International Alert

«International Alert» կազմակերպությունն օգնում է հակամարտությունների լուծման խաղաղ ուղիների որոնմանը:

Մենք հանդիսանում ենք առաջատար միջազգային խաղաղարար կազմակերպություններից մեկը՝ խաղաղության հիմունքների ձեւավորման մոտ 30-ամյա աշխատանքային փորձով:

Մենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում համագործակցում ենք տեղի ընկերակցությունների հետ՝ նրանց օգնելով խաղաղության կառուցման գործում: Բացի այդ, մենք կառավարություններին, կազմակերպություններին խորհրդատվություններ ենք ներկայացնում առ այն, թե ինչպես պահպանել խաղաղությունը:

Մեր ջանքերն ուղղված են խաղաղության վրա ներազդող այնպիսի գործոններին, ինչպիսին են պետական կառավարման մեթոդները, տնտեսությունը, գենդերային հարաբերությունները, սոցիալական զարգացումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ՝ բարձր ռիսկի տարածաշրջաններում առեւտրային ու միջազգային կազմակերպությունների դերը:

www.international-alert.org

Սույն նախաձեռնությունն իրականացվել է «International Alert» կազմակերպության եւ «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) ծրագրի համագործակցությամբ:

«International Alert» կազմակերպությունը սույն ուսումնասիրության անցկացման համար շնորհակալություն է հայտնում Եվրոպական Միությանը: «International Alert» կազմակերպությունն աջակցության համար երախտագիտություն է հայտնում նաեւ հետեւյալ ռազմավարական հովանավորներին՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությանը (UKAID), Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության շվեդական գործակալությանը (SIDA), Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը, Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությանը:

Սույն հաշվետվությունում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակներին եւ պարտադիր չէ, որ արտահայտեն «International Alert» կազմակերպության, «EPNK»-ի եւ մեր հովանավորների տեսակետը կամ քաղաքականությունը:

(c) International Alert 2014 թ.

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Սույն հրապարակման ոչ մի հատված չի կարող առանց հեղինակի ու փոխառման աղբյուրի անվան ամբողջական նշման վերարտադրվել կամ հաղորդվել ցանկացած ձեւով կամ ցանկացած միջոցներով՝ ներառյալ էլեկտրոնային, մեխանիկական, լուսապատճենահանման միջոցները, ձայնագրման-տեսագրման եւ տեղեկատվության պահպանման ու ներբեռնման մյուս համակարգերը:

Շապիկի երեսի լուսանկարում՝ Գերնիկայի հինավուրց ծառը եկեղեցու ներսում: Գերնիկայի ծառը կաղնի է, որի հովանու տակ Բասկերի Երկրի անցյալի եւ ներկայիս առաջնորդները հավատարմության երդում են տալիս բասկ ժողովրդին: (c) Gérard Rancinan/Sygma/Corbis

(c)  Gérard Rancinan/Sygma/Corbis

(c) Gérard Rancinan/Sygma/Corbis

Share

Comments are closed.