Նախաբան

«International Alert» կազմակերպությունը 1990-ականների կեսերից Հարավային Կովկասում զբաղվում է հակամարտությունների փոխակերպմամբ: Ղարաբաղյան հակամարտության համապատկերում մենք ձգտում ենք հակամարտության տարբեր կողմերում հանրության զանազան հատվածների ներուժը բարձրացնել վստահության կառուցման ոլորտում, դիտարկում ենք հակամարտության այլընտրանքային տեքստեր եւ որոշում ընդունող մարդկանց շրջանում խաղաղություն քարոզում: «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությա նխաղաղ կարգավորման» («EPNK») ծրագրի շրջանակներում «International Alert» կազմակերպությունը հակամարտության տարածաշրջանից փորձագետների խումբ է ժողովել, նպատակ ունենալով այլ հակամարտությունների օրինակներով համեմատական վերլուծություն կատարել:

Դրանց հետազոտումը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում ու տարբեր առաջադրանքներով` սկսած պատճառների, դինամիկայի, շարժիչ ուժերի ընկալումից, հակամարտության կողմերի դիրքորոշումների ուսումնասիրումից մինչեւ, ի վերջո, լուծման առանձնահատուկ տարբերակները: Սույն ծրագրում այդ խնդիրներից ոչ մեկն էլ ուսումնասիրության նպատակակետը չէ: Այլ հակամարտությունների օրինակներով ուսուցմանը մենք ձեռնամուխ ենք լինում քաղաքացիական խաղաղարարության դիրքերից, իմա` փորձում ենք ուսումնասիրել քաղաքացիական հասարակությանմասնակցությունն ու բազմաշերտ դիվանագիտության դերը խաղաղ գործընթացներում, ինչպես նաեւ հակամարտության փոխակերպման ջանքերում` քաղաքականան միջական լծակներ ու պաշարներ չունեցող կոնկրետ մեխանիզմների ու հաստատությունների միջոցով: Ծրագրի մեկ այլ կարեւոր մասերից է հակամարտության փոխակերպմանը եւ հանրույթների միջեւ անմիջական երկխոսության հարցում նոր մոտեցումների զարգացմանը միտված նոր գաղափարներն ու հայացքները բնակչության ամենատարբեր խմբերի հետ լայն քննարկումների խթանումը:

Փորձագիտական խմբի առաջին նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության կողմից այս պահի դրությամբ առկա խաղաղարար ջանքերի ընկալման վերլուծությունն էր: Այդ ուսումնասիրության արդյունքում ստեղծվեց «Խաղաղության հեռանկարի մերձեցում. Քաղաքացիական խաղաղարարության 20 տարին` ղարաբաղյան հակամարտության համապատկերում» հրապարակումը, որն իրենից քաղաքացիական հասարակությունների քսանամյա խաղաղարար ջանքերի հավաքական իմաստավորման նոր արարական փորձ էր ներկայացնում: Այդ  համատեղ աշխատանքն ընդունելով որպես այլ հակամարտությունների հետագա հետազոտությունների մեկնակետ` խումբը հետագայում ուսումնասիրել է հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի փորձը, ինչին հետևել է «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» հրապարակումը:

Սույն հրապարակումը հանդիսանում է փորձագիտական խմբի աշխատանքի հերթական փուլը և ներառում է Բասկերի Երկրի համատեքստից քաղված խաղաղարարության վերլուծությունն ու հիմնական դասերը: Յուրաքանչյուր հոդված իրենից ներկայացնում է հեղինակի կողմից ընտրված որոշակի թեմայի ուսումնասիրություն և սեփական փորձից բխող վերլուծություն: Հոդվածների հեղինակների կողմից ներկայացված հայացքներն ու եզրակացությունները հաճախ վիճելի հարցեր են արծարծում: Այդուհանդերձ, սույն աշխատանքն իրենից օգտակար բանավիճային նյութ է ներկայացնում ղարաբաղյան հակամարտության հանրությունների համար և համեմատական վերլուծության տեսանկյունից դրա փոխակերպման ուղիների վրա հայացք ձգելու հնարավորություն է:

«International Alert»  կազմակերպությունը երախտագիտություն է հայտնում փորձագիտական խմբի անդամներին, ինչպես նաեւ Բիլբաոյի և Մադրիդի իր գործընկերներին եւ հատկապես Պաուլ Ռիոսինու Խուան Բաուտիստա Խիմենեզ Գերային, ովքեր սույն հետազոտության նախապատրաստման ընթացքում առատաձեռնորեն մեզ հետ կիսել են իրենց գիտելիքներն ու ջանքերը:

Share

Comments are closed.