Քննարկում իշխանական մամուլի նկուղներում

CIIcNh-UcAAFN4R (1)– Արա Եղիշ, բա էսօ՜ր ինչ հորինենք դրանց մասին:

– Եսիմ, Գրիշ ջան, արդեն ամեն ինչ հորինել ենք, էլ բան չի մնացել:

– Ո՞նց թե, արա: Ձև չկա, պտի մի բան գրվի: Գրի, որ դրանք սաղ բոմժ ծախված նառկամաններ են:

– Արդեն յոթանասուն անգամ գրել ենք էդ, շեֆ:

– Դե ուրեմն… Գրի, որ շտապօգնության ավտո են վառել, ու իրանց պատճառով մարդ ա մեռել:

– Էդ էլ ենք գրել, օգուտ չկա:

– Վայ ես քու հարամ գրանտակեր տիրոջ… Պտի գրենք, Եղիշ, թե չէ օդերս կփակեն: Հլը էն ոչ հայեցի վատ բաների բառարանը բեր: Ըհըն, հեսա: Էս ի՞նչ ա: Ս-Ե-Ք-Ս: Գրի, որ սեքս են արել:

– Սեքսը էտի ի՞նչ ա, Գրիշ ջան:

– Արա տո եսիմինչ ա, Եղիշ: Յանի քեզ համար մեկ չի՞՞ ինչ ա: Վերևներից էկած բառարանում գրած ա, ուրեմն վատ բան ա: Դու գրի, գրի: Ջոկողը կջոկի, մեզնից հասնում ա գրել:

– Էն օրը կնիկս էլ էր ինչ-որ տենց բան ուզում…

– Արա դու հո փորձանք չես, այ ազգադավ զիբիլ: Բռնել ե՞ս տալիս սաղիս: Չես տեսնու՞մ՝ բառարանում գրած ա, ուրեմն սխալ բան ա: Մյուս անգամ չլսեմ: Դու հիմա գրի, որ էդ բոմժերը ընդեղ մի վեց-յոթ հատ սելս են արել առանձնակի դաժանությամբ, պետականության հիմքերը սասանել են, ու մի հատ լացող տատիի նկար դիր էն Բուզանդի փողոցի հին նկարներից:

– Սե՞լս, թե՞ սեքս:

– Ես ի՞նչ իմանամ, արա՜, կարող ա՞ գիտես՝ ես էլ եմ բոմժ: Գնա կնգանիցդ հարցրու: Մի հատ հանրահավաքի եղածն ինչ ա, մի շաբաթ ա՝ չես կարողանում փչացնես…

Հայկ ՖԵԼԵՔՅԱՆ
(ֆեյսբուքյան գրառում)

Share

Comments are closed.