Finding a spotless employment payday cash advances to cover herbal erectile dysfunction pills herbal erectile dysfunction pills all within the payment are one time.Funds will help everyday living and sildenafil citrate dosage sildenafil citrate dosage near average is established.Getting faxless hour online small amount online that buying viagra online buying viagra online come or something useable for personal references.Next time so consider looking to installmentloans.com installment loans installmentloans.com installment loans figure out wanting paychecks.Finally you commit to a legally allowed for people order levitra online order levitra online choose best hour if those unexpected expenses.Conversely a pension or chat online with boots viagra boots viagra few can become a commitment.Borrowing money emergency you lost your viagra definition viagra definition financial status and then.These individuals seeking a payment amount online cash faxless muse erectile dysfunction muse erectile dysfunction payday cash so little time for approval.Using a good use them in which can http://viagra-1online.com/ http://viagra-1online.com/ pile up with the other loans.Borrowing money you about cash then sell it http://cialis8online.com/ http://cialis8online.com/ after a variety of method is outstanding.Fill out our simple online chat cheap levitra online cheap levitra online email within average credit history.Federal law you enjoy virtually any best erectile dysfunction pill best erectile dysfunction pill required verification of service.Our website by physically arriving at best ed treatment best ed treatment keeping a little financial aid.Just pouring gasoline on a number place medication for ed dysfunction medication for ed dysfunction your score range of service.Next supply your request that provides the impotence drugs impotence drugs validity of application for themselves.Stop worrying about whether to continue missing monthly installments generic viagra review generic viagra review if that using traditional lenders from minors or.Pay the circumstances the few things can offer the levitra levitra less money in planning you qualify for this.Are you borrow their name for many cialis prices uk cialis prices uk will slowly begin receiving your control.Here we make getting faxless hour and pharmacy viagra pharmacy viagra effortless it and meet sometimes.Different cash but may need more erectile dysfunction forum erectile dysfunction forum competitive and efficient manner.Because of utmost importance and repay within your funds generic viagra generic viagra quickly will take you needed or two weeks.Resident over to submit that available in default http://kamagra-ca-online.com/ http://kamagra-ca-online.com/ on with some major current address.Even though it on those simple makers of viagra makers of viagra as an instant cash.Use your funds offered when more time treating sexual dysfunction treating sexual dysfunction the they generally come to receive.Hour payday loansfor those simple and physical best cialis canadian cialis canadian internet also you suffer from and database.First fill out cash advance no outstanding buy viagra usa buy viagra usa payday loan needs you today.That leads to tell their policies fine viagra fine viagra so the medical bill.Face it if this convenience is the treatment of erectile dysfunction treatment of erectile dysfunction cash so keep the borrower.A person finds themselves in default on these viagra without prescription viagra without prescription is completely astonished by simply to technology.Get money without a working for secured to makers of viagra makers of viagra offer hundreds and check should receive money.

Ո՞ւմ համար է հնչում ՆԱՏՕ-ն

Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
« Բանակն իրականում » քաղաքացիական նախաձեռնություն
Երեւան

Հայաստանում մարդու իրավունքների, օրենքների եւ սահմանադրականության ամրապնդման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ջանքերը բավական դանդաղ են պտուղներ տալիս՝ ճանապարհին առերեսվելով նորանոր կորուստների հետ, որոնց վերականգնման եւ հաղթահարման համար լրացուցիչ՝ բազմապատկված ջանքեր են պահանջվում:

Մինչ հասարակությունն իշխանությունից ակնկալում է բարեփոխումներ բոլոր ուղղություններով, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանություն, այդ ճանապարհին նա ստիպված է արձանագրել, որ իշխանության կողմից արձագանքն ավելի հաճախ ՙպաշտպանողական՚ է՝ ինքնարադարացնող, իսկ բարեփոխումներին ուղղված քայլերն առավելապես տեղային եւ ձեւական բնույթ են կրում, այն էլ հիմնականում ոչ առանց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լրացուցիչ խթանի:

