ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ. «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՄՈՒՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀՈԳՆԵԼ»

Այն մասին, թե որքանով արդիական է այժմ ժողովուրդների բարեկամությունը և ինչպիսին են արդի արժեքների ձևավորման վրա ազդող գործոնները՝ Ա.Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցման հիմնադրամի մամլո ծառայությանը պատմել է ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության նախագահ, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Եվրոպական կինոակադեմիայի և Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, ավելի քան քառասուն գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի սցենարների հեղինակ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Գորչակովի հիմնադրամի կարգախոսը «Խաղաղություն և արդարություն» է: Ի՞նչ եք կարծում, ներկայումս ի՞նչն է սպառնում խաղաղությանը հետխորհրդային տարածքում և, Ձեր գնահատմամբ, ինչի՞ մեջ է կայանում արդարություն հասկացությունը:

– Արդարությունը՝ որպես որոշակի նպատակ, որին հարկ է ձգտել, գույություն է ունեցել միշտ: Առանց այս ուղենշի բոլոր բարոյական հիմքերը կխեղվեին: Արդարությունը երբեմն այլ բարոյական արժեքներից վեր է: Արդարությունը պայմանավորում է ողջ մարդկության կյանքը: Այս առումով պատերազմը կարող է լինել և՛ արդարության ոտնահարում, և՛ ոտնահարված արդարության վերականգնման համար պայքար:

Ցավոք, Խորհրդային Միությունն անբնականորեն արագ և արհեստականորեն է փլուզվել: Գործընթացը նման էր պայթյունի և ո՛չ թե պետությունների քաղաքակիրթ ապահարզանի: Այժմ կարելի է տրտնջալ մարդկանց շրջանում անկումային տրամադրություններից, ոգեղեն ձգտումների, ստեղծարար ցանկությունների բացակայությունից: Բայց չէ՞ որ սա հզորագույն ճառագայթման հետևանք է: Նման մի բան էր տեղի ունենում 1986թ. Չեռնոբիլում: Հրեղեն և ջրային տարերքների վտանգը ճանաչող տեղի բնակչությունը շատ չէր հասկանում, թե ինչ է ճառագայթումը: Մարդկանց այնտեղից փաստորեն ուժով էին տարհանում, շատերը կրկին վերադառնում էին: Միևնույն ձևով մենք էլ այժմ չենք հասկանում, թե որքան սոսկալի ճառագայթման ենք ենթարկվել: Ահռելի էներգիան դուրս է ժայթքում անգամ մեկ բջջի քայքայման ժամանակ, իսկ այստեղ խզվել են ամրագույն ներքին կառուցվածք ունեցած քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական և անձնական կապերը: Դա հիրավի մեծ պայթյուն էր, որից մենք ցայսօր ուշքի գալ չենք կարող:

Այսպիսի շտապողական խզումը չէր կարող չառաջացնել փոխադարձ հավակնություններ: Վերցնենք Ադրբեջանի և Հայաստանի օրինակը: Քանի դեռ մենք ապրում էինք միասնական պետության մեջ, անգամ գոյություն ունեցած ինչ-ինչ տարածքային հավակնություններ կրում էին ոչ թե ռազմական գործողությունների, այլ ցանկությունների բնույթ: Հայաստանում Ղարաբաղը համարում էին իրենց հողը, մենք գտնում ենք, որ այն մեր հողն է: Սա քննարկումների, բանակցությունների, գիտական հետազոտությունների առարկա է: Ռազմականճանապարհովհակամարտությանլուծումն, իմկարծիքով, հանցագործությունէ՝երկուերկրներիժողովուրդներիևողջմարդկությանդեմ: 1914թ. Սարաևոյում հնչած կրակոցը հանգեցրել է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ ղարաբաղյան իրադարձությունները զգալի չափով պատճառ են հանդիսացել ԽՍՀՄ փլուզմանը: Այսպիսի իրադարձությունները նման են քաղցկեղի, որն ի հայտ է գալիս ողջ օրգանիզմի հիվանդ եղած պահերին: ԽՍՀՄ-ը եղել է այն բանի երաշխավորը, որ հանրապետություններն ապրեին փոխադարձաբար պայմանավորված սահմանների մեջ:  Խորհրդային Միության փլուզումը հանգեցրել է տխուր հետևանքների:

21-րդ դարում խնդիրների լուծման բռնի եղանակներն անթույլատրելի են: Այժմ այս կամ այն չափով ողջ աշխարհը ներգրավված է ղարաբաղյան հարցի լուծման մեջ: Երկու երկրների հասարակությունները դժգոհ են իրերի ներկա դրությամբ: Այն հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով, քանի որ խաղաղ բանակցությունները մինչև օրս շոշափելի հաջողությունների չեն հանգեցրել՝ ի հեճուկս գործընթացի մասնակիցների բոլոր ջանքերի: Գոյացել է թարախաբշտիկ, որի բուժման համար շատ կարևոր է հասարակական դիվանագիտության դերը: Անհրաժեշտ է հասարակ մարդկանց միջև փոխըմբռնման հասնել: Պաշտոնական քարոզչությունը երկուստեք ժողովուրդներին միմյանց դեմ է լարում: Սա է ամենասարսափելին: Որոշ ժամանակ անց պետությունները հաշտվում են, իսկ ժողովուրդների միջև փոխհարաբերությունների վերականգնումը կարող է տասնամյակներ տևել:

Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը մեզ թշնամի չէ. նա, ինչպես և ադրբեջանցիները, միևնույն  ողբերգության զոհ է: Երկու երկրներն էլ մարդկանց էին տեղահանում: Քանի որ տեղի ունեցածը միջպետական հակամարտությունն էր, նրա մեջ շատերն էին ներքաշվել: Մարդկանց բանակ էին զորակոչում, և նրանք պիտի իրենց պարտքը կատարեին: Ես կոչ չեմ անում պարտքը չկատարել. կարևոր է չվառել գրքեր և միմյանց հավերժ թշնամի չհամարել:

ԱդրբեջանըկամենումէվերադարձնելԼեռնայինՂարաբաղը: Բայցայնմիայնհողչէ, այննաևգերազանցապեսհայկականբնակչություննէ: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր ապրող և ապրած մարդիկ Ադրբեջանի քաղաքացի են: Այս դեպքում նրանց ինչպե՞ս կարող ենք այլ որակի մարդիկ համարել: Ինձ թվում է, որ նրանց դեմ թշնամանքի սերմանումը լրջագույն սխալ է: Եթե այժմ նրանց հետ մենք մարդկային հարաբերություններ չհաստատենք, ապա հետագայում դա կարող է այլևս անհնարին լինել:

Արդյո՞ք, Ձեր կարծիքովժողովուրդների բարեկամության մասին խորհրդային պատկերացումները հնացել են: Արդյո՞ք կարելի էր անցյալից ինչոր դրական բան վերցնել, հարստացնելով այն՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները:

– Խորհրդային Միության հետ առնչությունից դուրս «ժողովուրդների բարեկամություն» հասկացությունը զգալի չափով բռնազբոսիկ է: Ժողովուրդների համար դժվար է միմյանց հետ բարեկամանալը: Պատմականորեն մի էթնոսը կարող է մեկ այլ էթնոսի հանդեպ ավելի մեծ համակրանք ունենալ, քան ուրիշների նկատմամբ, քանի որ նրանց միավորում է, ասենք, մերձավոր պատմությունը: Նախկինում մասնատված եվրոպական պետությունները տառացիորեն մեր աչքի առաջ են միավորվել՝ խնդիրները միասնական ուժերով լուծելու համար: Թեև դժվար է ասել, թե այս գործընթացը կունենա՞ դրական ավարտ, թե՞ ոչ:

Դուք լավ գիտեք, որ ջուրն արտակարգ բան է. առանց ջրի կյանք չկա: Բայց երբ ջուրը չափազանց շատ է լինում, սկսվում է ջրհեղեղը: ԽՍՀՄ-ում ժողովուրդների բարեկամությունը վերաճել էր չափազանցված ու  կիսաբռնի մի երևույթի: Գրկախառնությունը շատ կոշտ էր: Եթե ընտանիքի անդամներից մեկը սկսում է չափազանց շատ սիրել ազգականներից մեկին, ապա վերջինս կարող է հոգնել այդպիսի սիրուց: Դրա համար էլ ժողովուրդների բարեկամությունն իր չափազանցվածությունից, ինչպես և խորհրդային շրջանի շատ այլ բան, սկսել է ընդունել ձևավական բնույթ:

Սակայն, ըստ էության, այդ բարեկամությունը կար: Հիշո՞ւմ եք ֆիզիկայի դպրոցական դասընթացը: Մետաղական խարտուքները, հայտնվելով էլեկտրամագնիսական դաշտում, դասավորվում են ըստ դաշտը թափանցող ուժային գծերի: Խորհրդային ժամանակներում հասարակության մեջ գոյություն ուներ բարոյական դաշտ, որն ակտիվորեն ներազդում էր բնակչության մեծամասնության վրա: Ցավոք, ներկայիս Ռուսաստանում բարոյական դաշտի ուժային գծերը թուլացել են:  Հարուստ լինելու նպատակը նպատակ չէ. դուք դա լավ եք հասկանում…

Խորհրդային Միությունում հռչակվող շատ բաներ անիրական բնույթ էին կրում: Ողջամիտ մարդիկ դա լավ էին հասկանում: Նրանք չէին ընդունում այն մեթոդները, որոնցով այդ երևույթներն ի կատար էին ածվում: Այնուամենայնիվ, գոյություն ունեին որոշ բարոյական ուղենիշներ, որոնք մարդկանց մեծամասնությանն օգնում էին ապրել և կողմնորոշվել: Մարդիկ հասկանում էին, որ մյուս ազգին վիրավորելը վատ է: Դա դատապարտվում էր: Հիշում եմ իմ մանկությունը. եթե ինչ-որ մեկն իրեն թույլ էր տալիս նման բան անել, ապա նա անպայման ենթարկվում էր հանրային պարսավանքի:  Այդ պարսավանքը շատ անկեղծ էր: Մարդիկ հավատում էին, որ մենք միասին ենք ապրում, միասին չարչարվում, միասին հաղթում, ուստիև բոլոր ժողովուրդները հավասար են: Մենքդիմացելենքպակասությանը, բայցդեռհայտնիչէ՝արդյո՞քկդիմանանքայսլիությանը, որը, որքանէլտարօրինակհնչի, մարդկանցավելիշատէբաժանում, քանավերածություննուսովը: Այսօր մենք նորանոր փորձությունների ենք ենթարկվում:

«Ժողովուրդների բարեկամություն» հասկացությունը ավագ սերնդի մարդկանց համար դեռևս արդիական է: Ռուսաստանի տարածքում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և կարևոր է ընդգծել նրանց հավասարությունն ու փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը:

Բայց ի՞նչ անել սահմանից այն կողմ հայտնվածների հետ: Ներկա տեսքով մեր միգրացիոն քաղաքականությունն աշխատում է ժողովուրդների բարեկամության դեմ: Ես համոզված եմ, որ Ռուսաստանն աշխատուժի ներհոսքի կարիք ունի, և դրանում սարսափելի ոչինչ չկա: Դա տեղի է ունենում ողջ աշխարհով մեկ: Բայց այն, ինչ արվում է մեզ մոտ՝ ժողովուրդների բարեկամությանը հասցված հիմնարար հարված է:

Մարիա Լյամցևա, Իվան Քսենոֆոնտով, Ա.Ա. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցման հիմնադրամի մամլո ծառայություն

http://gorchakovfund.ru/open-diplomacy/rustam-ibragimbekov-ot-chereschur-krepkoy-druzhby-narodov-tozhe-mozhno-ustat/

(Հարցազրույցը տպագրվում է կրճատումներով։ Ռուսերեն ամբողջական բնօրինակին կարող եք ծանոթանալ մեր ամսագրի կայքէջում)

 

Share

Comments are closed.