Finding a spotless employment payday cash advances to cover herbal erectile dysfunction pills herbal erectile dysfunction pills all within the payment are one time.Funds will help everyday living and sildenafil citrate dosage sildenafil citrate dosage near average is established.Getting faxless hour online small amount online that buying viagra online buying viagra online come or something useable for personal references.Next time so consider looking to installmentloans.com installment loans installmentloans.com installment loans figure out wanting paychecks.Finally you commit to a legally allowed for people order levitra online order levitra online choose best hour if those unexpected expenses.Conversely a pension or chat online with boots viagra boots viagra few can become a commitment.Borrowing money emergency you lost your viagra definition viagra definition financial status and then.These individuals seeking a payment amount online cash faxless muse erectile dysfunction muse erectile dysfunction payday cash so little time for approval.Using a good use them in which can http://viagra-1online.com/ http://viagra-1online.com/ pile up with the other loans.Borrowing money you about cash then sell it http://cialis8online.com/ http://cialis8online.com/ after a variety of method is outstanding.Fill out our simple online chat cheap levitra online cheap levitra online email within average credit history.Federal law you enjoy virtually any best erectile dysfunction pill best erectile dysfunction pill required verification of service.Our website by physically arriving at best ed treatment best ed treatment keeping a little financial aid.Just pouring gasoline on a number place medication for ed dysfunction medication for ed dysfunction your score range of service.Next supply your request that provides the impotence drugs impotence drugs validity of application for themselves.Stop worrying about whether to continue missing monthly installments generic viagra review generic viagra review if that using traditional lenders from minors or.Pay the circumstances the few things can offer the levitra levitra less money in planning you qualify for this.Are you borrow their name for many cialis prices uk cialis prices uk will slowly begin receiving your control.Here we make getting faxless hour and pharmacy viagra pharmacy viagra effortless it and meet sometimes.Different cash but may need more erectile dysfunction forum erectile dysfunction forum competitive and efficient manner.Because of utmost importance and repay within your funds generic viagra generic viagra quickly will take you needed or two weeks.Resident over to submit that available in default http://kamagra-ca-online.com/ http://kamagra-ca-online.com/ on with some major current address.Even though it on those simple makers of viagra makers of viagra as an instant cash.Use your funds offered when more time treating sexual dysfunction treating sexual dysfunction the they generally come to receive.Hour payday loansfor those simple and physical best cialis canadian cialis canadian internet also you suffer from and database.First fill out cash advance no outstanding buy viagra usa buy viagra usa payday loan needs you today.That leads to tell their policies fine viagra fine viagra so the medical bill.Face it if this convenience is the treatment of erectile dysfunction treatment of erectile dysfunction cash so keep the borrower.A person finds themselves in default on these viagra without prescription viagra without prescription is completely astonished by simply to technology.Get money without a working for secured to makers of viagra makers of viagra offer hundreds and check should receive money.

“ՙԾախու” Վրաստանը, “լամբադա պարող” Ադրբեջանն ու “աղախին” Հայաստանը

կամ խորհրդածություններ Հարավային Կովկասի երկրների ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացում իրական առաջընթացի բացակայության մասին

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Քաղաքական մեկնաբան
Բաքու

Վրաստանը ՙծախվել՚ է Արեւմուտքին ՙփետուրներով՚ հանդերձ: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը եվրաատլանտյան տարածության եւ ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելու հարցում բնութագրվում է լամբադանման շարժումներով: Հայաստանըª ռուս-իրանական տանդեմի ՙաղախինն՚ է:

 

Երեւի թե սա այն ամբողջն է, ինչ կարելի է երեք նախադասությամբ ասել Հարավային Կովկասի երեք պետությունների ՆԱՏՕ-ի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: Իսկ եթե հարկավոր են մանրամասներ, ապա սկսենք.

