Իրանը որպես անկայունության գործոն տարածաշրջանում

Թեհրանյան վարչակարգը բոլորի համար խնդրահարույց է դարձել, այդ թվում` Ադրբեջանի եւ Հայաստանի համար

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
ՙԶերկալո՚ թերթի քաղաքական մեկնաբան
Բաքու

Վերջերս Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Բաքվում կրկին առաջարկել է, որ պաշտոնական Թեհրանը դառնա Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդ: Սակայն, փորձագետներից եւ քաղաքական գործիչներից ոչ ոք Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը լուրջ չի ընդունել:

Եվ խնդիրը բոլորովին այն չէ, որ Բաքվում Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հարցում շատերի կարծիքով Իրանը հանդես է գալիս հայամետ դիրքորոշմամբ: Ի վերջո, Բաքվում համարում են, որ տվյալ հակամարտության կարգավորման հարցում հայամետ դիրքորոշում ունի նաեւ Մոսկվան: Բայց միաժամանակ քչերն են առաջարկում հրաժարվել ռուսական միջնորդությունից: Հայաստանում էլ առանձնապես ոգեւորված չեն Թեհրանին միջնորդի դերում տեսնելու, թեեւ Իրանը մի կողմից տարածաշրջանի առաջատար տերություններից է եւ պաշտոնական Երեւանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում հանդես է գալիս ՙհավասարակշռված դիրքորոշմամբ՚: Այդ դեպքում ո±րն է խնդիրը:

Նախ` ՀՏրրՌÿ Չ չսՏոՈսՖվՏռ տՏսՌՑՌՍպ ամսագրի գլխավոր խմբագիր, հայտնի ռուսաստանյան քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը խոստովանում է միջազգային գործերում տարածաշրջանային պետությունների դերի աճը, թեեւ անմիջապես նշում է. ՙԽնդիրն այն է, որ Թուրքիայի եւ Իրանի պես տարածաշրջանային խաղացողների հավակնություններն, իրոք, աճում են, ընդսմին աճում է նաեւ նրանց կշիռը, բայց դա չի նշանակում, որ նրանք ի վիճակի են հաստատել ինչ-որ կարգուկանոն: Դա վերաբերում է նմանօրինակ տարբեր նախաձեռնություններին, որոնք չեն արժանանում աշխարհի առաջատար տերությունների բարեհաճությանը:

Օրինակ, անցյալ տարի տարածաշրջանային երկու հզոր պետություն` Թուրքիան եւ Բրազիլիան փորձել են լուծել իրանյան միջուկային ծրագրի խնդիրը: Թուրքիայի եւ Բրազիլիայի ղեկավարները մեկնել են Թեհրան, որտեղ հայտարարել են, որ կարողացել են հանգուցալուծել իրանական միջուկային խնդիրը: Սակայն առաջատար տերությունները դրան անբարեհաճ են վերաբերվել ու անտեսել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ավելի ճիշտ` դրանք լուրջ չեն ընդունել: Արդյունքում, իրանական հարցում ոչինչ չի փոխվել: Այս ամենը ցայտուն կերպով ցույց է տվել, որ տարածաշրջանային տերությունները դեռեւս չունեն քաղաքական ավանդույթներ եւ չեն վայելում բավարար հեղինակություն` նմանատիպ լուրջ հարցեր լուծելու համար: Նրանց պարզապես թույլ չեն տալու անել դա: Նրանք կարող են ինչ-որ բան նախաձեռնել, բայց խնդրի հանգուցալուծումը նրանց ուժերից վեր է՚:

Սրանով ամեն ինչ ասված է: Խնդիրն այն է, որ Թուրքիայի եւ Իրանի պես տարածաշրջանային խաղացողներն, ի վերջո, հենց իրենք են հայտնվում առաջնորդվողի դերում: Բավական է ուշադրություն դարձնել Թուրքիայի վարքագծին` Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները սկսելուց առաջ եւ հետո: Ռազմական գործողությունը սկսելուց մեկ ամիս առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով դրանից քիչ առաջ Քադաֆիի ձեռքից ստացել է նրա իսկ հիմնած` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մրցանակը, գործողության մեջ ՆԱՏՕ-ի մասնակցությունն անվանել է անթույլատրելի: Սակայն մեկ ամիս անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ դեմ առ դեմ երկու զրույցից հետո ՆԱՏՕ-ում քվեարկել է ՙինչպես որ պետք էր՚, իսկ այսօր կոչ է անում Քադաֆիին հրաժարվել իշխանությունից:

Մի խոսքով,  եւ´ Երեւանում, եւ´ Բաքվում քաջ գիտակցում են, որ Իրանը դեռեւս ՙբարձրագույն լիգայում՚ չէ, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ունենա վճռական խոսք:

