Հեղինակների մասին

Միքայել Զոլյանը պատմաբան է եւ քաղաքական վերլուծաբան, Երեւանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան: Ներկայումս նաև դասավանդում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Միքայել Զոլյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է ազգայնականության եւ էթնիկականության հարցերը, էթնոքաղաքական հակամարտությունները, ժողովրդավարացման գործընթացները եւ հասարակական շարժումները: Հայաստանում եւ արտասահմանում հրապարակված մի շարքհոդվածների հեղինակ է:

Գեղամ Բաղդասարյանը հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն: 2004-2008 թվականներին խմբագրել է հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է:

Ավազ Հասանովը «Հումանիտար հետազոտությունների ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրենն է: Կազմակերպությունը ժողովրդավարական բարեփոխումների է ձգտում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործում քաղաքացիների ավելի հետեւողական մասնակցության ապահովման ճանապարհով: Լինելով քաղաքացիական հասարակության ամենաակտիվ գործիչներից մեկը` Ավազ Հասանովը նաեւ հանդիսանում է «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» հանդեսի խմբագիրը եւ հաճախակի մասնակցում է Հայաստանի իր գործընկերների հետ հանդիպում-երկխոսություններին:

Մասիս Մայիլյանը  Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի («FSPC») նախագահն է: Խորհուրդը ոչ կառավարական գործընկերության եւ վերլուծությա նկենտրոն է Լեռնային Ղարաբաղում: Լինելով փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ, Մասիս Մայիլյանը մասնակցել է պաշտոնական (Track I)  բանակցություններին, ժողովրդական դիվանագիտության (Track II) համաժողովներին եւ քաղաքական փորձագետների` կովկասյան տարածաշրջանին ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումներին: Հեղինակ է ղարաբաղյան հիմնախնդրի ու տարածաշրջանային այլ հիմնախնդիրների մասին բազմաթիվ հոդվածների ու վերլուծական զեկույցների:

Իլգար Վելիզադեն քաղաքագետ է և վերլուծաբան, հեղինակ է քաղաքականության, տնտեսության, բնապահպանության հարցերով ավելի քան 200 հրապարակումների, ինչպես նաև մի քանի մենագրությունների: 1994 թվականին քաղաքական և տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ ավարտելով Բաքվի պետական համալսարանը՝արհեստավարժվել է տարածաշրջանային քաղաքականության, էթնիկական հակամարտությունների և աշխարհատնտեսական հետազոտությունների ոլորտում: Եղելէ «Publicity» PR գործակալության և “Профессионал” սոցիալ-քաղաքական հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: 2007 թվականից ցայսօր Ադրբեջանի Հանրապետությունում “РИА-Новости” լրատվական գործակալության մասնաճյուղի ղեկավարի տեղակալն է, ինչպես նաև Բաքվում “Новости” միջազգային մամուլի կենտրոնի տնօրենը:

Share

Comments are closed.