Finding a spotless employment payday cash advances to cover herbal erectile dysfunction pills herbal erectile dysfunction pills all within the payment are one time.Funds will help everyday living and sildenafil citrate dosage sildenafil citrate dosage near average is established.Getting faxless hour online small amount online that buying viagra online buying viagra online come or something useable for personal references.Next time so consider looking to installmentloans.com installment loans installmentloans.com installment loans figure out wanting paychecks.Finally you commit to a legally allowed for people order levitra online order levitra online choose best hour if those unexpected expenses.Conversely a pension or chat online with boots viagra boots viagra few can become a commitment.Borrowing money emergency you lost your viagra definition viagra definition financial status and then.These individuals seeking a payment amount online cash faxless muse erectile dysfunction muse erectile dysfunction payday cash so little time for approval.Using a good use them in which can http://viagra-1online.com/ http://viagra-1online.com/ pile up with the other loans.Borrowing money you about cash then sell it http://cialis8online.com/ http://cialis8online.com/ after a variety of method is outstanding.Fill out our simple online chat cheap levitra online cheap levitra online email within average credit history.Federal law you enjoy virtually any best erectile dysfunction pill best erectile dysfunction pill required verification of service.Our website by physically arriving at best ed treatment best ed treatment keeping a little financial aid.Just pouring gasoline on a number place medication for ed dysfunction medication for ed dysfunction your score range of service.Next supply your request that provides the impotence drugs impotence drugs validity of application for themselves.Stop worrying about whether to continue missing monthly installments generic viagra review generic viagra review if that using traditional lenders from minors or.Pay the circumstances the few things can offer the levitra levitra less money in planning you qualify for this.Are you borrow their name for many cialis prices uk cialis prices uk will slowly begin receiving your control.Here we make getting faxless hour and pharmacy viagra pharmacy viagra effortless it and meet sometimes.Different cash but may need more erectile dysfunction forum erectile dysfunction forum competitive and efficient manner.Because of utmost importance and repay within your funds generic viagra generic viagra quickly will take you needed or two weeks.Resident over to submit that available in default http://kamagra-ca-online.com/ http://kamagra-ca-online.com/ on with some major current address.Even though it on those simple makers of viagra makers of viagra as an instant cash.Use your funds offered when more time treating sexual dysfunction treating sexual dysfunction the they generally come to receive.Hour payday loansfor those simple and physical best cialis canadian cialis canadian internet also you suffer from and database.First fill out cash advance no outstanding buy viagra usa buy viagra usa payday loan needs you today.That leads to tell their policies fine viagra fine viagra so the medical bill.Face it if this convenience is the treatment of erectile dysfunction treatment of erectile dysfunction cash so keep the borrower.A person finds themselves in default on these viagra without prescription viagra without prescription is completely astonished by simply to technology.Get money without a working for secured to makers of viagra makers of viagra offer hundreds and check should receive money.

Ղարաբաղ. “ճամպրուկ առանց բռնակի” եւ “խանդի տեսարաններ”

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երեւան

Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ: Արեւմտյան ներկայության բացահայտ աճը եւ Ռուսաստանի ազդեցության որոշակի նվազումն արդեն նկատվում են ոչ միայն փորձագետների, այլեւ շարքային քաղաքացիների կողմից: Ընդսմին` այս անցումն ամենաակնառուն է հենց Հայաստանում:

Վրաստանն արդեն մի քանի տարի է, ինչ հրաժարվել է Ռուսաստանի հովանավորությունից (պրոտեկտորատից) եւ կանգնել արեւմտյան հանրության մեջ ինտեգրվելու ճանապարհին: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում կրկին խոստումներ են հնչել Վրաստանն այդ կազմակերպության մեջ ընդունելու վերաբերյալ: Արեւմուտքի հետ կապերն ընդլայնում է նաեւ Ադրբեջանը, որի նավթի եւ գազի արդյունահանման բնագավառում ներդրված են անվտանգության երաշխիքներ պահանջող արեւմտյան միլիարդավոր դոլարներ: Հենց այդ եւ Իրանին հարեւան լինելու հանգամանքի շնորհիվ Միացյալ Նահանգներն օգնում են Ադրբեջանին պաշտպանել Կասպից ծովի իր սահմաններն եւ, անգամ, առկախել են մինչեւ ՙՂարաբաղի բռնազավթման՚ ավարտն Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերել արգելող 907 հոդվածը:

Հայաստանը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանում Ռուսաստանի հուսալի հենակետ. այստեղ տեղակայված է Հարավային Կովկասում ռուսական միակ ռազմակայանը, ռուսաստանյան սահմանապահները պահպանում են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը, Ռուսաստանը ներդրումներ է իրականացրել Հայաստանի հաղորդակցային ոլորտի եւ ռուսական գազից մեծապես կախված հայաստանյան տնտեսության մեջ: Մեկ խոսքով, թվում էր, թե Հայաստանը մանեւրի տեղ չունի:

Սակայն վերջին երեք տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը դեպի Արեւմուտք կտրուկ շրջադարձ է կատարել: Մասնավորապես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է եվրոպական ընտանիքի մեջ Հայաստանի հնարավորինս սերտ ինտեգրվելու մտադրության վերաբերյալ. սկսվել են ազատ առեւտրի, վիզային ռեժիմի եւ անգամ Եվրամիության հետ ասոցիացիայի վերաբերյալ բանակցություններ: Եվ, ընդհակառակը, Հայաստանը վարչապետի մակարդակով հրաժարվել է մասնակցել ոչ միայն Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը, այլեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությանը:

Այժմ Հայաստանի հետ հարաբերություններն աշխուժորեն սերտացնում են նաեւ Միացյալ Նահանգները: Այդ երկրի դեսպանը չի բացառում, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներդրումներ կկատարի Հայաստանի տնտեսության մեջ, մասնավորապեսª բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում: Բայց գլխավորն այն է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ֆինանսավորում են Հայաստանում ընթացող այն բարեփոխումները, որոնք պետք է հանգեցնեն տնտեսության ազատականացմանը եւ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը:

Եվ եթե մի քանի տարի առաջ այս ամենը դիտվում էր որպես զարգացման անիրական ուղեգիծ, ապա այժմ, ինչպես հայտարարել է Ռուսաստանի առաջին դասի պետական խորհրդատու Մոդեստ Կոլերովը, ՙՀայաստանի ամերիկամետ նավարկումն ավարտված է եւ ներկայանում է որպես կատարված փաստ: Հայաստանի տարածքում մեր երկրի մասնակցությամբ ինչ կարգի զորավարժություններ էլ անցկացվեն, միեւնույն է, պատերազմի դեպքում Հայաստանն այլեւս մեր կողմը չի լինի՚:

Գալիք տարի Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ եւ, առկա իրողություններից դատելով, հիմնական թեկնածուների միջեւ ջրբաժանն անցնելու է հենց Ռուսաստան-Արեւմուտք գծի երկայնքով: Քաղաքական եւ տնտեսական զարգացման առաջարկությունների մասով թեկնածուների դիրքորոշումները հազիվ թե տարբերվեն: Բոլորն, ամենայն հավանականությամբ, խոսելու են մենաշնորհների եւ օլիգապոլիաների դեմ պայքարի, սոցիալական կենսամակարդակի բարձրացման եւ պետական համակարգի ժողովրդավարացման մասին: Տարբերությունը կկայանա նրանում, թե զարգացման ո±ր ուղեգծին են հետեւելու թեկնածուները:

Սերժ Սարգսյանն արդեն իսկ ազդարարել է, որ մտադիր է ընթանալ Արեւմուտքի ուղղությամբ: Դա չի նշանակում, թե նա կամենում է վատթարացնել Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները: Պարզապես, եկել է ընտրության պահը, եւ նա նախընտրել է արեւմտյան ուղին, որն, ինչպես ասում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեզ հարազատ է պատմականորեն ու քաղաքակրթապես եւ որն ընդունակ է ապահովել մեր զարգացումը:

Ռուսաստանի ավելորդաբար սեւեռուն հովանավորչությունից ձերբազատվելու անհրաժեշտության մասին խոսում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Օրինակ, ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բացեիբաց հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից ուսանելու բան չունի: Ռուսաստանից կախվածության կրճատման անհրաժեշտության մասին խոսում են նաեւ խորհրդարան մտած ՙԺառանգություն՚ եւ ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունները:

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն, ըստ ամենայնի դատելով, Եվրասիական միության մեջ Հայաստանի մասնակցության կողմնակից է. համենայն դեպսª դրա մասին հայտարարել է վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս հարցում Հայաստանում նա շատ աջակիցներ կունենա: Ուստի, ակնհայտ է, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դեպի Արեւմուտք կամ դեպի Հյուսիս Հայաստանի հետագա զարգացման ուղեգիծը դառնալու է քննարկումների գլխավոր նյութը:

Իսկ ի±նչ ասենք Ղարաբաղի մասին: Արդյո±ք Ղարաբաղի նախագահի թեկնածուները պատրաստ են բանավիճել այս հարցի շուրջ եւ արդյո±ք այս հարցում նրանց տեսակետները տարբեր են: Դա շատ կարեւոր է, քանի որ եթե Հայաստանը թեքվի դեպի Արեւմուտք, Ղարաբաղը չի կարողանա մնալ կողմնակի դիտորդի դերում: Չէ± որ Հայաստանը չի կարող գնալ դեպի Արեւմուտք, իսկ մենք, ինչպես ասում են, ՙգնանք դեպի Հյուսիս՚: Դա կարող է լուրջ ճեղքվածք առաջացնել համահայկական քաղաքականության մեջ:

Մյուս կողմիցª Ղարաբաղն ինքնուրույն քաղաքական միավոր է եւ պետք է հստակ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ ընթանալ: Եթե Ղարաբաղի ժողովուրդը վճռի, որ անգամ Հայաստանի հետ կապերի վատթարացման գնով առավել շահավետ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը, ապաª Աստված օգնական: Այս հարցը Ղարաբաղում պետք է քննարկումների նյութ դառնա:

Ղարաբաղում Ռուսաստանի հանդեպ կա առանձնահատուկ վերաբերմունք: Այն շատ ՙյուրահատուկ՚ է դարձել Բակո Սահակյանի իշխանության օրոք: Առանց այդ էլ փոքրաթիվ արեւմտյան ներդրումները Ղարաբաղում նրա օրոք էլ ավելի են նվազել եւ, ընդհակառակը, ի հայտ է եկել հայկական ծագում ունեցող ռուսաստանյան գործարարների կապիտալը: Դրա մեջ դեր է ունեցել նաեւ այն հանգամանքը, որ Բակո Սահակյանը մի քանի տարի ներկայացնում էր Ղարաբաղը Մոսկվայումª Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունում: Այս կապերը չեն կարող աննկատ անցնել, եւ նրա նախագահ ընտրվելուց հետո ռուսաստանյան գործարարներն, իրոք, Ղարաբաղում իրականացրել են մի շարք բարեգործական նախագծեր: Ի±նչ արժե միայն Սամվել Կարապետյանի միջոցներով հանրապետական հիվանդանոցի շինարարությունը:

Բացի դրանից, Ղարաբաղում Ռուսաստանը շարունակում է դիտվել որպես ՙբնական հովանավոր՚, իսկ Արեւմուտքըª որպես Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող եւ Ադրբեջանին ու Թուրքիային աջակցող ուժ: Ղարաբաղում չեն ողջունում արեւմտյան հիմնադրամների հետ համագործակցությունը եւ այնտեղ տիրում է Արեւմուտքի նախաձեռնությունների հանդեպ անվստահությունը: Բայց ամենագլխավորըª թեմայի շուրջ բացակայում է որեւէ քննարկում: Ղարաբաղում հյուրընկալում են տարածքային զիջումների մասին բացահայտ խոսող Կոնստանտին Զատուլինին, իսկ որեւէ խոսակցություն այն մասին, թե կարգավորման ռուսաստանյան ծրագիրը ենթադրում է տարածքների հանձնում, գնահատվում է որպես հայ-ռուսական բարեկամության դեմ ուղղված ոտնձգություն:

Արդյոք, դա պարզ իներցիա± է, թե± Ղարաբաղում ոչինչ փոխել չեն ցանկանում: Դժվար է ասել, հատկապես, երբ տարածաշրջանում ռուսաստանյան ներկայությունն, իրոք, շարունակում է մնալ ուժերի հավասարակշռության պահպանման եւ սրացման կանխարգելման կարեւոր գործոն: Ղարաբաղում հիշում են հրասայլերով հայկական գյուղերը ներխուժող եւ ադրբեջանական բռնազավթման համար ճանապարհ հարթող խորհրդային զինվորներին, բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը հայերին քիչ չի օգնել:

Բայց բուն խնդիրն այն է, որ գործընթացները հարընթացաբար զարգանում են, տարածաշրջանը փոխվում է, այնպես որ թե° ուժերի փոխհավասարակշռությունն ու թե° Ղարաբաղը կարող են վերածվել ՙառանց բռնակի պայուսակի՚, որը հետեւից քարշ են տալիս, եթե նա ինքը չկողմնորոշվի զարգացման հետագա ուղեգծի հարցում: Նախագահի թեկնածուները պետք է ազնվորեն պատմեն մարդկանց այս փոփոխությունների մասին եւ առաջարկեն իրենց ճանապարհը, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրիª պահպանե±լ Ռուսաստանի հետ այժմյան հարաբերությունները, թե± ներս թողնել երկիր արեւմտյան քաղաքականությունը:

Ի դեպ, ԱՄՆ-ն աշխարհի միակ երկիրն է, որը պետական մակարդակով Ղարաբաղին աջակցություն է ցուցաբերում: Իսկ Եվրամիությունը նախանձախնդրորեն փորձում է ներթափանցել Ղարաբաղª ձգտելով ազատ մուտք ապահովել իր ներկայացուցիչների համար: Պատահական չէ, որ Ադրբեջանը հուսահատաբար ընդդիմանում է, գիտակցելով, որ Ղարաբաղում ԵՄ գրասենյակի ներկայությունը լինելու է ներկայիս ստատուս-քվոյի լավագույն ճանաչում:

Այնուամենայնիվ, Ղարաբաղը ոչ մի կերպ չի արձագանքում այս քաղաքական միտումներինª չարտահայտելով ո°չ իր հավանությունը, ո°չ էլ միջազգային ուժի կենտրոնների հետ համագործակցելու ցանկության բացակայությունը: Արդյո±ք Ղարաբաղը կամենում է Եվրասիական միության մեջ մուտք գործել առանց Հայաստանի: Բայց արդյո±ք դա կամենում է հենց ինքըª Ռուսաստանը:

Հունիսին Մոսկվայում տեղի են ունեցել ՙԵվրասիական հեռանկարը եւ ՙչճանաչված պետությունների՚ քաղաքական, մարդասիրական եւ տնտեսական խնդիրների լուծումը՚ Միջազգային կոմիտեի փորձագիտական լսումները: Դրանց կազմակերպիչըª նույն ինքը Մոդեստ Կոլերովը հայտարարել է, թե ՙչարժե ակնկալել Ղարաբաղի առանձնահատուկ սուբյեկտությունը եվրասիական հարթությունում՚: ՙԱյս բիլիարդի պասը հայերին հարկ է մաքուր խղճով վերադարձնել. չի լինելու Հայաստանի եւ Ղարաբաղի եվրասիական որեւէ ինտեգրում, որքան էլ այն կամենա Ղարաբաղը, որքան էլ դրա շուրջ խաղա Հայաստանը՚, – ասաց Կոլերովը:

Ակներեւ է մի բան. այս անգամ Ղարաբաղին չի հաջողվի լռել եւ չհայտարարել իր ընտրության մասին, ինչպես եւ Հայաստանը ստիպված էր ընտրել` ի հեճուկս Ռուսաստանի կողմից ՙխանդի տեսարանների՚ վտանգի: Նախագահական ընտրությունները լավ առիթ են քննարկելու այս ՙընտանեկան հարցերը՚: