Իվանիշվիլին հիասթափված է Մոսկվայի արձագանքից

Վրաստանի վարչապետը հայտարարել է ռուս-վրացական պատմական հարաբերությունների վերակագնման անհրաժեշտության մասին

Նեստան ՉԱՐԿՎԻԱՆԻ
“Ամերիկայի ձայն” ռադիոկայանի
ռուսական ծառայություն
Թբիլիսի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե հիասթափված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ իր կառավարության կատարած քայլերի հանդեպ Մոսկվայի արձաքանքից:

՚Նոր իշխանությունը կատարեց շատ հստակ քայլ, երբ ես նշանակեցի Զուրաբ Աբաշիձեին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ,  եւ ունեցանք առաջին հիասթափությունը… Դեռեւս Ռուսաստանի կողմից համաչափ արձագանք չի եղել: Մենք հուսով սպասում ենք, որ Ռուսաստանի իշխանությունները կկատարեն մեր քայլերի հեռահար քննությունը եւ կնախաձեռնեն պատշաճ պատասխան քայլեր: Երկու երկրների միջեւ առկա լարվածությունը ոչ մեկին ձեռնտու չէ, եւ մենք երկկողմանի ջանքերով պետք է կարողանանք խորացնել եւ բարելավել մեր պատմական հարաբերություններըՙ, – հայտարարել է Իվանիշվիլին` նոյեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզոյի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Այդ պաշտոնին է նշանակվել Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի նախկին դեսպան (2000-2004) Զուրաբ Աբաշիձեն: Իվանիշվիլու ասելով` սույն որոշմամբ Վրաստանն առաջին քայլն է կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ:

 

Վրաստանը կամենում է համոզել Բրյուսելին իր արեւմտյան կողմնորոշմանը հավատարիմ մնալու վերաբերյալ 

Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստեղծելու կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքից հնչած առաջին արձագանքը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի մեկնաբանությունն էր, որը լրագրողներին հայտնել է, թե նշված պաշտոնը զբաղեցրած Զուրաբ Աբաշիձեն Մոսկվային հայտնի է որպես ՚փորձառու մարդ եւ դիվանագետՙ:

Դրանից հետո հայտարարություն է հնչել, թե Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է ՚հստակ գործնական քայլերՙ:

 

“Ջերմացում” եւ “բնականոնացում”

Քաղաքագետ Զաալ Անջափարիձեն կարծում է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, Թբիլիսիից ակնկալում է ՚ավելի գործնական քայլերՙ, որոնք թույլ կտային համոզել ՌԴ-ին, որ Վրաստանի նոր իշխանությունն իրապես եւ ոչ թե սոսկ ՚խոսքերովՙ է մտադիր հաշվի առնել Ռուսաստանի շահերը` երկկողմանի հարաբերությունների բնականոնացման համար:

՚Հավանաբար, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը Կրեմլի գնահատմամբ զուտ խորհրդանշական քայլ էր: Օրինակ, եթե Վրաստանում լուծարեին բռնազավթման թանգարանը, վերջնականապես դադարեցնեին ռուսաստանյան տարածաշրջանների ուղղությամբ հեռարձակվող եւ Հյուսիսային Կովկասում որպես տեղեկատվական զենք եւ զանգվածային անկարգությունների հրահրման միջոց ծառայող ՚ՊԻԿՙ հեռուստաալիքի գործունեությունը, չեղյալ հայտարարեին չերկեսների ցեղասպանության ճանաչման որոշումն ու բացեիբաց ընդունեին նախորդ իշխանությունների սխալները կամ ազդանշան անեին ՚Եվրասիական միությանՙ մեջ ինտեգրվելու պատրաստակամության առնչությամբ, ապա Կրեմլը դրանք կընկալեր որպես իրական համագործակցությանը միտված քայլերՙ, – հայտարարել է Անջափարիձեն ՚Ամերիկայի ձայնինՙ տված հարցազրույցում:

 

ՌԴ հետ հարաբերությունների հարցերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ. “Մոսկվային առաջարկում ենք վերսկսել երկխոսությունը” 

Անջափարիձեի գնահատմամբ` հաշվի առնելով, որ վերոնշյալ հարցերում Վրաստանը մտադիր չէ գնալ ՚հիմնարարՙ զիջումների, ռուս-վրացական հարաբերությունների լայնածավալ բարելավումն անիրական է ակնկալել:

Միաժամանակ, Անջափարիձեն հնարավոր է համարում Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ՚սահմանափակ ընդգրկմամբՙ մշակութատնտեսական կապերի վերականգնումը: Քաղաքագետը կարծում է, որ եթե ներկա փուլում վրացական արտադրանքը մեծ ծավալով մտնի ռուսական շուկա, եւ շարքային քաղաքացիների ու գործարարների առջեւ վերացվեն այցագրային եւ այլ սահմանափակումները, քանզի փորձագետի պնդմամբ հենց նրանք են ՚ամենից շատՙ տուժել ռուսաստանյան շուկայի փակման հետեւանքով, ապա Վրաստանի բնակչության համար դա, այնուամենայնիվ, լինելու է ՚բավականին շոշափելիՙ արդյունք:

՚Ջերմացումՙ եւ ՚բնականոնացումՙ հասկացությունների միջեւ տարբերություն կա. դրանք տարբեր կատեգորիաներ են: Եթե իրականություն դառնան ռուսաստանյան շուկայի բացումը եւ այցագրային կարգի վերացումը, ապա ես դրանք կդիտեմ որպես ջերմացում: Միեւնույն ժամանակ, Վրաստանը մտադիր չէ փոփոխել իր արտաքին-քաղաքական ուղեգիծը, ուստի եւ տեսանելի ապագայում ռուս-վրացական հարաբերությունների բնականոնացումը հազիվ թե հնարավոր էՙ, – եզրակացրել է Զաալ Անջափարիձեն:

 

Հրապարակման բնագիրը`”Русская служба “Голоса Америки
Հրապարակվել է. 13/11/2012 08:49
www.inosmi.ru/sngbaltia/20121114/202136846.html

Share

Comments are closed.