապա վրաց հասարակության համար դա կլինի համբերության վերջին կաթիլը: Այսինքն, հասարակությունը դադարելու է հուսալ, որ մարդիկ, ինչպես ամեն մի կարգին երկրում, ի վիճակի են սահմանադրական ճանապարհով հասնել որեւէ փոփոխության: Ներկայիս իրավիճակը բնականոն չէ: Հասարակության մեջ առկա տեսակետների զանազանությունը շատ ավելի մեծ է, քան խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի թիվը: Իրավիճակը պահանջում է, որ խորհրդարանն ապահովի հասարակությունում առկա տրամադրությունների ադեկվատ արտացոլում, մինդեռ մեզ մոտ խորհրդարանը մեկ իշխող կուսակցության ամբիոնն է, ինչը, ցավոք, հիշեցնում է ԽՍՀՄ ժամանակները:

Վրաստանում մարդիկ ընտրությունների արդյունքներից, իրոք, քաղաքական փոփոխություններ են ակնկալում:  Եթե դրանք տեղի չունենան, ապա արդեն ընտրություններից հետո բողոքի շարժումն անխուսափելի կլինի:

Զրուցել է Իրակլի Չիխլաձեն