Իրանը նոր նախագահ ունի

Տարածաշրջանային և միջազգային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները 

Դոկտոր Շիրին ՇԱՖԱՅԻ (Shirin Shafaie)
Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների
դպրոց (SOAS), Լոնդոնի համալսարան
Մեծ Բրիտանիա 

Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի ընտրվելը շատերին է զարմացրել: Իրանի հետ կապ ունեցող քաղաքական շրջանակներում ընտրությունների արդյունքների մասին տեղեկանալուց քիչ անց հնչել են տարբեր կարծիքներ՝ Իրանի 11-րդ[1] նախագահական ընտրությունների ելքի կանխատեսման ձախողումն արդարացնելու համար:

Այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ Իրանը Գերագույն առաջնորդի[2] կողմից կառավարվող բռնապետություն է, այժմ ստիպված էին բացատրել, թե ինչու իրանցիների մեծամասնությունն ուրախությամբ ընդունել է ընտրությունների արդյունքներն անգամ այն պարագայում, երբ մարդկանց մի մասը քվեարկել է այլ թեկնածուի օգտին կամ ընտրություններին առհասարակ չի մասնակցել:[3] Արևմտյան շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ կարծիք են արտահայտել, թե «պատժամիջոցները գործում են» և «ղեկավարությունը հանձնվել է» Իրանի ժողովրդին պատուհասած աննախադեպ տնտեսական դժվարությունների ազդեցությամբ՝ դեպի համաշխարհային ֆինանսական ցանց երկրի մուտքն արգելափակելու և կենսականորեն անհրաժեշտ դեղորայքի ու պարենի պակասության պատճառով:[4] Եվ սա ասվում է ի հեճուկս այն հանգամանքի, որ երկար տարիների ընթացքում այդ նույն արևմտյան քաղաքական գործիչները պնդում էին, թե պատժամիջոցները ուղղված են բացառապես Իրանի միջուկային ծրագրի կասեցմանը և ոչ թե ժողովրդի կենսապայմանների վատթարացմանը:[5]

Այժմ Իրանի հարցերով մասնագիտացած շատ վերլուծաբանների և գիտակ անձանց հարցը հետևյալն է. ի՞նչ է անելու նոր նախագահը, և ինչպե՞ս է փոխվելու Իրանի արտաքին քաղաքականությունը նոր վարչակազմի օրոք, մասնավորապես՝ միջուկային ծրագրի ոլորտում:

Այն վերլուծությունները, որոնք ենթադրում են, թե Իրանի արտաքին քաղաքականության և, մասնավորապես, վերջինիս միջուկային ծրագրի փոփոխությունը կախված է Իրանի նախագահի անձից կամ Գերագույն առաջնորդի տրամադրությունից, ապակողմնորոշում և թյուրիմացության են մատնում: Վերլուծության այն մշակույթը, որի հիմքում ընկած է քաղաքական գործիչների անձը (լինեն նրանք Ահմադինեժադի պես «հակասական» կամ Ռոհանիի նման «չափավոր» գործիչներ) այդպիսի վերլուծությունները վերածում է անպտուղ քաղաքական ասեկոսեների:   Ավելի պատշաճ մոտեցումը պետք է վեր հանի այն իրական խնդիրները, որոնց բախվելու է նորընտիր նախագահը և այն իրական հնարավորությունները, որոնք ունի նրա վարչակազմը Իրանի և Արևմուտքի միջև գոյություն ունեցող վնասակար փակուղու խաղաղ կարգավորման և Իրանի տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների բարելավման համար:

Այս հոդվածում քննվում են նոր նախագահի առջև տնտեսության, անվտանգության, դիվանագիտության և մշակույթի բնագավառում ծառացած ներքին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներն ու հնարավորությունները:

Ռոհանիի վարչակազմը դեռևս չի ուրվագծվել։ Ամենայն հավանականությամբ, այն բաղկացած է լինելու Ռաֆսանջանիի վարչակազմի երևելի գործիչներից, ովքեր շոշափելի վաստակ ունեն 1990-ականներին Իրանի տնտեսությունն ութամյա իրան-իրաքյան պատերազմին հաջորդած «վերականգնման» ժամանակաշրջանում, ինչպես նաև փորձառու դիվանագետներից և Խաթամիի «բարեփոխումների շրջանի» գործընկերներից:  Նախագահն, օրինակ, ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև հասարակագետ՝ բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ և Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար: Այս ամենը հուշում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ազդեցություն է ունենալու իրանական վերլուծաբանական հասարակության երիտասարդ ներկայացուցիչների վրա՝ հնարավորություն ընձեռելով գործունեության ամենատարբեր ոլորտների վերլուծաբաններին աշխուժորեն մասնակցելու Իրանի ապագայի կերտմանը ներքին, տարածաշրջանային և միջազգային ասպարեզում: Բացի դրանից, որպես նախագահի վեց թեկնածուների միջից միակ կենտրոնամետ հայացքներ դավանող հոգևորական՝ նա վայելում է Ղում քաղաքի բարձրագույն հոգևորականության աջակցությունը և Գերագույն առաջնորդի վստահությունը: Այսպիսով, Ռոհանիին կարելի է համարել հավասարակշռության ապահովման համար ամենահարմար անձը Իրանի իշխանության ներքին կենտրոնների՝ Մեջլիսի, գերագույն ղեկավարության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, հոգևորականության և քաղաքացիական հասարակության (հատկապես՝ երիտասարդների ու կանանց) միջև:  Իրանի ներքաղաքական միջավայրում այսպիսի փոխհավասարակշռությունը գործնականում նոր նախագահին կօգնի հասնելու ավելի ամուր ներքին համաձայնության՝ տնտեսության, միջուկային ծրագրի և արտաքին քաղաքականության հարցերում:  Այսպիսի ամուր ներքին փոխըմբռնումն ավելի ամուր հենք կհանդիսանա Իրանի և առաջատար գերտերությունների հետ (մասնավորապես՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի «P5 +1» ձևաչափում) բանակցությունները շարունակելու համար:

Ակնհայտ է, որ նոր վարչակազմի գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է որոշակի փոխադարձ միջոցներով՝ առանց հրաժարվելու (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի[6] 4-րդ հոդվածի համաձայն) Իրանի՝ խաղաղ նպատակներով իր տարածքում ուրանի հարստացումից: Իրանի համար դա ինքնիշխանությունը և անկախությունը չկորցնելու հրամայական է:  Դա երկար և բարդ ճանապարհ է լինելու, որը զերծ չէ հիասթափություններից և չի խոստանում խնդրի արագ կարգավորում:  Հաշվի առնելով Ռոհանիի դրական փորձը և ԵՄ-ի ու Իրանի միջև հարաբերությունների դինամիկայի իմացությունը՝ նոր նախագահն, ամենայն հավանականությամբ, սկսելու է ԵՄ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունները բարելավելուց: Ինքը՝ Ռոհանին, իր «Ազգային անվտանգությունը և միջուկային դիվանագիտությունը»  (2011թ.) գրքում գրում է, որ Խաթամիի նախագահության օրոք իր՝ որպես միջուկային խնդրով իրանական գլխավոր բանակցողի հիմնական ձեռքբերումն այն էր, որ նրան հաջողվել է պառակտում մտցնել Իրանի դեմ դաշինքում, որի արդյունքում Իրանի միջուկային թղթապանակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չի փոխանցվել: Ավելին, Իրանի և Արևմուտքի միջև 2004թ. ստորագրված միակ հաջողված միջուկային համաձայնագիրը Ռոհանիի ջանքերի փայլուն արգասիքն էր: Խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների արդյունքում ստորագրված Փարիզյան համաձայնագրի[7] մասին է: Ռոհանին կրկին փորձելու է խուսանավել ամերիկացիների և եվրոպացիների միջև: Թերևս, նրան հաջողվելու է մեղմացնել Իրանի էներգետիկ և ֆինանսական հատվածների նկատմամբ եվրոպական պատժամիջոցների մի մասը՝ ստեղծագործաբար մոտենալով ապագա բանակցությունների հիմքին:

ԱՄՆ-ի միակողմանի միջոցների դեմ պայքարը լինելու է նվազ ճկուն՝ Կապիտոլյան բլուրի և Սպիտակ տան միջև տխրեցնող հարաբերությունների դինամիկայի պատճառով: Անգամ եթե նախագահ Օբաման բաց հոգով կամենա գործ ունենալ Իրանի նոր նախագահի հետ և (ըստ հենց իր՝ Օբամայի եզրութաբանության[8]) «կբացի բռունցքը», ոչ մի երաշխիք չկա, որ հանրապետականներից և մի շարք հակաիրանական լոբբիստներից[9] մեծապես կախված Կոնգրեսը կհետևի նրա օրինակին և կընդունի պատժամիջոցները վերացնող օրենք:[10] Կարելի է միայն ենթադրել, թե որքան ուշ կվերացվելու 2010թ. Իրաքի դեմ ընդունված որոշ պատժամիջոցներ, որոնք իրաքյան նավթից ստացվող եկամտի վերահսկողությունը փոխանցել են ԱՄՆ-ին և Միացյալ Թագավորությանը:

Քանի դեռ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը մնում է հակամարտային ռազմավարության՝ Իրանին պատժելու, իրանցիներին տնտեսապես խեղդելու և քաղաքական անկարգություններ հրահրելու ռազմավարության փակուղում, չարժե ակնկալել հին և նոր պատժամիջոցների վերացում: Դրանց փոխարեն հարկ է սպասել նոր պատժամիջոցներ սահմանող օրենսդրական ակտեր: Դրանք արդեն ընդունվելու ճանապարհին են՝ ի հեճուկս Իրանի նոր, ժողովրդականություն վայելող և չափավոր նախագահի ընտրության հանգամանքի:[11] Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից հերթական միակողմանի պատժամիջոցները կարող են հանգեցնել միայն դիմակայության սրման և Իրանի առաջնորդների համար դառնալ ևս մեկ վկայություն, որ ԱՄՆ շահագրգռված է ոչ թե դիվանագիտությամբ, այլ բացառապես վարչակարգի տապալմամբ: Այլ խոսքերով, իրանցիները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ Իրանի հանդեպ Արևմուտքի հետաքրքրությունը նախկինի պես միտված է Իրանի վրա զուտ միակողմանի «վերահսկողություն» ստանալուն և ոչ թե ընդունելի «փոխզիջման» հասնելու նպատակին:   Ցավոք, երկրի նորագույն պատմությունն առնվազն 1953 թվականից ի վեր և Իրանի նավթային արդյունաբերության ազգայնականացման դեմ ուղղված Կենտրոնական հետախուզական վարչության և ՄԻ-6-ի կազմակերպած պետական հեղաշրջումն ակներևաբար վկայում ու փաստում են հենց այսպիսի օրակարգի գոյության մասին:

Նոր նախագահը նաև զգալի ուշադրություն է դարձնելու Մերձավոր Արևելքի նոր իրադարձությունների նկատմամբ Իրանի դիրքորոշման մշակմանը, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայում և Եգիպտոսում, այլև Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Պարսից ծոցի այլ արաբական պետություններում: Այդ կապակցությամբ Ռոհանիի վարչակազմն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է շեշտ դնել «տարածաշրջանային հակամարտությունների» համար համապարփակ և լիարժեք «տարածաշրջանային լուծումներ» որոնելու վրա՝ հանդես գալով տարածաշրջանում որևէ ուղիղ կամ միջնորդավորված արտաքին ռազմական միջամտության դեմ:[12]

Իրանի երկկողմանի և տարածաշրջանային հարաբերությունների ու, մասնավորապես, Հարավային Կովկասի ուղղությամբ կարելի է սպասել, որ նորընտիր նախագահը վարելու է «մերձավորագույն հարևանների հետ զրո խնդիրներ» քաղաքականություն՝ հարևան երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ տնտեսական, մշակութային, բնապահպանական, անվտանգության և էներգետիկ ոլորտներում ավելի ընդլայնված համագործակցություն հաստատելու համար: Ի հեճուկս այն հանգամանքի, որ Կովկասի և Միջին Ասիայի միագումար բնակչությունը չի սպառում Իրանի տնտեսական պահանջները՝ տարածաշրջանն Իրանի համար շարունակում է պահպանել ահռելի ռազմաստրատեգիական և աշխարհաքաղաքական նշանակություն: Խոսքը տարանցիկ փոխադրումների, խաղաղության և կայունության ապահովման, թմրադեղերի շրջանառության դեմ պայքարի, էներգետիկ և ջրային անվտանգության, էներգետիկայի համար համապատասխան ենթակառուցվածքների զարգացման և ջրամատակարարման մասին է: Այս ամենը տարածաշրջանում ապրող յուրաքանչյուր մարդու կենսամակարդակի բարձրացման համար կարևոր նշանակություն ունի:

Արևմուտքի միակողմանի պատժամիջոցները քայքայիչ ազդեցություն են ունեցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և տնտեսական զարգացման համար:  Օրինակ, Իրանի դեմ գործող պատժամիջոցներն արդեն բացասական ազդեցություն են գործել Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապն իրականացվում է Իրանի և Վրաստանի միջոցով: Բացի դրանից, քաղաքական և մշակութային ոլորտներում պատժամիջոցները տխուր հետևանքներ են ունեցել երկկողմանի հարաբերությունների վրա: Օրինակ, 2013թ. հուլիսին Վրաստանը ԱՄՆ կառավարության ճնշումների ներքո միակողմանիորեն վերացրել է Իրանի հետ ոչ վիզային այցելությունների ռեժիմը՝ Վրաստանի հետ գործարար հարաբերությունների միջոցով միջազգային պատժամիջոցներից խուսափելու իրանական թվացյալ փորձերը կանխելու նպատակով: Որոշ վրացի պաշտոնյաների, թերևս, համոզել են, որ նրանք պարտավոր էին չեղյալ հայտարարել երկկողմանի վիզային համաձայնագիրը: Սակայն, իրականում դա բացասաբար է անդրադառնալու Վրաստանի զբոսաշրջային ոլորտի վրա: Դա կարող է նպաստել իրանցի զբոսաշրջիկների և գործարար շրջանակների վերակողմնորոշմանը թուրքական և հայկական շուկաների օգտին, որտեղ երկկողմանի ոչ վիզային ռեժիմը պահպանվում է նշված պետությունների ավելի անկախ բնույթի շնորհիվ:

Իրանի նոր վարչակազմն, ամենայն հավանականությամբ, նպաստելու է Կասպից ծովի տարածաշրջանում «լավ արտաքին շահագրգռվածությանը», օրինակ՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակման ոլորտներում: Միաժամանակ, նա կշարունակի հավատարիմ մնալ Իսլամական Հանրապետության ստեղծման օրվանից որդեգրված պաշտոնական քաղաքականությանը, որի հիմքում ընկած է տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայությունը (այսինքն՝ «արտաքին կործանարար շահագրգռվածությունը») մերժելի համարելը, որովհետև այն սոսկ մեծացնում և բարդացնում է տարածաշրջանային հակամարտությունների սրումը:

Այսպիսով, նոր նախագահը կրկին մտահոգված կլինի արտաքին ռազմական ներկայությամբ և հարակից տարածքները ԱՄՆ-ի հզորության արտացոլման հենակետերի վերածվելու խնդրով, մասնավորապես՝ դեպի հյուսիս ընկած Ադրբեջանում, Կասպից ծովի տարածաշրջանում, դեպի հարավ ընկած Պարսից ծոցում՝ Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում, դեպի Արևմուտք՝ Թուրքիայում, Իրաքում և դեպի արևելք՝ Աֆղանստանում և Պակիստանում: Այնուամենայնիվ, ամերիկյան ռազմական օգնությունը և նավթի ու սպառազինությունների վաճառքից ստացված պատկառելի ֆինանսական եկամուտները տարածաշրջանային մի շարք պետությունների համար կարող են շատ մեծ թվալ և չեզոքացնել երկարատև խաղաղության, կայունության և կայուն զարգացման հնարավորությունները:

Կարճ ասած, սպասվում է, որ նոր նախագահը կապահովի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր մեկնարկ և, ի տարբերություն իր նախորդի, կդրսևորի ավելի մեծ արհեստավարժություն և փորձ՝ արևմտյան գործընկերների հետ բանակցությունները վարելու ժամանակ: Հնարավոր է, որ մենք սկսենք նկատել Իրանի և Եվրոպայի միջև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների վերականգնման և մերձեցման միտումներ, որոնք նպաստելու են Իրանի և նրա հարևանների կենսապայմանների բարելավմանը, անվտանգության և կայունության  ամրապնդմանը: Այնուամենայնիվ, նոր նախագահը հազիվ թե կարողանա լուրջ փոփոխությունների հասնել Իրանի ռազմավարական նախապատվություններում կամ ազգային շահերի ոլորտում: Նա առաջվա պես պնդելու է, որ խաղաղ միջուկային էներգիայի արտադրությունն Իրանի անօտարելի իրավունքն է, սակայն, հնարավոր է, նա ի զորու կլինի ավելիին հասնել այդ իրավունքի իրականացման գործում, ընդ որում՝ այնպես, որ այն ավելի արդյունավետ դառնա բանակացությոնների սեղանի շուրջ նստած բոլոր կողմերի համար:

Այնուամենայնիվ, տարածաշրջանում ամերիկյան ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը, անվստահության երկար պատմությունը և նավթադոլարների ու սպառազինությունների վաճառքից ստացվող եկամուտների դաշինքի ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների և հարևան երկրների միջև սպառնալիքների փոխադարձ ընկալման վրա չպետք է թերագնահատել:  Ամերիկյան ռազմական հզորության քաղաքական երևակումն Իրանի հյուսիսային և հարավային հարևանների վրա, ի հեճուկս տարածաշրջանային խաղացողների երկարաժամկետ շահերի, շարունակելու է թելադրել երկկողմ հարաբերությունների շատ պայմաններ: Այդպիսի հիմնարար վերնակառույցի հզորությունը հազիվ թե փոխվի Իրանում և անգամ ԱՄՆ-ում նախագահի անձի հնարավոր փոփոխության բերմամբ:



[1] See the following analyses on this subject: Jasmin Ramsey and Jim Lobe, “On Iran, Wrong but Right”, 20 June 2013, Lobe Log, http://www.lobelog.com/on-iran-wrong-but-right/ ; and Flynt Leverett, Hillary Mann Leverett and Mohammad Marandi, “Rouhani won the Iranian election. Get over it.”, 16 June 2013, Aljazeera, http://www.aljazeera.com/indepth/opinion/2013/06/201361681527394374.html

[2] For a good summary of these views see: Flynt Leverett and Hillary Mann Leverett, “Iran’s Presidential Election Will Surprise America’s So-Called Iran “Experts””, 13 June 2013, Going to Tehran, http://goingtotehran.com/irans-presidential-election-and-the-real-dynamics-of-iranian-politics ; also see Barry Cooper, “John Baird was wrong about Iran’s recent presidential election”, 28 June 2013, Troy Media, http://www.troymedia.com/2013/06/28/john-baird-was-wrong-about-irans-recent-presidential-election/ ; for an example of misinformed analysis of the election outcome and dynamics see: “Hooman Majd and Mohsen Milani on Iran’s Presidential Election”, 11 June 2013, Foreign Affairs, http://www.foreignaffairs.com/discussions/news-and-events/hooman-majd-and-mohsen-milani-on-irans-presidential-election

[3] Mahdi Mohamadi,  “How Western Ideological Dogmas about Elections in Iran Collapsed?”, 11 July 2013, Iran Review, http://www.iranreview.org/content/Documents/How-Western-Ideological-Dogmas-about-Elections-in-Iran-Collapsed-.htm

[4] See: John Glaser, “Iranian Mothers for Peace: ‘Inhumane’ Sanctions Blocking Medicine for the Sick”, 05 February 2013, Antiwar.com, http://antiwar.com/blog/2013/02/05/iranian-mothers-for-peace-inhumane-sanctions-blocking-medicine-for-the-sick/ ; Dara Mohammadi, “US-led economic sanctions strangle Iran’s drug supply”, 26 January 2013, The Lancet, http://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736%2813%2960116-6/fulltext ; Mohammad Ali Shabani, “Living under Siege in Iran”, 11 July 2012, Aljazeera, http://www.aljazeera.com/indepth/opinion/2012/07/2012710132416172713.html ; Julian Borger and Saeed Kamali Dehghan, “Iran unable to get life-saving drugs due to international sanctions”, 13 January 2013, The Guardian, http://www.guardian.co.uk/world/2013/jan/13/iran-lifesaving-drugs-international-sanctions; Also see Mohamed Yunis, 07 February 2013, GALLUP, “Iranians Feel Bite of Sanctions, Blame U.S., Not Own Leaders”, http://www.gallup.com/poll/160358/iranians-feel-bite-sanctions-blame-not-own-leaders.aspx.

Note that in Iraq a decade of sanctions (1990s) resulted in the death of  more than 500,000 Iraqi children, see for example a report by Barbara Crossette, “Iraq Sanctions Kill Children, U.N. Reports”, 01 December 1995, NY Times, http://www.nytimes.com/1995/12/01/world/iraq-sanctions-kill-children-un-reports.html

[5] See Daily Press Briefings by the US Department of State, for example: http://www.state.gov/r/pa/prs/dpb/2012/10/199163.htm#IRAN

[8] “Obama calls on Iran to ‘unclench’ fist”, 26 January 2009,  AFP, http://www.google.com/hostednews/afp/article/ALeqM5j5hGCvKqgo8lw1bfMkqKbCHqe4Pg

[9] “Sen. Mark Kirk breaks with Obama over outreach to Iran’s new president”, 18 June 2013, The Hill, http://thehill.com/blogs/global-affairs/middle-east-north-africa/306195-kirk-breaks-with-obama-over-outreach-to-irans-new-president-

[10] See for example analyses by: Jamal Abdi, “New Congressional Sanctions Push Aimed at Killing Iran Diplomacy”, 10 March 2013, Lobe Log, http://www.lobelog.com/new-congressional-sanctions-push-aimed-at-killing-iran-diplomacy/ ; and Navid Hassibi, “The Complex Mechanics of Removing US Sanctions on Iran”, 17 December 2012, PBS, http://www.pbs.org/wgbh/pages/frontline/tehranbureau/2012/12/comment-the-complex-mechanics-of-removing-us-sanctions-on-iran.html

[11] “Congress Not Won Over By Rouhani Victory in Iran”, 18 June 2013, Al-Monitor,  http://www.al-monitor.com/pulse/originals/2013/06/congress-iran-election-rouhani-skeptical-sanctions.html ; “Senate Bill Would Halt Iran’s Access to an Estimated $100 Billion in Cash”, 08 May 2013, NY Times, http://www.nytimes.com/2013/05/09/world/middleeast/bill-would-deny-iran-access-to-foreign-exchange-reserves.html?_r=2& ; “U.S. Senators Seeking Tougher Economic Sanctions on Iran”, 09 April 2013, Bloomberg, http://www.bloomberg.com/news/2013-04-09/u-s-senators-seeking-tougher-economic-sanctions-on-iran.html ; “Congress Plans Tough New Sanctions Amidst Widespread Skepticism”, 21 May 2013, Arms Control Centre, http://armscontrolcenter.org/issues/iran/articles/congress_plans_tough_new_sanctions_despite_expert_official_skepticism/. But also see the following for a sign of alternative and promising new developments: Ryan Costello, “Congress, Former Policymakers Urge Obama to Revitalize Diplomacy With Iran”, 19 July 2013, Huffington Post, http://www.huffingtonpost.com/ryan-costello/congress-former-policymak_b_3623721.html

[12] See a recent analysis by Flynt Leverett and Hillary Mann Leverett, “Iran Signals Continuity in Its Syria Policy Following Rohani’s Election”, 21 June 2013, Going to Tehran, http://goingtotehran.com/iran-signals-continuity-in-its-syria-policy-following-rohanis-election ; and Kayhan Barzegar, “Rouhani, Iran Key To Political Solution in Syria”, 17 June 2013, Al Monitor, http://www.al-monitor.com/pulse/originals/2013/06/iran-hassan-rouhani-geneva-syria.html

Share

Comments are closed.