Ես պետական պաշտոնյայի եւ բիզնեսի արանքում դնելու եմ հսկայական պատ

Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու
Արկադի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ 


-Պարոն Սողոմոնյան, ինչպե՟ս եք գնահատում գործող նախագահ Բ.Սահակյանի պաշտոնավարման 5 տարիները:

-Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման հինգ տարիները պետք է առաջին հերթին գնահատի մեր ժողովուրդը, քանի որ ինքը ժողովրդի կողմից ընտրված նախագահն է: Երկրորդ` գտնում եմ, որ քանի որ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է իր առաջադրման հիմքերի մասին` միանշանակ կարելի է եզրակացնել, որ դեռեւս կան ծրագրեր, որոնք չեն իրականացվել, կյանքի չեն կոչվել, հետեւաբար առաջադրումից հետո որոշել է կիսատ թողած ծրագրերը իրականություն դարձնել: Եղել են բազմաբնույթ, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, իհարկե` եղել են նաեւ չկատարված ծրագրեր: Քանի որ նույնպես ինքնաառաջադրվել եմ որպես թեկնածու, հետեւաբար կան այնպիսի ռազմավարական ուղղություններ, որ մեր տեսակետների մեջ առկա են լինելու տարբերություններ: Ես ունեմ իմ մոտեցումները ռազմավարական ուղղությունների եւ խնդիրների լուծման իմ ուղիները: Քանի որ ես էլ եմ գրանցվել որպես թեկնածու, հետեւաբար հանդիսանալու եմ բոլոր թեկնածուների համար մրցակից, այլընտրանք եւ ներկայացնելու եմ իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, եւ տեսնելու եք այդ տարբերությունները:

-ԼՂՀ երկրորդ նախագահ Ա.Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին Դուք եղել եք ԱԺ Վերահսկիչ պալատի ղեկավար եւ, բնականաբար, ստուգումներ եք անցկացրել պետական ամենատարբեր հիմնարկներում ու գերատեսչություններում: Եթե համեմատելու լինեք այն տարիների հետ, ապա արդյո՟ք ԼՂՀ երրորդ նախագահ Բ. Սահակյանի օրոք ավելի արդյունավետ են ծախսվել պետական միջոցները ու ծառայել բուն նպատակին, թե՟ ընդհակառակը:

-Ես եղել եմ ՎՊ առաջին նախագահը` 2002-2005թթ., անց ենք կացրել 30-ից ավելի ստուգումներ, հայտնաբերել մի շարք խախտումներ, ֆինանսական միջոցների ոչ այդունավետ, ոչ նպատակային ծախսերի դեպքեր: Ինչ վերաբերում է երրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, ապա, բնական է, որպեսզի ես տամ օբյեկտիվ պատասխան` հիմա էլ պետք է ղեկավարեի Վերահսկիչ պալատը: Հարցի երկրորդ մասն ունի այլ հասցեատեր, քանի որ ես չեմ գլխավորում ՎՊ-ն: Ուստի իմ պատասխանները կլինեն սուբյեկտիվ:
-Ի՟նչ սկզբունքային տարաձայնություններ ունեք գործող իշխանության հետ:

-Ես գործող իշխանությունների հետ ոչ մի սկզբունքային, անհատական տարաձայնություններ չունեմ: Իմ կարծիքով, բոլոր առաջադրված թեկնածուները պետք է ոչ թե անձնապես մրցակցեն, այլ` ծրագրային հիմնադրույթների շուրջ, այսինքն` բանավեճը պետք է լինի մտքերի, գաղափարների, ապագայի նկատմամբ մեր ունեցած պատկերացումների շուրջ: Իհարկե, անձնական հարաբերություններից վեր կդնեի թեկնածուի անցած ճանապարհը, նրա ինքնակենսագրությունը եւ այն բոլոր առանցքային պաշտոնները, որոնք նա զբաղեցրել է վերջին քսան տարիների ընթացքում: Ավելի շուտ ես կնշեի ոչ թե տարաձայնությունների, այլ ծրագրային տարբերությունների մասին: Իրոք, դրանք կան, մասնավորապես գիտակրթական համակարգի խնդիրների լուծման, առողջապահության համակարգի, մեր երկրի ազգային, պարենային անվտանգության, ինչու չէ` քաղաքական համակարգի արդիականացման, կառավարման նորարարական ոճերի, ինչպես նաեւ ամենակարեւորըª մեր երկրի միջազգային ճանաչման եւ նրա անվտանգության վերաբերյալ: Ես ուզում եմ, որ մեր երկրում կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ առաջ մղվեն ոչ թե անձերը, այլ հստակ մշակված տակտիկական եւ ռազմավարական ծրագրերը, ինչպես նաեւ կայուն գործող օրենքները: Երկիրը պետք է առաջնորդվի այդ համակարգով:

-Ունենալով խորհրդարանական գործունեության բավականին հարուստ փորձ` Դուք, միեւնույն ժամանակ, գործադիր իշխանությունում չեք դրսեւորվել: Արդյո՟ք սպառած եք համարում Ձեր առաքելությունը ներկայացուցչական մարմնում, եւ ի՟նչն է Ձեզ վստահություն ներշնչել նախագահի պաշտոնում հաջող գործունեություն ծավալելու հարցում:

-Ճիշտ եք նկատել, որ ես խորհրդարանական գործունեության բավականին հարուստ փորձ ունեմ. եղել եմ ԼՂՀ երկրորդ, երրորդ եւ չորրորդ գումարումների Ազային ժողովի պատգամավոր, ղեկավարել եմ սոցիալական հարցերի հանձնաժողովը, եղել եմ ՎՊ առաջին նախագահը, պատերազմի ծանր օրերին գլխավորել եմ Ղարաբաղի հակաօդային պաշտպանության վարչության շտաբը, եղել եմ վարչության շտաբի առաջին պետը, այնուհետեւ իմ լիազորությունների ավարտից հետո տեղափոխվել եմ գիտակրթական համակարգ, այժմ զբաղեցնում եմ Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը: Սա է իմ ամբողջ գործունեությունը, իմ խորհրդարանական գործունեության ժամանակը, եթե տարիներով հաշվենք, մոտավորապես կազմում է 13 տարի: Երբ գլխավորում էին սոցիալական ոլորտի հանձնաժողովը` ներկայացրել եմ 40-ից ավելի օրենքների նախագծեր, որոնք այժմ գործում են, կառանձնացնեի զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին, կրթության մասին, վետերանների պատվովճարների մասին եւ մի շարք առանցքային, մայր օրենքներ, որոնք մինչեւ հիմա գործում են: Սպառա՟ծ եմ համարում իմ առաքելությունը ներկայացուցչական առումով, թե՟ ոչ. իհարկե` ոչ: Ես իմ կամքից անկախ դարձել եմ պրոֆեսիոնալ պատգամավոր եւ չի բացառվում, որ առաջիկա տարիների ընթացքում նաեւ ես իմ օրենսդրական գործունեությունն իրականացնեմ Ազգային ժողովում: Գտնում եմ, որ ԱԺ-ն պետք է լինի պրոֆեսիոնալ, որպեսզի յուրաքանչյուր պատգամավոր լինի անկախ եւ մեր երկրի տարբեր բնագավառների, բնակչությանը հուզող ցանկացած հարցի տա օրենսդրական լուծում:

Նախագահի պաշտոնում առաջադրվելու ներշնչանքի վերաբերյալ: Ճիշտն ասած, տարբեր ժամանակներում եղել են տարբեր առաջարկներ` գործադիր իշխանությունում աշխատելու, բայց ինձ համար այն ժամանակ հոգեհարազատ էր օրենսդիր մարմնում իմ աշխատանքը, որովհետեւ դա մասշտաբային բնագավառ էի համարում եւ գտնում, որ երկրում ոչ թե տնտեսությունը պետք իր ետեւից տանի քաղաքականությունը, այլ հստակ մշակված ռազմավարական քաղաքականությունը պետք է իր ետեւից տանի տնտեսությունը: Ես մինչեւ հիմա էլ գտնում եմ, որ կառավարությունը միշտ էլ պետք է խորհրդարանի առաջ հաշվետու լինի, խորհրդարանն ունենա լուրջ վերահսկողական ֆունկցիաներ, որպեսզի մեր պետական բյուջեի ամեն մի լուման ծախսվի նպատակային եւ արդյունավետ:

