Պայմանագրեր և խոսակցություններ

Մարիա ՊԼԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ

Մարտի 18-ին Ռուսաստանի և Հարավային Օսիայի նախագահները ստորագրեցին վաղուց պատրաստվող «Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև ինտեգրման և դաշնակցման մասին պայմանագիրը: Պայմանագրի ստորագրմանը նախորդել են զանազան ինտրիգային իրադարձություններ. ստորագրման հետաձգումը, Ռուսաստանի նախագահի անհետացումը, ՀՕՀ արտգործնախարարին անվստահություն հայտնելը, պայմանագրի կարևոր կետերի շուրջ պաշտոնյաների ու քաղաքացիների թեժ բանավեճերը, բայց ի վերջո պայմանագիրը ստորագրվեց այն տեսքով, որով այն ուզում էին տեսնել Հարավային Օսիայի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունները:

Հունվարի 21-ին Հարավային Օսիայի Տեղեկատվության և մամուլի կոմիտեն հրապարակել էր Տիբիլովի ստորագրած «Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև ինտեգրման և դաշնակցման մասինե պայմանագրի վերջնական նախագիծը: Պայմանագրի այս չորրորդ տարբերակը համարյա ամբողջովին համընկնում էր առաջին` այսպես կոչված «ռուսաստանյանե տարբերակին: Փետրվարի 19-ին Ռուսաստանի կառավարությունը Պայմանագրին հավանություն է տվել, իսկ մարտի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակել է Կարգադրություն, որում հանձնարարվում էր ստորագրել «ՌԴ-ի և ՀՕՀ-ի միջև ինտեգրման և դաշնակցման մասինե պայմանագիրը:

Հունվարի 17-ին Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Դավիթ Սանակոևը «կլոր սեղանիե շուրջ ներկայացրեց Պայմանագրի այլ տարբերակ, որն էապես տարբերվում էր ռուսաստանյան առաջին տարբերակից: Այս փաստաթուղթը հետագայում նույնպես հրապարակվել է: Պայմանագրի ռուսաստանյան նախագծի երկրորդ հոդվածում նշվում էր, որ «Պայմանավորվող Կողմերի միջև առավելագույնս ինտեգրված տարածության ստեղծման վերջնանպատակը ՀՕՀ ժողովրդի  համընդհանուր կամարտահայտության (հանրաքվեի) միջոցով ՌԴ կազմ ՀՕՀ մուտքի իրավաբանական ամրագրումն էե: Պայմանագրի հետագա նախագծերում այս կետն արդեն բացակայում էր:

Հունվարի 21-ին խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիայի խորհրդարանն իրեն իրավունք է վերապահում ԱԳՆ ղեկավար Դավիթ Սանակոևին իմպիչմենտ հայտարարել` Ռուսաստանի հետ Պայմանագրի այլ նախագիծ հրապարակելու համար: Նա նաև ընդգծել է, որ Սանակոևի հրապարակած Պայմանագրի նախագիծը խորհրդարանը չի վավերացնելու: Նախագահ Տիբիլովի առաջարկած Պայմանագրի նախագիծը շատ նման էր ռուսաստանյան առաջին և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի տարբերակին, թեև դրանում նույնպես բացակայում էր ՌԴ կազմ ՀՕՀ մտնելու մասին կետը: Մարտի 13-ին ՀՕՀ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (նրանք իշխող «Միասնական Օսիաե կուսակցության անդամներ են) անվստահություն հայտնեց ԱԳՆ ղեկավար Դավիդ Սանակոևին: ՀՕՀ սահմանադրության համաձայն` եթե պատգամավորները երկրորդ անգամ անվստահություն հայտնեն արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարին, ապա երկրի նախագահը չի կարող մերժել այն:

Տիբիլովի ստորագրած Պայմանագրի չորրորդ նախագծում ամրագրված են կետեր առ այն, որ ՀՕՀ մաքսային մարմիններն ինտեգրվում են Ռուսաստանի մաքսային մարմինների համակարգին: Դավիթ Սանակոևի նախագծում, ընդհակառակը, ասվում է, որ Ռուսաստանի մաքսային մարմինները ՀՕՀ մաքսային մարմիններին ցուցաբերում են անհրաժեշտ կազմակերպչական, գործնական և մեթոդաբանական աջակցություն` դրանց զարգացման և ամրապնդման նպատակով:

Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Դավիթ Սանակոևի հրապարակած Պայմանագրի տարբերակում նշվում է, որ պաշտպանական անվտանգության ապահովման համար կողմերը ստեղծում են Զինված ուժերի տարածաշրջանային միացյալ խմբավորում` Հարավային Օսիայի զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության  հատուկ ստորաբաժանման հիման վրա: Հիշյալ միացյալ խմբավորումը  Հարավային Օսիայի տարածքում օգտագործելու մասին որոշումը համաձայնեցվում է ՀՕՀ նախագահի հետ:

Բիբիլովի, ապա նաև Տիբիլովի ներկայացրած Պայմանագրի նախագիծը պարունակում է ամբողջովին հակադիր «մեկնաբանություններե, ըստ որոնց Ռուսաստանն ինքն է ապահովում Հարավային Օսիայի պաշտպանությունն ու անվտանգությունը` ներառյալ Հարավային Օսիայի պետական սահմանի պաշտպանությունը: Այս նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերը ներառվում են Ռուսաստանի զինված ուժերի և անվտանգության մարմինների կազմում:

«Տիբիլովյանե տարբերակը փետրվարի 19-ին արժանացել է Ռուսաստանի կառավարության հավանությանը, որը փաստաթուղթը որոշակի լրամշակման է ենթարկել: Թեև Պայմանագրի վերջնական տարբերակը դեռ չի հրապարակվել, այն արդեն ներկայացվել է ՌԴ նախագահի ստորագրությանը: «Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև Պայմանագիրը կնքվում է 25-ամյա ժամկետով` վերջինիս գործունեությունը հետագայում տասնամյակներով երկարաձգելու հնարավորությամբե,- ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում փետրվարի 25-ին հրապարակված հաղորդագրությունում:

Պայմանագրի նախագիծն անցած տարվա նոյեմբերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածում սոցիալական կայքերում բուռն քննարկման է արժանացել: Կառավարական ԶԼՄ-ները գրում էին, որ ՀՕՀ քաղաքացիները կարող են մասնակցել Պայմանագրի նախագծի լրամշակմանը` առաջարկելով իրենց փոփոխություններն ու դիտողությունները: Հասկանալի է, որ ոչ ոք ուշադրություն չի դրաձրել Պայմանագրի հակառակորդների տեսակետների վրա, թեև բիբիլովյան-տիբիլովյան նախագծի դեմ արտահայտված որոշ բլոգերներ կարծում են, որ իրենց կարծիքը հաշվի է առնվել: Սակայն, եթե անտեսված է ԱԳՆ ղեկավար` սադրիչ անվանված Դավիթ Սանակոևի տեսակետը, ապա պետք է կարծել, որ բլոգերների կարծիքն էլ ոչ ոքի առանձնապես չի հուզել:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ՀՕՀ և ՌԴ ինտեգրման վերաբերյալ ապագա Պայմանագրի կարևոր կետերից է այն, որ Հարավային Օսիայի քաղաքացիները կկարողանան պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Միաժամանակ հստակեցվում է, որ ՌԴ քաղաքացիություն ստացողները հարկադրված չեն լինելու հրաժարվել ՀՕՀ քաղաքացիությունից:

Այստեղ անիմաստ ինչ-որ բան կա: ՀՕՀ քաղաքացիները մինչ այդ էլ են ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված կարգով ստանալու հնարավորություն: Այստեղ էլ ի՞նչ է հնարավոր պարզեցնել: Անձնագրերը սովորական տպիչներով հինգ րոպեի ընթացքո՞ւմ են տպելու: Բացի դրանից ես չեմ հիշում մի դեպք, երբ որևէ մեկը ստիպված լիներ հրաժարվել հարավօսական քաղաքացիությունից` ռուսաստանյանը ստանալու համար: Ոչ մեկին չեմ հիշում: Որտեղի՞ց է այս երևակայությունը: Պատասխանը շատ պարզ է. ՀՕՀ քաղաքացիներին փորձում են համոզել, որ նրանց պետք է դուր գա ինտեգրման նոր պայմանագիրը, որում փաստացի ամրագրվում է այն իրողությունը, որ Հարավային Օսիան կամավոր կերպով հանձնում է ուժային և մաքսային մարմինների վերահսկողությունը ռուսաստանյան պաշտոնյաների ձեռքը: Անձնագրերն այստեղ ոչ մի կապ չունեն: Դրանք եղել են դեռևս օգոստոսյան պատերազմից առաջ:

Դեպքերը հետագայում զարգացան էլ ավելի տարօրինակ ուղղությամբ: Ի հեճուկս այն բանի, որ «Ռուսաստանի հետ ինտեգրման և դաշնակցման մասինե պայմանագրի գլուխներից մեկը վերաբերում էր Հարավային Օսիայի սահմանին, փետրվարի 18-ին Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարները սահմանի մասին նոր Պայմանագիր ստորագրեցին: Երկու ԱԳՆ-ների մամլո ծառայությունների հաղորդմամբ` փաստաթղթի հիմնական նպատակը ՌԴ-ՀՕՀ սահմանին միջազգային-իրավական կարգավիճակ շնորհելն էր, ինչպես նաև` Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև բարեկամական  և բարեդրացիական հարաբերությունների ամրապնդման համար առավելագույնս նպաստավոր պայմանների ստեղծումը:

Ընթերցողին հիշեցնեմ, որ ներկա պահին Հարավային Օսիայի սահմանները գերազանցապես պահպանվում են Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայությունների կողմից: Այսինքն` այս գործառույթը նրանք կատարում են արդեն իսկ ստորագրված պայանագրերի հիման վրա: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա նույնաբովանդակ նորանոր պայմանագրեր ստորագրել: Միգուցե պարբերաբար Մոսկվա կատարվող այցերով Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարը ցանկանում է ցույց տալ իր բարձր զբաղվածությունն ու հանրապետությունում ինչ-որ քաղաքական գործընթացների վրա ազդելու կարողությունը:

ՀՕՀ Արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իգոր Քոչիևի կարծիքով` «Սահմանի մասին պայմանագիրըե համապատասխանում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի շահերին և նպաստելու է ՀՕՀ-ի հետագա միջազգային ճանաչմանը:

Այս պայմանագրերը միմիայն հարցեր են հարուցում: Քոչիևին ուղղված մեր հաջորդ հարցը հետևյալն է` միջազգային հանրությունն ինչպե՞ս կարող է անկախ ճանաչել մի հանրապետություն, որն ի վիճակի չէ սեփական ուժերով պահպանել իր իսկ սահմանը, և դա այն դեպքում, երբ երիտասարդների 85 տոկոսն աշխատում է տարբեր ուժային կառույցնեում: Ո՞ւր է աշխատանքի անցնելու հանրապետության արական բնակչությունը, եթե իրենց պարտականությունները կատարելու են ռուսաստանցի գործընկերները:

Մարտի 5-ին ռուսաստանյան ԶԼՄ-ներում այս պայմանագրերի կապակցությամբ կարելի էր որոշակի մտահոգություն նկատել. հայտնի է դարձել, որ նախօրեին կառավարության շենքի մոտ հավաքվել են ՀՕՀ ՆԳՆ 30-50 աշխատակիցներ և պահանջել հանդիպում նախագահ Լեոնիդ Տիբիլովի և խորհրդարանի պատգամավորների հետ: Հավաքվածներն անհանգստացած էին գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին լուրերով: Ականատեսների վկայությամբ` նախագահ Տիբիլովն ընդունել է ՆԳՆ աշխատակիցներին:  Խորհրդարանի պատգամավորներից մեկի խոսքերով` Տիբիլովի և խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ խոսվել է «օպտիմալացմանե մասին (այժմ բոլոր բացասական բարեփոխումներն այսպես են կոչվելու), որն անհրաժեշտ միջոցառում է դիտվում գործադիր իշխանության մարմիններում, այդ թվում և` ՆԳՆ-ում: Միաժամանակ, խորհրդարանի վերոհիշյալ պատգամավորը հավելել է, որ «դեռևս գոյություն չունի որևէ հստակ ծրագիր, թե ինչպես է ընթանալու օպտիմալացումը և թե առաջին հերթին ում են կրճատելուե:

Այսնքն, ուժային կառուցներում արդեն կրճատումներ են ծրագրվում, իսկ խորհրդարանն ու կառավարությունը չեն կարող պատասխանել, թե ինչպես են այլ աշխատանքով ապահովվելու ուժային կառույցների աշխատակիցները: Հարավային Օսիայի ՊՆ-ից նախկինում ազատված երիտասարդները նույնպես անհանգստացած են սպասվող կրճատումներով: Նրանք ասում են, որ այս ամենը կարող է հանգեցնել անառողջ մթնոլորտի` հանցավորության և ավազակության աճի: Առայժմ հայտնի չէ նաև, թե ինչպես են ծախսվելու պայմանագրի կենսագործմանը ռուսական կողմից հատկացված միլիարդավոր ռուբլիները:

Share

Comments are closed.