Ինչո՞ւ Թուրքիայի համար ավելի կարևոր է պատերազմել քրդերի, քան ԻՊ դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երդվել է ոչնչացնել քրդական ընդհատակը և այժմ նա լի է իր մտադրությունների լրջությունը կենաց-մահու գնով ցուցադրելու վճռականությամբ։ Սակայն,  Էրդողանի համար ահաբեկչության դեմ պայքարը միակ նպատակը չէ։ Խոսքը թուրք առաջնորդի յուրահատուկ ռազմավարության մասին է՝ շատ կարևոր տարեթիվ՝ նոյեմբերի 1-ին ընդառաջ։ Այդ օրը Թուրքիայում կայանալու են երկրորդ ընտրությունները։

Հունիսին Էրդողանը ջախջախիչ պարտություն է կրել։ Այս անգամ նա չի կարող իրեն պարտվել թույլ տալ։ Թեև ոչ մի վստահություն չկա,  որ այս ընտրություններում էլ նրա հաղթանակը երաշխավորված է։ Էրդողանի նպատակը սոսկ ընտրություններում հաղթելը չէ։ Նրան անհրաժեշտ է ճնշող խորհրդարանական մեծամասնություն,  որը թույլ կտա կառավարություն ձևավորել առանց կոալիցիոն գործընկերների։

Ի տարբերություն նախորդ ընտրարշավի՝  նպատակակետ տանող ճանապարհն անցնում է ոչ թե զանգվածային ժողովրդական ցույցերի, այլ՝ Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավում ռազմական գործողությունների միջով։ Այս ճակատներում, ի դժբախտություն Էրդողանի, թուրքական բանակն ու ոստիկանությունը քրդական ընդհատակի դեմ մարտերում համարյա ամեն օր ծանր կորուստներ են կրում։  Միայն այս շաբաթվա սկզբին քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով զոհվել է բանակի 16 զինծառայող։

Ի պատասխան այս ամենի՝ Էրդողանը հեռուստատեսությամբ հանդես է եկել և հայտարարել, որ ուժի մեջ է մտնում ահաբեկչության դեմ նոր ռազմավարությունը։ Թուրքական հատուկ նշանակության ջոկատներն Իրաքի տարածքում ապստամբներին են հարվածելու ռազմաօդային ուժերի աջակցությամբ։

Էրդողանի կարծիքով՝ ռազմարշավն ուժեղանալու է նոյեմբերի ընտրությունների շեմին։ Նա մտադիր է Թուրքիայի քաղաքացիներին ցուցադրել, որ լիովին վերահսկում է իրավիճակը։  Քրդական ընդհատակն, իր հերթին, հենց այս ամիսներին փորձում է կառավարական զորքին առավելագույնս ցավալի հարվածներ հասցնել։

Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայում նախընտրական իրավիճակը հիմնովին է փոխվել ամառային ընտրություններում Քրդական կուսակցության արձանագրած հաջողությունից հետո։ Էրդողանի կառավարող կուսակցության գերիշխանությունը սասանվել է։  Սահմանադրություն փոխելու և սուլթան դառնալու թուրք վարչապետի հույսերը նվազ իրագործելի են դարձել։

Մտավախություն կա, որ Թուրքիայում սկսվում է երկարատև ներքին անկայունության շրջան, մինչդեռ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը հետզհետե ավելի բարդ է դառնում։ Թուրքիայի  տեսանկյունից՝ ԻՊ դեմպ ատերազմը նվազ կարևոր է, քան քուրդ ընդհատակի դեմ պայքարը։

Պազիտ ՌԱԲԻՆԱ

Հրապարակման բնագիրը՝   NRG (Իսրայել)

inoСМИ.Ru

 

 

Share

Comments are closed.