ՙԾախու Վրաստանից  

Վրաստանի պարագայում ամեն ինչ հստակ է: Նրան այլեւս ոչինչ չի պահում հետխորհրդային տարածության ռազմաքաղաքական եւ տնտեսական կոորդինատների համակարգում: 2008 թ. Հնգօրյա պատերազմից եւ դրան հաջորդած Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ազդեցության բոլոր լծակները: Պարզ ասած՝ այսօր ոչինչ չի կարող ստիպել Վրաստանին Ռուսաստանի հետ ունենալ ուղղահայաց հարաբերություններ:

Կարճ ասած, հակամարտությունները Վրաստանի համար դադարել են լինել եվրաատլանտյան տարածության մեջ ինտեգրվելը զսպող գործոն: 2008 թ. օգոստոսից հետո Հարավային Օսիան եւ Աբխազիան դադարել են գոյություն ունենալ թե՛ Վրաստանի, եւ թե՛ եվրաատլանտյան կառույցների հետ փոխհարաբերությունների մեջ որպես այս կամ այն ներընտրական եւ աշխարհաքաղաքական գործընթացների ելքը կանխորոշող գործոն: Վրաստանը գտնվում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Միխեիլ Սաակաշվիլու ընդդիմախոսները կարող են խստորեն քննադատել նրան 2008 թ. արկածախնդրության համար: Սակայն, այս իրադարձությունները մնացել են անցյալում:

Սաակաշվիլու ընդդիմախոսներից ոչ ոք չի կարող խոստանալ ընտրազանգվածին, որ իշխանության գալուց հետո ի վիճակի կլինի կարգավորել վերոհիշյալ էթնոտարածքային հակամարտությունները, այսինքն՝ կվերադարձնի Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի կազմի մեջ:

Մինչեւ 2008 թ. յուրաքանչյուր թեկնածու կառուցում էր իր նախընտրական արշավը Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարգախոսի վրա:

Արեւմուտքում Վրաստանի ընդունման հակառակորդները նույնպես զրկվել են լուրջ փաստարկից: Այսօր, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից հետո պարզապես անհեթեթ է պահանջել Թբիլիսիից հիշյալ էթնոտարածքային հակամարտությունների կարգավորումը՝ որպես նախապայման՝ եվրաատլանտյան կառույցների մեջ Վրաստանի ինտեգրման գործընթացը սկսելու համար:

Այսպիսով, ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի ինտեգրումն անշրջելի գործընթաց է, եթե, իհարկե, Ռուսաստանը չկատարի եւս մեկ ագրեսիա այդ երկրի նկատմամբ:

Ադրբեջանը՝ արգելակիչ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Իլմազը Բաթումում վերջերս կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահի ներկայությամբ հայտարարել է, թե Թուրքիան Վրաստանի ամենավստահելի գործընկերներից է ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելու ճանապարհին: ՙՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի մուտքը տարածաշրջանային անվտանգության երաշխիքն է, եւ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս շուտ՚, – ասաց նա: Թուրք նախարարն ընդգծել է, որ իր երկիրը բոլոր միջազգային ատյաններում հստակորեն արձանագրում է իր աջակցությունը՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի մեջ ընդունելու օգտին: ՙԱյս սկզբունքային դիրքորոշումը կշարունակվի նաեւ հետագայում՚, – նշել է նա:[1]

Ուշագրավ է, որ նախարարի խոսքերով՝ Թուրքիան աջակցում է Վրաստանի ձգտմանը՝ ոչ միայն ելնելով միջպետական բարեկամական հարաբերություններից, այլ նախ եւ առաջ այն պատճառով, որ մեր հարեւան Վրաստանի մուտքը հյուսիսատլանտյան դաշինք ՙտարածաշրջանում անվտանգության երաշխիք է՚:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Թուրքիան տարածաշրջանային այն սակավ պետություններից է, որն իրականում շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության ապահովմամբ եւ կայունության  պահպանմամբ: Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միասին Թուրքիայի կողմից իրականացվող հաղորդակցային եւ էներգետիկ նախագծերը լրջորեն բարձրացնում են պաշտոնական Անկարայի արժեթղթերը համաշխարհային շուկայում թե՛ տնտեսական, եւ թե՛ քաղաքական առումով:

Անկարայում դա գերազանց հասկանում են: Այնտեղ, եթե հավատանք Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերին, նույնպես հասկանում են, որ անվտանգության ապահովումը, այսինքն՝ տարածաշրջանում անվտանգության պահպանումը, որով շահագրգռված են պաշտոնական Անկարան եւ իր արեւմտյան դաշնակիցները, իրագործելի է միայն Հարավային Կովկասի երկրների ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելու դեպքում:  Եվ դա ի հեճուկս այն հանգամանքի, որ Անկարան գերազանց գիտակցում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ խոսակցությունները խստագույնս բարկացնում են Ռուսաստանին, որը Թուրքիայի հետ, իբր, ունի ռազմավարական գործընկերության հարաբերություններ:

Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախ՝ Ռուսաստանի կողմից տարածաշրջանի երկրների վրա ճնշման աճի վարկածը հաստատող ազդակն է: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն, ըստ էության, բաց տեքստով հայտարարում է, որ տարածաշրջանի երկրները կարիք ունեն սեփական անվտանգության լուրջ ամրապնդման:

Երկրորդ՝ նա ակնարկում է, որ Թուրքիան միայնակ չի կարող եւ չի կամենում հանդես գալ այդ անվտանգության երաշխավորի դերում, իսկ ավելի պարզ՝ մտնել Ռուսաստանի հետ բաց դիմակայության մեջ:

Այդ իսկ պատճառով Անկարան փորձում է ներգրավել ՆԱՏՕ-ն տարածաշրջանային աշխարհաքաղաքական դիմակայության մեջ՝ որպես ուժերի հավասարակշռությունը պահպանելուն նպաստող տարր: Սկզբունքորեն, ռուսաստանցի լուրջ քաղաքագետները չեն բացառում Ռուսաստանից բխող սպառնալիքների լրջությունը նախ եւ առաջ Ադրբեջանի համար:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը “Новые известия” պարբերականին տված հարցազրույցում կարծիք է արտահայտել, որ ՀԱՊԿ-ը, որպես ռազմական դաշինք, այլեւս գոյություն չունի:  Նա մեկնաբանել է նաեւ հետխորհրդային տարածության ռազմաքաղաքական զարգացումները: Ա. Արբատովը, մասնավորապես, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին եւ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած դերակատարությանը:  Ռուսաստանյան քաղաքագետը գտնում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնության չի հասնի, բայց Ռուսաստանը չհասնել չի կարող: Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու երաշխիքները: Նա ապահովում է Հայաստանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության համակարգի գործունեությունը:[2]

Միաժամանակ, Անկարան ինչ-որ պատճառով, ի տարբերություն Վրաստանի նկատմամբ վերաբերմունքի, Ադրբեջանին ՆԱՏՕ-ի մեջ չի հրավիրում: Մինչդեռ անհրաժեշտ է ապահովել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ողջ շղթայի անվտանգությունը, այլ ոչ թե վերջինիս առանձին վերցված օղակները: Դա պետք է լինի այն պարզ պատճառով, որ եթե հնարավոր լինի պոկել մեկ օղակը, ապա ողջ շղթան կքայքայվի եւ կկորցնի իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը:

Բայց այստեղ ողջ խնդիրը նրա մեջ է, որ Ադրբեջանը դեռեւս ցանկություն չի հայտնում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու կամ, ինչպես ընդունված է ասել, ՙհյուսիսատլանտյան դաշինքի դռները չի բախում՚, որի մասին բազմիցս հայտարարել է Բրյուսելը: Պաշտոնական Բաքուն փորձում է հնարավորինս արգելակել Ադրբեջանի ինտեգրումն Արեւմուտքի կողմից վերահսկվող կառույցներում այն պարզ պատճառով, որ մեր իշխող վերնախավը չի կամենում երկրի ժողովրդավարացումն անգամ այն նվազագույն մակարդակի վրա, որը հնարավոր կդարձնի նման ինտեգրումը եւ վտանգ կստեղծի կորցնելու ոչ միայն իշխանությունը, այլեւ դրանից ածանցյալ առասպելական եկամուտները:

Հայաստանն “ակամա աղախին” է, այն էլ՝ Ադրբեջանի մեղքով 

Ռուսաստանը Հայաստանի համար ՙանվտանգության հովանոցն՚ է, վերջերս հայտարարել է հայտնի հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կմնա ՙհովանոց՚ այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը եւ բնականոնացված չեն հայ-թուրքական հարաբերությունները: Դրանով համարյա ամեն ինչ ասված է:

Թեեւ այստեղ էլ անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանի ՙլամբադանման քաղաքականությունը՚ ոչ փոքր չափով Հայաստանի՝ Հարավային Կովկասում ՙՌուսաստանի հենակետ՚ լինելու պատճառն է:

Հարցն այն է, որ ՆԱՏՕ-ի մեջ Հարավային Կովկասի երկրների ինտեգրման ճանապարհին առկա խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի: Խնդիրների առաջին խումբը կապված է ՆԱՏՕ-ի մեջ տնտեսական եւ քաղաքական հակասությունների հետ:

ՆԱՏՕ-ի մեջ մտնող որոշ ազդեցիկ պետություններ, օրինակ՝ Գերմանիան, չափազանց կախված են Ռուսաստանից էներգետիկ ոլորտում եւ, որպես հետեւանք, չեն կամենում վերջինիս հետ հարաբերությունները վատթարացնել:

Երկրորդ խմբի խնդիրների աղբյուրը Հարավային Կովկասի պետություններն են, որոնք իրենց արտաքին եւ ներքին քաղաքականությամբ անում են հնարավոր ամեն ինչ՝ Արեւմուտքում տարածաշրջանի պետությունների եվրաատլանտյան ինտեգրման կողմնակիցների դիրքերը թուլացնելու համար:

Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը ՙՆԱՏՕ-ի դռները չի բախում՚: Իսկ առանց Ադրբեջանի մասնակցության հարավային թեւը գոնե մինչեւ Կասպից ծովի արեւմտյան ափն ամբողջացնել պարզապես անհնարին է: Հայաստանը, որտեղ գտնվում են ռուսական ռազմակայանները, խոչընդոտ չէ այն պարզ պատճառով, որ  վերջինս չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման եւ ելք դեպի Կասպից ծով: Տարածաշրջանային մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացում որոշիչ դեր է խաղում:

Այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ին հաջողվի ամբողջացնել հարավային թեւը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափով, ապա Ռուսաստան-Հայաստան փոխադարձաբար անհրաժեշտ տանդեմը կտրուկ կթուլանա: Ռուսաստանին այլեւս անհրաժեշտ չի լինի մի ՙհենակետ՚, որն անընդունակ կլինի ազդելու տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական եւ ռազմական  հարաբերակցության վրա:

Անտարակույս, ուժերի աշխարհաքաղաքական հարաբերակցության փոփոխությունը հանգեցնելու է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ շտկումներ մտցնելու անհրաժեշտությանը: Չէ՞ որ Հայաստանի ռազմատնտեսական կախվածությունը զգալիորեն կնվազի: Ռուսական բիզնես-կառույցները կսկսեն ակտիվորեն ձերբազատվել Հայաստանում իրենց ունեցած ակտիվներից, որոնց մեծ մասի ձեռքբերումը Կրեմլի կողմից վարչական ճնշման գործադրման հետեւանք էր եւ թելադրված էր տարածաշրջանում ունեցած Մոսկվայի քաղաքական շահերով:

Վերջնական արդյունքում Հայաստանն առանց ռուսաստանյան հովանավորության շատ ավելի շահագրգռված կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, որպեսզի գտնի իր ակտիվների նոր գնորդներին եւ հնարավորինս արագ ներգրավվի տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի մեջ, այն պարզ պատճառով, որ ո՛չ առաջինը, եւ ո՛չ երկրորդն անհնարին է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Այսպիսով, Ադրբեջանի եւ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի դեպի Արեւմուտք վերուղղորդումը եւ, որպես հետեւանք, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կլինեն անխուսափելի:

Այսպիսով, Ադրբեջանը պաշտոնական մակարդակի վրա հրապարակայնորեն հրաժարվելով եվրաատլանտյան տարածության մեջ եւ, նախ եւ առաջ՝ ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելուց, բաց է թողնում ու, թերեւս, արդեն իսկ բաց է թողել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով հասնելու հնարավորությունը: Չէ՞ որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար ՆԱՏՕ-ն պետք է լինի տարածաշրջանում ռազմաքաղաքական որոշիչ գործոն:

 

1.http://www.trend.az/regions/scaucasus/georgia/2048267.html

2.http://1in.am/rus/foreign_farrelation_19663.html