Առաջադրվելու հիմքն առաջին հերթին իրավականն է, որ տալիս է սահմանադրության 62-րդ հոդվածը: Նաեւ իմ անցած ճանապարհն է ինձ հիմք տալիս: Երկու ամսից լրանում է իմ 50-ամյակը, եւ ես կես դար է, ինչ Ղարաբաղում ծնվել ու ապրում եմ, իրականացրել եմ պետական գործունեություն, մեր անկախության քսան տարիների ընթացքում, ինչպես նշել եմ, զբաղեցրել եմ լուրջ, առանցքային պաշտոններ եւ իմ խորհրդարանական փորձը, կենսագրությունը, գիտակրթական մակարդակը, գիտական աստիճանը, տարբեր բնագավառներում մասշտաբային խնդիրների վերաբերյալ իմ մոտեցումները հիմք են տալիս առաջադրվեմ եւ իրականացնեմ նախընտրական ծրագրի դրույթները: Իմ սկզբունքը միշտ եղել է ազնվությունը, արդարությունը, սոցիալական արդարությունը, մարդկանց ազատությունը, համերաշխությունը եւ օրենքի գերակայությունը: Գտնում եմ, որ մենք ունենք այն ուժերը, որ կարող ենք ներդնել միասին կառուցելու համար բարգավաճ Արցախ:

-Դուք կուսակցության ղեկավար եք, բայց նախագահական ընտրություններում ինքնաառաջադրվել եք: Ինչու՟մն է բանը` չկա՟ Ձեր ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ինչու՟ հնարավոր չեղավ ապահովել կուսակցության բնականոն գործունեությունը:


-Այո, ես հիմնադրել եմ Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ժողովել եմ համագումար, որտեղ հրավիրվել էին բոլոր շրջաններից եւ որի ընթացքում հստակ մշակված կանոնադրություն ենք ներկայացրել: Այն ժամանակ խնդիր էի դրել ուսումնասիրելու աշխարհի բոլոր կուսակցությունների փորձը, ցանկացել եմ եվրոպական իմ գործընկերների փորձը, գիտելիքները, ինչու չէ` նաեւ ծրագրերը ներդնել Արցախում, մասնավորապես Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Շվեդիայի եւ այլն: Այդ կուսակցությունը գործել է մինչեւ 2005 թվականը: Երբ քննարկումներ են եղել մեր երկրի քաղաքացիական հասարակության հետագա բարելավման եւ զարգացման ուղղությամբ, ինձ առաջարկել են կուսակցությունը միացնել, եւ ես ընդունել եմ առաջարկը: Այն ժամանակ քննարկել ենք ԺԱՄ-ի հետ միաձուլվելու հարցը, եւ իրենց համագումարի նախօրեին հանդես ենք եկել հայտարարությամբ, որ միաձուլվում ենք, այսինքն` միաձուլման արդյունքում ձեւավորվել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

-Եթե ԱԺԿ-ից եք, ապա ո՟րն է տրամաբանությունը, որ ԱԺԿ-ն սատարում է ոչ թե իր ներկայացուցչին, այլ գործող նախագահին:

-Դրանից հետո` 2010 թվականին, երբ ավարտվել են իմ պատգամավորական լիազորությունները (երրորդ անգամ համամասնական կարգով էի դարձել ԱԺ պատգամավոր), խորհրդարանական ընտրությունների օրը, ունենալով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքեր, մի շարք տարաձայնություններ կուսակցության հետագա գործունեության, ծրագրային հիմնադրույթների, թեկուզ կանոնադրական պահանջների վերաբերյալ, ես իմ մեջ որոշում եմ կայացրել, որ այլեւ մեր ճանապարհները խաչվում են եւ ես 2010 թվականի մայիսին որոշել եմ, որ այլեւս ԱԺԿ-ի հետ անելիք չունեմ: Այդ օրվանից անկուսակցական եմ, հետեւաբար բնական է, որ ինքնաառաջադրվել եմ որպես անկուսակցական եւ նման կուսակցության կարիք չեմ զգում, որ հայտարարությամբ հանդես գա: Ավելի լավ է, որ նմանատիպ կուսակցությունները, որ հինգ տարի առաջ հայտարարել են պաշտպանել գործող նախագահին, հիմա դուրս գան եւ հայտարարեն այն թերությունների, չիրականացված աշխատանքների մասին, որոնք չեն կատարել` դա իրենց խնդիրն է, պարզապես ես այստեղ մի ՙբայց՚ եմ տեսնում: Շատ ենք խոսում երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման, կուսակցությունների դերի, քաղաքական համակարգի զարգացման վերաբերյալ: Գտնում եմ, որ հիմա պետք է ավելի թեժ պայքար ընթանար, քան տաս տարի առաջ: Ցանկալի կլիներ, որ Ղարաբաղում գրանցված բոլոր կուսակցություններն առաջադրեին իրենց թեկնածուներին: Թեկուզեւ Դաշնակցությունը, որը քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, նախագահի թեկնածու նույնպես, միշտ էլ հայտարարում է մեկ այլ թեկնածուին պաշտպանելու մասին: Եվ ոչ միայն ՀՅԴ-ն, թեկուզ ԱԺԿ-ն, ՙԱզատ Հայրենիքը՚: Եթե առաջադրեին իրենց թեկնածուներին` մեզ հետ ռեալ պայքարի մեջ կմտնեին, այդ դեպքում կգտնեմ, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը կայացման փուլում է:
-Նախընտրական այս օրերին հանրությունում շրջանառության մեջ են, այսպես կոչված, ֆոնային կամ դրածո թեկնածուների մասին զրույցներ: Որքանո՟վ եք հիմնավորված համարում նման զրույցները եւ որքանո՟վ են լուրջ Ձեր նպատակները:


-Ես էլ եմ նման տեղեկություններ ստանում, բայց ասեմ, որ այն մարդկանց, ովքեր շրջանառում են նման լուրերը, ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ նրանք չունեն ոչ իրավական, ոչ բարոյական ռեալ հիմքեր նման արտահայտություններ անելու համար: Ես իմ մասով ասեմ` իմ անցած ճանապարհը լրիվ հիմք է տալիս եզրակացնելու, որ կյանքում միշտ եղել եմ սկզբունքային, ռեալիստ եւ միշտ էլ զբաղեցրել եմ պետական առանցքային պաշտոններ: Ի դեպ, նշեմ, որ երկրորդ նախագահի օրոք` 2000 թվականին, երբ Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքում հաղթել եմ, այն ժամանակ ամբողջ ԺԱՄ հասարակական-քաղաքական կազմակերպությունն աշխատում էր իմ դեմ, աշխատում էր պետական ռեսուրսը, բայց ընտրության արդյունքում ես եմ հաղթել: Այդ հաղթանակից հետո մեկ տարի ես չեմ աշխատել իմ սկզբունքների պատճառով: Եթե սկզբունքներից զուրկ լինեի, ապա մնացածի նման ինձ էլ ցուցակով մի տեղ կառաջարկեին: Դրանից հետո զգալով ռեալ իրավիճակը, օբյեկտիվ հիմքերը, առաջարկել են առաջադրվել ՎՊ նախագահի պաշտոնում, եւ համաձայնությունս տվել եմ, որովհետեւ ասել ենª շատ թեկնածուների մեջ միայն դու կարող ես կառույցը ձեւավորել եւ լիարժեք գործունեություն ծավալել:

Ես արդարացրել եմ սպասելիքները: Իմ լիազորություններն ավարտվելուց հետո` 2010թ., ոչ ոք առաջարկ չի արել, ես իմ սկզբունքները չեմ փոխել եւ կարգախոսը նույնպեսª ազատություն, արդարություն, համերաշխություն, օրենք: Շուրջ մեկ տարուց ավելի դարձյալ չեմ աշխատել իմª սկզբունքների պատճառով, չնայած իմ գիտելիքներն ու տարիների փորձը կարելի էր օգտագործել: Երբ առաջարկ էր եղել Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնը` ես որոշում եմ կայացրել, որ մի առ ժամանակ քաղաքականությամբ չեմ զբաղվելու, այլ միայն գիտակրթական աշխատանքներով: Ես չեմ կարող որեւէ մեկի պատվերը կատարել, դա իմ կենսագրության մեջ չի նստած: Ուղղակի գտնում եմ, որ յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ: Ես որոշել եմ, որ պետք է առաջադրվեմ ու գնալու եմ պայքարի մինչեւ վերջ: Նպատակ եմ դրել ոչ թե աթոռ զբաղեցնելու, պաշտոն ստանալու, այլ իրականացնելու այն ծրագրերը, որոնք զգում եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է իրականացվեն:

Ես գտնում եմ, որ քաղաքական պայքար չի լինելու, լինելու է քաղաքացիական ընտրություն, եւ թող ժողովուրդը որոշիª ում է տալու քվեն: Բերեմ մի օրինակª կրթության վճարովի համակարգը ավերել է մեր ուսման որակն ու համբավը, այն ներսից կազմաքանդել է կրթական համակարգը: Ես առաջարկում եմ ուսումնագիտական համակարգում ուսման վճարովի համակարգը հիմնովին հանել` 2013 ուսումնական տարուց սկսած: Նույնն առաջարկում եմ առողջապահության համակարգում. մեր երկում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը պետք է լինեն լրիվ անվճար: Ինչո±ւ պատերազմի ժամանակ մենք վերջին կոպեկը հայթայթում էինք, փրկում մարդկանց կյանքը, իսկ խաղաղ պայմաններում, այսպես կոչված, սառած պատերազմի ժամանակաշրջանում, գումարի պատճառով պետք է կորուստներ տանք: Գտնում եմ, որ պետությունը պարտավոր է մարդկանց կյանքի համար ստեղծել անվճար, նորմալ պայմաններ: Առաջին քայլերից մեկը լինելու է այն, որ ստեղծելու եմ նախագահի վերահսկողական ծառայություն, որն օպերատիվ վերահսկելու է գործադիր իշխանության բոլոր ոլորտները: ՎՊ-ն արտաքին վերահսկողություն է իրականացնում, իսկ նախագահինը` օպերատիվ:

-Արցախում այսօր չկա քաղաքական ընդդիմություն, ինչը բացատրվում է արցախյան ժողովրդավարության յուրօրինակ մոդելով: Արդյո՟ք աշխարհի համար ընկալելի է դասական ժողովրդավարությունից էապես տարբերվող մոդելը: ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում որքանո՟վ պահանջված կլինի ընդդիմության առկայությունը: Թե՟ Դուք էլ կուզենայիք միասնական թեկնածու լինել հետագա ընտրություններում:

-Ես չէի ցանկանա միասնական թեկնածու լինել եւ սկզբից էլ հայտարարել եմ, որ ոչ մի կուսակցության կարիքը չեմ զգում ու չեմ էլ ուզում որեւէ մեկը հայտարարի ինձ պաշտպանելու մասին: Գտնում եմ, որ ընտրությունը լինելու է քաղաքացիական, եւ հնարավորություն պիտի տրվի ազատ, արդար ընտրության: Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, ապա դա քաղաքական կուսակցությունների մեղքն է: Ես չեմ ընդունում այն, որ մի կուսակցություն երկրորդ նախագահի օրոք եղել է ընդդիմություն, երրորդ նախագահի ժամանակ դարձել պետականամետ: Հիմա եթե նրանց պաշտոններից հանեն` նորից ընդդիմություն են դառնալու: Ընդդիմությունը եւ պետականամետությունը պայմանական կատեգորիա եմ համարում: Ես ինքս իմ մեջ չեմ տեսնում, թե մինչեւ որտեղ եմ ընդդիմություն, մինչեւ որտեղ դիմություն: Կարող է հարց լինի, որ իմ կարծիքը գործող իշխանությունների կարծիքից տարբերվի, բնականաբարª այդ հարցի լուծման հետ կապված ես ընդդիմադիր կլինեմ: Ընդդիմությունը նրա համար չէ, որ սեւացնի, այլ նրա, որ միշտ ներկայացնի այլընտրանքային ծրագրեր: Ընդդիմությունը մեր հասարակության մտքի գեներատորը պետք է լինի, շարժիչ ուժը: Նա պիտի իր ետեւից քաշի հասարակության զարգացման վեկտորը: Եթե նա չի խոսում, ուղղակի հայտարարում է, որ ընդդիմություն է եւ ծրագիր չի ներկայացնում, դա մեռյալ կառույց է:

Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, ապա այստեղ էլ եմ տեսնում պարադոքսալ մոտեցում` չեն կարող լիբերալ հայացքներ ունեցողները եւ սոցիալիստական ձախ կենտրոնամետ ուժերը միասին նույն ծրագրերը կատարել: Ես առաջարկում եմ անվճար համակարգ, իրենք` վճարովի, նրանք տեսնում են տնտեսության զարգացման լիբերալ ուղղվածություն, ես` սոցիալ-դեմոկրատական: Ես գտնում եմ, որ բոլոր ռազմավարական ուղղություններում պետությունը պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա, քանի որ եթե պետությունը դիտորդի դերում է հանդես գալիս` այդ պետությունը կործանվում է: Հետեւաբար, նմանատիպ խնդիրների լուծման ժամանակ ես առաջարկում եմ, որ կուսակցությունները ոչ թե լոկ հայտարարություններով զբաղվեն, այլ կոնկրետ խնդիրներ դնեն, ինչու չէ` ներկայացնեն այն բացերը, սխալ նշանակումները, որ կատարվել են եւ իրենց կարծիքը հստակ ասեն: Ես դա եմ համարում իդեալական մոդել: Ես բացելու եմ քաղաքական զարգացման հետագա բոլոր ճանապարհները, նպաստելու եմ, որպեսզի մեր երկրում այլակարծությունը լինի առաջնակարգ տեղում, մարդիկ չվախենան, ազատ արտահայտեն իրենց մտքերը, եթե մարդը ազատ չէ, չի կարող կարծիք արտահայտել, ստեղծագործել եւ այլն: Մեր երկիրը փոքր է, այստեղ պետք է գերիշխի սոցիական արդարությունը:

-Ինչպե՟ս եք գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Եւ ի՟նչ կարծիքի եք Մինսկի խմբի գործունեության մասին:

-Կարելի է հարաբերական գնահատական տալ: Իհարկե, բանակցություններն ընթանում են, Ղարաբաղը դրանցից ֆորմալ է դուրս մնացել, բայց իրականում Ղարաբաղի ղեկավարությունը տեղյակ է բոլոր մանրամասներին: Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ կասեի, որ այդ շրջանակներում պետք է շարունակվեն բանակցությունները: Ընդհանրապես, ցանկացած միջազգային կառույց` լինի Մինսկի խումբ, թե ՄԱԿ, Եվրախորհուրդ եւ այլն, ինչ էլ լինի` նրանք միջնորդի դերում են հանդես գալիս: Նրանք վճռական խոսք չեն ասում, այլ առաջարկում են պայմաններ: Ես գտնում եմ, որ մինչեւ Ղարաբաղի իշխանությունները Ադրբեջանի հետ չնստեն դեմ առ դեմ ու չքննարկեն հարցը` այն լուծում չի ունենա: Ինչ վերաբերում է առաջիկա 5 տարիների ընթացքում հարցի վերջնական լուծմանը, ապա պետք է ասեմ, որ նման բան չի լինի, բայց կարեւորն այն է, որ կարելի է ԵԱՀԿ հովանու ներքո հասնել նրան, որպեսզի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի երկարատեւ խաղաղության պայմանագիր: Ադրբեջանն այսօր այնպես է իրեն պահում, իբր ինքն է հաղթանակել, բայց նա խեղաթյուրված, ստրկացած վիճակում է: Ես գտնում եմ, որ նախագահը պետք է լինի սահմանադրության, մեր պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության երաշխավոր: Առաջիկա հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր ընտրված նախագահ պետք է առաջինը` թույլ չտա պատերազմի վերսկսում, երկրորդ` թույլ չտա, որ գոնե մեկ մետր հողի հարց քննարկվի, դա բանակցության թեմա չէ:

-Ըստ Ձեզ, պաշտոնական Ստեփանակերտն ամեն ինչ անու՟մ է բանակցային գործընթացին լիիրավ մասնակցության համար£ Ընտրվելու պարագայում ի՟նչ քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ:

-Այստեղ պետք է ցավով նշել, որ միայն պաշտոնական Ստեփանակերտից չէ դա կախված: Գիտեք, որ հարցի քննարկմանն այսօր ընդգրկված են աշխարհի խոշորագույն կենտրոնները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, մեր տարածաշրջանը գտնվում է աշխարհի հզոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում: Մենք պետք է մեր արտաքին քաղաքականության մեջ լինենք նախաձեռնող, ակտիվ եւ պաշտպանենք դիվանագիտական ոլորտում այն ամենը, ինչ ձեռք ենք բերել պատերազմի արդյունքում: Հաղթանակած ժողովուրդը պարտավոր է ապրել բարեկեցիկ, հաղթանակած ոգով, ապագայի նկատմամբ ունեցած հավատով:

որպեսզի նա օրենքի հետ պրոբլեմներ չունենա: Մարդու իրավունքները համարում եմ անօտարելի եւ բոլոր պայմանները ստեղծելու եմ, որպեսզի մարդ ապրի ոչ միայն ազատ, այլ նրա իրավունքները լինեն հստակ պաշտպանված: Դրա համար առաջարկելու եմ անկախ դատական համակարգ:

Այսօր որոշ շրջանակներում կարծես թե տիրում է վախի մթնոլորտ, բայց երբ հարցնում ես, թե ինչից են վախենում` իրենք էլ չեն իմանում: Իրենք իրենց մեջ կոմպլեքսներ են սարքում: Ես չեմ կարող ասել, որ մարդ կարծիք հայտնելու համար կարող է աշխատանքից ազատվել, բայց մենք դեռեւս այս ոլորտում միջազգային չափանիշներից հեռու ենք:

-Ընտրվելու դեպքում որո՟նք են լինելու Ձեր առաջին երեք քայլերը:

-Բնական է, որ ընտրված նախագահը Սահմանադրության համաձայն ԱԺ-ում, հատուկ նիստում ժողովրդին տալիս է երդում: Իմ պաշտոնը ստանձնելու օրը առաջին հերթին պահանջելու եմ կառավարության հրաժարականը, երկրորդը` ԱԺ եմ ներկայացնելու նոր վարչապետի թեկնածություն, կառավարության կազմի վերաբերյալ առաջարկություն` մինչ այդ առաջարկելու եմ նաեւ փոխել կառավարության կառուցվածքը` գնալով օպտիմալացման տարբերակի: Իմ կարծիքով, շատ նախարարություններ պետք է միավորվեն: Երրորդ քայլը լինելու է Ազգային ժողովի ցրումը եւ արտահերթ ընտրությունների հայտարարումը` մինչ այդ օրենսդրական փափոխություն կատարելով, որ Ազգային ժողովը դառնա պրոֆեսիոնալ մշտական գործող եւ առաջարկելու եմ պատգամավորների թիվը կրճատել երկու անգամª 17 պատգամավորի թվակազմով:
-Ի՟նչ կարծիքի եք Ձեր մրցակիցների մասին եւ ինչպե՟ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Բոլորին ճանաչում եմ, գիտեմ նրանց ծառայությունները, անցած ճանապարհը, գործունեության ոլորտները: Մարդկային առումով բոլորի հանդեպ տրամադրված եմ գերազանց, բայց քանի որ մրցակիցներ ենք` գնալու է պայքար մեր ծրագրերի միջեւ: Թե ինչպես եմ գնահատում իմ շանսերը, դա պետք է գնահատի իմ ընտրողը, ժողովուրդը, ով իր ընտրությամբ նշելու է, թե քանի տոկոս է տալիս իր թեկնածուին: Գտնում եմ, որ իդեալականին մոտիկ, արդար ընտրություններ անցկացնելու ժամանակ ժողովուրդը հստակ իր կողմնորոշումը տալու է:

Share

Comments are closed.