Երկրորդ` այնուամենայնիվ հարկ է հիշել, որ Իրանն ունի կայսերական անցյալ եւ այսօր էլ դեմ չէ գոնե տարածաշրջանային հարցերի լուծման մեջ ունենալ վճռորոշ խոսք: Սակայն, մի շարք պատճառների բերմամբ Իրանը, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ արաբական աշխարհի, ընդունակ չէ իր շուրջը պետությունների կայուն միություն ստեղծելու, որը նրան թույլ կտար Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային հարցերի լուծման ժամանակ ՙվերահսկիչ փաթեթն՚ ունենալ: Մինչդեռ Իրանը հենց այս տարածաշրջաններն է համարում սեփական շահերի գոտի: Մեծ հաշվով` չկա մեկը, որի հետ հնարավոր կլիներ ստեղծել նման միություն: Այսինքն` Իրանի ցանկությունները չեն համապատասխանում նրա իսկ հնարավորություններին:

Պարսիկները գտնվում են հեռահար կայսերական հավակնություններ ունեցող երեք` սլավոնական, թուրքական եւ արաբական  էթնիկական խմբերի շրջապատում, որոնք գերազանցում են նրանց թե° թվապես, թե° ըստ պաշարների: Ըստ էության, Իրանն ինքն իրեն թշնամական շրջապատի մեջ է զգում եւ հարեւան առաջատար էթնիկական խմբերին ընկալում է որպես սպառնալիք պարսկական պետության գոյությանը: Միայն թույլ եւ տարբեր հակամարտությունների մեջ ներքաշված հարեւանների գոյությունը, առնվազն ներկա փուլում,  Իրանի պետական միասնականության եւ տարածաշրջանային նշանակության երաշխիքն են: Պարզ ասած` Իրանը շահագրգռված չէ ո°չ իրաքյան, ո°չ աֆանական, ո°չ պաղեստինա-իսրայելական եւ, ի վերջո, ո°չ էլ հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման մեջ: Հենց այս հակամարտությունների առկայությունը թույլ է տալիս Իրանին մի կողմից դիմագրավել տարածաշրջանում այլ առաջատար էթնիկական խմբերի հետ մրցակցությանը, իսկ մյուս կողմից, առաջնորդվելով ՙբաժանիր, որ տիրես՚ սկզբունքով, ձեռք բերել ժամանակավոր դաշնակիցների: Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արաբական պետությունների մեծ մասի հետ Իրանի դաշնակցային հարաբերությունները կապված են բացառապես արաբա-մահմեդական եւ ամերիկա-իսրայելական բլոկերի դիմակայության հետ: Չլիներ այս դիմակայությունը` Իրանը արաբական աշխարհում ոչ մի դաշնակից չէր ունենա:

Հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ Իրանի քաղաքականությունը ձեւավորվում է ըստ միեւնույն սխեմայի: Հակամարտության հանդեպ Իրանի ՙհավասարակշռված դիրքորոշումը՚ կապված է բացառապես այն սպառնալիքի հետ, որն Իրանի համար թաքնված է տարածաշրջանում թուրքական տարրի հզորացման հետ: Ամեն ինչ շատ պարզ է: Իրանի եւ Ադրբեջանի շահերը տրամագծորեն հակադիր են, համենայն դեպս` թեհրանյան վարչակարգի ռազմավարների ընկալման մեջ: Իրանի հարեւանությամբ հզոր, ժողովրդավարական Ադրբեջանի ի հայտ գալը (տա Աստված մեր հայրենիքն, իրոք, այդպիսին տեսնել) ներկայումս գոյություն ունեցող իրանական պետականության համար սպառնալիք է ներկայացնում:

Այսինքն, խնդիրը ոչ միայն շահերի չհամընկման մեջ է, այլ` ավելի խորքային շերտերում: Ի վերջո, առաջին հայացքից անգամ ամենահակադիր թվացող շահերը պետությունների փոխհարաբերություններում անհաղթահարելի պատնեշ չեն: Շահերն էլ են փոփոխվում, կամ էլ փոխվում են դրանց իրականացման եղանակների հանդեպ մոտեցումները: Եվ, ի վերջո, վաղ թե ուշ կողմերը ստիպված են լինում հաշտվել գոյություն ունեցող իրողությունների հետ: Բայց երբ կողմերից մեկը մյուս կողմի պարզ գոյությունն անգամ ընկալում է որպես սպառնալիք սեփական պետականությանը, ապա փոխզիջումներին տեղ չի մնում: Հենց դրա մեջ է մասնավորապես Ադրբեջանի եւ ողջ թուրքական աշխարհի Ռուսաստանի եւ Իրանի հետ առկա փոխհարաբերությունների տարբերությունը: Ռուսաստանն, ի հեճուկս առկա տարբեր շահերի,  չի ընկալում Ադրբեջանի եւ ողջ թուրք աշխարհի գոյությունը որպես սպառնալիք սեփական պետականությանը:

Այսպիսով, Իրանի համար գերադասելի է, որ անկախ Ադրբեջան առհասարակ գոյություն չունենար: Բայց քանի դեռ նա գոյություն ունի, ապա թող մշտապես լինի թույլ եւ խնդրահարույց:

Այսպիսով, պետք չէ անմեղ կույսեր ձեւանալ, որոնք չգիտեն, թե երեխաները որտեղից են հայտնվում: Պարզն ասած, ի հեճուկս առաջին հայացքից տրամագծորեն հակադիր փոխհարաբերությունների, Իրանը փորձում է օգտագործել Հայաստանը որպես ՙդաշնակից՚` թուրքական աշխարհին դիմակայելու համար, ինչպես եւ Իսրայելին` արաբ-մահմեդական աշխարհի հետ հարաբերություններում:

Իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարգավորելու ՙարտատարածաշրջանային ուժերի՚, նախ եւ առաջ` ԱՄՆ-ի անկարողությունը կամ չկամենալն առհասարակ որեւէ քննադատության չի դիմանում: Թերեւս ոմանք մոռացել են, բայց տողերիս հեղինակը լավ է հիշում, թե ինչին է հանգեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Սակայն, վերջին երեք տարիների ընթացքում փակուղում հայտնված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, կարելի է ասել, հանձնարարվել է Ռուսաստանին, որն ամենախոշոր եւ ազդեցիկ տարածաշրջանային պետությունն է: Եվ ի±նչ: Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացին շատ դժվար է հասնել` ի հեճուկս բացառապես ՙտարածաշրջանային ձեւաչափում՚ կազմակերպված բարձրագույն մակարդակով ինը հանդիպումների: Հազիվ թե Իրանը մշակած լինի բոլորին անհայտ եւ բացառիկ դեղատոմս` նմանօրինակ հակամարտությունները կարգավորելու համար:

Կողմերի էներգետիկ շահերը նույնպես չեն համընկնում: Ռուսաստանին դաշնակցող Իրանը հենց այնպես չէ, որ դեմ է անդրկասպյան գազամուղի շինարարությանը` Միջին Ասիայից Եվրոպա էներգակիրների փոխադրման համար: Թեհրանում գերազանց գիտակցում են, որ վաղ թե ուշ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները կկարգավորվեն: Եվ այն ժամանակ Իրանը կկարողանա դառնալ տարանցիկ հանգույց` Թուրքիայի միջով Միջին Ասիայից Եվրոպա էներգակիրներ փոխադրելու հարցում: Եղբայրական Թուրքիան այս դեպքում ոչինչ չի կորցնի, իսկ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությանը կհասցվի նշանակալից վնաս: Ի դեպ, շատ բան է կորցնելու նաեւ Հայաստանը: Նա վերջնականապես կորցնելու է Նաբուկոյին միանալու հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման դեպքում:

Եվ, ի վերջո, Թեհրանում, ամենայն հավանականությամբ, կարծում են, որ միայն միջուկային զենք ունենալը կարող է վերածել Իրանը տարածաշրջանային առումով նշանակալից պետության, որի հետ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել: Միջուկային զենք ունեցող պետության ի հայտ գալը հակասում է ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, Թուրքիայի շահերին թերեւս ավելի շատ, քան անգամ ԱՄՆ շահերին: Ի վերջո, Իրանի ունեցած միջին հեռահարության հրթիռները չեն կարող հասնել ԱՄՆ, իսկ Ռուսաստան ու Թուրքիա, էլ չենք խոսում Ադրբեջանի ու Հայաստանի մասին,  հասնել կարող են:

Միաժամանակ` Թեհրանում հասկանում են, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային, նախ եւ առաջ` ամերիկյան ուժերի առկայության պարագայում այս գաղափարը գրեթե անհնար կլինի իրականացնել: Հենց դրա համար էլ Իրանը հանդես է գալիս հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Ադրբեջանում այսպես կոչված ՙարտատարածաշրջանային ուժերի՚ ներկայության դեմ` ոչ միայն ի դեմս ԱՄՆ-ի, այլեւ` Թուրքիայի:

Իրավացի է ՀՏրրՌÿ Չ չսՏոՈսՖվՏռ տՏսՌՑՌՍպ ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, երբ պնդում է, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը հարկադրված կլինի լուծել իրանական խնդիրը: Եվ, ինչպես արդեն նշել ենք, խնդիրը ոչ միայն ու, թերեւս, ոչ այդքան իրանական միջուկային ծրագրի մեջ է: Ռուսաստանցի քաղաքագետը խնդիրը ՙբարդում՚ է ամերիկացիների վրա, բայց միաժամանակ նշում է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծման փորձը կարող է լինել վճռական գործոն` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա ներազդելու համար:

 

1 http://1news.az/interview/20110511102516631.html

2  http://1news.az/interview/20110511102516631.html

Share

Comments are closed.