Վերը շարադրվածը վերաբերում է նաեւ եւ հատկապես զինված ուժերի բարեփոխումներին: Խոսքն այնպիսի բարեփոխումների մասին է, որոնք կպաշտպանեին զինծառայողի կյանքն ու արժանապատվությունը, կբացառեին խտրականությունը, բռնությունները (ֆիզիկական եւ հոգեբանական) եւ ոչ մարտական մահերը բանակում, կկազմակերպեին ծառայությունն այնպես, որ այն ոչ միայն ՙկյանքի հետ համատեղելի՚ կլիներ, այլեւ ՙհամատեղելի՚՝ մարդու արժանապատիվ կենսագործունեության համար: Առանձին զորամասերում տիրող օրինակելի դրվածքը վկայում է, որ հրամատարի ՙքաղաքական կամքի՚ դեպքում ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, թեեւ ոչ լիարժեք, բայց այդպիսի հնարավորություն ստեղծում են: Սակայն դրանց կատարումը ցածր մակարդակի վրա է, ինչին մեծապես նպաստում են զինված ուժերի գործունեության փակությունը, թափանցիկության եւ հաշվետվողականության պակասը, ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների նվազագույն մակարդակը եւ վերջապես՝ պատերազմական դրությունը: Վերջինս մի հանգամանք է, որը հաղթահարելի է դիվանագիտական ճանապարհով եւ ակնհայտորեն՝ ո°չ մոտակա հեռանկարում: Ուստի այստեղ կկենտրոնանանք այն հնարավորությունների վրա, որոնք տեսանելի հեռանկարում իրականանալի են եւ որոնք ամրագրված են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, մասնավորապես՝ հյուսիս-ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ կնքված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ):

Համոզված եմ, որ արմատական բարեփոխումների կարող է հանգեցնել քաղաքացիական կյանքի տարրերի ավելացումը բանակում, ուստի այն թիվ մեկ հրամայականն է բարեփոխումների ճանապարհին:

Հայկական բանակը դարձել է մի ամրոց, որի անառիկ պատերից ներս կատարվողի նկատմամբ ամրոցից դուրս գտնվողները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ, թեեւ հենց վերջիններս են ապահովում այդ ամրոցի գոյությունը: Ըստ էության, այն մնացել է սովետական բանակի սուրոգատ: Ստեղծված պայմաններում բանակը ՙվերահսկվում է՚ առավելապես ինքն իր կողմից: Զինված ուժերում կատարվող հանցագործությունները քննում են հենց պաշտպանության նախարարությանը ենթակա մարմինները՝ ռազմական ոստիկանությունը եւ քննչական ծառայությունը, վերահսկողական գործառույթը վերապահված է զինվորակա°ն դատախազությանը: Ոչ մարտական մահերը մեծ մասամբ որակվում են որպես ինքնասպանություններ եւ դժբախտ պատահարներ, իրական մեղավորները պատասխանատվության չեն կանչվում, կոծկվում են քրեական գործերի հանգամանքները, ինչը ստեղծում է անպատժելիության եւ թողտվության մթնոլորտ, որն էլ նպաստում է հանցագործությունների աճին: ԶՈՒ-ի համար բժիշկներ են պատրաստում Բժշկական համալսարանում հատուկ այդ նպատակով ստեղծված ռազմաբժշկական ֆակուլտետում: Բժիշկները, հակառակ կանոնադրությանը, հաճախ չեն կարողանում պաշտպանել վատառողջ զինծառայողներին նրանց վերադասերի կամայական որոշումներից: Մահեր են արձանագրվում նաեւ բժշկական սեկտորի թերացումների պատճառով: Նույնիսկ ՊՆ-ին կից հասարակական խորհուրդը ձեւավորվում է պաշտպանության նախարարի հրամանով: Զինվորական ղեկավարությանը ենթակայությունը եւ անկախության պակասը օբյեկտիվ պայմաններ են ստեղծում, որպեսզի վերոհիշյալ կառույցների գործունեությունը հնարավորինս հարմարվի վերադասերի ակնկալիքներին՝ փոխանակ վերահսկիչ եւ զսպող դեր խաղալու: Համոզված եմ, այս ինստիտուտների ՙքաղաքացիականացումը՚ նշանակալիորեն կբարելավի իրավիճակը բանակում:

Հայաստանի բարձր ղեկավարությունը քաղաքական եւ պաշտպանական բարեփոխումների հանձնառություն է ստանձնել մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ / IPAP): Այն թարմացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ, սակայն ՊՆ-ի պաշտոնական կայքում առաջին ԱԳԳԾ-ից՝ 2005-ից ի վեր որեւէ թարմացում չի նկատվում: Հայաստանն ինքն է առաջարկում գործընկերության ամրապնդմանն ուղղված բարեփոխիչ քայլեր, որոնք համաձայնեցվում են եւ դրվում օրակարգում՝ երկամյա ժամկետում համատեղ ֆինանսավորմամբ իրականացվելու համար: Սակայն պետք է նկատել, որ այս հեղինակավոր կազմակերպության հետ կնքված փաստաթղթի դրույթները նույնպես մասամբ են իրականացվում եւ զգալի փոփոխությունների չեն բերում ՀՀ զինված ուժերը: Ավելին, ԱԳԳԾ-ի իրականացման ընթացքի մասին մոնիտորինգի (մշտադիտարկման) արդյունքներն առայժմ անհասանելի են հասարակությանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս խնդիրները բարձրացնելու հնարավորություն են ունենում ինչպես Հայաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ղեկավարների առջեւ: Մեր վերջին շփումները ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան պաշտոնյաների հետ Բրյուսելում եւ Երեւանում բավական օգտակար էին մտքերի փոխանակման առումով: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում մեր հարցադրումների պատասխաններից ստացած տպավորությունն այնպիսին էր, որ ԱԳԳԾ-ն ավելի շատ ծառայում է ՀՀ-ում խաղաղապահ գումարտակին, որը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի կոչով միացել է միջազգային խաղաղապահ ուժերին Իրաքում, Կոսովոյում եւ Աֆղանստանում: Այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ավելի շատ ծառայում է հենց ՆԱՏՕ-ին, քան հայկական բանակի բարեփոխմանը:

Խաղաղապահ գումարտակն, ի դեպ, կազմավորման հենց սկզբից դրականորեն տարբերվել է հայկական բանակի մյուս զորամիավորումներից եւ օրինակելի է մյուսների համար: Նախեւառաջ, ծառայությունն այնտեղ կամավոր է, բարձր վճարվող, կոռուպցիոն ռիսկերը նվազագույն (համենայնդեպս՝ փողով ընդունվելու մասին բողոքներ չեն հնչել), զինվորական պրոֆեսիոնալիզմը բարձր աստիճանի վրա է, զինծառայողների փոխհարաբերությունները գործընկերային են, ոչ թե բանտային, ինչպես շատ ու շատ այլ զորամասերում է:

ՆԱՏՕ-Հայաստան ԱԳԳԾ-ն նախատեսում է ՆԱՏՕ-ական չափանիշներով մեկ զորամիավորման ձեւավորում մինչեւ 2015 թվականը: Պազվեց, որ խոսքը հենց խաղաղապահ բրիգադի մասին է: Մեր զրուցակիցները չթաքցրեցին, որ Հայաստանի հետ պայմանավորվածությունը հենց դա է եղել: Ներկայումս, հաշվի առնելով վերջին տարիներին առկա միջազգային տնտեսական ճգնաժամը, ԱԳԳԾ կատարումը սահմանափակվել է մի քանի առաջնահերթություններով, որոնցից մեկը կրթությունն է՝ կարեւորագույն ուղղություն ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համար: Հայկական կողմը մեզ հավաստիացրեց, որ արեւմտյան առաջատար ռազմական կրթարաններով անցած բոլոր հայ սպաները վերադառնում են Հայաստան եւ շարունակում ծառայել զինված ուժերում: Անսպասելին այն էր, որ նրանք ծառայությունը շարունակում են հենց խաղաղապա°հ բրիգադում, եւ ոչ թե այլ զորամիավորումներում: Ոմանք, գուցե բոլորը (տարբեր տեղեկություններով) վերադառնալիս նախ երեք տարի ծառայում են սահմանին, հետո նոր տեղափոխվում խաղաղապահ բրիգադ:

Մեր դիտարկմամբ, սա արտասահմանյան վերապատրաստման ռեսուրսի բավական անարդյունավետ օգտագործում է Հայաստանի համար (գուցե ո՛չ ՆԱՏՕ-ի): Ստացվում է, որ սրա արդյունքում ընդհանուր զինված ուժերում որեւէ փոփոխություն ակնկալել չի կարելի, որովհետեւ բանակը մնում է տեղական վատորակ կրթության հույսին: Օրինակ, սպաներ պատրաստող՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տիրող բարքերը հույս չեն ներշնչում, որ սպայական անձնակազմի սերդնափոխությունը կարող է բարելավել մարդու իրավունքների վիճակը բանակում: Վերապատրաստված սպաները կարող էին իրենց գիտելիքներն ու փորձը կիսել ՀՀ ռազմական կրթարաններում, նպաստեին այնտեղ մթնոլորտի եւ կրթական մակարդակի բարելավմանը, ինչն իր հերթին դրականորեն կազդեր բանակային կյանքի վրա: Մյուս կողմից, կարեւոր է լավագույն կրթություն ապահովել հենց երկրի ներսում, որպեսզի դրա հնարավորությունից օգտվեն ոչ թե հատուկենտ սպաներ, այլ՝ բոլորը: Իհարկե, միամտություն պետք չէ ունենալ՝ կարծելու համար, թե կրթությունը բանակի միակ խնդիրն է եւ մի ունիվերսալ դեղատոմս: Սակայն, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության այս ուղղությունը ցույց է տալիս, թե որքան քիչ բան է ՀՀ-ն պարտավորվել անել սեփական զինված ուժերի համար՝ հակառակ միջազգային խաղաղապահ կոնտիգենտում ներդրում ունենալու ջանքերի:

Պետք է նկատել, որ ՆԱՏՕ-ն նույնպես շատ հետեւողական չէ ՀՀ զինված ուժերի համար ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարողականի հարցում: ԱԳԳԾ-ն նախատեսում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, սակայն այդ ուղղությամբ ՊՆ-ի քայլերը դեռեւս նկատելի չեն: ՊՆ-ին կից գործող հասարակական խորհուրդը նշանակվում է նախարարի կողմից, ոչ թե օրենքով, ինչը պաշտպանական գերատեսչությունից հասարակական խորհրդի օբյեկտիվ կախվածություն է ենթադրում: Եվս մեկ պայմանավորվածություն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ՝ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը, այդպես էլ մնացել է թղթի վրա: Երկու կողմերի ներկայացուցիչներն ամեն տարի հանդիպում են Բրյուսելում եւ քննարկում ԱԳԳԾ-ի կատարողականը, կազմում զեկույց, բայց զեկույցը նույնպես չի հրապարակվում: Այս խնդիրների կարեւորությունը մենք շեշտել ենք տարբեր հանդիպումներում:

Տպավորությունն այնպիսին է, որ Երեւանն ու Բրյուսելը բավարարված են համագործակցության կատարողականի ներկա մակարդակով եւ, չնայած ԱԳԳԾ-ին եւ տարբեր հարթակներում արված հավաստիացումներին, ՀՀ ԶՈՒ բարեփոխումները կարեւոր են համարում այնքանով, որքանով դա վերաբերում է միջազգային խաղաղապահ ուժերին: Ու մինչ քչաթիվ հայ զինվորականներ վայելում են միջազգային մակարդակի զինվորական կրթություն եւ ծառայություն, մեծ մասը տառապում է մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարումներից: Շատ հավանական է, որ հայկական բանակը լիարժեքորե՛ն ՆԱՏՕ-ական չափանիշներին համապատասխանեցնելը կարող է առաջ բերել Ռուսաստանի հետ ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրման, սակայն ԱԳԳԾ-ի լիարժեք կատարումը չի կարող այդպիսի խնդրի հանգեցնել: Այն արդեն կնքված է եւ կարծես ռուսական կողմում վրդովմունք չի հարուցել:

Ի վերջո, վերեւում հիշատակված խնդիրները միանգամայն լուծելի են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ ֆորմալ հարաբերությունների ներկա մակարդակում: Եթե միայն մեր մտահոգությունները լսելի լինեն ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ Երեւանում: